«Ժամանակ Երեւան»-ի չտպագրած պատասխանը

«Ժամանակ Երեւան» օրաթերթի

պատասխանատու խմբագիր Սուրեն Սուրենյանցին

Կույրերը կամ ուրացողները

«Ժամանակ Երեւան»-ը վաղուց է իր «սիրո» վառ դրսեւորումները ցուցադրել մեր կառույցի նկատմամբ, անկախ այն բանից, թե ով է խմբագիրը: Սա նշանակում է մեկ բան՝ հովանավորն ու պատվիրատուն են նույնը մնացել: Այդ հովանավորին ու պատվիրատուին մենք լա՜վ գիտենք դեռ «Ժամանակ Լոս Անջելես»-ից…

Ի դեպ, այդ դրսեւորումն ավելի երեւակվեց, երբ ՀԱՄ-ը հրապարակավ դիմեց ՀՀ իշխանություններին, որ՝ կամ տւգանքի մուծումից հետո ազատ արձակեն վերոնշյալ թերթերի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին (ինչպես մյուս ծառայությունից խուսափողներին), կամ՝ դատեն նաեւ այն պաշտոնյաներին, ովքեր կեղծ փաստաթղթեր են տվել նրան: «Ժամանակ Երեւան»-ը հարյուրավորների կարծիքներ տպագրեց, բայց մերը՝ ոչ (չնայած այլ զլմ-ներ արձագանքեցին): ՀՀՇ-ական ուղղությամբ թերթերը հրաժարվում են տպագրել նաեւ մեր դատապարտող հայտարարությունները (օր.՝ «Չորրոդ իշխանություն» թերթի խմբագրության հրդեհման կամ ընդդիմադիր լրագրողների հանդեպ ոտնձգությունների առումով): Հասկանալի է՝ մեր մասին կամ վատը, կամ՝ ոչինչ:

Ինչեւէ, այդ մասին չէ, որ այժմ գրում ենք: Հիմա էլ «Ժամանակ Երեւան»-ն իր 13.12.2008թ. թիվ 216-ի խմբագրականում վերստին բարեհաճել է անդրադառնալ մեզ: Նախքան պատասխանելը, բոլոր զլմ-ներին հիշեցնենք, որ մեր կառույցը կոչվում է Հայ Արիական Միաբանություն: Բարդ չէ, եթե թերթի խմբագիրը «Արիական միաբանությունը»-ը հիշում է, ապա «Հայ»-ը դժվար չէ հիշելը: Եթե միտումնավոր չի հիշվում (հակված չենք կարծելու, քանզի միայն իրենք չեն «սխալվում»), ապա մենք ավելի շատ միտումներ ունենք նրանց մի շարք ազգային անվանումներով «չհիշելու» համար…

Այդ խմբագրականում մեզ քննադատում են, թե իբր ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակի դիմաց, ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի, ցույց ենք կազմակերպել «յուրային ֆեոդալին քծնելու, նրա կերակրատաշտից օգտվելու հույսով»: Եվ ցույցի կազմակերպիչներին որակել են «հպատակ» ու «ստրուկ»: Հետո մեզ քննադատել են, թե պիտի ոչ միայն Պաղեստինի ժողովրդին պաշտպանենք, այլեւ՝ Իսրայելի, քանի որ չի կարելի աչք փակել «Պաղեստինում բուն դրած ահաբեկչական խմբավորումները զազրելի հանցագործություններ» վրա: Դրա համար մեզ խորհուրդ են տալիս բողոքել իսրայելա-պաղեստինյան պատերազմի դեմ: Հետո մեզ քննադատել են, թե «ու՞ր էին ազգայնականները մարտի 1-ի» սպանդի ժամանակ:

Նախ մի քանի լրացուցիչ մեկնաբանություն անենք, հետո պատասխանենք հարցադրումներին: Վերոնշյալ ցուցարարների բողոքի տակ ստորագրել են մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ՀԱԿ-ի կազմում գտնվող Հայ կամավորականների համախմբում նախաձեռնությունը, ուստի՝ միայն մեզ նկատելը մեծագույն պատիվ ենք համարում: Հետո՝ մենք շատ լավ ենք տիրապետում իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատմությանը եւ այն իր ձեւով նման է ադրբեջանա-հայկական հակամարտությանը: Այնտեղ հրեաներն են զավթել պաղեստինցիների տարածքները, մեր դեպքում՝ ադրբեջանցիները: Եվ ինչպես պաղեստինյան, այնպես էլ հայկական ազատագրական պայքարներն են մեզ համար արդարացի եւ իրավական: Իսրայելի եւ Ադրբեջանի պաշտպանության հարցերը թողնում ենք «Ժամանակ Երեւան»-ին: ՀԱՄ-ը միշտ էլ հանդես է եկել ազատագրական պայքարների պաշտպանությամբ, Իրաքի, քրդերի, կիպրացի հույների, սերբերի, աբխազների եւ օսերի կամ այլ: Իսկ թե ի՞նչ էին անում մարտի 1-2-ին հայ ազգայնականները, ապա այդ մասին մենք հայտնել ենք հրապարակավ եւ մեզ մեղադրող թերթը տառապում է կուրության կամ ուրացման ախտանիշով: ՀԱՄ- դեռ մինչ ընտրությունները հայտարարել էր, որ չի պաշտպանում ոչ մի թեկնածուի եւ առհասարակ չի մասնակցում ընտրություններին ու այդպես էլ արեց: Պատճառը՝ որ ՀԱՄ-ը չի ցանկանում ընտրություն կատարել վատի ու վատագույնի միջեւ, քանզի ներկա իշխանավորների հետ նախկին ՀՀՇ-ական իշխանություններն էլ դեռ ազգային դատաստանի առջեւ պիտի կանգնեն: Թե ով ինչ շահերով էր միացել Լեւոն Տեր-Պետրոսյանին կամ Սերժ Սարգսյանին, շատ հստակ է, եւ եթե ՀԱՄ-ը կերակրատաշտից ուզենար սնվել, ապա դրա հնարավորությունը կար եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր կերակրատաշտերից հնչող առաջարկներով… Իսկ, եթե «Ժամանակ Երեւան»-ի խմբագիրը ուշադիր լինի, կտեսնի թե քանի ընդդիմադիր էին «հանցագործ եւ ոստիկանապետական ռեժիմի» թիմից հայտնվել ընդդիմադիր դաշտում եւ քանիսն են ընդդիմադիրներից «թռել» հակառակ ճամբարը: Մենք եղել եւ մնում ենք մեր տեղում՝ մեր գաղափարին հավատարիմ: Հետընտրական գործընթացներում ՀԱՄ-ն իր միջնորդական առաքելությունն առաջարկեց կողմերին՝ բախումներից եւ արյունահեղությունից խուսափելու համար, որն անարձագանք մնաց, քանզի իհարկե, պատվերն այլ էր: Իսկ եթե ոմանք կարծում են, թե մենք պիտի նախկին եւ ներկա հանցագործ վարչակարգերից որեւէ մեկի կողմում լինեինք մարտի 1-ին, ապա չարաչար սխալվում են, իսկ մասնատված ժողովուրդը, ցավոք, այլոց օգտին պարպեց իր արդար զայրույթը: Մենք ո՛չ այս, ո՛չ էլ այն կողմի «հայրենասերների» ու նրանց տերերի խամաճիկները չենք դառնա երբեք: Չենք ելնի պայքարի ո’չ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի, ո’չ էլ Ռուսաստանի կամ Իսրայելի դրոշների ներքո…

Իսկ քաղբանտարկյալների ազատության համար ՀԱՄ-ը նույնպես հայտարարություններով հադես է եկել՝ նշելով մի շարք ազատամարտիկների եւ քաղաքական գործիչների անուններ, որոնք նույնիսկ մեկ խոսքով հանդես չեկան ի պաշտպանություն ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի, երբ նրան 2005թ. ձերբակալեց «հանցագործ եւ ոստիկանապետական ռեժիմը»՝ կեղծ մեղադրանքով: Հազվադեպ ընդդիմադիրներ հանդես եկան այդ տարվա միակ քաղբանտարկյալի պաշտպանության համար, մնացյալ ընդդիմադիր մամուլն ու գործիչները ողջունեցին իրենց ատելի ռեժիմին: Հիմա ցավը զգացնել է տալիս, քանզի սեփական մաշկի վրա են զգում:

Մի սովետական անեկդոտ էլ մենք ասենք («Ժամանակ Երեւան»-ի օրինակով), մեկը կենդանաբանության քննությանը պատրաստվելիս սովորում է միայն ոջիլի մասին դասը եւ երբ որեւէ կենդանու մասին տոմս է վերցնում, հարմարացնում եւ սկսում է պատմել ոջիլի մասին: Չմանրամասնեցինք, քանզի հանրահայտ անեկդոտ է: Հիմա ՀԱՄ-ը կամ Արմեն Ավետիսյանն ինչ գործ անեն, չկամները պիտի գոռգոռան ի պաշտպանություն համասեռամոլների կամ հրեաների, իսկ մարտի 1-ի՝ երկուստեք սադրանքն ու անմեղ մարդկանց արյունը, առանց ամոթի, պիտի դարձնեն «ոջիլի պատմություն»…

Մենք մեր տեղն ու դերը լավ գիտենք ու տասնյակ տարիներ անդավաճան ենք մեր գաղափարներին:

Պատասխանը գուցե մի քիչ երկարեց, բայց այլ կերպ հնարավոր չէր:

Հուսանք՝ խոսքի եւ այլ ազատություններից խոսացողները այս անգամ եւս ՀԱՄ-ին չեն զրկի պատասխանի իրավունքից:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

15.12.2008թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։