Վարդավառյան Աստվածականչ – Հայ արիները կնշեն  Հայոց աստվածային համակարգի 8 աստվածներից մեկի՝ Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը… Սրբազան ծես է – Աստղկականչ՝ ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման… Այդ սերն է, որ մեզ ինքնաճանաչվելու եւ արարչական մեր գենը մաքուր պահելու «պահանջ» է դնում…

Հայ արիները հուլիսի 14-ին եւ 15-ին կնշեն  Հայոց աստվածային համակարգի 8 աստվածներից մեկի՝ Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը:

Նախորդ տարի հայ արիները Վարդավառը նշեցին 5 խմբերով՝ Հայկական լեռնաշխարհի Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին, Արաքս գետի ափին: Եվ 5 թիվն էլ հենց այնպես չէր ընտրված: Մեր ուսումնասիրությունների համաձայն, 5-ը Հայոց Աստղիկ Աստվածուհու ծածկագրային թիվն է:

Նախորդ տարվա բոլոր 5 խմբերը այս տարի Վարդավառը կնշեն Սեւանի ափին՝ մեկտեղ: Հուլիսի 14-ին առավոտյան ժամը 5:00-ին սրբազան գաղտնածես կարվի: Այն, եթե փորձենք մատչելի բացատրել, յուրօրինակ Աստվածականչ է՝ Աստղկականչ՝ ի շահ հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման: Հենց այդ սերն է, որ մեզ ինքնաճանաչվելու եւ արարչական մեր գենը մաքուր պահելու «պահանջ» է դնում:  

Սրբազան ծեսից հետո Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները նավակով լճի խորքերը կգնան՝ դաղձի եւ ուրցի թրմաջուրը ջրերում շաղ տալու համար՝  ի փառս Հայոց սիրո Աստվածուհու եւ ի նշան հայոց աղջիկների՝ նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:

Քրմերից մեկը, վիճակահանության սկզբունքով այդ օրը պետք է ձուկ որսա՝ ծեսի մասնակիցներին կերակրելու համար: Բայց դա պետք է անի «մերկ ձեռքերով»: Ձուկն այդ օրը կեփվի նռան օշարակում՝ ի նշան հայոց էներգետիկ հզորության ամբարման:

Քրմերն այդ օրը ստանձնում են նաեւ մատռվակի պարտականությունը մինչեւ ուշ երեկո: Գիշերը կհնչեն Աստղիկ Աստվածուհուն ձոնված խաղիկները:

Հաջորդ օրը՝ հուլիսի 15-ին արդեն կսկվի բուն վարդավառյան տոնը: Առավոտյան դարձյալ ժամը 5-ին ծես կարվի, բայց այս անգամ ծեսին մասնակից կլինեն ոչ միայն քրմերը: Վարդավառյան ծեսի մեկնարկը քրմերի հետ միասին կտա Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Այնուհետեւ կսկսվի փառաբանման ծեսը: Քրմերը Աստղիկ Աստվածուհուց կխնդրեն, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը նուրբ լինի եւ ոչ թե բիրտ: Այնպես‘ինչպես Հայոց ռազմի, զորության Աստված Վահագնի ուժն է նուրբ ու արդար պահում Աստղիկի սերը, եւ այդ սերն ինչպես է զորավոր ու արդար լինում Վահագնի զորությամբ պարուրված:

Փառաբանման ծեսին կհետեւի ջրախաղը:

Երեկոյան, հովն ընկնելուն պես, կսկսվի ծիսական ուտեստների համտեսումը: Հատապտուղներից պատրաստված օշարակն  ու փոխնդալյուրից պատրաստված անուշեղենն արդեն ավանդույթ են դարձել վարդավառյան սեղաններին: Նրանք, ովքեր քաղցրի սիրահար չեն, կվայելեն Մշո թանապուր՝ հորթի մսով, սոխով ու նեխուրով:

Ծիսական ուտեստները ճաշակելու ընթացքում ձոներ կհղվեն Աստղիկ Աստվածուհուն՝ հայերի սրտերը միշտ սիրո մեջ պահելու, սիրող զույգերին աջակցելու խնդրանքով:

Հայ արի քրմերը կփառաբանեն նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:

«Լուսանցք» թիվ 25 (503), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։