Փնտրվում է արժանապատվություն. գինը՝ 2500 լսողական սարք… / Հետաքրքիր է, երբ ընթրել են Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, Դեւիդ Ֆերնիշը եւ Էլթոն Ջոնը, ինչպես են հայտարարել նրանց՝ դեպի սեղան երթից առաջ – տեր եւ տիկին տարբերակումներն արվե՞լ են, թե ընթրել են սեռի դեմ բոյկոտ հայտարարած, առանց ընտանեկան քարանձավային դատողությունների… / Ինչու է Անգլիայի թագուհին տիկին Էլթոնին «սըր» կոչումը տվել…

Փաստորեն, Էլթոն Ջոնը Հայաստան է եկել նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, այն էլ բարեգործություն անելու նպատակով: Եվ փաստորեն, նա հասկացել է, որ առաջին անգամ մի երկիր է եկել՝ որտեղ իր նմանները հարգված չեն մեղմ ասած:

Բայց ինչ-որ մարդիկ հուշել են, որ բարեգործություն անելու համար ես եկել եւ վտանգ չկա, հայերը լավությունը «հարամ» չեն անում...

Այնուամենայնիվ, համասեռական երգիչը համերգ չի տվել, երեւի չեն վստահեցրել, թե ամեն բան լավ կանցնի: Խոստացել է հաջորդ անգամ երգել…

Այս երգիչը իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը չի էլ թաքցրել, քանի որ չէր կարող, բայց նվաստացուցիչը մեր ավանդական  երկրի հանդեպ այն է, որ եկել էր ամուսնու հետ, ով ուղեկցում էր նրան ամենուր, անգամ երեխաների միջավայրում:

Այցի շրջանակներում «Երեւան՝ իմ սեր» հիմնադրամի «Հայկ եւ Էլզա Թիթիզյան» մանկական վերականգնողական կենտրոնում Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից լսողության հետ կապված խնդիրներ ունեցող տարբեր տարիքի երեխաների նվիրաբերվել են 100 լսողական սարքեր: Եռօրյա բարեգործական ակցիայի ընթացքում Starkey հիմնադրամի տնօրեն Ուիլյան Օսթինի հետ նվիրել են 2500 լսողական սարքեր՝ ոչ միայն երեխաներին:  

Արմեն Սարգսյանն ասել է, որ «Էլթոն Ջոնը Հայաստանի բարեկամն է, ունի շատ հայ բարեկամներ եւ նրանցից մեկը ես եմ (հետքրքիր կլիներ այդ շատ բարեկամներին իմանայինք,- Ա.Հ.): Նա ոչ միայն աշխարհահռչակ երգիչ է, նաեւ շատ մեծ մտավորական, ով շատ է կարդում: Հայաստանի պատմությունն էլ շատ լավ գիտի: Հիշում եմ՝ տարիներ առաջ, երբ Գարեգին Առաջին Վեհափառը մահացավ, նա ինձ նամակ գրեց, հետո հանդիպեցինք եւ քննարկում էինք հայ քրիստոնեության պատմությունը: Երկրորդը՝ նա նաեւ մեծ բարեգործական աշխատանք է տանում ՁԻԱՀ հիվանդության ոլորտում»: Նախագահը կարեւորել է այս պատմական այցը, քանի որ բարեգործության մասին կխոսեն, աշխարհում կցուցադրեն եւ կտեսնեն մի փոքր Հայաստան, որ շատ բարեկամներ ունի, որոնք իրենց ներդրումն են բերում:

Ահա, թե ինչ մեծ քայլ է կատարվել Էլթոն Ջոնի այցով: Մի մարդու, ով ամբողջ կյանքում երազել է իր մեջ սպանել տղամարդուն եւ կին դառնալ, ինչին հասել է, բայց վերջերս Անգլիայի թագուհին նրան «Սըր» կոչումն է տվել… Ինչու՞, ինչու չեն հարգում տիկին Էլթոնի կարգավիճակը, կոչում էիք տալիս՝ «Միսս»  կոչում տայիք… Անգլիական բարքեր…

Պարզվում է՝ այս ծրագրին աջակցում է նաեւ արքայազն Չարլզը, ով իրեն համարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընկերը…

Արտակ Հայոցյան

Հ.Գ.- 1 - Հետաքրքիր է, երբ ընթրել են Արմեն Սարգսյանն ու Նունե Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, Դեւիդ Ֆերնիշը եւ Էլթոն Ջոնը, ինչպես են հայտարարել նրանց՝ դեպի սեղան երթից առաջ: Տեր եւ տիկին տարբերակումներն արվե՞լ են, թե ընթրել են սեռի դեմ բոյկոտ հայտարարած, առանց ընտանեկան քարանձավային դատողությունների…

Հ.Գ. – 2 – Էլթոն Ջոնը Հայաստանում հանդիպել է նաեւ ԼԳԲՏ անձանց շահերը պաշտպանող կազմակերպությունների հետ, ինչը զարմանալի կլիներ, եթե տեղի չունենար… Այս հարցի առնչությամբ, նախագահ Արմեն Սարգսյանը փորձել է հեռու մնալ եւ հայտնել է, թե երաժիշտի ու ԼԳԲՏ իրավունքների պաշտպան կազմակերպությունների հետ հանդիպման մասին ինքը տեղյակ չէ, քանի որ կապ չունի այդ համայնքի հետ։

Այսքան բան՝ էլի անգլիական ձիու քա՞յլ…

Հ.Գ. – 3 – «Լուսանցք»-ի կողմից,- խնդիրը հայտնի երգչի անձի մասին չէ, նա կարող էր գալ համերգ տալու, բայց ոչ երբեք նման բարեգործության, երբ իր գնալուց հետո երեխաները պիտի միմյանց հարցնեն՝ ո՞վ էր մաման, ով՝ պապան…

Ի՞նչ է, լսողակական սարք տալով հոգի՞ն պիտի պղտորեն փոխարենը…

«Լուսանցք» թիվ 20 (498), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։