Հարաբերվենք բնիկության իրավունքով

Արդեն պարբերականության միտում են ձեռք բերում թուրքական եւ ադրբեջանական սփյուռքերի, հատկապես ԱՄՆ-ի այդ համայնքների ներկայացուցիչների համատեղ հավաքներն ու հանդիպումները: Եվ երբ սփյուռքահայ համայնքը մեծ դժվարությամբ, պայքարելով հատկապես հրեական ու թուրքական լոբբիստական շրջանակների դեմ, փորձում է պաշտպանել հայոց շահերը, այդ թվում՝ Հայաստանի եւ Արցախի, ՀՀ իշխանություններն այդ ընթացքում փորձում են մեր շահերի եթե ոչ անտեսմամբ, ապա «սառեցմամբ», հայ-թուրքական հարաբերություններ կերտել:

Հայտնի է, որ «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրես»-ը ժամանակին դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին, որպեսզի նա ադրբեջանցիներին շնորհի «բաժանված ազգ»-ի կարգավիճակ: Կովկասյան թաթարների ու թյուրքական բարբարոս ցեղախմբերի խառնուրդը (ադրբեջանցի հորջորջյալ) հերիք չէ իրեն այսօր ազգ է հռչակել, հիմա էլ փորձում է «իրավաբանորեն» սին ծագում ու հայրենիք-բնօրրան ստեղծել այլոց հողերի վրա ու դեռ «բաժանված ազգ»-ի կարգավիճակ ստանալ: Լկտիությունն էլ պիտի չափ ու սահման ունենա: Սակայն, լկտիության չափավորողը «չափավորող» չէ…

Կենտրոնական Ասիայից մի քանի հարյուր տարի առաջ մեր տարածաշրջան ներխուժած թյուրքական քոչվոր տարրը, ցեղասպանելով բնիկներին, հետզհետե հաստատվեց Հայկական Լեռնաշխարհում եւ Առաջավոր Ասիայում ու դարձավ պատուհաս բոլոր բնիկների գլխին:

Այս մի քանի հարյուր տարում սրանք իրենց ազգ կոչեցին, բայց մնացին նույն արնախումն ու մարդակերը: Սրանք ի բնե «գայլ» են, ունեն նաեւ գայլի ու լուսնահաչի պաշտամունք, եւ սա նրանց նենգ բնածին բնութագիրն է: Քրիստոնեական «հեզ գառան» կերպարանքով սրանց դեմն առնել հնարավոր չէ: Եվ պետական «հեզ հայի» քաղաքականությամբ՝ նույնպես: Ե՞րբ պիտի վերջապես դիվանագիտությունը նույնպես սուր եւ վահան դարձնենք, ոչ թե՝ միայն վահան… Ազգովի մեզանում պիտի արթնացնենք Հայկ Նահապետի «նետաձիգ-որսորդ» էությունը ու պիտի ամեն գործ որսի վերածենք (թիրախի ոչ պարտադիր ոչնչացմամբ)…, որ որս չդառնանք, որ գոյատեւենք, ոչ թե՝ գոյության իրավունք մուրանք:

Այսպես կոչված ադրբեջանցիները եւ, առհասարակ, թյուրքական տարրը բնությամբ քոչվոր-ավերող տեսակ է, եւ սա նրանք հաստատել են հարյուրամյակներ շարունակ՝ ոչնչացնելով բնիկների պատմությունն ու մշակույթը, բոլոր արժեքները: Հանրահայտ է «այստեղով թուրքն է անցել» արտահայտությունը: Հիմա էլ՝ այդ ճանապարհն անցած «ադրբեջանական» տարրը փորձում է բռնազավթած հայկական հողերն ամեն գնով պահել ու կրկին բռնազավթել Արցախ-ԼՂՀ-ն: Սա քիչ համարելով՝ փորձում է «զոհի» կերպարանք ստեղծելով տիրանալ նաեւ Իրանի ադրբեջանաբնակ տարածքներին:

Թուրքը մնում է թուրք, մի անկյուն տվեցիր քո տանը՝ հայրենիքում, վտանգված ես ընտանիքով, ազգովի, եւ «օձը տաքացնողին է կծում» ասացվածքը իսկը սրանց համար է ասված…

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ լրջորեն մտորել հայ-թուրքական հարաբերությունների մասին, կարելի է բանակցել, բայց ոչ մեր շահերի հաշվին, միաժամանակ՝ ամրապնդելով սահմանները, նաեւ՝ ազատագրված տարածքների: Ի վերջո պետք է դառնալ սեփական ազգի «հայրենի իշխանությունները», քանի որ շրջապատված ենք արնախումներով, որոնց, ինչպես բութ գործիքի, որոշ ազգեր կամ մութ ուժեր մշտապես օգտագործում են իրենց շահերի ու նպատակների իրականացման համար:

Մինչ մերոնք մտածում են ինչպես վարվել հայոց ցեղասպանության խնդրի արծարծման հետ, հայկական բռնազավթված հողերի խնդրի շուրջ, թուրքերը դիվանագիտորեն հայ-թուրքական հարաբերություններ են կերտում՝ Եվրակառույցներում ամրապնդվելու եւ տարածաշրջանում ամուր դիրքավորվելու համար: Մեզ էլ «բարեկամորեն» եւ «հարեւանորեն» պարտադրում են մոռանալ միլիոնավոր հայերի ցեղասպանությունը եւ Արեւմտյան Հայաստանը, իսկ իրենց «ադրբեջանցի» եղբայրներին պաշտպանում են միջազգային ատյաններում, որպեսզի նրանց միջոցով շարունակվի Հայաստանի դեմ քարոզչությունն ու թուրքական հայահալած քաղաքականությունը: Մենք «սառեցնում» ենք մեր ցեղասպանության հարցը,

իսկ ադրբեջանցիները միջազգային բարձր ատյաններում արծարծում են «Իրանից եւ
Օսմանյան Թուրքիայից գաղթած հայերի վերաբնակեցման խնդիրը», «Խորհրդային իշխանությունների կողմից հայերին Զանգեզուրի հանձնման փաստը», «1905թ. եւ 1918թ. ադրբեջանցիների զանգվածային ջարդերի հարցը», նաեւ «1988թ. ադրբեջանցիների գաղթն ու ջարդերը» եւ էլի նման հարցեր, էլ չենք ասում՝ «Խոջալուի ցեղասպանության» մասին:

Մինչդեռ մենք մեր պատմությամբ մեզ տված ազգային ու մարդկային իրավունքներին պիտի գումարենք ՄԱԿ-ի՝ «Բնիկ ժողովուրդների մասին» հռչակագրով մեզ տրված իրավունքները, եւ այդպիսով վերահաստատենք մեր գոյության ու հարատեւության իրավունքը մեր պատմական հայրենիքում:

Հոդված 3. «Բնիկ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն հաստատում են իրենց քաղաքական իրավիճակը եւ ազատորեն իրագործում են իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը»:

Հոդված 8. «Պետությունները ապահովում են կանխարգելման եւ իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ ընդդեմ՝

ա. յուրաքանչյուր գործողության, որ նպատակ է հետապնդում, կամ հետեւանք է հանդիսանում զրկելու իրենց ամբողջականությունից՝ որպես ինքնաբավ ժողովուրդներ, կամ իրենց մշակութային արժեքների, կամ էթնիկ ինքնության»,

բ. յուրաքանչյուր գործողության, որ նպատակ է հետապնդում, կամ հետեւանք է հանդիսանում նրանց իրենց հողերից, տարածքներից կամ ռեսուրսներից զրկելու,

գ. պարտադրող բոլոր ձեւերով բնակչության ստիպողական տեղահանման, որը նպատակ է հետապնդում կամ հետեւանք է իրենց որեւէ իրավունքների խախտման կամ ոչնչացման,

դ. ցանկացած ձեւով ստիպողական ուծացման կամ ինտեգրման,

ե. ցանկացած ձեւի քարոզչության, որ նպատակ ունի խրախուսել կամ հրահրել ազգային կամ էթնիկական խտրականություն՝ ուղղված նրանց դեմ:

Եթե այս ամենին ավելացնենք նաեւ այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի՝ «Մարդու իրավունքների» հռչակագրով էլ ժողովրդական ապստամբության, ազգային-ազատագրական պայքարի իրավունքն ունենք մեր պատմական արդարության հիմնարար իրավունքը վերականգնելու համար, ապա, կարծում ենք՝ մեր պաշտպանվողական արտաքին քաղաքականությունը, որ արդեն սպառման եզրին է, անհրաժեշտ է փոխարինել հարձակողական դիվանագիտությամբ, որում մերթընդմերթ կիրառվող պաշտպանողական մարտավարությունն ավելի ազդեցիկ ու ընկալելի կդիտվի:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 43 (82)


Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։