Ընտանեկան բռնության մասին ուղեցույցը եւ հակաընտանիքի այցը ավանդական Հայաստան… / Ուղեցույցով նախատեսվում է, որ ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով պարտադիր կերպով ստուգվի բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի առկայությունը…

Այս խառն օրերին, երբ հատկապես հայտնի համասեռական երգիչ Էլթոն Ջոնն է հրավիրվում Հայաստան եւ բարձր մակարդակով ընդունելությունների արժանանում, տեղի են ունենում մեր կյանքին առնչվող «ներքին սղագրումներ», որոնք հնարավոր չէ անել հանգիստ պայմաններում, քանի որ արդեն մերժվել է ինչպես հանրության, այնպես էլ պետության կողմից: Նաեւ հայ հանրությունն ավելի զգույշ է դարձել օտար նորամուծությունների նկատմամբ…

Ընտանեկան բռնության… մասին օրինագիծը մերժվեց, քանի որ հակազգային նախագիծ էր եւ թույլատրում էր «կազմաքանդել հայ ընտանիքները»՝ երեխաների միամտության պատճառով կամ ծնողներին իրական եւ անիրական պատճառներով բաժանելով, ապաեւ՝ երկրից բառացի արտահանելով մեր երեխաներին… Հետո նոր փաստաթուղթ մշակվեց՝ արդեն ուղղումներով:

Այժմ մշակվել է ընտանեկան բռնության մասին հանցագործությունների հատկանիշների գնահատման ուղեցույց, որի մասին խոսում ենք ստորեւ:

Այս տարվա հունվարի 31-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի լրացված 4-րդ մասը, համաձայն որի, անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց՝ ընտանիքում բռնության հանցագործության դեպքերում դատախազն իրավասու է հարուցելու քրեական գործ, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Այս դեպքում քրեական գործը հարուցվում եւ քննվում է ընդհանուր կարգով, եւ տուժողի ու մեղադրյալի հաշտության դեպքում քրեական հետապնդումը չի դադարեցվում:  

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ մշակվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավանորմը կիրառելու ուղենիշային մի շարք կանոններ, որոնք պետք է դատախազների կողմից պարտադիր պահպանվեն՝ ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի յուրաքանչյուր դեպքի ստուգման օրինականության նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնելիս:

Ըստ այդ կանոններն ամփոփող ուղեցույցի՝ որպես ընտանեկան բռնության առերեւույթ հանցագործության հատկանիշներ պետք է դիտարկվեն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ այլ բռնի արարքի վերաբերյալ առկա տվյալները: Նույն օրենքը սահմանում է նաեւ, թե ովքեր են ընտանիքի անդամները:

Ուղեցույցով նախատեսվում է, որ ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով պարտադիր կերպով ստուգվի բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի առկայությունը: Այդ նպատակով, հաղորդումը ստուգելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված գործողություններից բացի, հաղորդման ստուգման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով կազմակերպվելու է ենթադրյալ բռնությունից տուժած անձի ընդունելություն՝ հավաստիանալու նրա՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքների առկայության հարցում:

Ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի առկայությունը գնահատելու նպատակով ստուգվելու է բռնության ենթարկվածի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական կախվածության հնարավոր դրսեւորումների առկայությունը: Իսկ որպես անօգնական պետք է դիտարկել յուրաքանչյուր այնպիսի վիճակ, որի պարագայում ենթադրյալ բռնության ենթարկվածը զրկված է իր իրավաչափ շահերն ինքնուրույնաբար պաշտպանելու հնարավորությունից: Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիայի 2-րդ հոդվածով նախատեսված՝ կյանքի իրավունքի երաշխավորման՝ պետության պոզիտիվ պարտականության պատշաճ կատարման հրամայականից ելնելով՝ ընտանիքում բռնության ենթարկված անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական եւ անմիջական վտանգի առկայության յուրաքանչյուր դեպքում վերջինիս վիճակը գնահատվելու է որպես անօգնական:

Յուրաքանչյուր այն դեպքում, երբ ստուգման արդյունքում կպարզվի բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստ, դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իր լիազորությունը պիտի գործադրի պարտադիր, այլ ոչ թե՝ հայեցողաբար: Իսկ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պետք է նշվեն այդ փաստի եւ փաստարկների վերաբերյալ տվյալներ:

Էլթոն Ջոնի հաջորդ այցը՝ անցանկալի՛ կամ՝ հակաընտանքիքի այցը ավանդական Հայաստան

Ինչ պիտի պատմեր Էլթոն Ջոնը իր ընտանիքի մասին, եթե լսողական սարքերի կարիք ունեցող երեխաները հարցնեին նրան, թե ով է ինքը եւ ով՝ Դեյվիդ Ֆերնիշը: Ի՞նչ հոգեբանական հարված կստանա հայ երեխան, ով բնա կանորեն գիտի, որ հայրը տղամարդն է, իսկ մայրը՝ կինը:

Էլթոն Ջոնը պիտի ասեր, որ ինքը տիկին էլթոնն է, իսկ Դեյվիդ Ֆերնիշը՝ իր ամուսի՞նը… եւ իրենք երկու տղա երեխա ունեն…

Չափահաս երեխան կարող է նաեւ այլ հարցեր էլ ուղղել… Եվ 65-ամյա Էլթոն Ջոնն ու 50-ամյա Դեյվիդ Ֆերնիշը պիտի սաստեն հայ երեխաներին ու նզովեն նրանց ծնողներին, որ այսքան անդասստիարակ երեխաներ կան Հայաստանում…

Եվ նորից օրենքների փոփոխության հարցեր, ընտանիքի մասին ձեւակերպումներ… եւ հայերը պիտի կրկին լծվեն մի նոր հակամարդկային անօրինականությունը կանխելու գործին:

Թե ինչ է սպասում Էլթոն Ջոնի ձեռքբերովի տղաներին, մեզ չի հետաքրքրում, իսկ մեր տղաներից յուրաքանչյուրի  ճակատագիրը մեզ համար թանկ է, մենք նրանցից յուրաքանչյուրի մեջ մեր երկիրն ու ազգը պահող-պաշտպանողին ենք տեսնում ու փայփայում…

Իսկ Էլթոն Ջոնն Instagram-ում պատմել է Հայաստանում զգացած սիրո մասին – գրառումն ուղեկցվել է եռագույնի սրտաձեւ պատկերով:

«Մեկ չարակամը չի կարող վերջ տալ այն ամբողջ սիրուն, որը մենք այսօր զգացինք Հայաստանում»,- գրել է նա: Թե այդ չարակամն ով է, հայտնի չէ, բայց լավ է, որ նման իրավիճակ առաջացել է այդքան բա՜րձր հանդիպման շրջանակներում…

Հ.Գ. – Այդ  «մեկ չարակամը» եղել է պարզապես մի հայ տղա, ով հյուրանոցի մոտ սպասել է տիկին Ջոնին եւ նրա ամուսնուն, նրա վրա ձվեր է շպրտել՝ հասկացնելով, որ անցանկալի անձ է նա Հայաստանում…  Մեր կողմից կարող ենք ասել, որ ընդունում ենք, որ այդ ձվերը շպրտվել են նաեւ մեր կողմից, վստահ ենք նաեւ շատ-շատերն այսպես կասեն… Ոստիկանությունը միջամտել է իհարկե, տղային վարչական տուգանքի են ենթարկվել եւ նա ազատ է արձակվել:

«Լուսանցք» թիվ 20 (498), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։