Սիոնիզմի դեմ պայքարը հակասեմիտիզմ չէ, այլ՝ պարտադրված անհրաժեշտություն

Բազմիցս է գրվել, ասվել, որ իրականում հակասեմականություն գոյություն չունի: Չկա համակարգված «հակա» դրսեւորում հրեաների, ասորիների, արաբների եւ սեմական այլ ժողովուրդների նկատմամբ: Գուցե կան հակահրեական, հակաարաբական կամ այլ ազգերի հանդեպ «հակա» դրսեւորումներ, սակայն, դրանք երբեք համընդհանուր՝ «հակա» համասեմական բնույթ չունեն:

Ավելին՝ հակասեմականությունից ավելի շատ խոսում են հենց սեմականները, ավելի ստույգ՝ հրեաները (իսկ ավելի ստույգ՝ ջհուդները, քանզի շատ հրեաներ հրեականությունը ավելի շատ այլոց իրենց ձուլելու գործընթաց են համարում):

«Այնտեղ, ուր երկու գոյ* կա, պետք է լինի գոնե մեկ հրեա, եղեք ամենուր եւ ամենատես: Եթե հնարավոր չէ շրջափակել եւ մեկուսացնել երիտասարդ ու հեռանկարային գոյին, ուրեմն նրան կարելի է դարձնել կառավարելի: Հրապուրեք նրան ձեր շրջապատի մեջ, նրանց շուրջը ստեղծեք հրեական խիտ օղակ, զրկեք նրանց իրենց շրջապատից, իրենց ծանոթներից: Պարտադրեք նրանց ամուսնանալու հրեա կանանց հետ եւ միայն դրանից հետո բացեք նրանց առջեւ փակ դռները: Մի՛’վախեցեք, նրանց երեխաները միեւնույնն է, մերն են լինելու: Ում ցուլն էլ որ թռչի մեր կովի վրա, միեւնույնն է, հորթը մերն է: Օգնելով նման գոյին, դուք ձեր լուման եք մուծում մեր հրեական համայնքի գործին» («Հրահանգ հրեաներին» ուղեցույցից): Այսինքն՝ գենետիկ կամ արյան մաքրության որեւէ խնդիր չունի հրեան, նա իր հրեականությունն է ծավալում: Եվ իզուր չէ, որ ժամանակին ջհուդա-մասոնական ձեւակերպումը ներկայումս հրեա-մասոնական ձեւն է ստացել (չնայած օրթոդոքս թալմուդականները դեռ պահպանում են հավատարմությունը ջհուդականությանը եւ թորայական կանոններին):

Ինչեւէ: Այս ազգի մեջ ամրագրվել է, որ իրենց դեմ (իրականում՝ դեմքը բացող, կերպը բացահայտող) ամեն մի երեւույթ ոչ թե հակահրեական է, այլ՝ հակասեմական: Թե ինչու՞, իրենք էլ չեն բացատրում (գուցե հարկ էլ չեն համարում): Այսինքն՝ հակահրեա անհատը կամ հանրույթը միանգամից պիտակավորվում է որպես հակասեմական, չնայած նույն անհատը կամ հանրույթը որեւէ «հակա» դրսեւորում չունի, ինչպես նշեցինք, մյուսների՝ արաբների կամ ասորիների նկատմամբ: Ընդհակառակը, եթե աշխարհում որոշակիորեն առկա է հակահրեականություն, ապա հակաարաբականություն կամ հակաասորականություն չկա ամենեւին: Իսկ այս եւ մյուս սեմական ազգատեսակներին անտեսելը կամ միայն հրեաների նկատմամբ «հակա» դրսեւորումը հակասեմականություն դիտարկելը հենց ամենամեծ հակասեմականությունն է: Ուստի, եթե աշխարհում իրապես կա հակասեմականություն, ապա դրա միակ «ներկայացուցիչները» հրեաներն են:

Հրեաներին միշտ հատուկ է «հակա» քաղաքականությամբ առաջնորդվելը, նրանք ոչ միայն հակասեմական են, այլեւ օրինակ՝ հակաարիական: Այսինքն՝ մաքրության ամեն մի առանցք, կլինի դա սեմական կամ արիական, սպիտակամաշկների, դեղնամաշկների, սեւամաշկների կամ կարմրամաշկների պահպանությանն ուղղված, անընդունելի է այս «ազգի» կողմից, եւ այստեղից էլ նրանք (եւ նրանց հետեւորդները (թեկուզ այլազգի)) կողմնակից են խառնարյունությանը, այլասերմանը, ավելին՝ խաբելով, թե պարտադրելով են հասնում իրենց նպատակներին: Իսկ այս հակաբնական երեւույթների դեմ խոսացողները, չգիտես ինչու, նույնպես դառնում են հակասեմականներ (ռասիստներ, շովինիստներ եւ այլն):

Հրեա-մասոնական կառույցներից առավել վտանգավոր է դարձել սիոնիստական քաղաքականությունը, ինչի արյունարբու գործունեությամբ 1948թ. ստեղծվեց Իսրայել պետությունը եւ ինչը հիմա հետեւանք է հրեական պետության քաղաքականության:

Այս վտանգին բազմիցս անդրադարձել ենք, սակայն, երբ հիմա վերստին թեժանում է իրավիճակը Կովկասում ու Մերձավոր Արեւելքում, հարկ ենք համարում մեկ անգամ էլ դիտարկել Իսրայելի սիոնիստական քաղաքականության հնարավոր ազդեցությունը տարածաշրջանային մի շարք դրվագների վրա (համաշխարհային վտանգի մասին՝ մեկ այլ առիթով):

1. Սիոնիստական գաղափարախոսությունն ու ռազմականացված քաղաքականությունը տասնյակ տարիներ լարված են պահում Մերձավոր Արեւելքը, քանզի այլ պետությունների ներքին գործերին խառնվելով եւ ծավալապաշտական դրսեւորումներով հետեւողական քարոզչություն են իրականացնում՝ մերթ ընդ մերթ հրահրելով տեղային բնույթի պատերազմներ:

2. Պաղեստինի եւ Հորդանանի մի մասում հրեական պետություն ստեղծելով, աշխարհասփյուռ հրեաները ներգաղթելով Իսրայել, փորձում են փոխել տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը (հետո նաեւ՝ աշխարհա-քաղաքական): Չնայած, այս առումով, հրեաներին կարելի է բաժանել 3 տարբեր խմբերի՝

ա) Սիոնիստ հրեաներ, որոնց նպատակն է աշխարհի տարբեր մասերից ամեն գնով կազմակերպել հրեաների ներգաղթը Պաղեստին, որ նրանք բնակություն հաստատեն հրեաների խորհրդանշական Սիոն լեռան լանջերին: Սրանք հրեաների՝ «Ավետյաց երկիր» վերադառնալու գաղափարակիրներն են եւ եռանդուն գործունեություն են ծավալում բոլոր հնարավոր միջոցներով:

բ) Ոչ սիոնիստ հրեաներ, որոնք իրազեկ չեն սիոնիստական գաղափարախոսությանը եւ նույնիսկ չեն հետաքրքրվում դրանով: Նրանք անտարբեր են նաեւ այն գործունեության նկատմամբ, որը ծավալում է Իսրայելը:

գ) Հակասիոնիստ հրեաներ, ովքեր, արդեն ի տարբերություն ոչ սիոնիստների, իրազեկ են սիոնիստական գաղափարախոսությանը եւ նպատակային պայքար են ծավալում դրա դեմ: Ավելին՝ նրանք ընդդիմանում են Պաղեստինում եւ Հորդանանում հրեական պետություն ունենալու գաղափարին՝ նկատի ունենալով, որ դա բացասականորեն է ազդում տարբեր երկրների հրեական համայնքների կարգավիճակի վրա: Հակասիոնիստները որոշ երկրներում հրեաների հալածանքների պատճառը համարում են հենց սիոնիստների** ձեռնարկած քայլերը, որոնք, ըստ նրանց, կամ իրենք են հրահրում կամ էլ նպատակայնորեն բորբոքում են հակասեմականությունը (հակահրեականությունը):

3. Սիոնիստական քաղաքականության ծնունդ համաթուրականության վտանգը դեռ առկախ է մնում տարածաշրջանում, ուստի Իսրայել-Թուրքիա կապը մեծ վտանգ է ինչպես արաբական աշխարհի, այնպես էլ Հայաստանի ու Իրանի համար:

Իսրայելի ընդհանուր մերձավորարեւելյան քաղաքականությանն այստեղ չենք անդրադառնա, ինչպես նաեւ՝ Իսրայել-Պաղեստին հակամարտությանը, որին ծավալուն անդրադարձ է եղել հատկապես «Լուսանցք»-ի 2008թ. թիվ 19 (58) թողարկումում («Ղոդսի (Երուսաղեմի) եւ Պաղեստինի ժողովրդի պատմական եւ իրավական ակունքները» (Արմեն Ավետիսյան)), եւ կներկայացնենք այն վտանգը, որ վերստին կախված է հայության գլխին, երբ փորձ է արվում նրան զրկել իր պատմական տարածքում ապրելու եւ միասնական հայկական պետություն վերահիմնելու իրավունքից:

«Հակաթուրքական շարժումը կրկին մեծ թափ ստացավ հատկապես 1-ին աշխարհամարտի տարիներին: Իսկ մինչ այդ, սիոնիստական կուսակցության պարագլուխներից Թեոդոր Հերցլը փորձեց Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ II-ին կաշառելով (այդ թվում՝ սուլթանի կազմակերպած հայկական ջարդերի նկատմամբ համաշխարհային մամուլում լռություն ապահովելու միջոցով), Պաղեստինի տարածքում հրեական պետություն հիմնել, սակայն, սուլթանը կտրականապես մերժեց այդ առաջարկը, ուստի սիոնիստներն իրենց նպատակին հասնելու համար դիմեցին հերթական ստոր արարքին: Այդ ժամանակների մասին հայ մտավորական Արփիար Արփիարյանը գրել է. «Հրեությունը բանակ չունի, բայց դրամ ունի, հրեական մեծ տաղանդներ կփայլեն Եվրոպայի մեջ, նրա ուժը ահագին է, ամեն պետություն քիչ թե շատ հրեական լուծին տակ է»: Սիոնիստները երիտթուրքերի (որոնց ղեկավարների մեծ մասը, այդ թվում՝ Աթաթուրքը, Սալոնիկից եկած կրիպտո-հրեաներ էին) հեղափոխությամբ կազմակերպեցին սուլթանի գահընկեցությունը եւ հայերի ցեղասպանությունը, որն սկսվել էր սուլթանի օրոք եւ գազանաբար շարունակվեց 1915-1923 թթ.: Այսպիսով, առանց ճիգերի, հրեա սիոնիստները տիրացան կոտորված ու մազապուրծ գաղթած հայերի դրամա-տնտեսական լծակներին, որոնք Թուրքիայի տնտեսության հիմնական լծակներն էին եւ մեծամասամբ հայ գործարարների ու վաճառականների ձեռքում էին: Այսինքն. ցեղասպանելով հայերին՝ հրեաները գրեթե լիովին հսկողություն ստանձնեցին Թուրքիայի տնտեսության նկատմամբ, ըստ այդմ՝ նաեւ քաղաքականության: Սա մեծ հնարավորություն տվեց նրանց, գտնվելով ստվերում, տիրելու իրական իշխանությանը Թուրքիայում, որն էլ գործի դրվեց Պաղեստինում հրեաների ներգաղթի զանգվածային կազմակերպմանը, հետագայում Պաղեստինի որոշ տարածքների զավթմանն ու հրեականացմանը» (մեջբերում՝ վերոնշյալ՝ «Լուսանցք»-ի թիվ 19 (58) թողարկումից):

Հիմա ժամանակային առումով այլ հարթությունում ենք, սակայն կատարվում է գրեթե նույն բանը, նույն ուժերի տարբեր դերակատարների միջոցով: Ուստի՝ մեր կարծիքն անփոփոխ է եւ անհրաժեշտ ենք համարում «Լուսանցք»-ի թիվ 19 (58)-ից եւս մեկ մեջբերում անել՝ «Բազմաթիվ անգամներ աշխարհի մեծ մտածողները, պետական, ազգային ու մշակութային հանրահայտ գործիչները կոչ են արել ազգերին, մարդկությանը՝ սիոնիզմին վերջ տալու համար: 1970-ական թվականներին ՄԱԿ-ը սիոնիզմը ճանաչեց ռասիստական, ազգայնամոլական եւ աշխարհակուլ ծրագիր, ու այն արգելվեց որպես գաղափարախոսություն, ուստի ազգերին հարաբերաբար հեշտ էր պայքարել այս համաշխարհային չարիքի դեմ: Այժմ այն այլեւս արգելված չէ, քանզի ՄԱԿ-ի «տերերին» հաջողվեց հանել այդ արգելանքը, եւ սիոնիզմը նոր թափով է ծավալվում, աշխարհին նոր աղետներ է բերում՝ իրեն անպատիժ ու սանձարձակ զգալով: Սակայն, մեր կոչերը՝ պայքարելու ազգերի ու պետությունների անկախության համար, սիոնիստական գլոբալիստական ծրագրերի դեմ, լրջորեն անհանգստացրել են աշխարհի սիոնիստներին, քանի որ արձագանքվում են բոլոր մայրցամաքներում, բոլոր ազատատենչ պետություններում: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի նորօրյա մերթ դիմակայող, մերթ հարձակողական քաղաքականությունն էլ ավելի է սարսափեցնում սիոնիզմի հետեւորդներին, եւ հակամարտությունը գնալով թեժանում է, ավելի ու ավելի բարենպաստ դառնում մերպեսների համար: Սիոնիստներն իրենց պաշտպանելու համար ունեն տարբեր մեթոդներ, բայց առավելապես մտածել են թաքնվել սեմիտականության քողով, եւ բոլոր հակասիոնիստական կամ հակահրեական գործողությունները աղմուկ-աղաղակով, դատ-դատաստանով համարում են հակասեմիտական, պատժի արժանի արարք: Այս ամենն արվում է լկտիաբար, իբր չտեսնելով, որ ամենամեծ հակասեմիտներն իրենք են, որ դարեր շարունակ մահ ու ավեր են սփռում արաբական ու ասորական տարածքներում, սեմիտական ծագմամբ ազգերի նկատմամբ՝ սեփականացնելով «սեմիտական» հասկացողությունը»:

Հետաքրքիր է, որ Արեւմուտքում նույնպես հստակ ձեւավորված կարծիք կա, թե «վտանգված է այն երկրի ապագան, որտեղ կա հրեական համայնք», քանզի անպատճառ գտնվում են հրեաներ, որոնք երդում են տալիս ծառայել սիոնիզմի շահերին: Մեջբերում եմ ամերիկյան պետության անկախության կերտիչներից Բենիամին Ֆրանկլինի ելույթից հատված, որն ասվել է Ամերիկայի ազգային համագումարում 1789թ. «ԱՄՆ-ին սպառնացող ահավոր վտանգ կա. դա հրեաներն են: Այն բոլոր երկրներում, ուր հայտնվել են հրեաները, աշխատել են քանդել նրանց բարոյական հիմքերը, սրանց նպատակն է տիրել տնտեսական շարժին՝ ինչ արեցին Իսպանիայում եւ Պորտուգալիայում: Նրանք 1700 տարուց ի վեր լացում են իրենց վատ բախտը ու հավակնում են ասել, թե վտարվել են իրենց հայրենիքից: Նրանք տզրուկներ են: Եթե մենք չկարողանանք նրանց սահմանադրորեն դուրս հանել մեր երկրից, նրանք հոսելու են մեր երկիրը՝ տիրելու նրան, քանդելու մեր հաստատությունները՝ մինչև մեր երեխաները նրանց երեխաների ծառաները դառնան: Իսկ ահա, ի հակառակ սրան, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ կրտսերը ստորագրել է պետական նշանակության փաստաթուղթ, որով ԱՄՆ կառավարությունը պիտի կանխարգելի եւ նույնիսկ պատժի հակահրեական-հակասեմական դրսեւորումները ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ՝ աշխարհում, եւ ամեն տարի պետքարտուղարությունը զեկույցներ է ներկայացնում այդ կապակցությամբ: Մի ազգի համար նման օրենք կիրառելն արդյո՞ք ռասիզմի դասական դրսեւորում չէ: Ինչ է, մյուս ազգերի նկատմամբ կարելի է ամեն ինչ անե՞լ… Պարզվում է՝ այո՛, սակայն, դա էլ է որոշված, թե որ ազգն ունի այդ «իրավունքը»… Ահա սիոնիստական կուսակցության եւ աշխարհի մութ ուժերի՝ համաշխարհային գաղտնի կառավարության, ժողովրդավարական ու բարոյախրատական ամբողջ հայեցակարգը»:

Եվ դառնալով հայկական խնդրին՝ նշենք, որ Թել-Ավիվն ամեն ինչ անում է, որ Թուրքիայի կործանման կամ մասնատման դեպքում Հայկական լեռնաշխարհում Հայաստան պետության փոխարեն ստեղծվի երբեւիցե գոյություն չունեցած Քրդստան պետությունը:

Իսրայելը եւ

քրդական խնդիրը

Իսրայելի վերաբերմունքը եւ քաղաքականությունը քրդական հարցի նկատմամբ եւ, ընդհանրապես, իսրայելա-քրդական հարաբերությունները մեզանում դեռ լուրջ ուշադրության չեն արժանացել: Չնայած վերջին տարիներին մի շարք թերթային եւ ինտերնետային հրապարակումներում այս խնդիրը քննարկման ու վերլուծության առարկա է դարձել:

Հրեաների եւ քրդերի առնչությունները դարավոր պատմություն ունեն: Կան քրդերի ծագման վերաբերյալ գիտական բազմաթիվ վարկածներ, որոնք ներառում են պատմական, հնագիտական, լեզվաբանական ու մարդաբանական տվյալներ. առավել հավաստի են ժամանակակից գիտության այն տվյալները, ըստ որոնց քուրդ էթնոնիմի տակ հանդես եկող ժողովուրդը պատմական ասպարեզում հայտնվում է սելջուկյան տիրապետության շրջանում (11-12-րդ դարերում): Հետեւաբար, քուրդ -հրեական առնչությունների սկզբնավորումը կարող է եւ թվագրվել այդ դարաշրջանով: Հայտնի է նաեւ, որ ներկայիս «էթնիկ Քրդստանի» եւ, հատկապես, դրա իրաքյան շրջանում հրեաները հայտնվել են դեռեւս Ք.ա. 8-րդ դարից սկսած: Հետագայում հրեաների թիվն այստեղ ստվարացել է եւ տարածվել է նաեւ նրանց կրոնն ու մշակույթը: Իսկ 11-12-րդ դդ. սկսած եւ հետագա դարերի ընթացքում ներկայիս Իրաքի հյուսիսային շրջանում բնակվող քրդերի մի մասը ընդունում է հուդդայիզմը, եւ սկսվում է քուրդ-հրեաների էթնիկական խմբի ձեւավորումը, որն իր յուրահատուկ կենցաղով, մշակույթով ու լեզվով մինչ այժմ էլ առանձնանում է այս բազմակրոն եւ բազմազգ տարածաշրջանում: Նույնիսկ ըստ որոշ հրեական հայտնի առասպելների, քրդերը սերում են հրեական ընդհանուր էթնոսից բաժանված մի ճյուղից, ինչպես նաեւ քրդերի ծագումը կապում են Սողոմոն արքայի հետ: Հրեա քրդերին անվանում են նաեւ Զաքոյի հրեաներ, ասորական հրեաներ:

Իհարկե, պատմագիտական տեսակետներ էլ կան, որ քրդերը պարսկական լեզվաընտանիքից են եւ պարսկական էթնոսի մի ճյուղն են, չնայած քրդերը փորձում են ամեն կերպ հիմնավորել, որ իրենք հին մարերի (Մարաստան) ժառանգներն են, որ հիմնավորեն իրենց՝ Միջագետքում պետություն ունենալու խնդիրը: Իսկ առավել տարածված տեսակետներից է, որ քրդերն ու եզդիները նույն ծագումն ունեն. եզդիները մնացել են իրենց արեւապաշտական հավատքին, իսկ քրդերը մահմեդականացվել են…

Ինչեւէ, դառնանք սիոնիզմի թեմային: Մինչեւ 1948թ. Իսրայել պետության ստեղծումը, դեռ 20-րդ դարի 30-ական թթ. սիոնիստական գաղափարախոսները եւ արդեն ձեւավորված հրեական հատուկ ծառայությունները Իրաքի հյուսիսում բնակվող հրեա քրդերին դիտում էին որպես իրենց ներկա ու ապագա դաշնակիցների, նրանց շրջանում հատուկ ծառայության ներկայացուցիչներ ներմուծում, ինչպես նաեւ նրանց շարքերից գործակալներ հավաքագրում՝ Իրաքում եւ հարակից արաբական երկրներում լրտեսական տեղեկատվական գործունեություն ծավալելու նպատակով:

Հարկ է նշել, որ մինչեւ Իսրայել պետության ստեղծումը եւ արաբա-իսրայելյան բացահայտ պատերազմի սկսվելը, Իրաքում հրեա քրդերը գտնվում էին տնտեսական ու մշակութային զարգացման բարենպաստ պայմաններում: Սակայն, վիճակը կտրուկ փոփոխություն կրեց 1948թ. եւ, հատկապես, 1950թ. սկսած, երբ իրաքյան իշխանությունները Իրաքի տարածքում բնակվող հրեա քրդերին հայտարարեցին սիոնիստական լրտեսներ ու սկսեցին հետապնդել եւ արտաքսել նրանց: Ընդհանուր առմամբ 1950-ական թթ. սկզբին բռնի եւ կամովին Իրաքից Իսրայել գաղթեց շուրջ 130 հզ. հրեա քուրդ, եւ Երուսաղեմը դարձավ հրեա քրդերով բնակեցված խոշորագույն կենտրոնը:

1948թ. հիմնադրումից սկսած, Իսրայել պետությունը որդեգրեց սիոնիզմի մասը կազմող արտաքին քաղաքական հայեցակարգ, որը հայտնի է ծայրամասային (պերիֆերային) ռազմավարության անվամբ (Theory of Allying Periphery): Այս ռազմավարության հիմնական դրույթներից մեկը հետեւյալն էր. Իսրայելը շրջապատող թշնամի արաբական երկրներում ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները շահարկելով, նրանց շրջանում նպաստել ազգային եւ կրոնական ինքնագիտակցության բարձրացմանը ու այդ խմբերին իսրայելյան արտաքին քաղաքական շահերին համահունչ օգտագործելը: Այս առումով հատկանշական է Իսրայելի վարած քաղաքականությունը քրդական խնդրի վերաբերյալ:

1960-ական թթ. սկզբին սկսվեցին քրդական զինված ելույթները իրաքյան իշխանությունների դեմ: Այս շրջանում Իսրայելը սկսեց ակտիվորեն զենք ու զինամթերք մատակարարել եւ ռազմավարժանքներ կազմակերպել՝ քրդական զինված ջոկատներն մարտունակ դարձնելու նպատակով: Թեեւ 1960-ական թթ. սկսած մինչեւ 1975թ. Իսրայելի կողմից քրդերին ցույց տրված օգնության համար իրականացված հատուկ գործողությունները մինչեւ այժմ գաղտնի են պահվում, տարբեր գնահատականներով Մոսադի, իսրայելական բանակի ու ռազմական հետախուզության հազարավոր գործակալներ եւ սպաներ դարանակալման տարբեր ձեւերով գտնվում էին իրաքյան Քրդստանում եւ կատարում էին հատուկ հանձնարարականներ: Այս մասին հատկապես հետաքրքիր մանրամասներ է հայտնում Մոսադի նախկին գործակալ Վիկտոր Օտրովսկին: Քրդական հետախուզական հատուկ ծառայությունը՝ Փարասթինը (Parastin) նույնպես հիմնվեց 1960-ական թթ. վերջերին Մոսադի անմիջական օգնությամբ: Պետք է նշել, որ 1960-1975թթ. Իսրայելի կողմից քրդերին օգնելու գործում մեծ դեր ունեին 1950-ական թթ. սկզբին Իրաքից Իսրայել գաղթած հրեա քրդերը, որոնց հիշողության մեջ դեռ մնացել էին իրենց եղբայր ժողովրդի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները եւ Իրաքի քրդերի ցուցաբերած օգնությունը իրենց արտաքսման ժամանակ:

Սակայն 1975թ. Իրանի եւ Իրաքի միջեւ կնքված ալժիրյան համաձայնագրից հետո Իսրայելը դադարեցրեց իր բազմակողմանի օգնությունը քրդերին:

Իսկ 1980-1988թթ. Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ Իսրայելը, վտանգ տեսնելով թե՛ Իրաքից, թե՛ հատկապես արդեն հռչակված Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ ԱՄՆ-ի աջակցությամբ եւ գործուն մասնակցությամբ ամեն կերպ ձգտում էր երկարաձգել այդ պատերազմը՝ խրախուսելով իրաքյան քրդերի անջատողական նոր ելույթներ, փորձելով նույնը տարածել նաեւ Իրանի քրդերի շրջանում:

Համաձայն Հարուն Յահյայի՝ Իսրայելը գաղտնի օգնել է նաեւ Թուրքիայում 1980-ական թթ. կեսերին ծագած քրդական նոր ապստամբության մասնակիցներին, չնայած պաշտոնական Թել-Ավիվը միշտ էլ հերքել է Թուրքիայի քրդերին աջակցելու փաստը՝ անվանելով նրանց ահաբեկչական խմբեր եւ բազմիցս խրախուսել թուրքական իշխանությունների՝ քրդերի դեմ կիրառած բռնությունները (նաեւ՝ Իրաքի տարածքում):

Այս ամենը, փաստորեն, վկայում է այն մասին, որ Իսրայելը միշտ էլ քրդերի հանդեպ վարել է երկակի ստանդարտների քաղաքականություն՝ օգտագործելով նրանց իբրեւ գործիք իր տարածաշրջանային քաղաքականության իրականացման ճանապարհին: Սրա վառ ապացույց կարող են լինել ՔԱԿ (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալության գործում Մոսադի անմիջական մասնակցության մասին լուրերը, թեեւ սա էլ հերքվեց Իսրայելի կողմից:

Այսպիսով, Իսրայելի քաղաքականությունը քրդերի նկատմամբ միշտ էլ բխել է հիմնականում եւ, առաջին հերթին, Իսրայելի արտաքին քաղաքական շահերից, եւ դրա առանձնահատկությունների ու նպատակների բացահայտումը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն քրդական խնդրի ուսումնասիրման, այլեւ, ընդհանրապես, այս բազմաբնույթ եւ հակամարտային տարածաշրջանի խնդիրների լուսաբանման համատեքստում:

Ահա թե ինչու է մեզ հուզում վերստին արծարծվող Քրդստան պետության ստեղծման շահարկումը եւ ահա թե ինչու է հավանական, որ Իսրայելն ու աշխարհի գաղտնի տերերը առավել շահագրգռված լինեն Հայկական լեռնաշխարհում քրդական, քան թե՝ հայկական պետության ստեղծման հարցում:

Հայաստանը եւ քրդական խնդիրը

Սա մեզ համար իրապես լուրջ խնդիր է, քանզի, բացի այն, որ մեծ թվով քրդեր են բնակվում Արեւմտյան Հայաստանում, նաեւ քարոզչական մեծ արշավ կա այդտեղ բնակեցումը պատմականացնելու, հիմնավորելու ուղղությամբ: Ինչպես ժամանակին հայկական մամուլում արծարծվեց, քրդերը գրեթե ամենուր (որտեղ բնակվում են), «Մեծ Քուրդիստան»-ի քարտեզներ են հրատարակում (զլմ-ներով կամ այլ հրապարակումներով), այդ թվում՝ Հայաստանում (այս մասին ճիշտ ժամանակին ահազանգեց հատկապես Հայ Արիական Միաբանությունը, ինչը կանխարգելիչ միջոց դարձավ, գոնե առ այսօր):

«Հայությանը կարծես հերիք չէին թուրքական, ադրբեջանական եւ վրացական պատմաշինարարությունները, ահա գլուխ է բարձրացնում նաեւ քրդականը՝ Հայոց Հայրենիքին տիրանալու պատմական «հիմնավորումների» որոնումով: Վերջին տարիներին Մոսկվայում լույս է տեսնում «Դրուժբա» անունով քրդական մի հանդես, ռուսաց լեզվով, ոմն Լյաթիֆ Մամմադի գլխավոր խմբագրությամբ: Այս հանդեսի հրապարակումների զգալի մի մասը, իսկ գլխավոր խմբագրի բոլոր հրապարակումները «նվիրված են» Փոքր Ասիա-Անդրկովկաս-արաբական Միջագետք-Իրանյան բարձրավանդակ աշխարհագրական տարածքում քրդական պատմության մոգոնման անշնորհակալ աշխատանքին: «Դրուժբա»-ի հեղինակները, ըստ երեւույթին, այս տարածքի «թույլ օղակը» համարելով հայությունն ու ՀՀ-ն, իրենց պատմաշինարարությունն առավելաբար ուղղորդում են Հայոց Հայրենիքի՝ Հայկական Լեռնաշխարհի ուղղությամբ… Կարդացած լինելով 4 հրապարակումներ (մեր ձեռքն է անցել հանդեսի ընդամենը 3 համար)՝ կփորձենք դրանցից երեքն այստեղ ներկայացնել հայ ընթերցողին: Առաջինը՝ «Հին ավանդաբանությունը եւ քրդերը-Արարա՞տ, թե՞ Ջուդի» վերնագրով, լույս է տեսել «Դրուժբա»-ի թիվ 20-21, 2002 թ. նոյեմբերի համարում (էջ 61-72): Թեեւ անստորագիր է հրապարակումը, սակայն շատ հստակորեն պարզ է, որ հեղինակը Լյաթիֆ Մամմադն է (բացառված չէ, որ այս անվան տակ հանդես են գալիս մի խումբ կեղծարարներ, որոնց թվում՝ ՀՀ քաղաքացիներ…): Հոդվածի սկզբում հեղինակը (հեղինակնե՞րը…) զայրանում է, որ «քուրդ ժողովրդի հոգեւոր արժեքները գիտակցաբար ու նպատակամղված ձեւով գողացվում են»: Քիչ հետո նա անցնում է բուն խնդրին՝ մարերին քրդերի նախատիպ սարքելու պատմաշինարարությանը: Եվ ի դեպ, «Դրուժբա»-ի հեղինակները միշտ վկայակոչում են անտիկ հեղինակներին, հայ, ռուս, այլազգի գիտնականներին՝ ոչ քիչ դեպքերում բացահայտորեն խեղաթյուրելով նրանց հաղորդածները, իսկ այլ դեպքերում՝ նաեւ յուրովի մեկնաբանելով դրանք: Հիշյալ հրապարակման մեջ ասվում է. «Հին եւ միջնադարի աղբյուրների վկայությամբ, Արարատ լեռան շուրջ եւ Նախիջեւանի մարզի հին բնակիչները մարերն էին (միդիացիք), որոնք կարեւոր դեր խաղացին քուրդ էթնոսի կազմավորման մեջ: …Քիչ անդին, քրդերը ոչ թե հին, այլ արդեն հնագույն ժամանակներից են համարվում Նախիջեւանի տարածքի բնակիչներ. հիմնական փաստարկն է «Մարդպետ» տիտղոսը, որը «հայկական աղբյուրներում անանուն է, ինչը ցույց է տալիս նրանց անբավարար տեղեկացվածությունը մարական (միդիական) տոհմերի մասին»: Պարզվում է, որ Հայկական լեռնաշխարհի եթե ոչ ամբողջությունը, ապա նրա գոնե շատ այլ վայրեր էլ մարերով (հեղինակի հաստատ համոզմամբ՝ նախաքրդերով) են բնակեցված եղել: Այսպես, «Վասպուրական» տեղանունն իր հիմքում քրդական է (էջ 62): «Դրուժբա»-ի պատմաշինարարը իր որոշ արտահայտություններով կրկնում է իր ադրբեջանցի «վարպետներին»: Այսպես, նա Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսին հայտարարում է «աղվան տոհմական իշխան», ում եւ առհասարակ «աղվանական (կովկասյան, – Լ.Մ. – այստեղից հստականում է, որ կեղծագրության հեղինակը Լյաթիֆ Մամմադն է,-Գ.Յ.) աղբյուրներն էլ մար ասելով հասկացել են բացառապես քրդերին» (էջ 62): 63-րդ էջի ներքեւի 14-րդ ծանոթագրությունում Նախիջեւանը հայտարարվում է Հյուսիսային Ադրբեջանի տարածք: Նման հերյուրանքներով շարադրելով իր կեղծագիրը՝ հեղինակը հանգում է 5 եզրակացությունների, որոնցից 4-ը չնաշխարհիկ են, կարելի է ասել՝ համաշխարհային տարողությամբ հայտնագործություններ պատմագիտության մեջ: Դրանք են. «1.Նախիջեւանի եւ Արարատ. – Ալագյազ (Արագած,-Գ.Յ.) լեռների շրջակա տարածքների հին բնակիչները եղել են միդիացի-մարերը, որոնց անվան տակ հին աղբյուրները հասկացել են էթնիկ քրդերին: 2.«Նախիջեւան» անվան հիմքում քրդական էթնիկական սկիզբ է դրված: 3.Քրդերը հնագույն ժամանակներից ապրել են այդ հողերի վրա. նրանք այստեղ չեն տարաբնակեցվել, ոչ էլ այստեղ տեղափոխվել: 4. Միջագետքում իսկապես տեղի ունեցած ջրհեղեղի եւ Նոյյան տապանի մասին առասպելի առաջին կրողները եղել են նախաքրդերը» (էջ 72): «Դրուժբա»-ի հաջորդ՝ թիվ 22, 2003թ. հունվարի համարում, նույն Լյաթիֆ Մամմադը, «Պատմությունն ու արդի ժամանակները» խորագրի տակ, տպել է մի այլ կեղծագիր՝ «Քուրդ էթնոսի կազմավորման պատմական կենսատարածքը- Քուրդիստանը՝ քրդերի երկիր» վերնագրով (էջ 60-69): Այստեղ էլ նա հետեւել է իր «գիտական» մեթոդաբանությանը, փաստերը գլխիվայր շրջելով, աղբյուրների հղումներում սեփական «ուղղումներ» կատարելով: Նա Հայոց Հայրենիքի գրեթե բոլոր տեղանունները քրդերենից է բխեցնում, որով էլ «ապացուցում է» քրդերի բնիկությունն Հայկական լեռնաշխարհում: Իհարկե, նրա համար չկա Հայկական լեռնաշխարհ կամ Հայաստան. կա միայն Քուրդիստան: Այս հիմարությունը «հիմնավորելու» համար, օգնության է կանչել, այլոց շարքին, քուրդ պատմագիր Շարաֆ-խան Բիթլիսիին, որն իբր «Ադրբեջանն ու Հայաստանը համարում էր ընդամենը աշխարհագրական մարզեր՝ զուտ էթնիկական նախահիմքերից» (էջ 60): Ըստ քուրդ կեղծարարի, ուրիշ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ, ինչպես նշում է, «առնվազն 2.500 տարուց ավելի Հարավային Անդրկովկասը եղել է քրդական ցեղերի էթնիկ եւ ռազմա-քաղաքական ազդեցության տակ: Նրանք այստեղ են հայտնվել հայերից եւ թուրքերից առաջ ու կարողացել են այս տարածաշրջանում իրենց ազդեցությունը պահպանել ընդհուպ մինչեւ 19-րդ դարի վերջը» (էջ 60)…«Հայ-Արիներ» թիվ 8, 2004թ. – հեղ.՝ Գեւորգ Յազըճյան)): Իհարկե, կարելի էր կարծել, որ գուցե թե սա ռուսաստանյան հովանավորչական «ծրագիր» է, ինչպիսիք ունեն ասենք՝ Իսրայելը կամ Արեւմուտքը, սակայն, երբ այս ամենն արդեն արծարծվում էր նաեւ Երեւանում հայատառ հրատարակվող քրդական «Միջագետք» թերթում, ապա վտանգն ակնհայտ էր, քանզի «Քուրդիստան» պետության քարտեզը կազմված է Իրաքի, Սիրիայի, Իրանի եւ Արեւմտյան Հայաստանի տարածքների վրա, ավելին՝ այդ այսպես կոչված պետությունում ներառված են, քրդերի բնորոշմամբ, «մշակութային տարածքներ» նաեւ Արեւելյան Հայաստանից…

Այսքանից հետո հասկանալի պետք է լինի մեր անհանգստությունը, քանզի սիոնիստա-պանթուրքիստական ծրագրին զուգահեռ, գործում են նաեւ հայության պատմական հողերին տիրելու այլ ծրագրեր եւս, որոնց դեմն առնելու համար հայությունը նույնպես պիտի հանդես գա համակարգված եւ նմանատիպ՝ բայց հայանպաստ ծրագրերով:

Մենք կարող ենք մեզ համար առայժմ աննպաստ այս խնդիրը կարգավորել՝ տարածաշրջանում սերտորեն համագործակցելով հատկապես Իրանի եւ Սիրիայի հետ, նաեւ պետք է շտապել, որովհետեւ Իրաքի նախագահ՝ ազգությամբ հրեա-քուրդ Բարզաանին, իսրայելա-անգլո-ամերիկյան օժանդակությամբ, ամեն գնով փորձում է իրականացնել «Քուրդիստան»-ի ծրագիրը…

Արամ Ավետյան

Հ.Գ. – Չպետք է մոռանալ, որ կարող է շահարկման առարկա դառնալ նաեւ ժամանակին «Կարմիր Քուրդիստան» կոչեցյալ տարածքը (ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին կապող արհեստական (այսօրվա Բերձորի) միջանցքը), որը նորաստեղծ ԽՍՀՄ-ը ստեղծել էր որպես ազգամիջյան բախման եւս մեկ աղբյուր: «Կարմիր Քուրդիստան»-ը «Ադրբեջան» պետության նման արհեստական գոյակցություն է (մենք անդրադարձել ենք, թե ինչպես կովկասյան թաթարները խորհրդային տարիներին (ջհուդա-բոլշեւիկյան ծրագրով) դարձան ադրբեջանցիներ՝ հետագայում Իրանի ադրբեջանական (արեւմտյան եւ արեւելյան) անվամբ տարածքներին տիրելու նպատակով), սակայն, ինչպես հիմա «Մեծ Ադրբեջան»-ի ջատագովներն են հոխորտում, չի բացառվում, որ «Մեծ Քուրդիստան»-ի ջատագովները նույնպես աշխուժանան որոշ ուժերի պատվերով:

Առայժմ լուռ են, որովհետեւ հույս ունեն թուրք-քրդական ճակատում ստանալ հայության աջակցությունը…

«Լուսանցք» թիվ 42, 43 (81, 82)

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։