1. Նոր Հայաստանի նոր հոգին ու նոր սեռը – Իշխանափոխությունը ԼԳԲՏ համայնքներ ստեղծող Եվրոպային նոր հնարավորություն է տվել վերստին դա Հայաստանին պարտադրելու համար… Նրանք հույս ունեն, քանի որ «Նոր Հայաստան»-ի համար ոտքի էին ելել նաեւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները եւ «Կյանքի խոսք» աղանդի հետեւորդները, որոնք Նիկոլ Փաշինյանին աջակվող ակտիվ հատվածներից էին… / 2. Պարզապե՞ս պետություն, թե՞ հայկական պետություն – Ընտրվում են կադրեր (բացառություններ կան իհարկե)՝ ամերիկյան խաղաղության կորպուսների ու սորոսական, ինչպեսեւ աղանդավորական ու սեռամոլագարական ու նման այլ դպրոցներն անցած – հայամիտք կրթություն ստացածները, հայահոգի Հայաստան կառուցել ուզողները տեղ չունե՞ն նոր կոչվող Հայաստանում…

Նոր Հայաստանի նոր հոգին ու նոր սեռը

Արդարադատության նախարարությունը հանդես է եկել առաջարկով՝ փոփոխություններ մտցնել մեր երկրի քրեական օրենսգրքում, այդ թվում՝ 197-րդ՝ Խտրականության հոդվածում։

Այս առաջարկը քանիցս փորձել են պարտադրել Հայաստանին, սակայն ցայսօր մեր բնակչության ազգային հատվածը կարողացել է կանխել դա՝ հիմնավորելով պետական մարմիններին դրա վտանգավորության մասին: Առաջարկը հետեւյալն է՝ քրեորեն պատժել ֆիզիկական եւ պաշտոնատար այն անձանց, որոնք այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում։ Եվ նոր իշխանություների սիրելի համացանցը արդեն ահազանգում է, թե դա նշանակում է, որ սեռափոխներին, այլասերվածներին գործի չընդունած գործատուն կարող է պատժվել մինչեւ 3 տարի ազատության սահմանափակմամբ կամ մինչեւ 2 տարի ազատազրկմամբ: Նույնը վիրավորողներին եւ հավուր պատշաճի չգնահատողներին է վերաբերելու։

Իշխանափոխությունը ԼԳԲՏ համայնքներ ստեղծող Եվրոպային նոր հնարավորություն է տվել վերստին դա Հայաստանին պարտադրելու համար: Նրանք հույս ունեն, քանի որ «Նոր Հայաստան»-ի համար ոտքի էին ելել նաեւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, որոնք Նիկոլ Փաշինյանին աջակվող ակտիվ հատվածներից էին…

Ասում են՝ Գարեգին Բ կաթողիկոսը այս անգամ էլ չի տալիս իր համաձայնությունը, ինչով էլ պայմանավորված է «Կյանքի խոսք» աղանդի հետեւորդներով հագեցած հակաեկեղեցական հեղափոխական ցույցերի հրահրումը… Երեւի շուտով եհովականները, մորմոնները եւ այլք եւս կմիանան հակաեկեղեցական շարժմանը, եթե իհարկե հայ առաքելական համայնքը շարունակի հանդուրժել այս ոտնձգությունները:  

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը այս առումով տրված մեր հարցին շատ կարճ պատասխանեց՝ «Նիկոլ Փաշինյանը երբ այսպես կոչված հեղափոխություն սկսեց, նրա հետ էին այսօրվա իր աշխատակազմի գործերի կառավարիչը «Կյանքի խոսք»-ից եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ: Վերջիններս էլ հետո մտել էին քաղաքապետարան ու քաղաքապետի հրաժարականն էին պահանջում՝ սեփական թեկանոծւին առաջարկելով: Եվ եթե նախկին իշխանությունների օրոք աղանդավորականներն ու ԼԳԲՏ համայքնի ներկայացուցիչները թեկուզ ինչ-որ ձեւով փորձում էին չբարձրաձայնել այդ մասին, ապա հիմա ոչ միայն չեն լռում, այլեւ դրոշակ են դարձնում իրենց սեռական ու «հոգեւոր» կյանքը: Այդ հետո Նիկոլին միացան իրապես բողոք ու ասելիք ունեցողները եւ քայլարշավը թափ հավաքեց: Բայց արդյո՞ք ժողովրդական լայն զանգվածները այսպիսի՝ այսպես ասած հոգեփոխված ու սեռափոխված «նոր Հայաստան» էին ուզում…»:

Հայ արիների առաջնորդը ցավ հայտնեց, որ մեր ժողովուրդը դեռ  հետո է գիտակցելու, թե իր արդար բողոքի ալիքի վրա ինչ ստացավ եւ ովքեր կլինեն օգտվողները: «Մի պահ ընդունենք, թեեւ չեմ հավատում, որ Նիկոլը տեղյակ չէ այս ամենին: Եթե տեղյակ չէ, ապա վատ է: Եթե տեղյակ է, ապա շա՛տ վատ է: Եվ առավել վատն այն է, որ դա փորձում են անել արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի միջոցով, ում ճանաչողները նրան նորմալ հայ տղամարդ են համարում, բայց եւ ում ձեռքերով էլ հակազգային քայլ են այսօր առաջ քաշում…»,- ասաց Արմեն Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախարարն ու դեսպանը քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցությունն ընդլայնելու եւ, մասնավորապես, դատաիրավական ոլորտում հարաբերությունները խորացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Դեսպանը վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կներդնի բոլոր ջանքերը հայ-ռուսական համագործակցությունն ամապնդելու եւ այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:  Վստահաբար դեսպանը չի մոռացել մեր նախարարին իր մտահոգությունը հայտնել վերոհիշյալ օրենքի փոփոխության առումով:

Հիշեցնենք նաեւ, որ Ռուսաստանում ավելի խիստ օրենսդրություն կա այլասերվածության դեմ, մասնավորապես սեռական փոքրամասնությունների գործունեությունը կասեցնելուն եւ քրեորեն պատժելուն ուղղված:

Հավելենք նաեւ, որ երեկ Զեյնալյանը հայտարարել էր, թե քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որեւէ նախաձեռնությամբ հանդես չի եկել: Այս մասին ֆ/բ իր էջում գրել էր նա՝ հերքելով սոցցանցերում տարածված այն լուրերը, իբրեւ թե նախարարը ցանկանում է ՀՀ–ում օրինականացնել համասեռամոլությունը։

«Մտածում էի չարձագանքել անհիմն գրառումներին, բայց այս պարագայում չարձագանքելը որոշների մոտ իրենց սուտը առավել մեծ մասշտաբով տարածելու հնարավորություն է ընձեռում: Հարգելիներս, ես ոչ այս շաբաթ, ո՛չ նախորդ ամսին եւ ոչ էլ ընդհանրապես իմ նախարար նշանակվելուց հետո Քրեական օրենսգրքում փոփոխություն անելու որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել: Սոցիալական տիրույթում սկսված այս արշավն անհեթեթ ու անհիմն է»,- նշել է նախարարը։

Աստղինե Քարամյան

Պարզապե՞ս պետություն, թե՞ հայկական պետություն

«Լուսանցք»-ի դիրքորոշումը ընթերցողները լավ գիտեն. մենք քրիստոնեական արժեհամակարգի կրող չենք, եկեղեցու դեմ գուցե ամենշատը մենք ենք խոում, թերությունները ի ցույց դնում, բայց ոչ այն ժամանակ, երբ անվտանգության խնդիր կա: Պետք է հստակ հասկանալ՝ երբ է պետք խոսել, երբ՝ ոչ:

Խոսելու ժամանա՞կն է հիմա: Փորձենք հասկանալ:

Ի՞նչ բերեցին այսպես կոչված նոր իրողությունները:

Հիմա ազգից չի խոսվում, ասվում է՝ ՀՀ բնակիչ, ազգային պետությունից չի խոսվում, ասվում է ուղղակի պետություն, ազգային իրավունքներից չի խոսվում, խոսվում է բացառապես մարդու իրավունքներից: Պետական կադրեր ընտրելիս չկա այն քաղաքականությունը, որն անհրաժեշտ է հզոր Հայաստան կառուցելու համար:

Ի՞նչ կադրեր են ընտրվում (բացառություններին խնդրում եմ չվիրավորվել)՝ ամերիկյան խաղաղության կորպուսների դպրոցներն անցած, սորոսական դպրոցներն անցած, աղանդավորական դպրոցներն անցած եւ այլն: Հա, չխոսենք նրանց՝ ԼԳԲՏ «դպրոցն անցածների» անվերապահ աջակցությունից:

Այսինքն՝ հայկական կրթություն ստացածները, հայահոգի Հայաստան կառուցել ուզողները այլեւս տեղ չունե՞ն նոր կոչվող Հայաստանում:

Չեմ հասկանում: Մեր նպատակը ուղղակի պետությու՞ն կերտելն է, թե՞ հայկական պետություն կերտելը: Ճվճվացողներին ու հիստերիկներին միանգամից կանխեմ: Հայաստանում միշտ էլ հայերին հավասար իրավունքներով ապրել են, ապրում են ու կապրեն այլազգիներ:…

Ի՞նչ է պետք պետությունը թուլացնելու կամ ուժեղացնելու համար: Նպատակի համար ճիշտ ընտրված կադրեր: Բոլոր ոլորտներում՝ հոգեւոր, պետական, ռազմական, կրթական, լրատվական…

Գանք հոգեւորին…

Ջավախքի ազգային գործիչ Վահագն Չախալյանը կոչ է հղել ՀՀ իրավապահ մարմիններին, որ ստորեւ մեջբերում ենք առանց կրճատումների:

«Մեր մտահոգության եւ անհանգստության պատճառ է դարձել վերջին օրերին Սուրբ Էջմիածնում ծավալվող իրադարձությունները, որի ընթացքում «Նոր Հայաստան՝ նոր կաթողիկոս» նախաձեռնությունը, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը շահարկելով, դիմել են ծայրահեղ քայլի՝ բռնազավթելով Վեհարանը:

Ցանկացած խնդիր ունի լուծման իր բանաձեւը:

Անշուշտ, Սուրբ Էջմիածնում էլ կան խնդիրներ, դրանց առկայությունը որեւիցե մեկը չի պատրաստվում հերքել եւ չի էլ կարող, սակայն դա թույլ չի տալիս որեւիցե մեկին պարտադրել մի ամբողջ ազգային կառույցի եղած խնդիրներին լուծում տալը ըստ իր եւ գուցե իր տերերի ճաշակի, ախորժակի, վիճելի աշխարհընկալման եւ աշխարհայացքի:

Անընդունելի է անօրինական եւ ապօրինի ճանապարհով ու միջոցներով «պայքարել» ցանկացած ծավալի անօրինականության  եւ ապօրինության դեմ:

Առավելեւս, որ հարվածն ավելի շատ հասնում է մեր հազարամյա ազգային եկեղեցուն, քան պայքարի թիրախ հռչակված անհատներին։

Գուցե շատերի մղումներն անկեղծ են, սակայն ընտրված ճանապարհը վտանգավոր է եւ անթույլատրելի, ընտրված ճանապարհը պառակտիչ է ու դատապարտելի մի տարածաշրջանում, որտեղ տարեցտարի կտրուկ նվազում է քրիստոնյաների քանակը եւ որակը, ինչ «վեհ նպատակների» համար էլ որ լինի այս աղմուկ-աղաղակը, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին եւ սրբավայրերը:

Խնդիրնե՞ր ունեք, խնդիրնե՞ր եք տեսնում, խնդրեմ՝ գտեք ճիշտ ճանապարհները եւ միջոցները եւ լուծեք դրանք, սակայն մեր սրբավայրերից ու եկեղեցուց հեռու պահեք ձեր ձեռքերը։

Անթույլատրելի եւ անդառնալի հետեւանքներով հղի է նման ինքնիրավչությամբ խնդիրներ լուծելու գործելաոճը, որը կարող է նախադեպ դառնալ, ինչն անվերապահորեն իր բացասական հետեւանքն է թողնելու ոչ միայն մեր ազգային եկեղեցու, այլեւ ՀՀ հետագա զարգացման վրա:

Առավել անթույլատրելի է պատկան մարմինների անգործունեությունը,  ձեռքերը ծալած նստելու եւ իրադարձությունների ընթացքին չխառնվելու գործելաոճը:

Ուստի, կոչ ենք անում նրանց անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի իրավիճակն էլ ավել չսրվի ու դուրս չգա վերահսկողությունից:

Մենք կարող ենք նույն հաջողությամբ մեր սրբավայրերը դատարկել անկարգ եւ անսուրբ մարդկանցից, սակայն համոզված ենք, որ ՀՀ-ում կան օրինական մարմիններ, որոնց առաջին հոգսը պետք է լինի ազգային ավանդական արժեքների անվտանգությունը։

Հուսով ենք՝ անհապաղ կկատարվի ցանկալին, եւ իրավապահ մարմինները կվերականգնեն մեր սրբավայրերի անդորրը, եւ Սուրբ Էջմիածինը վերստին հնարավորություն կստանա շարունակել իր բնականոն աշխատանքը։ Վահագն Չախալյան, 09.07. 2018թ.»:

Հ.Գ. – խմբ. կողմից - Ի դեպ, 168.am-ի զրույցում վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը հաստատել է, որ ինքը «Կյանքի խոսք»-ի անդամ է. «Ես այդ դավանանքի հետեւորդ եմ, ես «Կյանքի խոսք» եկեղեցուց եմ, իմ հավատքը դա է»։

«Լուսանցք» թիվ 25 (503), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։