Ու՞ր է գնում Հայաստանը – Հայաստանի արտաքին ոլորտը կրկին երկու ճակատով… / Եթե այսպես շարունակվի, ապա նախորդ իշխանությունների փոխլրացնող արտաքին քաղաքականության բոլոր դրական քայլերը եւ արդյունքները կջրվեն… Իսկ դա կթուլացնի մեր երկրի դիրքերը ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում, ուրեմնեւ՝ աշխարհում… / Ու՞ր մնաց Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի ամրագրումն ընդդեմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի…

Հայաստանի արտգործնախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների անարդյունք այցերը Ռուսաստան եւ Եվրոպա մեր երկրի արտաքին ոլորտը նորից կանգնեցրել են կամ կամի առաջ:

Եթե այսպես շարունակվի, ապա նախորդ իշխանությունների փոխլրացնող արտաքին քաղաքականության բոլոր դրական քայլերը եւ արդյունքները կջրվեն… Իսկ դա կթուլացնի մեր երկրի դիրքերը ինչպես Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում:

Կովկասում Հայաստանն ակնկալում էր Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակը փոխարինել Իրան-Հայաստան-Վրաստան եռյակով, իսկ Մերձավոր Արեւելքում Հայաստանն Իրանի ու արաբական որոշ երկրներին զուգահեռ, հարաբերություններ էր զարգացնում նաեւ Իսրայելի հետ…

Իսկ պաշտոնական Երեւանն իսկապես աշխատում էր համաշխարհային երկու բեւեռների հետ հավասարապես, կարողանում էր առաջ տանել Հայաստանի շահերը ինչպես Եվրոպա-ԱՄՆ ուղղությամբ, այնպես էլ Ռուսաստանի: Անգամ՝ Չինաստանի, որ փորձում է համաշխարհային երրորդ բեւեռ ձեւավորել:  

Ներկայումս մեր երկիրը կաղում է արագություն զարգացնելու հարցում, ինչը կարող է այլ տպավորություն թողնել եւ կողմերի ճնշումները մեծացնել…

Երկրի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ շուրջ երկու տասնյակ մասնակից երկրների մշտական ներկայացուցիչներին: Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ շրջանակներում բազմակողմ համագործակցությունը, որի արդյունքում մեր երկրում կարեւոր բարեփոխումներ են իրականացվել:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, անդրադարձել է երկրում ընթացող բարեփոխումներին եւ կառավարության նոր ծրագրին: Այդ առնչությամբ հատուկ ընդգծվել է Հայաստանում կայացած քաղաքացիական հասարակության եւ ակտիվ երիտասարդության դերը։

ԵԱՀԿ դեսպանները նշել են, որ 6 տարի ընդմիջումից հետո հերթական տարածաշրջանային այցը լավ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ գնահատելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակը:

Զրույցի մասնակիցները կարեւորել են Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի շարունակակաանությունը։ Այս համապատկերում նախարար Մնացականյանը աջակցություն է հայտնելայս ուղղությամբ նախաձեռնություններին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել  Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունների, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների, ԵԱՀԿ շուրջ։

Ի՞նչ կորոշեն միասին, արեւմտյան ուղղության հետ, հետո կրկին ռուսական կողմի հետ, դեռ պարզ չէ, Հայաստանի արտաքին դեմքը դեռ անդեմ է…

Սա շատ վտանգավոր է:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 23 (501), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։