Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային-ազգայնական շաբաթաթերթ… Երեւանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը… ՀՄԸՄ-100 ամյակ.- Գյումրիում բացվեց ՀՄԸՄ–ի ռահվիրա Վահան Չերազի արձանը… «Ոսկե ծիրան»-ը՝ 2018թ. եվրոպական լավագույն կինոփառատոների շարքում… Մայրաքաղաքում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը… «Երեւան ՏարազՖեստ» 4-րդ փառատոնն է… Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են… Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը  Մոսկվայի Մեծ թատրոնում… Շատ ափսոս, որ Արամ Խաչատրյանը ընդամենը 3 բալետ է գրել… Աշխարհը հիանում է հայկական մշակույթով… «Բյուրեղապակյա դղյակ»-ը հայաստանյան հանդիսատեսի համար… Համերգային ծրագրեր. Ֆրանսիացի փոքրիկ դեսպանները Հայաստանում… Խաղաղության վազքով` Մարսելից Երեւան` 2800-ամյակին նվիրված… Մեկնարկել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ը… «Արմաթի» սաները Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում… Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ… Առաջին անգամ Հայաստանում կնշվի ընկերների միջազգային օրը… Այլ գիտա-մշակութային լուրեր…

Երեւանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը

Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի՝ աղմուկ հանած արձանը, ամեն դեպքում բացվեց: Արձանը տեղադրվել է Երեւանի Արամի եւ Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ մետրոյի Հանրապետության հրապարակ կայարանի հարեւանությամբ գտնվող տարածքում: Արձանի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արամ Մանուկյանին կոչել է մեր պատմության մեծագույն առաքյալ:

Մշակույթի նախարարը շարունակում է պնդել, որ Արամ Մանուկյանի արձանի հետ կապված իրենց փաստի առաջ են կանգնեցրել, եւ հայտարարում, որ դրա տեղադրման վայրի այլընտրանքային տարբերակներ են ներկայացնելու:

* * *

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Երեւանի քաղաքապետի պաշոտանակարատ Կամո Արեյանը Երեւանում ներկա են գտնվել Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը:

«Ի դեմս Արամ Մանուկյանի, մենք գործ ունենք նորագույն պատմության մեծագույն առաքեյալի հետ: Նա ծնվեց՝ իրականացնելու համար մի մեծ առաքելություն, այն է գտնել հաղթանակ պարտությունների տեղատարափի ներքո, գտնել ուժ, երբ թվում է, թե թևերդ թուլացած են, ծնկներդ ծալված են, ողնաշարդ կոտրված է: Արամ Մանուկյանը լիարժեք, լիովին կատարեց իր առաքելությունը, երբեք չապրեց իր ընտանիքի համար, ապրեց, պայքարեց ու հաղթեց իր ժողովրդի համար: Նա մահացավ իր գաղթած, կոտրված, անտուն ժողովրդից փոխանցված հիվանդության արդյունքում»,- իր խոսքում ասաց վարչապետը:

Մինչ այդ Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն  ուղղեց ներկաներին: «Այս հանդիսավոր արարողությամբ ոգեկոչվում է հիշատակը մեր ժողովրդի նվիրյալ ու վաստակյալ զավակի, ով մեր պատմության դժվարին ժամանակներում հերոսացավ հայրենյաց պաշտպանության մաքառումներում, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրության գործում բերած իր անդուլ ջանքերով ու կորովով: Նա սերունդ դաստիարակող ուսուցիչ էր, որ դարձավ իր ժողովրդի իրավունքների պաշտպան, Վանի ինքնապաշտպանության ջահակիր ռազմիկ, Վանի նահանգապետ, մեր հայրենյաց արևելյան փրկված հատվածում պետականության վերահաստատման առաջամարտիկ:  

Նրա անունը մեր ժողովրդի համար անբաժանելի է դարձել մեկ դար առաջ արձանագրված մայիսյան հերոսամարտերի փառապանծ հաղթանակներից, անկախ պետականության վերակերտման պատասխանատվությունից ու ամբողջանվեր ջանքերից: Արամ Մանուկյանի արձանի բացումը Հայաստանի առաջին հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի հարյուրամյակի այս տարում խորհրդանշական է՝ որպես երախտիք մեր ժողովրդի մեծ զավակին, որպես ազգանվիրումի ու հայրենասիրության ոգեշնչում այսօր ապրողներիս եւ մեր հետագա սերունդներին:

Թող Արամ Մանուկյանի լուսավոր կերպարը քաջալերություն ու ոգեշնչում լինի մեզ ամենքիս, ազգիս բոլոր զավակներին՝ Տիրոջ զորակցությամբ, միասնական ջանադրությամբ կերտելու հզոր պետություն՝ որպես ամուր վեմ ու պատվար մեր ժողովրդի նոր հաջողությունների, մեր արդար հույսերի ու մեր պայծառ ապագայի՝ այսօր եւ միշտ. ամեն»,- իր խոսքում մասնավորապես նշել է Կաթողիկոսը:

Բացի պաշտոնատար անձանցից բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին մշակութային գործիչներ, մտավորականներ, դաշնակցական գործիչներ, բազմաթիվ  քաղաքացիներ:

Գյումրիում բացվեց Հ.Մ.Ը.Մ-ի ռահվիրա Վահան Չերազի արձանը

Հուլիսի 23-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ Հ.Մ.Ը.Մ-ի ռահվիրա Վահան Չերազի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հոգևոր հայրեր, Համաշխարհային սկաուտական շարժման ընդհանուր քարտուղարի ներկայացուցիչը, Վահան Չերազի դուստրը` Բյուրակն Չերազը, Հ.Մ.Ը.Մ-ի կենտրոնական եւ շրջանային վարչությունների անդամներ, հյուրեր: Օրվա բանախոսն էր ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենադպիր Րաֆֆի Կէօվողլանյանը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը բոլոր գյումրեցիների անունից շնորհավորեց ՀՄԸՄ-ականներին՝ կազմակերպության 100 ամյակի եւ  Վահան Չերազի արձանի բացման առիթով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Չերազի դուստրը՝  Բյուրակն Չերազը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ներկա գտնվել իմ ծննդավայր Գյումրիում: Շնորհակալություն ՀՄԸՄ-ին այս գեղեցիկ նախաձեռնության համար: Շնորհակալություն քանդակագործ Սամվել Մուրադյանին հրաշալի քանդակի համար»:

Ողջույնի ուղերձ հնչեցվեց նաեւ համաշխարհային սկաուտական կազմակերպության անունից:

Վահան Չերազի արձանի բացումից հետո՝ շեփորախմբի գլխավորությամբ սկաուտական քայլերթով հրապարակով անցան Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի առիթով համա.Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակմանը մասնակցելու համար աշխարհի 26 երկրներից հայրենիք ժամանած 1200 սկաուտներ:

Հայ հասարակական-քաղաքական գործիչհայտնի մարզիկՀայաստանում  սկաուտության հիմնադիրներից Վահան Չերազը 1920-1927թթզբաղվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հավաքագրմամբ  եւ խնամակալությամբհիմնել սկաուտական եւ մարզական խմբեր ԳյումրիումՆա գնդակահարվել է  ստալինյան բռնաճնշումների տարիներին:

Բյուրականում կայացել է ՀՄԸՄ-ի 100-ամյակի և 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի փակումը

Հուլիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությանաջակցությամբ Բյուրականի բանակավայրում անցկացվեց ՀՄԸՄ-ի 100-ամյակի եւ 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանը, ՀՀ-ում Սիրիայի դեսպանը, հասարակական գործիչներ, պատվավոր այլ հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, ներկայացրեց հյուրերին, կենտրոնական վարչության անունից ողջունեց վեհափառ տիրոջ այցելությունը բանակավայր:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր խոսքը սկսեց տերունական աղոթքով: Շնորհավորելով ՀՄԸՄ 100 ամյակի առթիվ՝ նա հավելեց. «Ուրախ եմ գտնվել ձեզ հետ, ձեր մեջ: Շնորհիվ մեր հավատքի ու մշակույթի մեր ազգը վերապրեց ամենածանր փորձությունները, կարողացավ վերակերտել պետականությունը: Այս տարի մեծ շուքով տոնախմբում ենք Հայոց պետության 100 ամյակը: Վստահ եմ, որ այս բանակավայրում, այս բարձունքի վրա զգում եք հայոց հողի ուժն ու զորությունը եւ տուն պիտի վերադառնաք ավելի զորացած: Վստահ եմ, որ մեր հայրենիքի ձեռքբերումները հպարտությամբ են լցնում ձեր սիրտն ու հոգին»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ սփյուռքի փոխնախարար, նախկին հոմենեթմենական Բաբկեն Տեր Գրիգորյանը: Նա վստահություն հայտնեց, որ հայրենիքում համախմբված ՀՄԸՄ-ի մեծ ընտանիքի անդամները դրական մեծ լիցքեր կստանան և նոր ուժով, նոր եռանդով կշարունակեն իրենց առաքելությունը:

Հուլիսի 19-29-ը Հայաստանում մեծ շուքով նշվում է ՀՄԸՄ-ի մեկդարյա հոբելյանը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, սփյուռքի նախարարության աջակցությամբ:

ՀՄԸՄ-ի 100-ամյակին նվիրված՝ «Պատվաբեր անցյալից հաղթական ապագա» խորագրով 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 1200 հոմենեթմենական՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Ամմանի, Իրանի, Իրաքի, Քուվեյթի, Իսրայելի, Ռուսաստանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ավստրիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Հոլանդիայի եւ այլ երկրների 26 քաղաքներից:

31/07/2018 - «Ոսկե ծիրան»-ը՝ 2018թ. եվրոպական լավագույն կինոփառատոների շարքում

Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն  ընդգրկվել է 2018թ. Եվրոպական լավագույն կինոփառատոնների շարքում: Այս մասին գրված է կինոփառատոնի ֆեյսբուքյան էջում։

2018թ. Եվրոպական լավագույն կինոփառատոների ցանկը ներկայացված է flightnetwork.com կայքում, որտեղ նաեւ նշված է, որ եվրոպական կինոփառատոներն  աշխարհում շատ է սիրվում, քանի որ այն կարողանում է ներկայացնել հայտնի մարդկանց, կինոգործիչների եւ կինոնկարների միջազգային լսարան: Ցանկում ընդգրկված են ինչպես արդեն կայացած, այնպես էլ դեռ կայանալիք կինոփառատոներ, ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներում անցկացվող կինոփառատոներ, ներկայացված են լիամետրաժ, կարճամետրաժ ֆիլմերի փառատոներ, երիտասարդական, բնության եւ սպորտի մասին ֆիլների փառատոներ։

Երեըանի «Ոսկե ծիրան»-ը եւ եւս 6 ֆիլմ «Special Interest» («Հատուկ հետաքրքրություն») ներկայացնող փառատոներից են։ Հիշեցնենք, որ այս տարի հուլիսի 8-15-ը «Ոսկե ծիրանը» անցկացվել է 15-րդ անգամ։

Կարդալ նաեւ այս հրապարակումները`

«Ոսկե ծիրան» Երեւանի 15-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները

«Ոսկե ծիրան»-ը դարձել է Հայաստանն աշխարհի հետ կապող՝ միջմշակութային փոխգործակցության կարեւոր հարթակ. Ռալֆ Յիրիկյան

«Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուրն է Դարեն Արոնոֆսկին

Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը

Օսկարակիր Ասղար Ֆարհադին կգլխավորի «Ոսկե ծիրան»-ի խաղարկային ժյուրին

«Ոսկե ծիրան 2018»-ին կտեսնեք մարդկանց, ում երազել եք տեսնել. Հարություն Խաչատրյան

Հարություն Խաչատրյանը նախագահում է «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Կոպրոդուկցիա» ծրագրի ժյուրին

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը Վիբորգում նախագահում է «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի 26-րդ կինոփառատոնի «Կոպրոդուկցիա» ծրագրի ժյուրին: Միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ժյուրիի կազմում են նաեւ պրոդյուսեր Յուլիա Միշկինենեն, մշակութաբան, պրոդյուսեր Օլգա Աֆանասեւան, կինոդերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր Վյաչեսլավ Սորոկինը:
Կինոփառատոնը մեկնարկել է օգոստոսի 10-ին՝ Գարի Բարդինի «Բոլերո 17» եւ Ալեքսանդր Վելեդինսկու «Քեյփթաունյան նավահանգստում» ֆիլմերով: Կինոփառատոնի փակումը տեղի կունենա օգոստոսի 16-ին, որտեղ էլ ի հայտ կգան փառատոնի հաղթողները:
Վեստի.ռու-ից տեղեկանում ենք, որ «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի փառատոնի մրցութային ծրագրերում ներկայացված է խաղարկային, վավերագրական, անիմացիոն 130 ֆիլմ։

Մայրաքաղաքում կանցկացվի ձմերուկի 6-րդ փառատոնը

Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հուլիսի 22-ին՝ ժամը 18:00-ին, Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի բազմաթիվ երեւանցիների ու զբոսաշրջիկների կողմից սիրված եւ սպասված ձմերուկի 6-րդ փառատոնը:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են՝ արդեն ավանդական դարձած փառատոնի շրջանակում հյուրերի եւ մասնակիցների համար նախատեսված է հաճելի ու հետաքրքրական ժամանանց: Մեկնարկը կտրվի շքերթ-դիմակահանդեսով, որը կանցկացվի ժամը 18:00-ից մինչեւ 19:00-ն Կարապի լիճ – Հյուսիսային պողոտա – Կարապի լիճ հետագծով: 19:00-ին տեղի կունենա փառատոնի բացման արարողությունը, որին կհետեւեն մրցույթներ, հյուրասիրություն, երաժշտական ծրագիր, ուրախ խաղեր եւ այլն: Նշենք, որ մրցույթների հաղթողները կարժանանան հետաքրքիր մրցանակների:

#ԵրեւանՏԱՐԱԶֆեստ2018 փառատոնի նախապատրաստական աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են – Հիշեցնենք, որ #ԵրեւանյանԱմառ2018-ի շրջանակներում օգոստոսի 4-ին՝ ժամը 18:00-23:00-ին Հյուսիսային պողոտայում Yerevan Municipality-ի եւ Teryan Cultural Center-ի նախաձեռնությամբ կկայանա «Երեւան ՏարազՖեստ» 4-րդ փառատոնը:

* * *

Երեւանի քաղաքապետարանի #Երևանյանամառ2018 եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում օգոստոսի 4-ին ժամը 18:00-23:00 Հյուսիսային պողոտայում արդեն 4-րդ տարին անընդմեջ կանցկացվի #ԵրևանՏԱՐԱԶֆեստ փառատոնը: ______________________________________________________
Within the frames of “Yerevan summer 2018” three-month event program #YerevanTARAZfest festival will be held for the 4th time. This year festival will take place on August 4, from 18:00 till 23:00 in Northern Avenue, Yerevan.
______________________________________________________
Проводимый уже четвертый год подряд в рамках программы трехмесячных мероприятий «Ереванское лето 2018» фестиваль #ЕреванТАРАЗфест (фестиваль армянской национальной одежды) в этом году пройдет 4ого августа с 18:00 по 23:00 на Северном проспекте в Ереване.

* * *

- Համեցե՛ք. – Օգոստոսի 11-12-ին Շամշադինի Բերդ համայնքում կկայանա Շամշադինի մեղրի եւ հատապտուղների արդեն  7-րդ փառատոնը, որն, ինչպես ամեն տարի, այս տարի եւս անց է կացվելու Սորաններ ազգային պուրակում…

Օգոստոսի 18-ին մայրաքաղաքում կանցկացվի Երեւանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնը

Հարգելի համաքաղաքացիներ եւ մայրաքաղաքի հյուրեր, Երեւանի հիմնադրման 2800-ամյակի առիթով գարեջրի բոլոր սիրահարներին օգոստոսի 18-ին՝ ժամը 18:00-23:00,  հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ մասնակցելու  մեր մայրաքաղաքի ամենասիրված ռւ սպասված Երեւանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին:
Երևանյան մթնոլորտ, գարեջրային հրավառություն, հետաքրքիր մրցույթներ, հայկական գարեջրի պատրաստման լավագույն ավանդույթներ, գարեջրի շուկայի լավագույն արտադրողներ, այս ամենը մեկ վայրում՝ Երեւանի գարեջրի 5-րդ հոբելյանական փառատոնին:

Իսկ այդ ամենը կուղեկցվի երեւանյան շատ բարձր տրամադրությամբ: Եկեք տոնենք միասին: Սիրով՝

Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժին

Գունային փառատոն Գյումրիում

Գունային փառատոն Գյումրիում: Color Fest-ը համախմբել է երիտասարդների՝ Հայաստանի տարբեր ծայրերից: Նրանք բարձր երաժշտության ներքո գունավորել են մինյանց, երգել պարել եւ ուրախ ժամանակ անցկացրել: Երիտասարդների միջազգային օրը՝ օգոստոսի 12-ը, շնորհիվ կազմակերպիչների դարձել է անմոռանալի:

Միմյանց վրա գունավոր փոշի շաղ տալու սովորույթը գալիս է Հնդկաստանից: Միջոցառումը Հայաստանում ավանդական է դարձել, բայց Գյումրիում իրականացվել է առաջին անգամ:

Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը հայտնեց, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգի տակ են։

«Ուղղակի ֆինանսավորում չկա եւ ուշադրությունից դուրս է հիմա։ Մշակույթի նախորդ նախարարի օրոք ուղղակի չէր խոսվում այս մասին, հիմա էլ մենք մեկ ամսից ավել է դիմել ենք, որ հանդիպում ունենանք նորանշանակ նախարարի հետ»։

Մինչ օրս հիմնադրամի ներկայացուցիչները սպասում են Մշակույթի նախարարության պատասխանին։ Արման Ավետիսյանը փաստում է՝ հատկապես վտանգված է Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը: Նրա պնդմամբ՝ Մինաս Ավետիսյանի բոլոր նկարները պետք է վերադարձվեն Գյումրի, բայց դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան: ««Գիշեր» որմնանկարը մոտ 18-20 հազար դոլարի խնդիր է, իսկ «Արմենիա» որմնանկարը դեռ պիտի ուսումնասիրվի»,- նշում է Արման Ավետիսյանը։

Հիմնադրամի խորհրդի նախագահն առաջարկում է բոլոր որմնանկարներն ի վերջո հավաքել մեկ տեղում։ «Առաջարկում եմ Գյումրիում ստեղծել մոնումենտալ թանգարան։ Սա կխթանի նաեւ տուրիզմի զարգացմանը»։

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը  Մոսկվայի Մեծ թատրոնում / Մենակատարին մոսկովյան հյուրախաղերից առաջ տանում են բանակ

Մոսկվայում վաճառվել են  «Գայանե» բալետի բոլոր տոմսերը։ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը  Մոսկվայի Մեծ թատրոնում «Գայանե»-ն ներկայացնելու է հուլիսի 24-ին։ Վերջին անգամ այս բալետը ներկայացվել է 60 տարի առաջ, իսկ  մեր թատրոնի դերասանները վերջին անգամ  հյուրախաղերով  25 տարի առաջ են եղել Մոսկվայի Մեծ թատրոնում:

Գեղավերստական ղեկավար Կոնստանտին  Օրբելյանն ամփոփեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանը և ներկայացրեց աշխատանքները, անդրադարձավ առաջիկա, մասնավորապես՝ Դուբայի եւ Քուվեյթի հյուրախաղերին եւ պրեմիերաներին։ Նա խոսեց նաեւ  առկա խնդիրների եւ իր անձնական ներդրումների մասին։  «Կախարդական սրինգ», եւ «Կարմեն» օպերաների նոր բեմադրությունների համար թատրոնը որեւէ «կոպեկ» չի ծախսել: Սա բացառապես Օրբելյանի եւ նրա ընկերների կողմից արված ներդրումներն են։

Հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու 18 տարին լրացած պարային մենակատարների բանակ զորակոչվելու հարցը, Օրբելյանն ասաց, որ աշխատանք տարվում է այդ ուղղությամբ, բայց պատասխան դեռ չունեն: Նա մասնավորապես խոսեց  միջազգային մրցանակների դափնեկիր մենապարող Ռազմիկ Մարուքյանի մասին, որը վաղը պետք է զորակոչվի բանակ, այնինչ նա ընդգրկված է «Գայանե» բալետային ներկայացման հյուրախաղերում:

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական  թատրոնում «Արշակ Բ» ներկայացումից առաջ կայացավ Արշակ Բ հայկական առաջին օպերայի 150 ամյակին նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի մարման հանդիսավոր արարողությունը: ԻսկԱրշակ Բ-ի դերում հանդես է գալու Բարսեղ Թումանյանը։

Շատ ափսոս, որ Արամ Խաչատրյանը ընդամենը 3 բալետ է գրել

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը Արամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում,  հունիսի 8-ին, 11-ին և 13-ին ներկայացվեցին «Սպարտակ», «Գայանե» եւ «Դիմակահանդես» բալետները։ Նախաձեռնության հեղինակը՝ Կոնստանտին Օրբելյանն էր։ «Երեքն էլ հեքիաթային բալետներ են, մեր ազգի հպարտությունը, ամեն մեկը յուրովի սիրելի,- ասել է բալետի առաջատար պարող Ռուբեն Մուրադյանը,- ես շատ եմ ափսոսում, որ Խաչատրյանը ընդամենը 3 բալետ է գրել, ոչ թե 10, կամ 15»։

«Երբ ես, 1973-ին պետք է բեմադրեի «Գայանե»-ն՝ մեր օպերայի բեմում, որոշեցի լիբրետոն ձեւափոխել,- ասոել է թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը։ Դիմեցի Սիլվա Կապուտիկյանին, հետո Պարույր Սեւակին, սակայն ի վերջո, նրանց իսկ խորհրդով՝ ես գրեցի։ Բայց դե ինձանից ինչ լիբրետիստ։ Կարևորը այն էր, որ գոնե սյուժետային շատ անհեթեթություններ վերացրեցի»։

Հուլիսի 24-ին, 60 տարի անց՝ «Գայանե» բալետը Ռուսաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ կներկայացվի Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում։ Վիլեն Գալստյանը մեծ ափսոսանքով խոսեց այն մասին, որ ցավոք, կառավարությունը այդպես էլ գումարներ չկարողացավ հատկացնել «Դիմակահանդեսը»՝ Սանկտ-Պետերբուրգ հյուրախաղերի տանելու համար։

Արամ Խաչատրյանին նվիրված համերգ՝ Մոնակոյի «Օպերա դե Մոնտե-Կարլո»-ում

Սեպտեմբերի 2-ին «Opéra de Monte-Carlo, Salle Garnier» համերգասրահում կայանալու է բարեգործական համերգ համաշխարհային օպերային երգչուհի սոպրանո Հասմիկ Պապյանի եւ միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մասնակցությամբ։

armeniancollection.com  կայքից տեղեկանում ենք, որ համերգի կազմակերպիչն ու նախաձեռնողը BPA ընկերությունն է։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի լրանում է հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժիշտ Արամ Խաչատրյանի 115-ամյակը, ով եղել է առաջին հայը, որ համերգով հանդես է եկել Մոնակոյի «Օպերա դե Մոնտե-Կարլո»-ում 1974թ., ուստի նպատակահարմար ենք գտնում հենց նույն համերգասրահում կազմակերպել Արամ Խաչատրյանին նվիրված համերգ: Ուրախ ենք տեղեկացնել, որ Արամ Խաչատրյանը ջերմ ընդունելության է արժանացել 1973թ. Մոնակոյի արքայազն Ռայներ Ռենե III-ի եւ արքայադուստր Գրեյս Քելլիի կողմից: Ինչպես նաեւ նրանց առաջարկով 1974թ. «Օպերա դե Մոնտե-Կարլո»-ում կազմակերպվել է Արամ Խաչատրյանի համերգը»,- նշված է armeniancollection.com կայքում։
Բարեգործական համերգը ուղղված է լինելու «Օգնեմ» եւ «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամներին աջակցելու նպատակով: Նույն աղբյուրում նաեւ նշված է, որ  BPA (Business Partners of Armenia) ընկերությունը, որը տարիներ շարունակ հանդես է եկել Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված տարբեր նախաձեռնություններով, այժմ հանդես է գալիս մի նոր մեծ նախաձեռնությամբ՝ «Armenian collection 2018 Monte-Carlo», որը միտված ակտիվացնելու Հայաստանի եւ Մոնակոյի միջեւ մշակութային եւ տնտեսական կապերը:
Ծրագիրն իր մեջ ներառում է նաեւ արվեստագետ, նկարիչ, ոսկերիչ, դիզայներ Նուռի երկու աշխատանքների ցուցադրություն, հայտնի հայ մոդելավորողների ցուցադրություն, ARARAT Լեգենդար Հայկական կոնյակների համտեսի արարողություն եւ այլ միջոցառումներ։

«Թիկնոցը» եւ «Պայացներ». համերգային կատարումներ՝ հայ եւ օտարազգի մենակատարների մասնակցությամբ

Արամ Խաչատրյան համերգասրահում օգոստոսի 29-ին հնչելու է Ջակոմո Պուչինիի «Թիկնոցը» եւ Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» օպերաների համերգային կատարումները՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կայքից տեղեկանում ենք, որ համերգին որպես մենակատարներ հանդես են գալու ոչ միայն հայ, այլ նաեւ օտարազգի արտիստներ։
Մասնավորապես, «Պայացներ»-ում հանդես է գալու Իտալիայից բարիտոն Ջիանպիերո Ռուջերին, Ղազախստանից բարիտոն Ազամաթ Ժելտիգրուզովը, նաեւ Ռուսաստանից տենոր Արսեն Սողոմոնյանը, Ֆրանսիայից սոպրանո Աննա Կասյանը, Հայաստանից տենոր Պերճ Քարազյանը։  Երգչախմբերից ելույթ է ունենալու «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Երեւանի ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (խմբավար՝ Էմմա Առաքելյան)։

Էլի Բերբերյանն ու Եզրաս արքեպիսկոպոսը Սանկտ Պետերբուրգում կատարել են «Հորովել»-ը

Օգոստոսի 1-ին օպերային երգիչ եւ փոփ երաժշտությանը նոր շունչ հաղորդած Էլի Բերբերյանը Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ Սանկտ Պետերբուրգի Նեւսկու պողոտայի վրա գտնվող Հայ առաքելական սուրբ Եկատերինա եկեղեցու դիմաց կատարել են Կոմիտասի «Հորովել»-ը:
Երգիչն իր ֆեյսբուքյան էջում նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են անցորդները կանգնած լսում կատարումն ու նկարում:

«Բյուրեղապակյա դղյակ»-ը հայաստանյան հանդիսատեսի համար

Շքեղ դեկորացիաներ, բեմում համաշխարհային աստղեր, նրբաճաշակ երաժշտություն եւ անգամ կուլիսներից անսպասելի հայտնված կենդանի ձի ու շներ։ Նախորդ ամիս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեւանյան հանդիսատեսը 2 օր վայելեց կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա դղյակ» մուլտիժանրային բեմադրությունը։ Բեմադրության սցենարի հեղինակ եւ ռեժիսոր Եկատերինա Միրոնովայի խոսքով, երեւանյան ներկայացումները կարելի է համարել  պրեմիերա։ «Անցյալ տարի հատուկ պատվերով ներկայացրել ենք այն Մալթայում, որը նախապրեմիերային ցուցադրություն էր»,- ասել է նա:

Սցենարի հիմքում 18-րդ դարի Ռուսական կայսրուհի Աննա Իոանովնայի պալատական բարքերն ու մարդկային կրքերն են։ Իրական մի պատմություն, թե ինչպես կայսրուհին, որ ոչինչ իր հաճույքների համար չէր խնայում, հրամայում է  ծաղրածու զույգի ամուսնության հանդեսը կատարելու համար կառուցել բյուրեղապակյա դղյակ։ Զույգը սառցե պալատում անցկացնում է ամուսնական առաջին գիշերը, հետո մոռանում են նրանց մասին։ «Սա այն դեպքն է, երբ պատմությունը իրականում ավելի բարեհաջող ավարտ է ունենում, քան ներկայացման մեջ,- ասել է խորեոգրաֆ Ալեքսանդր Սոմովը։

Ներկայացմանը մասնակցում էին Երեւանի պարարվեստի քոլեջի սաները եւ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը: Ռուս արտիստներին հիացրել էին հայ երեխաները, որոնք, նրանց խոսքով` զարմանալի դաստիարակված են ու տաղանդավոր։ Հիացմունքի խոսքեր հնչեցին նաեւ նվագախմբի երաժիշտների պրոֆեսիոնալիզմի եւ օպերայի բեմական հնարավորությունների մասին։ Բեմադրիչների խոսքով, նման շքեղ բեմադրությունը թանկ հաճույք է եւ երեւանյան հյուրախաղերը կայացան Մալթայի մեր հայրենակից գործարարի հովանավորության շնորհիվ, նաեւ Կոնստանտին Օրբելյանի շնորհիվ, որի անունն իհարկե իր դերակատարումն ունեցավ։

«Բյուրեղապակյա դղյակը» առայժմ Մեծ թատրոնի խաղացանկում ընդգրկված չէ։ Թե  որ բեմում այն կներկայացնեն երեւանյան հյուրախաղերից հետո՝ հստակ չէ, ամենայն հավանականությամբ դա կլինի Ղազախստանը կամ Ճապոնիան։

Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը բացում է նոր թատերաշրջանը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի անվան Մոսկվայի դրամատիկական թատրոնն  կբացի նոր՝ 23-րդ թատերաշրջանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, միաժամանակ ցուցադրվելու է երկու ներկայացում՝ նախորդ թատերաշրջանի պրեմիերաները։
Գործակալության զրուցակիցը պատմել է, որ Ջիգարխանյանն անձամբ է պատրաստել թատերախմբին նոր թատերաշրջանի բացմանը։ «Արմեն Ջիգարխանյանն ամեն օր մասնակցում էր փորձերին, ամռանը նա հագստացավ, ուժերը հավաքեց եւ հիմա ամբողջությամբ տրվել է ստեղծագործական գործունեությանը»,- ասել է զրուցակիցը։ Նա նաեւ ասել է, որ թատրոնի նախկին տնօրենի եւ Ջիգարխանյանի նախկին կնոջ հետ կապված դատական գործընթացներով բացառապես զբաղվում են իրավաբանները, իսկ Արմեն Ջիգարխանյանն այդ գործերից ազատված է։
Թատրոնից նաեւ հայտնել են, որ առաջիկա թատերաշրջանը հարուստ է լինելու պրեմիերաներով։

Մեր օպերան վերջին 25 տարիների ընթացքում տակնուվրա կյանք է ապրել

«Հայաստանի մշակութային քաղաքականության մեջ վերջերս բարելավումներ եմ նկատել»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փարիզաբնակ ռեժիսոր, դերասան Ժիրայր Բաբազյանը։
«Բավականին երկար ժամանակ հին, սովետական մտածելակերպով աշխատաձևեր կային, որոնք ինձ բացարձակ դուր չէին գալիս եւ խուսափում էի, բայց երբ որ 2016թ. պատահաբար հանդիպեցի այն ժամանակ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին, զրուցեցինք, հասկացա, որ սերունդը փոխվել է։ Այդ սերնդափոխությունն ինձ խանդավառեց, այն դերասան-դերասանուհիների, որոնց հետ ծանոթացրեց նա, հասկացա, որ ուրիշ սերունդ է։ Նախորդ սերունդը մի քիչ ինքնահավան էր»,- պատմեց ռեժիսորը։
Նա հայտնեց, որ օգօստոսի 16-ին տեղի կունենա իր բեմադրությամբ Լեւոն Չուքազյանի «Կարին» օպերայի պրեմիերան։ Բաբազյանը հատուկ շեշտեց, որ ներկայացման մեջ ներառել է երիտասարդ սերնդի արտիստներին։
«Պրեմիերան մայիսի 12-ին էր նախատեսված, սակայն երկրում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով հետաձգվեց։ Փորձեր չկարողացանք անել,  կիսատ-պռատ եղան որոշ փորձեր, մոտենալ չէինք կարողանում Օպերայի շենքին։ Բեմադրությունը արեւմտահայերենով է, եւ այն կլինի այս շրջանի միակ արևմտահայերեն լեզվով մատուցված գործը»,- ասաց Ժիրայր Բաբազյանը։
Նա հիշեցրեց, որ «Կարին» օպերան առաջին անգամ բեմադրել է ֆրանսերեն լեզվով Փարիզում՝ 2010թ., այնուհետև մինչև 2015թ. ներկայացրել են Ֆրանսիայի այլ քաղաքներում. «Դահլիճներն ավելի շատ օտար հանդիսատեսով էր լցված, քան հայերով»։
Հարցին, թե այստեղ բեմադրության կազմակերպման ժամանակ ի՞նչ դժվարությունների է հանդիպել, փարիզաբնակ ռեժիսորը պատասխանեց. «Նախ աշխատաձեւը շատ տարբեր է, հետո գումարի հետ կապված հարցրեր կան, ամեն մի փորձը գումար է։ Այստեղի օպերան ռեպերտուարային թատրոն է, մի գիշեր «Կարմեն» են երգում, մի գիշեր՝ «Տոսկա», եւ իրենց կենտրոնացումը մաքուր չի լինում։ Իսկ եթե այսպիսի մեծ մասշտաբային ռեպերտուարով օպերա ենք ցանկանում պահել, պետք է գոնե երկու խումբ լինի։ Օպերան վերջին 25 տարիների ընթացքում այնքան տակնուվրա կյանք է ապրել, որ մեկ երկու տարվա մեջ խնդիրները չեն լուծվի։ Այնտեղ փորձասենյակ չկա մարդավարի։ Երբ բեմը զբաղված է, զուգահեռ աշխատանք տանելու համար փորձասենյակ է պետք»։
Նրա կարծիքով՝ պետության եւ մշակույթի աշխատողների միջեւ մտածողությունը լուրջ ուսումնասիրության ենթարկված չէ։

Աշխարհը հիանում է հայկական մշակույթով

Ֆրանսահայ դերասան, բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը (Փափազյան) 2010թ. Փարիզում ներկայացրել է Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի ֆրանսերեն ընթերցում-համերգ տարբերակը: Այժմ նա փորձում է, անհրաժեշտ ֆինանսական միջոցները հայթայթելուց հետո`բեմադրել նաեւ Հայաստանում: Այս մասին ասուլիսում ասաց նա` Ժիրայր Բաբազյանը:
Նրա խոսքով, այդկերպ ցանկանում է Ֆրանսիայի եւ Հայաստանի միջև ստեղծել մշակութային կապեր: Ըստ Ժ. Բաբազյանի, «Կարինե» օպերետը, աջակցության դեպքում, ֆրանսերենով հնարավոր կլինի բեմադրել Ֆրանկոֆոնիայի օրերին, որը սովորաբար գարնանն է լինում:

Բեմադրիչի խոսքով, հայկական մշակույթի միջոցով պետք է աշխարհին ներկայացնել Հայ դատն, ու ընդհնարապես, Հայ դատի իրականացմանը հասնել նաեւ մշակութային քաղաքականության միջոցով: «Աշխարհը հիանում է, երբ նրան ցուցադրում են հայկական մշակութային հարուստ ժառանգությունը, ինչը նրանց անծանոթ է»,- նշեց Ժ. Բաբազյանը` կարեւորելով մշակույթի ոլորտի ֆինանասավորում: Նրա խոսքով, անծանոթ վայրերում պետք է ներկայացնել միայն բարձրորակ մշակույթ, իսկ նման մշակույթ, արվեստ կարող են ներկայացնել միայն պրոֆեսիոնալները, նրանց էլ մեծ գումարներ են հարկավոր:

«Հայաստան»-ը՝ Մետրոպոլիտենի արվեստի թանգարանում

Նյու Յորքի Մետրոպոլիտենի արվեստի թանգարանը  2018թ. սեպտեմբերի 21-ից 2019թ. մինչեւ հունվարի 13-ը կհյուրընկալի «Հայաստան» խորագիրը կրող բացառիկ ցուցահանդեսը, որտեղ կներկայացվի հայ ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգությունը՝ սկսած IV դարից՝ քրիստոնեության ընդունումից, հայերեն գրերի գյուտից, մինչեւ XVII դար: Հայաստանի պատմության թանգարանից հաղորդում են, որ ցուցահանդեսի բացումը կկայանա 2018թ. սեպտեմբերի 21-ին՝ ի նշանավորումն Հայաստանի Անկախության օրվա:

Հայաստանի խոշոր թանգարաններից՝ Հայաստանի պատմության թանգարան, Էջմիածնի Մայր Աթոռի թանգարաններ, Մատենադարան, ընտրված 81 նմուշների հետ մեկտեղ, կներկայացվեն նաեւ նմուշներ՝ փոխառված Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքից, Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից, Վենետիկի Մխիթարյան միաբանությունից, Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունից, մշակութային այլ կենտրոններից եւ անհատական հավաքածուներից:

Հայաստանի պատմության թանգարանից 34 արժեքավոր նմուշներից մեկը՝ IV-V դդ. Խարաբավանքի քառանիստ կոթողը (Արագածի հարավային լանջ, Ուջան գյուղի մերձակայք) այս ցուցահանդեսի մեջ առանցքային եւ բացառիկ նշանակություն ունի, իբրեւ հայկական մշակույթի ու արվեստի ինքնատիպ ֆենոմենի, նրա ակունքի փաստացի վկայություն:

Ցուցահանդեսում ընդգրկված ավելի քան 140 նմուշները՝ տարբեր նյութերի, ձեւերի, տիպերի մեջ դրոշմված հետքերով, տարբեր ժամանակների եւ մշակութային միջավայրերի համատեքստերում, կվերստեղծեն ինքնատիպ տարեգրությունը եւ անընդհատելի ընթացքը հոգեւոր այն արժեքների, որոնք վկայում են Հայաստանի մշտակա ներկայությունը եւ ավանդը համաշխարհային քաղաքակրթության մեջ:

Ֆրանսիացի փոքրիկ դեսպանները Հայաստանում

Երկու երկրների՝ հայ եւ ֆրանսիացի երեխաների համատեղ ելույթը Տիգրան Հեքեքյանը վաղվա քաղաքացիների մերձեցման, մշակութային ու մարդկային շփման ու ժողովրդական դիվանագիտության լավ օրինակ է համարում:

Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբի ղեկավար Գաել Դարշենի խոսքով, ֆրանսիացի փոքրիկներից շատերը Հայաստանի անունն անգամ չէին լսել, իսկ հիմա տաս օր նրանք շրջելու են Հայաստանով, ծանոթանալու են մեր մշակութային կոթողներին, այցելելու են թանգարաններ եւ որպես փոքրիկ դեսպաններ վերադառնալու են իրենց երկիր ու կիսվեն վառ տպավորություններով ու հիշողություններով։

Հյուրախաղերի կազմակերպիչ Օլիվյե Լուչիանին ևս վստահ է, որ սա իրոք հիանալի առիթ է Հայաստանը, հայերին, նաեւ Կոմիտասի անունը եւ ստեղծագործությունը բացահայտելու համար: «Երեխաները կլինեն Գյումրիում, Դիլիջանում, Ջերմուկում: Իսկ ես, որ դեռ 3 ամիս առաջ այստեղ եկա այս ամենը կազմակերպելու, համոզվեցի, որ հյուրընկալելու ձեր արվեստը չի զիջում ձեր երգչախմբային արվեստին»,- ասել է պարոն Լուչիանին:

Նախորդ ամիս Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Փարիզի ազգային օպերայի մանկական երգչախմբի, որ Ֆրանսիայում տասնյակ հազարավոր երգչախմբերից, այդ թվում նաեւ մանկական երգչախմբերից, լավագույն 3-ից մեկն է համարվում եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համատեղ համերգը՝ «Կոմիտաս» փառատոնի շրջանակներում:

«Կոմիտաս» փառատոնի ղեկավար Տիգրան Հեքեքյանի խոսքով, սա բաց փառատոն է եւ ողջ տարվա ընթացքում կարող են կազմակերպվել տարբեր համերգներ եւ ոչ միայն երգչախմբային: Ի դեպ, այս տարի, երբ Հայաստանում պետք է կայանա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, այս երգչախումբը Ֆրանսիայից ժամանած 2-րդ խումբն է:

Սեպտեմբերի 26-ին, Վարդապետի ծննդյան օրը նշելու են Հառիճավանքում, որտեղ մի շրջան ապրել է Կոմիտասը: Կոմիտասյան կատարումներով ելույթ կունենան ազգագրական խմբեր, երգչախմբեր: Կհնչեն նաեւ Կոմիտասի ժողովրդից  գրի առած մեղեդիներ, որ երբևէ չեն հրատարակվել:

Հառիճավանքում ելույթ կունենա նաեւ «Զանգեր» խումբը, որն ի դեպ, սեպտեմբեր ամսից ղեկավարելու է արդեն պրոֆեսոր Դոնովան Գրեյը՝ զանգերի նվիրատուն, որին Տիգրան Հեքեքյանը հրավիրել է նաեւ դասավանդելու է «Սայաթ-Նովայի» երաժշտական դպրոցում:

Ծրագրերը շատ են, բայց ամենակարևորը թերեւս՝ Կոմիտասի 150-ամյակի առթիվ աշխարհի երգիչներից հավաքական երգչախումբ ստեղծելու գաղափարն է:

ԱՄՆ կինոակադեմիան հիմնել է «Օսկարի» նոր անվանակարգ

ԱՄՆ Կինոակադեմիայի կառավարիչների խորհուրդը որոշել է «Օսկար» մրցանակ շնորհել «Լավագույն հանրաճանաչ ֆիլմ»-ի համար, նաեւ կրճատել մրցանակաբաշխության հեռուստատեսային տարբերակը մինչեւ 3 ժամ։ Գազետա.ռու-ի  հաղորդմամբ՝ այս մասին գրել է  Reuters-ը՝ հղում անելով կինոակադեմիայի անդամների նամակին։
Խորհրդի անդամները չեն հստակեցրել, թե ինչ  չափանիշներով են ընտրելու ֆիլմերը այդ անվանակարգի համար՝ հավելելով, որ այդ մասին կհայտարարեն ավելի ուշ։ Նամակում ասվում է, որ «Օսկարի» ավելի քիչ հայտնի անվանակարգերում մրցանակների հանձնումը չի ցուցադրվի հեռուստատեսությամբ, որպեսզի կրճատվի արարողության ցուցադրման եթերի ժամանակը։

91-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը կայանալու է 2019թ. փետրվարի 23-ին Լոս Անջելեսում։

Դիջեյների մրցույթ-փառատոն եւ դիսկոտեկ՝ Ազատության հրապարակում

Օգոստոսի 12-ին Ազատության հրապարակում տեղի կունենա «Երիտասարդ Երեւան» ակումբային դիջեյների մրցույթ-փառատոն եւ դիսկոտեկ – Հարգելի համաքաղաքացիներ եւ մայրաքաղաքի հյուրեր, Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով օգոստոսի 12-ին՝ ժամը 19:00-23:00-ն մայրաքաղաքի Ազատության հրապարակում կանցկացվի «Երիտասարդ Երեւան» ակումբային դիջեյների մրցույթ-փառատոն եւ դիսկոտեկ՝ նվիրված Երիտասարդների միջազգային օրվան: Սիրով հրավիրում ենք բոլորին՝ մասնակցելու «Երիտասարդ Երեւան» երիտասարդական միջոցառմանը:

* * *

Դեռեւս 2017թ., երբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնական այցով գտնվում էր Մարսելում, այնտեղ ծանոթացան Արա Խաչադուրյանի հետ եւ այն, ինչ մտածել էին, իրականություն դարձավ:

Երեւանի քաղաքապետարանում հյուրընկալեցին աշխարհի ամենաբարձր գագաթ Էվերեստը նվաճած ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչադուրյանին, ով նշել էր, որ ցանկանում է իր այս քայլով ներշնչել հայ երիտասարդներին, որպեսզի գնան իրենց երազանքի ու մտքի հետեւից, ինչպես դա արեց ինքը:

* * *

Խաղաղության վազքով Մարսելից Երեւան հասած Արա Խաչադուրյանը հյուրընկալվել է Երեւանի քաղաքապետարանում

Հուլիսի 21-ին «Խաղաղության վազք» անվանմամբ նախաձեռնության հեղինակ Արա Խաչադուրյանը, ով օրական վազելով 50 կմ եւ անցնելով 8 երկրի 150 քաղաք, Մարսելից հասել է Հայաստան, հյուրընկալվել է Երեւանի քաղաքապետարանում: Մոտ 5000 կմ տարածությունը վազքով հաղթահարելու նախաձեռնությունը նրա հերթական մտահաղացումն է, որին նախորդել էր 2016թ. աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը, նվաճելը:

Երեւանի քաղաքապետարանում ֆրանսահայ հյուրին դիմավորել են քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցների սաները:

Արա Խաչադուրյանն այնուհետեւ այցելել է Երեւան քաղաքի պամության թանգարան, որտեղ ողջունելով նրան, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է նաեւ, որ Երեւանի ու Մարսելի միջեւ բազմակողմ համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի, իսկ սկսած 2007թ.-ից Երեւանն ու Մարսելը քույր քաղաքներ են: Քաղաքապետի օգնականը, հիշեցնելով, որ այս տարի նշվում է մեր մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակը, հոբելյանը խորհրդանշող հուշանվերներ է հանձնել ֆրանսահայ հյուրին:

* * *

Մարսելաբնակ լեռնագնաց Արա Խաչատուրյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը պատմել է խաղաղության վազքի մասին:

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամ – Հայ-վրացական բարեկամության օր Դամալա գյուղում
2018թ. օգոստոսի 12-ին Ջավախքի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ Դամալա գյուղում տեղի կունենա հայ-վրացական բարեկամության պահպանմանն ուղղված միջոցառումների շարք ի կարեւորություն երկու ժողովուրդների միասին անցած հազարամյա ուղու: Միջոցառումների շարքը կսկսվի ժամը 11-ին Դամալա գյուղի Սուրբ Խաչ եկեղեցում Սուրբ Պատարագի մատուցմամբ, որից հետո կկատարվի  խաղողօրհնության կարգ եւ ապա օրհնված ողկույզները կբաժանվեն ժողովրդին:
Այնուհետեւ տեղի կունենա համերգ Կողտաբերդ ամրոցում, որտեղ ելույթ կունենան Դամալա գյուղի պարի համույթը, Ասպինձայի անսամբլը եւ Հայաստանից ժամանած կատարողներ: Կողտաբերդի միջոցառմանը կհաջորդի վերականգնված աղբյուր-հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը:
19-րդ դարի վերականգնված աղբյուր-հուշարձանի բացման արարողության ավարտին Դամալա գյուղի պարի համույթը ներկաներին կհամախմբի հայկական ավանդական, տոնական  շուրջպարի ներքո՝ օրն ամփոփելով մշակութային շնչով եւ ոգով:

Վանաձորում կանցկացվի Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը

10/08/2018  – Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Վանաձորում`Լոռու մարզային գրադարանում: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
«Մենք շարունակում ենք Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գիրքը ներկայացնել հանրապետության մարզերում: Մարզային շնորհանդեսների նպատակն է ոչ միայն գիրքը ներկայացնել տեղի բնակիչներին եւ պատմել, թե ով է եղել Քըրք Քըրքորյանը, այլև ակտիվացնել մարզաբնակների մշակութային առօրյան»,- նշել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
Հրատարակչությունից հայտնում են, որ «Խաղացողը. Թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018թ. հունվարի 23-ին:

 – 30/07/2018Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Գյումրիում – Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Գյումրիում: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ, գրքի շնորհանդեսը կկազմակերպի օգոստոսի 4-ին Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածքում:

Հրատարակչությունից հայտնում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած եւ արդեն իսկ բեսթսելեր դարձած գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Գրքի թարգմանիչներն են Ալինա եւ Աննա Միրզոյանները: «Քըրք Քըրքորյանը շատ փակ մարդ էր, հարցազրույցներ չէր տալիս, հանրության առաջ ելույթ չէր ունենում: Նա իր անձնական կյանքի պահպանումն ամեն ինչից վեր է դասել: Քըրքորյանի խորհրդատուներն ու գործընկերները կարծում էին, որ անգամ նրա մահից հետո պետք է պահպանել մեկուսացվածությունը, սակայն Ռեմփելին հաջողվել է բացառություններ գտնել»,- նշել է գրքի թարգմանիչ Ալինա Միրզոյանը:

Beeline-ի աջակցությամբ մեկնարկել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ը

Beeline-ի աջակցությամբ Սեւանի ափին մեկնարկել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ը: Ընկերությունից հայտնում են, վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվում է հուլիսի 22-ից 29-ը եւ ուղղված է ստարտափների ու ներդրողների միջեւ համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը:

Միջոցառմանը մասնակցում են շուրջ 1000  ձեռներեց ամբողջ աշխարհից, այդ թվում 120 ստարտափ թիմեր, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ, մենթորներ, բիզնես փորձագետներ եւ ոլորտի ներկայացուցիչներ։ Ստարտափների համար նախատեսված են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ եւ մրցույթներ։

«Անցած տարի Beelinը եւս Սեւան ստարտափ սամմիթի աջակիցն էր, եւ մենք ինքներս համոզվեցինք, թե որքան կարեւոր է նման միջոցառման առկայությունը հայկական ստարտափ էկոհամակարգի համար: Ցանկացած ստարտափի համար սա չափազանց կարևոր փորձ է, եւ ինչու ոչ, պոտենցիալ հովանավորների ու գործընկերների հետ հանդիպելու ու կապեր հաստատելու հիանալի հնարավորություն: Ես միշտ մեծագույն ոգեւորությամբ եմ զրուցում ու իմ գիտելիքներով կիսվում սամմիթի մասնակիցների հետ, քանի որ վստահ եմ, որ նրանց նոր գաղափարներն ու լուծումները կարող են կյանքն ավելի լավը դարձնել»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Այս տարի սամմիթը դուրս է եկել միջազգային հարթակ՝ որպես «Սիսայդ Ստարտափ Սամմիթ», եւ անցկացվել ԱՄԷ-ում եւ Հնդկաստանում։ Սեւանի ափին անցկացվող սամմիթը եզրափակիչ միջոցառումն է, որի ժամանակ կամփոփվեն ԱՄԷ-ի եւ Հնդկաստանի համաժողովների արդյունքները։

Ծրագրի ներդրումային ֆոնդը 100 000 ԱՄՆ դոլար է, որը կտրվի ծրագրի մասնակից մեկ կամ 2 ստարտափի, մրցանակային ֆոնդը կկազմի 50 000 ԱՄՆ դոլար։

«Համագործակցությունը Beeline-ի հետ սկսվել էր դեռ «Սեւան Սարտափ Սամմիթ 2017»-ի շրջանակներում եւ ուրախալի է, որ այն շարունակական է։ Շարունակական համագործակցությունն այսպիսի խոշոր կազմակերպությունների հետ խոսում է այն մասին, որ նրանք եւս հետաքրքրված են Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմամբ»,- նշել է «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի տնօրեն Վահագն Ռափյանը։

Beeline-ն արդեն  2-րդ տարին է հանդես գալիս որպես սամիթի գլխավոր աջակից։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։

Երազեք համարձակ. Հայաստանի նախագահը՝ «Սեւան ստարտափ սամմիթ 2018»-ի մասնակիցներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 28-ի երեկոյան մասնակցել է «Սեւան ստարտափ սամմիթ 2018»-ի փակման արարողությանը: Մինչ այդ, նախագահը կազմակերպիչների եւ մի խումբ մասնակիցների ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել ստեղծված ճամբարային պայմաններին, տեղեկացել մեկշաբաթյա միջոցառման ընթացքում ստարտափների համար կազմակերպված ուսուցողական նախագծերի ու մրցույթների, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։

Այնուհետեւ Հանրապետության նախագահը երեկոյան խարույկի շուրջ անմիջական զրույց է ունեցել միջոցառման մասնակիցների հետ։ Նա նշել է, որ եկել է հանդիպելու 21-րդ դարի առաջնորդների հաջորդ սերնդի հետ, քանի որ 21-րդ դարում երկրների զարգացման հիմնական ռեսուրսը գիտելիքն ու գաղափարները, ստարտափներն ու հավելվածներն են։ Դիմելով ներկա երիտասարդներին՝ նախագահն ասել է. «Երազեք համարձակ։ Երբ մեծ երազանք եք ունենում, մեծ ծրագրեր եք կազմում ու համառորեն աշխատում, անպայման հասնում եք այդ երազանքին։ Կոտրեք կարծրատիպերը, հայտնաբերեք այնպիսի բաներ, որոնք մյուսները չեն նկատել։ Ազատ եղեք ձեր մտածողության մեջ ու ձեր պատկերացումներում, եղեք ստեղծագործ եւ մի վախեցեք ոչ մի բանից։ Միշտ հիշեք, որ եթե հավատաք ինքներդ ձեզ, առաջ շարժվեք դեպի ձեր նպատակը, կդառնաք այն, ինչ ցանկանում եք լինել»։ Նա նաեւ պատասխանել է մասնակիցների մի շարք հարցերին։

Փակման արարողության ժամանակ Արմեն Սարգսյանը ողջունել է «Սեւան ստարտափ սամմիթ»-ի կազմակերպումը եւ մաղթել, որ այն համաշխարհային նշանակություն ձեռք բերի՝ Հայաստանում համախմբելով նորարարական տեխնոլոգիաներով ու գաղափարներով հետաքրքրվողներին՝ ամբողջ աշխարհից։ Նախագահը հայտարարել է, որ ստարտափների համար նախատեսված մրցանակներին հաջորդ տարի կավելանա եւս մեկ՝ Հանրապետության նախագահի մրցանակ, ինչպես նաեւ հատուկ մրցանակ՝ կազմակերպիչների համար։ Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել միջոցառման անցկացմանը։

«Սեւան ստարտափ սամմիթ»-ի նպատակը ստարտափների եւ ներդրողների միջեւ կապերի հաստատումն է եւ փոխգործակցության նոր ուղիների հայտնաբերումը: Այս տարի միջոցառմանը մասնակցել է շուրջ 1000 ձեռներեց 35 երկրից, այդ թվում՝ 120 ստարտափ թիմ, ներդրող, վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչ, մենթոր, բիզնես փորձագետ։

«Արմաթի» սաները Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները օգոստոսի 16-18-ը Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում:

Այս մասին հայտնել են «Արմաթ» կրթական ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Հայաստանը Մեխիկոյում ներկայացնող թիմի գործընկերներ՝ «Ucom» ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հայկ Եսայանը եւ «Ամերիաբանկի» ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ «Արմաթի» սաները ռոբոտաշինության գերազանց գիտելիքներ են կուտակել եւ ռոբոտների միջազգային օլիմպիադայում կարող են Հայաստանը պատվով ներկայացնել ու հաղթանակ բերել:

«Ամերիաբանկի» ՏՏ և ավտոմատացման ստորաբաժանման ղեկավար Շավարշ Ոսկանյանը նշել է. «Մենք ողջունում ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության այս նախաձեռնությունը  և ուրախ ենք, որ մեր շնորհալի պատանիները ներկայացնելու են  Հայաստանը «First Global» ռոբոտների միջազգային մրցույթում: Մշտապես հանդես գալով նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ`Ամերիաբանկը կարեւորում է տեխնոլոգիական առաջընթացի ուղղությամբ սերունդների կրթման ու զարգացման գործընթացը եւ սիրով միացել է այս նախագծին: Մասնակցությունը միջազգային մրցույթին հիանալի հնարավորություն է նոր գիտելիքնր ու փորձ ձեռք բերելու համար»:

«Ucom» ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «Մեր ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մշտապես եղել է եւ կլինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդնումը, այդտեղ սովորող երեխաների մոտ ինժեներական մտածելակերպի զարգացումը, նրանց համար ստեղծվող հնարավորությունների ընդլայնումը, միջազգային ասպարեզ դուրս բերելը։ Արմաթցիների մասնակցությունը «First Global» միջազգային մրցույթին կարևոր է միջազգային փորձ, կապեր ու մրցունակություն ձեռք բերելու համար: Իսկ Ucom-ին սա ավելի է մոտեցնում մեր ռազմավարական նպատակին՝ ունենալ կրթված ու պահանջված ինժեներների սերունդ»։

Ամերիաբանկ ընկերությունից հայտնում են, որ «First Global»-ը ռոբոտների միջազգային մարտահրավեր է, որին մասնակցում են 14-18 տարեկան պատանիներ շուրջ 160 երկրից: Մրցույթի նպատակն է միավորել պատանիներին, ոգեշնչել նրանց տեխնոլոգիաների եւ նորարարության հնարավորություններով, ստեղծել համագործակցության հարթակներ գլոբալ խնդիրների ու կյանքի որակի բարձացմանն ուղղված լուծումներ ստեղծելու համար:

Այս տարի մրցույթի առանցքում՝ վերականգնվող էներգիայի վերաբերյալ առաջադրանքներ են: Մրցութային դաշտում կլինեն հողմային եւ ջերմային կայաններ, արևային պանելային բջիջների մակետներ։ Թիմի անդամների կառավարմամբ ռոբոտը պետք է պտտի հողմային կայանը, արեւային պանելը մի կետից փոխանցի մյուս կետին, որտեղ թիմի անդամները պետք է վերցնեն եւ կախեն միացման օղակներում, որի արդյունքում սկսվում է էկրանի վրա ցույց տալ պայմանական էլէկտրաէներգիայի արտադրությունը։ Բացի դրանից, առկա կլինի նաւե պայմանական ածուխ, որը պետք է տեղադրել ջերմային կայանների մակետային հատվածում։

Հայաստանյան թիմում ընդգրկված են Վահագն Զարգարյանը (Արծվաբերդ), Լիլիթ Խաչիկյանը (Սիսիան), Նոնա Թելունցը (Գորիս) եւ թիմի ղեկավար ու մասնակից Արմեն Յենոքյանը (Սիսիան, «Արմաթի» խմբավար): Հատկանշական է, որ հայկական թիմն ակնհայտորեն արտացոլում է «Արմաթ» կրթական ցանցի առաքելությունը՝ նորարարության եւ ինժեներական գիտելիքի մարզային զարգացումը:  Ի դեպ, թիմում ընդգրված են հավասար թվով աղջիկներ եւ տղաներ: Նրանք լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին մրցույթի մասնակից ռոբոտին, սակայն չցանկացան բացել իրենց բոլոր գաղտնիքները:

Արմաթցիների մասնակցությունը «First Global» ռոբոտների միջազգային մրցույթին կարևոր է միջազգային փորձ ու մրցունակություն ձեռք բերելու համար: Այն խրախուսում է պատանիներին ու առաջ մղում նրանց՝ գիտությամբ զբաղվելու եւ նորարություններ ստեղծելու համար: Մրցույթի մասնակիցները նաև միջազգային կապեր ստեղծելու հնարավորություններ ձեռք կբերեն:

Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում կայացել են Տերյանի պոեզիային նվիրված միջոցառումներ

Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում հուլիսի 21-ին տեղի են ունեցել հայ մեծ քնարերգու Վահան Տերյանի հիշատակին նվիրված միջոցառումներ, որին մասնակցել է նաեւ Վրաստանում մեր երկրի դեսպան Ռուբեն Սադոյանը։

Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից, տոնական օրվա մեկնարկը տրվել է գյուղի Սուրբ Կարապետ եկեղեցում (1859թ․ կառուցել է Վահան Տերյանի պապի՝ Տեր Գրիգորը) օրվա առթիվ կազմակերպված Սուրբ պատարագով, որից հետո միջոցառման մասնակիցներն այցելել են Վահան Տերյանի տուն-թանգարան։

Այնուհետեւ, տեղի է ունեցել տոնական մեծ միջոցառում, որտեղ հնչել են Տերյանի ստեղծագործություններն ու հայկական եւ վրացական երգերի ու պարերի կատարումներ։

Դեսպան Ռուբեն Սադոյանն իր ելույթում նշել է, որ Տերյանը, լինելով հայ գրականության ամենաերևելի դեմքերից մեկը, թողել է անգնահատելի գրական ժառանգություն, որը մշտապես շարունակելու է կրթել հայ ժողովրդի նորանոր սերունդներ։

Պրեմիերա՝ Հայաստանի օպերային թատրոնում

Ա․Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում օգոստոս ամիսը շարունակելու է լինել աշխատանքային, ներկայացվելու է Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը։ Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ 2 գործողությամբ օպերետի պրեմիերան կայանալու է օգոստոսի 16-ին եւ 18-ին։ Նախագծի հեղինակն ու բեմադրող ռեժիսորն է Ժիրայր Բաբազյանը, դիրիժորը Հարություն Արզումանյանը։

Կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Տիգրան Չուխաջյանը հայկական օպերային արվեստի հիմնադիրն է: Եվրոպական երաժշտական կրթություն ստացած կոմպոզիտորը դեռևս Իտալիայում է սկսել աշխատանքները «Կարինե» կամ «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» անմահ օպերետի վրա, որը բեմ բարձրացավ 1875թ.:
Օպերետը թարգմանվել է տարբեր լեզուներով եւ բեմադրվել մի շարք երկրներում` Բուլղարիայում, Հունաստանում, Գերմանիայում, Եգիպտոսում եւ այլուր:
Հայերենով առաջին անգամ օպերետը բեմադրվել է 1912թ. Մայիլյան թատրոնում, Մացակ Տեր-Առաքելյանի թարգմանությամբ: Տ.Չուխաջյանի` մահվանից հետո իրականացել է նաեւ կոմպոզիտորի երազանքը՝ «Կարինե»-ն բեմադրվել է նաեւ Փարիզում:

30/07/2018 – Այսօր ընկերների միջազգային օրն է

Հունիսի 9-ը մի շարք երկրներում նշվում է որպես ընկերների միջազգային օր: Այս մասին տեղեկանում ենք Calend.ru-ից: «Եկեք ընկերանանք ու երբեք չվիճենք»,- խորհուրդ է տալիս կայքը:
ՄԱԿ-ը հուլիսի 30-ը սահմանել է ընկերության օր:
Կազմակերպության մասնագետները գտնում են, որ աշխարահի առաջ կանգնած մարտահրավերներն ու սպառանալիքները, որոնք են աղքատությունը, բռնությունը, մարդու իրավունքների խախտումները, հաջողությամբ հաղթահարելու համար անհրաժեշտ է  համերաշխություն: Այն կարող է արտահայտվել տարբեր ձևերով՝ առաջին հերթին ընկերությամբ:
«Ընկերությունն ավելի է մտերմացնում: Միասին մենք կարող ենք հասնել համաձայնության, ստեղծել հարմար պայմաններ բոլոր մարդկանց համար, ձգտել ավելի լավը դարձնել աշխարհը»,- նշում են նրանք:

- Այսօր առաջին անգամ Հայաստանում կնշվի ընկերների միջազգային օրըԱշխարհի տարբեր երկրներում այսօր նշվում է որպես «Ընկերների օր»: Միջերկրածովյան տարածաշրջանի եվրոպական երկրներում եւ Լատինական Ամերիկայում այս օրը նշվում է տոնախմբություններով, ընկերական հավաքույթներով, գինով եւ ուրախությամբ: 2011թ. Միավորված Ազգերի Կազմակերպությունը հուլիսի 30-ը հայտարարել է որպես «Ընկերների միջագային օր»:

(ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի A/RES/65/275 բանաձևի համաձայն այս օրը սահմանված է որպես միասնականության խթանման եւ ընկերության օր, որը կօգնի աշխարհը դարձնել ավելի լավը):

Էռնեկյան ընկերությունների խումբը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. «Այս տարի առաջին անգամ այն կտոնվի նաեւ Հայաստանում: Էռնեկյան ընկերությունների խումբը եւ Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը նախաձեռնել են «Ընկերների օրը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է եւս մի նոր, հրաշալի եւ ուրախ տոն ավելացնել Հայաստանի օրացույցում:  «Ընկերությունը» չի ճանաչում սեռ, տարիք, սոցիալական դիրք կամ որևէ այլ տարբերություն, որը կարող է գոյություն ունենալ նույն համայնքի անդամների միջեւ: Այն ԲՈԼՈՐԻ համար է եւ հիմնված է ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ սկզբունքի վրա:
Հայաստանում արդեն սկսվել են ներգրավված ընկերությունների կազմակերպած միջոցառումները:

Այս տարի կնշենք այս ուրախ տոնը եւ կպատրաստվենք այն եկող տարի ավելի մեծ ընկերական շրջապատում, ավելի ուրախ տոնելուն:
Դու եւս կարող ես միանալ:
Շուտով տոնին կմիանան բոլորը»:

Վաղը Երիտասարդների միջազգային օրն է

Օգոստոսի 12-ին կնշվի Երիտասարդների միջազգային օրը, որը 1999թ. դեկտեմբերի 17-ին սահմանվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից: Առաջին անգամ տոնը նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին՝ նպատակ ունենալով բարձրացնել երիտասարդության իրազեկությունը երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին:
ՄԱԿ-ի պաշտոնական կայքը գրում է որ այսօր աշխարհում ռեկորդային թվով երիտասարդներ են ապրում. մոտավորապես 1,8 միլիարդ երեխաներ եւ 10-24 տարեկան դեռահասներ ու երիտասարդներ։
10 երեխայից մեկը գտնվում է հակամարտության գոտում, եւ նրանցից 24 միլիոնը դպրոց չեն գնում: Քաղաքական անկայունությունը, աշխատաշուկայի անկայունությունը, ինչպես նաեւ երիտասարդների քաղաքական եւ հասարակական կյանքում ներգրավելու համար սահմանափակ դաշտը հանգեցնում է երիտասարդների աճող մեկուսացմանը:
Երիտասարդների միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է՝ անվտանգ հրապարակներ՝ երիտասարդների համար։ «Երիտասարդները անվտանգ հարթակերի կարիք ունեն, որտեղ նրանք կարող են հավաքվել, գործունեություն ծավալել՝ իրենց բազմազան կարիքների ու հետաքրքրությունների հետ կապված, մասնակցել որոշումների կայացման եւ ազատ արտահայտեվել»,- ասված է ՄԱԿ-ի կայքում։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Այվազովսկու «Նավը ծովում» կտավի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հովհաննես Այվազովսկու՝ «Նավը ծովում» կտավի ձեռք բերման հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2017թ. «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պաշտոնական կայք-էջում հրապարակվել է տեղեկատվություն՝ հիմնադրամի կողմից ՀՀ 3-րդ նախագահին ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու՝ «Նավը ծովում» կտավը նվիրելու վերաբերյալ, որից հետո մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ կտավը հափշտակված է:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2011թ.  հունվարի 13-ին «Ռուսական ոսկի» կորպորացիայի տնօրենի՝ ՌԴ-ում գտնվող բնակարանից ավազակային հարձակմամբ հափշտակվել են բազմաթիվ կտավներ, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու՝ առանձնապես խոշոր չափի արժողության «Նավը ծովում» կտավը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների եւ կիբեռհանցագործությունների քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափի գույք ձեռք բերելու կամ իրացնելու դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ կտավի ձեռք բերման աղբյուրը, բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Ֆեյսբուքը կարող է կորցնել այցելությունների թվով 2-րդ սոցցանցի կոչումը

Վերջին մի քանի ամիսը ծանր են եղել Ֆեյսբուքի համար։ vestifinance.ru-ի հաղորդմամբ, սոցցանցն անցել է սկանդալների շարքի, տեղեկությունների արտահոսքի, ֆինանսական անբավարար ցուցանիշների միջով։
Ընկերության գործերը, ըստ վերջերս հրապարակված SimilarWeb հետազոտության, գնալով վատանալու են։ Ֆեյսբուքը կարող է կորցնել աշխարհում հանրահայտությամբ երկրորդ սոցցանցի կոչումը, զիջելով YouTube-ին։
Ամսական Ֆեյսբուք այցելողների թիվը 2 տարի առաջվա 8,5 միլիարդից այս տարի նվազել է մինչեւ 4,7 միլիարդի։ Այդ ընթացքում YouTube-ը ավելացրել է ամսական այցելությունների թիվը մինչեւ 4,5 միլիարդի։
Google-ն իր հերթին մնում է ամենաայցելվող կայքը ԱՄՆ-ում՝ ամսական 15,2 միլիարդ այցելություններով։ Ակնհայտ է, որ մոտակա ժամանակահատվածում ոչ Ֆեյսբուքը, ոչ YouTube-ը չեն կարող Google-ին դուրս մղել առաջին տեղից։

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 26 (504), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։