Ահազանգ. «Նոր Հայաստանը» գունափոխվում է ընդամենը օրեր անց.- Անգլիական ձիու քա՞յլ, թե՞ – Անգլիայի թագուհու հպատակի խոնարհում – Էլթոն Ջոնը երջանիկ է Հայաստանի ցունամիի մի քշված քամին անգամ լինելու համար… / Բոլորն են տեսել, թե «Նոր Հայաստանը»-ի անգլիական ցունամի անողների մեջ ինչ դերակատարում էին ստանձնել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները … Անգլիայի թագուհու հրամանագրով տիկին Էլթոն Ջոնը օրերս կրկին կայցելի Հայաստան եւ կառավարության ընդլայնված նիստում, որը կվարի նախագահ Արմեն Սարգսյանը կհայտարարի… / Իսկ Մեծբ Բրիտանիան այսօր էլ չի հրաժարվել իր թուրքա-ադրբեջանական բարեկամությունից…

Բբրիտանացի հայտնի համասեռական երգիչ Էլթոն Ջոնը, ով մեր երկրի նախագահի հրավերով մայիսի 26-ին ժամանել էր Հայաստան, նշել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ փոփոխություններ են նախաձեռնել Հայաստանում, եւ ինքը երջանիկ է, որ նախատեսվող փոփոխությունների ցունամիի մի մասն է:

Դե, ով կարող է կասկածել դյուրագրգիռ Էլթոն Ջոնի եղանակի տեսության ներկայացման հավաստիությանը, ինչը, փաստորեն ցունամի էր՝ ուղարկված Հայաստան: Եվ եթե, ներողություն արտահայտությանս համար, տիկին Էլթոն Ջոնը այդ ցունամիի մի մասնիկն է, ապա այդ ցունամին ուղարկվել է Լոնդոնից…

Եվ անգլիահպատակ մեր նախագահը անմիջապես հրավիրել է Մեծ Բրիտանիայի գունավոր ցունամիների լավագույն մասնագետներից մեկին, ով անմիջապես հնչեցրեց ի լուր աշխարհի եւ սեփական կառավարության, որ անգլիական ցունամիները կարող են աշխատել նաեւ լեռնային պայմաններում…

Ըստ որոշ անհավատների եւ հակաանգլիականների, քանի որ անգլիական նավերը 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության ընթացքում այդպես էլ չկարողացան հայկական լեռները բարձրանալ (Անգլիան անգամ պաշտոնապես դա հայտարարեց) եւ չկարողացան փրկել մայր ու մանուկ ցեղասպանվող հայերին … ապա անգլիական ցունամիները եւս չէին կարողանալու բարձրանալ լեռնային երկիր Հայաստան…  

Բայց, արի ու տես՝ ցունամին կարողացավ բարձրանալ: Ըստ մեր մեկնաբանության, դա մի քանի պատճառ ունի:

  1. Բրիտանական նավերին 1915-1923թթ. Հայաստանում ոչ ոք անգլիական դրոշներով չէր դիմավորելու:

Իսկ ովքեր դրված էին զոհասեղանին, նրանք էին, որոնց միջոցով Անգլիան իր շահերը ամրացնում էր տարածաշրջանում (իհարկե, այլ երկրներ եւս):

- Իսկ այսօր ամենաբարձր մակարդակով, պատվով ու դրոշով դա անում են Հայաստանում:

Անգամ անգլիական ամենացածր քայլերը ամենաբարձր մակարդակով են ընդունվում Հայաստանում:

  1. Բրիտանիան միակ երկիրն է Եվրոպայում, որ ունենալով ազդեցություն մեր տարածաշրջանում, երբեք չի պաշտպանել հայության նպատակները: Լոնդոնը գործել է բացառապես թուրք-ադրբեջանական շահերի համար:

Անգամ մինչեւ վերջերս, երբ ամբողջ առաջադեմ մարդկությունը 2015թ. հայերիս հետ նշում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակը Երեւանում, Անգլիայի արքայազն Չարլզը այցելեց Թուրքիա, որտեղ հակընդդեմ մեր միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի՝ նշվում էր մի ինչ-որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակ…

- Իսկ այսօր, անգլիական թագուհու ամենախոհեմ հպատակներից մեկը անգլիական ձիու քայլը սեփական պատվախնդրության քայլ է համարել:

  1. Բրիտանիան այսօր էլ չի հրաժարվել իր թուրքա-ադրբեջանական բարեկամությունից, սակայն Հայաստան ուղարկած ցումանին առայժմ հնարավորություն է տվել Արեւմուտքի հետեւորդ Նիկոլ Փաշինյանին եւ Անգլիայի հպատակ Արմեն Սարգսյանին (երկուսի ժպիտներն էլ ռուսական կողմի հետ անգլիական հերթական ձիու քայլերն են…) ներքաշել անգլո-սաքսոնական հակահայ տիրույթ: Իսկ այդ տիրույթը կոչում են «Մշուշապատ Ալբիոն», որտեղ հայտնվածները կարող են կողմնորոշվել բացառապես գենետիկ մաքրությամբ…

Մայիսի 27-ին «Երեւան, իմ սեր» հիմնադրամում լրագրողների հետ ունեցած կարճատեւ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի ապագային (ի՜նչ պատիվ, տեսեք ո՜վ է մտածում Հայաստանի ապագայի մասին, …ասում են՝ անգամ Մասիսների վերադարձի մասին են խոսել)՝ տիկին Էլթոն Ջոնը շեշտել է, որ միանգամից հնարավոր չէ ամեն բան փոխել, պետք է քայլ առ քայլ գնալ  բարեփոխումների:  Երեւի թե այդ բարեփոխումները հենց գունափոխումներն են, որ սկսում է կրել «Նոր Հայաստանը»: Բոլորն են տեսել, թե անգլիական ցունամի անողների մեջ ինչ դերակատարում էին ստանձնել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները … Միայն հանրային արձագանքից վախենալով իրենց ծիածանագույներով դրոշները չէին պարզել վերեւ:

Բայց այսօր Հայաստանի բարեփոխումներից խոսում է մի զառամյալ համասեռական, ով այդ իրավունքը ստացավ բացառապես «Նոր Հայաստանում»…

Եվ իզուր չէ, որ անգլիական սառը հումորով պատսպարվելով ԼԳԲՏ-ականները փորձում են սեփական վարչապետն ու նախագահն ունենալով, Երեւանի քաղաքապետն էլ ունենալ, հետո էլ ԱԺ նախագահ հաստատ… եւ արդեն ստորագրություններ են հավաքում:

Մի բան է զարմանալի, թե ինչու՞ նրանք չեն պաշտպանում «Ելք»-ի Ալեն Սիմոնյանին, ով խոստացել է Հայաստանում օրենք հաստատել՝ մարիխուանան նաեւ բանակում  լեգալացնելու համար: Դե «հայերեն» ասած՝ պլանքյաշությամբ զբաղվել, ինչը նոր կայֆեր կբերի «Նոր Հայաստանին»… Ի՞նչ է, սա ձեռք չի տալի՞ս ԼԳԲՏ-ականներին: Ալեն Սիմոնյանը նաեւ հայտարարել է, որ լավ է անում, որ խաղատներ է գնում, իր փողերով է գնում, համ էլ ինքը Տարոն Մարգարյանից «սիրունա» եւ ավելի լավ քաղաքապետ կլինի…

Հիմա տեսեք ինչ քարոզ է գնում ու քանի ուղղությամբ… Սրա՞ համար էր այս պայքարը…

Ճանաչելով հայության ազգային հատվածին, վստահ ենք՝ անգլիական կրքերը երկար չեն մնա, մենք այսպիսի ցունամիներ չէ, որ տեսել ենք…

Նարե Մշեցյան

Հ.Գ. – Անգլիայի թագուհու հրամանագրով տիկին Էլթոն Ջոնը օրերս կրկին կայցելի Հայաստան եւ կառավարության ընդլայնված նիստում, որը կվարի նախագահ Արմեն Սարգսյանը, կհայտարարի՝

  1. «Նոր Հայաստանը» փոխում է իր գույնը, բոլոր քարտեզների վրա այլեւս ոչ թե ծիրանագույն, այլ՝ երկնագույն է լինելու Հայաստանը:
  2. «Նոր Հայաստանը» փոխում է իր պետական դրոշը՝ այն այլեւս եռագույն չի լինելու, այլ՝ ծիածանի բոլոր գույներով:
  3. «Նոր Հայաստանը» փոխում է իր օրհներգը՝ այն այլեւս առանց օրհնելու երգ է՝ երգ վասն բազմազանության:
  4. «Նոր Հայաստանը» փոխում է իր Սահմանադրության մի քանի գլխավոր սկզբունքներ՝

ա/ Հայաստանն այլեւս ազատ չէ, այլ՝ սանձարձակ է:

բ/ Հայաստանում ընտանիքը այլեւս ընտանիք չէ, այլ՝ բազմաբջիջ երեւույթ:

գ/ Հայաստանում 16 տարեկանից բարձր անձանց ծխելն արգելվում է, քաշում են միայն մարիխուանա:

դ/ «Նոր Հայաստանը» փոխում է իր Ընտրական օրենսգիրքը: Երկրի խորհրդարանը ընտրվում է հանրահավաքից հանրահավաք՝ ըստ գոռոցների ու ծափահարությունների ձայնային տվյալների: Երկրի վարչապետն ու նախագահը եւս ընտրվում են ըստ գոռոցների ու ծափահարությունների ձայնային տվյալների՝ բայց այս անգամ հանրահավաքի ընտրյալ պատգամավորների:

Տեղական ինքնակառավարման մարմիններն առաջադրվում եւ ընտրվում են ըստ վարչապետի հորդորների եւ հաստատվում են տեղային հանրահավաքներում՝ ըստ գոռոցների ու ծափահարությունների ձայնային տվյալների:

  1. «Նոր Հայաստանը» փոխում է իր կերպը, այն այլեւս ամբոխավարության, առանց բռնության ատելության եւ համացանցային ուղիղ կառավարման անցած անպետություն է…
  2. «Նոր Հայաստանը» ուղղակի դեռ զգացողություն է՝ հին մեղքերի համապատկերին…

Գուցե շատերը նեղանան այս սարկազմից, բայց դրան բերել է մտահոգությունն ու, անկեղծ ասած, վախը՝ ապագայի հանդեպ:

«Լուսանցք» թիվ 20 (498), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։