Բաց նամակ ՀՀ վարչապետին – Մայիսյան գոյամարտի հաղթանակների համաժողովրդական տոնակատարությանը զուգահեռ, Էլթոն Ջոնի բարձր մակարդակով ընդունումն անպատվաբեր է Հայաստանի քաղաքացիների ստվար զանգվածի համար, սպառնում է մեր ազգային անվտանգությանը… / Էլթոն Ջոնի հաջորդ այցը՝ անցանկալի՛ – Ինչ պիտի պատմեր Էլթոն Ջոնը իր ընտանիքի մասին, եթե հայ երեխաները հարցնեին նրան, թե ով է ինքը եւ ով՝ Դեյվիդ Ֆերնիշը…

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան:

Բնավ չցանկանալով ստվերել սիրո եւ համերաշխության համաժողովրդական մթնոլորտը կամ սեպ խրել միասնականության մեջ՝ չենք կարող չարձագանքել երգիչ Էլթոն Ջոնի այցին եւ ելույթին:

Թյուրըմբռնումից խուսափելու համար խնդրում ենք սույն ինքնաբուխ նախաձեռնությունը չորակել ՀՀ նոր կառավարության դեմ ուղղված քայլ եւ չդիտարկել այն որպես հակահեղափոխական միջոցառումների մաս:

Հարգելով Էլթոն Ջոնի երաժշտական ժառանգությունը, բարեգործական գործունեությունը (լսողական խնդիր ունեցողների եւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների օժանդակությունը)՝ հայտնում ենք Ձեզ, որ դեմ ենք Հայաստանում ցանկացած արատավոր երեւույթի քարոզին:

Մայիսյան գոյամարտի հաղթանակների համաժողովրդական տոնակատարությանը զուգահեռ, նման ելույթների ողջունումն անպատվաբեր է Հայաստանի քաղաքացիների ստվար զանգվածի համար:

Այս ամենը սպառնում է մեր ազգային անվտանգությանը, ուստի կոչ ենք անում ԱԱԾ-ին, Հայ Առաքելական Եկեղեցուն եւ աշխարհասփյուռ հայության ուշադրությունը սեւեռել այս հարցի շուրջ եւ հետեւողական լինել:  

Ահազանգում ենք, որ մեր եւ Ձեր հայտարարած «սիրո, համերաշխության եւ արժեքների» հեղափոխության քողի տակ ՀՀ-ում տեղի է ունենում օտար արժեհամակարգերի ներմուծման գերակտիվացում, ինչը բերում է նոր, արատավոր սոցիալական մշակույթ, նոր համակեցության կանոններ, ինչը, ցավոք, շատերը չեն նկատում կամ չեն ուզում նկատել:

Մեզ անհանգստացնում է Ձեր լռությունը: Խնդրում ենք՝ հրապարակավ  հայտնեք Ձեր հստակ եւ սպառիչ դիրքորոշումը Հայաստանում այլասերվածություն քարոզող, ԼԳԲՏ բարքերը հանրահռչակող ցանկացած ծրագրի եւ գործունեության վերաբերյալ:

Պահանջում ենք հատուկ ուշադրության տակ առնել ՀՀ-ում ԼԳԲՏ համայնքի շահերը սպասարկող, քողարկված եւ բացահայտ կերպով հասարակության տարբեր շրջանակներում պրոպագանդա իրականացնող կազմակերպություններին եւ դրանց սնուցող ֆինանսական աղբյուրներին՝ հիմնադրամներին ու անհատ հովանավորներին:

Դիմում ենք Ձեզ որպես ժողովրդական վարչապետի եւ օրինակելի ընտանիքի հոր, որպեսզի գործի դնեք Ձեր վարչական լծակները՝ կասեցնելու հայ երեխաներին վնասող, հասարակության մեջ այլասերություն արմատավորող եւ, վերջապես, ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած երեւույթների տարածումը, հնարավոր օրինագծերի մշակումն ու դրանց հաստատումը:

Մեր եւ Ձեր ծնած Նոր Հայաստանում այլեւս չպիտի մտածենք, թե ինչպես մեր երեխաներին, այդ թվում՝ Ձեր մանկահասակ դստերը բացատրենք Էլթոն Ջոնի «Ես կարող եմ ամուսնանալ իմ ամուսնու հետ» արտահայտությունը: Վստահեցնում ենք, որ որեւէ պարագայում անտարբեր չենք մնալու այլասերման դրսեւորումների նկատմամբ եւ պայքարելու ենք ազգային բարոյական դիմագիծը պահպանելու եւ հավերժացնելու համար:

Հանձին մեզ եւ մեր թիկունքում գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիների, Դուք ունեք հասարակական լայն աջակցություն, որով եւ՝ նշյալ խնդիրների կարգավորման խոչընդոտները հաղթահարելու երաշխիք:

ՀՀ հպարտ քաղաքացիներ՝

Դավիթ Պետրոսյան

Անահիտ Հարությունյան

Արման Մխիթարյան

Անդրանիկ Մանուկյան

Գարիկ Աբրոյան

Գեղամ Օհանյան

Մարիա Մակարյան

Լեւոն Գաջիյան

Արսեն Ավագյան

(ցանկը շարունակելի է…)

Էլթոն Ջոնի հաջորդ այցը՝ անցանկալի՛

Ինչ պիտի պատմեր Էլթոն Ջոնը իր ընտանիքի մասին, եթե լսողական սարքերի կարիք ունեցող երեխաները հարցնեին նրան, թե ով է ինքը եւ ով՝ Դեյվիդ Ֆերնիշը: Ի՞նչ հոգեբանական հարված կստանա հայ երեխան, ով բնա կանորեն գիտի, որ հայրը տղամարդն է, իսկ մայրը՝ կինը:

Էլթոն Ջոնը պիտի ասեր, որ ինքը տիկին էլթոնն է, իսկ Դեյվիդ Ֆերնիշը՝ իր ամուսի՞նը… եւ իրենք երկու տղա երեխա ունեն…

Չափահաս երեխան կարող է նաեւ այլ հարցեր էլ ուղղել… Եվ 65-ամյա Էլթոն Ջոնն ու 50-ամյա Դեյվիդ Ֆերնիշը պիտի սաստեն հայ երեխաներին ու նզովեն նրանց ծնողներին, որ այսքան անդասստիարակ երեխաներ կան Հայաստանում…

Եվ նորից օրենքների փոփոխության հարցեր, ընտանիքի մասին ձեւակերպումներ… եւ հայերը պիտի կրկին լծվեն մի նոր հակամարդկային անօրինականությունը կանխելու գործին:

Թե ինչ է սպասում Էլթոն Ջոնի ձեռքբերովի տղաներին, մեզ չի հետաքրքրում, իսկ մեր տղաներից յուրաքանչյուրի  ճակատագիրը մեզ համար թանկ է, մենք նրանցից յուրաքանչյուրի մեջ մեր երկիրն ու ազգը պահող-պաշտպանողին ենք տեսնում ու փայփայում…

Իսկ Էլթոն Ջոնն Instagram-ում պատմել է Հայաստանում զգացած սիրո մասին – գրառումն ուղեկցվել է եռագույնի սրտաձեւ պատկերով:

«Մեկ չարակամը չի կարող վերջ տալ այն ամբողջ սիրուն, որը մենք այսօր զգացինք Հայաստանում»,- գրել է նա: Թե այդ չարակամն ով է, հայտնի չէ, բայց լավ է, որ նման իրավիճակ առաջացել է այդքան բա՜րձր հանդիպման շրջանակներում…

Հ.Գ. – Այդ  «մեկ չարակամը» եղել է պարզապես մի հայ տղա, ով հյուրանոցի մոտ սպասել է տիկին Ջոնին եւ նրա ամուսնուն, նրա վրա ձվեր է շպրտել՝ հասկացնելով, որ անցանկալի անձ է նա Հայաստանում…  Մեր կողմից կարող ենք ասել, որ ընդունում ենք, որ այդ ձվերը շպրտվել են նաեւ մեր կողմից, վստահ ենք նաեւ շատ-շատերն այսպես կասեն… Ոստիկանությունը միջամտել է իհարկե, տղային վարչական տուգանքի են ենթարկվել եւ նա ազատ է արձակվել:

«Լուսանցք» թիվ 20 (498), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։