Հայ-վրացական հարաբերություններ – Հերթը հասավ Զրկինյանց Սբ. Գեւորգին… / Հայ-վրացական հարաբերություններն ունեն բազում կնճիռներ եւ մութ ծալքեր, որոնց իմացությունը խիստ անհրաժեշտ է չսխալվելու եւ չվրիպելու համար – Չպետք է մոռանալ, որ բարեկամությունը հիմնվում է սիրո, հարգանքի եւ ազնվության վրա – Պետք է հարգել ազգի պատմական եւ մարդկային իրավունքները, որոնք աստվածային արժեքներ են…

Հայ-վրացական հարաբերություններն ունեն բազում կնճիռներ եւ մութ ծալքեր, որոնց իմացությունը խիստ անհրաժեշտ է չսխալվելու եւ չվրիպելու համար:

Խոսքը հայի ու վրացու քաղաքակրթական կերպարի եւ աշխարհայացքի մասին է: Նրանք հակոտնյա միավորներ են. եթե հայը քաղաքակրթական ամուր հիմք ու բարոյահոգեբանական կանոնավոր նկարագիր ունի, ապա վրացին չունի սեփական քաղաքակրթություն, իսկ մտածելակերպն էլ սպառողական է եւ կողոպտչական: Այս հստակ հանգամանքով են բացատրվում պատմության խեղաթյուրումները եւ յուրացումները:

Վիրք կոչվող հին հայկական բնաշխարհիկ տարածքում (Կովկասի լեռների եւ Գուգարքի միջեւ) ամեն ինչ կամ բարբարոսաբար ոչնչացվում է կամ էլ վրացականացվում: Այդ պատկերն է Վրաստանի մշակութային ամբողջ տարածքում: Իրավիճակը պարզապես աղետալի է հատկապես Թիֆլիսում, որը նման մի նենգափոխման հետեւանքով դարձավ Թբիլիսի:

Այստեղ ամենուրեք ջնջվում են հայկական հետքերը. հայերեն արձանագրություն, եկեղեցի, գերեզմանոց, հուշակոթող, քաղաքաշինական նշաններ եւ այլն:  

Այսպես ամբողջությամբ վերացվել են Խոջիվանքի, Վերայի գերեզմանատները, որպեսզի ապացուցեն, որ այս քաղաքում հայեր չեն ապրել: Քանդել են Թիֆլիսի Շամխորեցոց Սբ Աստվածածինը (1809թ.), Կուկիոյի Սբ Աստվածածինը (1789թ.), Հավլաբարի Սբ Գրիգոր Լուսավորիչը (1894թ.), Խարփուխի Սբ Սարգիսը (1716թ.) եւ այլն:

Վրացականացրել են Բեթղեհեմի Սբ Աստվածածինը (1500թ.), Վերայի Սբ Խաչը (1836թ.),  Քարափի Սբ Գեւորգը (1753թ.), Կուսանաց Սբ Ստեփանոսը (1727թ.) եւ այլն: Եվ այսպես շարունակ:

Սա ցեղասպանություն է վիրահայերի նկատմամբ, որը պատժվում է միջազգային օրենքների համաձայն:

Թիֆլիսն այժմ հիշեցնում է հայկական մշակութային կոթողների ոչնչացման սահմռկելի մի վայր:

Սա հայոց առաքելական եկեղեցի է եղել (նկարում,-խմբ.), որի ներկայությունը հանգիստ չէր տալիս վրացական իշխանություններին: Նրանց ոտքի տակ հողն այրվում է, քանի որ այն հայկական է եւ դրա յուրացումը իրենց համար կենսական անհրաժեշտություն էր: Հայոց արժեքների նկատմամբ վրացական ցեղասպանությունը ներկայումս շարունակվում է մեծ թափով:

Զրկինյանց Սբ Գեւորգ եկեղեցին գտնվում էր Գրիբոյեդովի փողոցում, Վրաստանի արվեստի ակադեմիայի մոտ:

Շինության կառուցման մասին կար արձանագրություն կառույցի հարավային պատին, որտեղ գրված էր. «Զուրաբի որդի մահտեսի Պետրո/ս/ եւ իմ եղբայր Յովսեփն, Սահակն եւ Դաւիթն, որ շինեցաք այս նոր հանգստարանս՝ սուրբ Գեորգեայ եկեղեցիս յիշատակ մեզ եւ մեր ծնողացն /ի/ թագաւորութեան Վախթանգի: Թուին ՌՃԿԲ›/1713թ./:

Այն վավերագրերում հիշատակվում է մի քանի անուններով՝ Սբ Կարապետ Զրկինյանց, Սբ Հովհաննես-Մկրտիչ Զրկինյանց, Սբ Գեւորգ Զրկինյանց եւ այլն: Կարելի է ենթադրել, որ եկեղեցին կառուցել են Զրկինյանները:

1937-1938թթ. եկեղեցական համալիրը միջազգային հանցագործ Լ. Բերիայի եւ վրացական իշխանությունների հրամանով մասնակիորեն ոչնչացվել է: Հողին են հավասարեցվել եկեղեցական խցերը, կոնսիստորիան եւ գրասենյակը: Դրա տեղում չեկիստների համար կառուցել են բնակելի տուն:

Այստեղ պահպանվել է մի հայի տուն, որը հետագայում վերածվել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի: Այժմ այստեղ մնացել են այդ համալիրի ավերակները: Այս տարածքը վաճառված է մասնավոր մի անձի, որը պետք է վերականգնի շինությունը:

Այդ տեղում եւ Զրկինյանց եկեղեցու հատվածում նախատեսված է կառուցել մի մեծ հյուրանոց:

Վիրահայոց թեմը վրդովված է հերթական այս վանդալիզմով եւ մտադիր է դիմել Թբիլիսիի քաղաքապետին՝ հարցին դրական լուծում տալու պահանջով:

Ինչպես հայտնի է, հենց վերջերս առաջնորդարանը դատական հայցով դիմել էր դատարան՝ Թիֆլիսի Թանդոյան եկեղեցու վրացականացման հարցի շուրջ:

Խնդիրը դեռեւս չի ստացել իր արդար լուծումը:

Դատական նիստերը շարունակվում են:

Դեռ ավելին:

Վիրահայերի թեմը պաշտոնապես դիմել է Վրաստանի պատրիարքարանին՝ հայկական եկեղեցիները ռեստիտուիցիայի համաձայն իրենց օրինական տիրոջը վերադարձնելու պահանջով: 

Չպետք է մոռանալ, որ բարեկամությունը հիմնվում է սիրո, հարգանքի եւ ազնվության վրա: Պետք է հարգել ազգի պատմական եւ մարդկային իրավունքները, որոնք աստվածային արժեքներ են: Իսկ խաբեությունը, երեսպաշտությունը եւ գիշատչական վերաբերմունքը սոսկ դիվային ըմբռնումներ են: Այս պահվածքը սադրանք է, դավադրություն հայերի նկատմամբ:

Ռ. Զուրիկյան

պատմաբան, հայագետ

«Լուսանցք» թիվ 21 (499), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։