Քաղաքականությունը՝ ազգային եւ քաղաքացիական ընկալումներով.- Իրականության ընթերցումը՝ մարմնի եւ հոգու աչքերով… Ազգայնական քաղաքականությունը՝ վերաընկալումների փուլում…Հայկական ազգայնականությունը՝ հոգեւոր-քաղաքական կառույց… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Իրականության ընթերցումը՝ մարմնի եւ հոգու աչքերով

Հայաստանյան այս փոփոխությունները ունեն խորքային դրդապատճառներ, եւ դրանց մասին Հայ Արիական Միաբանությունը խոսել է տարիներ շարունակ: Մենք ասել ենք եւ կարող ենք նորից պնդել, որ ավելի քան 25 տարի Հայաստանում իշխանությունը չի փոխվել, ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եղել են մի թիմից եւ արդեն 3-րդ տասնամյակն է փոխնիփոխ եղել են կա՛մ իշխանություն, կա՛մ ընդդիմություն:

Հայաստանի քաղաքական ոլորտում ընդդիմությունն էլ չի փոխվել երբեք: Նույն դեմքերը, նույն կազմակերպությունները՝ մի քանի նոր մարդկանց նորամուծությամբ եւ նախընտրական դրամաշրջանառությամբ մնացել են կա՛մ իշխանությանը կից կա՛մ ընդդիմության մեջ: Ոչ միայն իշխանություններն են հալածել քաղաքական դաշտում նորովի գլուխ բարձրացնող այլ ուժերին, այլեւ՝ ընդդիմությունը, ավելին՝ վերջինս ավելի անողոք է գործել ընդդիմադիր դաշտում հնարավոր հակառակորդների ի հայտ գալու դեմ: Այստեղ իշխանությունն ու ընդդիմությունը գործել են համերաշխորեն՝ բնում են խեղդել նոր ասելիք ունեցողներին եւ հեռու պահել գործադիր, օրենսդիր, տեղական ինքնակառավարման կամ այլ մարմիններում հայտնվելուց (որոնք էլ ընտրությունից ընտրություն հայտնվել ու անհետացել են՝ ստանձնել են որոշակի պարտավորություններ)…

Ուստի՝ մենք եւս կողմ ենք շրջադարձային փոփոխություններին, սակայն այսօր էլ շատ բան չի փոխվել դեռ… Նիկոլ Փաշինյանը այն հին թիմից է, որի մասին նշեցինք, տարանջատվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի արմատից… Իհարկե, եղել են տարաձայնություններ, եթե դրանք չլինեին՝ Վազգեն Մանուկյանն էլ չէր հեռանա ՀՀՇ-ից եւ չէր հիմնի ԱԺՄ-ն: Նույնը՝ Նիկոլ Փաշինյանին եւ իր ստեղծած ՔՊ-ին է վերաբերում, բայց քաղաքական տարաձայնությունների որոշակի առկայությունը դեռ չի նշանակում համակարգային տարբերություն: Այդ տարբերությունը չնկատվեց անգամ այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը հասավ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Նա եւ Ռոբերտ Քոչարյանը ունեցան ՀՀ 1-ին նախագահից տարբեր քաղաքական նախաձեռնություններ, սակայն համակարգը մնաց: Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի քաղաքական դաշինքը գուցե բերեր նորամուծություններ, բայց… Հին համակարգը մնաց նաեւ Սերժ Սարգսյանի ժամանակ:  

Այսօր էլ իշխանության կամ ընդդիմության մեջ կան մարդիկ, որ եկել են կոմունիստական կարգերի իշխանությունից, անցել են ՀՀՇ-ով, ապա տեղափոխվել ԱԺՄ կամ «Օրինաց Երկիր» եւ նման մեկ այլ դուստր-կազմակերպություն, հետո ՀՀԿ-ի հետ եկան իշխանության կամ մնացին ընդդիմություն՝ նախկին դուստր-կազմակերպություններին նորերով փոխարինած, ՀԱԿ-ի կամ «Ժառանգության» կամ էլ չասենք ԲՀԿ-ի ու նման մեկ այլ դուստր-կազմակերպությունների մեջ մտան… Ներքին խմորումներից չխուսափեցին նաեւ սփյուռքի ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ, ՌԱԿ եւ ՍԴՀԿ, քանի որ Հայաստանում էին նաեւ ու չխուսափեցին քաղաքական դաշտի որոգայթներից:

Հիմա էլ ՀՀԿ-ին սպասվող մասնատումների ճանապարհների են քաղաքական ոլորտի ճամփորդները…

Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի դուրս գալ նախկին թիմի մտահորիզոնից եւ կարողանա արտահերթ ընտրություններին իսկապես նոր թիմ ներկայացնել, թեկուզ դաշինքի տեսքով, քանզի դժվար այդքան մարդկային քանակական ու հավաքական ուժ ունենա «Քաղաքացիական պայմանագիր»-ը, իսկ եղածներն էլ հիմնականում չեղածի հաշիվ են, ապա հնարավոր է իսկապես նոր Հայաստան կերտվի: Բայց այստեց մի խնդիր էլ կա, ոչ միայն նորովի մտածոող մարդկանց հավաքականությունն է լուծելու մեր երազների Հայաստանի հարցը, այլեւ նորովի հանդես եկող Հայաստան պետությունը, որն իր ազգային Սահմանադրությամբ եւ օրենքներով, հայաշունչ եւ հայահոգի ներքին ու արտաքին քաղաքականությամբ, հայահավաքի ու հողահավաքի տեսլականներով պիտի այլեւս առաջնորդվի:

Սակայն այսօր Նիկոլ Փաշինյանը փորձում է համակարգը փոխել «Նոր Հայաստան» ասելով միայն: Ավելին՝ այս նոր իշխանությունները փորձում են ազգը վերածել քաղաքացիական հասարակարգի, որտեղ հայ մարդը պարզապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի է (նախորդները գոնե ժողովուրդ ու ժողովրդավարություն էին աղաղակում)… Ազգային պետությունը տեսնում են քաղաքացիական հասարակարգի ամրացմամբ, որն իր տրամաբանությամբ Սահմանադրության ազգային պատկերացումները պիտի վերափոխի անդեմ քաղաքացիական օրենքներով… Ստացվում է՝ պետությունն էլ կապ չի ունենալու ազգային հասկացողության հետ եւ սպասարկելու է ոչ ազգային դեմքով իր քաղաքացիներին: Ազգ-բանակ գաղափարը փոխարինում են բանակ-քաղաքացի հարաբերությամբ եւ այսպես շարունակ… Սա համարյա այն է, ինչ ցանկանում էր անել նախորդ վարչապետներից Տիգրան Սարգսյանը՝ «Պետության վախճանը» հոդվածը հանրության դատին հանձնելով:

Սա հենց այն է, ինչ ուզում են աշխարհի գաղտնի ուժերը՝ անդեմ պետություններ եւ անազգ երկրներ, պարզապես քաղաքացիական հանրույթներ են պետք իրենց, որ ժամանակավոր ունենան իրենց պետական կազմավորումները… Իսկ ըստ նրանց, աշխարհում լինելու է մեկ ազգ եւ մեկ պետություն:

Միջազգային ճնշումներին դիմանալու համար դրանց խորքային ըմբռնումն է պետք, ինչը չունի Նիկոլ Փաշինյանը, նման փորձ բոլորովին չունի, իր նախկին գործունեության մեջ երբեւէ չեմ նկատել, որ տիրապետում է  այս խնդրի հնարավոր վտանգներին… Նա կփորձի դրանք իմանալ նախկին նախագահների խորհրդատվությունից: Սակայն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ կամուրջները, կարծում եմ, այրված են, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը կփորձի խաղարկել իր նախկին սանին… Առաջին հանդիպումն արդեն եղել է:

Այստեղ դադար տանք եւ դառնանք մեր երկրի արդի խնդրին, եթե այլ բան չասենք, ապա հայտարարված նոր Հայաստանը հին պետական համակարգի գոյության պայմաններում մոտ ապագայում կպայթի որպես հերթական փուչիկ… Միայն առաջին կամ երկրորդ դեմքերին փոխելով (այն էլ հաճախ նախկին իշխանության կադրերով) չի կարելի համակարգային փոփոխություն ակնկալել: Շատ չի անցնի եւ հին համակարգը կգործի նույն դրամաշրջանառությամբ, բայց մի տարբերությամբ, փողահավաք գործընթացը կհասնի մինչեւ ինչ-որ հնից մնացած փոխնախարարի, վարչության պետի աստիճանի եւ չի բարձրանա վերեւ, ու վերեւում կշարունակեն հայտարարել, թե այլեւս չկա կաշառատվություն եւ կաշառակերություն:…

Չի բացառվում, որ շատ բան չփոխվի հենց արտահերթ ընտրությունների ժամանակ, այսինքն՝ նույն դրամաշրջանառությունը՝ նախընտրական կաշառատվությունն ու կաշառակերությունը կորոշի հաղթող քաղաքական ուժին: Չեմ կասկածում, որ այսօրվա վարչապետն իր թիմով հենց սրանից էլ վախենում է եւ բռնել է մերօրյա հարուստներին «թափ տալու» գործելաոճը, ինչը կարող է զգաստացնել ապագա ընտրություններում փող բաժանողներին… Այդ թվում՝ հենց ընդդիմադիր խաղացող դաշտից:

Ցայսօր, ցանկացած իշխանության հետ նույնքան մեղք ունեն հասարակության լայն զանգվածները, որոնք տասնյակ հազարներով, ընդամենը 10 հազար դրամով իրենց ձայնը վաճառում են այս կամ այն քաղաքական ուժին եւ հետո բողոքում՝ թե «այս երկում ոչ մի բան չի փոխվում»… Այս զանգվածը ներկա է բոլոր ու բոլորի կողմից նախաձեռնած հանրահավաքներին ու բողոքի ցույցերին: Դա նրանց աշխատանքն է, համապատասխան «աշխատավարձով» իհարկե:

Այն, ինչ կատարվեց Հայաստանում, վաղ թե ուշ լինելու էր, ու լինելու էր հենց այսպես, «պատահաբար»… Իսկ պարբերականությունը եւ պարբերափուլերը չնկատելը վաղուց «գոյերի» (սիոնիստների կողմից բոլոր ոչ հրեաներին տրվող բնորոշում) դժբախտությունն է դարձել: Եթե անհաջողությունները սկսում են հերթական ու պարբերական դառնալ, մեզանում շատերն են մտածում, որ դա, միեւնույնն է, պատահականություն է եւ կանցնի… Ոչ, կան պարբերաշրջաններ, որ տիեզերական փուլերի արդյունք են եւ պետք է հասկանալ, որ Երկիր մոլորակը Տիեզերքից անկախ մարմին չէ…

Զարմանալի է, մարդիկ հնագույն ժամանակների պարբերափուլերի վրա հենված «աշխարհի կործանումներին» հավատում եւ սպասում են, իհարկե սարսափով, սակայն տիեզերափուլերի գոյությանն ու հաջորդականությանը չեն հավատում: Թերեւս պարզ է, մարդկանց վախեցնելու համար հենց գիտելիքի պակաս է պետք… Իսկ բնակարգը բացատրելու համար ընդհակառակը՝ գիտելիք է պետք, ինչն էլ դժվարացնում է իրողության մեկնաբանումը…

Բայց գալիս են այն ժամանակները, որ կոչվում են պատասխանատվության, պատասխան տալու ժամանակներ: Դրանք հաջորդում են իրավունքները գործադրելու, կյանքում գործելու ժամանակներին: Ինչպես օրենքներն ունեն իրավունքների ու պարտականությունների գործառույթներ, այդպես էլ պարբերաշրջանները: Շատերն են ինձ ասում, թե կեսով Երկրում եմ, կեսով՝ Երկնքում… Ու նրանց թվում է երազների մեջ եմ: Բայց պիտի կրկնեմ, որ Երկնքի պարգեւն ու պատիժը կախված չէ այն հանգամանքից՝ գիտե՞ս այդ մասին, թե՝ ոչ, հավատու՞մ ես դրան, թե՝ ոչ:

Իսկ Տիեզերքի դեմ խաղ չկա, Վերին Արդարությունը երկու ծայր ունի՝ Արարիչ եւ Ավերիչ: Ճշմարիտը՝ իրավունքներն ու պարտականությունները հավասարապես բանեցնողները արարումների փուլում են հայտնվում: Բարի առանցքի ազդեցության տակ: Հակառակ դեպքում՝ ավերումների՝ պատիժների փուլում՝ չարի առանցքի ազդեցության տակ:

Հիմա եզակիները կհասկական, որ այն, ինչ կատարվում է աշխարհում, հաճախ այդ արարումների եւ ավերումների հետեւանք են: Վաղուց Հայ Արիական Միաբանությունը հայտարարել է, որ Տիեզերական Ձմեռը հանձնել է իր իրավունքները եւ Տիեզերական Գարունն է մտել իր պարբերաշրջան: Իսկ դա նշանակում է՝ մինչեւ առաջիկա հազարամյակներում բարիների հաղթանակը չարիների նկատմամբ վերջնականապես հաստատվի, պիտի անցնենք պարգեւների ու պատիժների փուլը: Սա համամոլորակային ու համամարդկային երեւույթ է, ուրեմնեւ՝ հայությանն է առնչվում:

Ինչպես կարելի է չհասկանալ, որ մարդուն հոգի է տրվել, որն անմահ է, պետք է կարողանալ տեսնել եւ՛ մարմնի եւ՛ հոգու աչքերով, պիտի գիտակցել, որ մարդը եւս երրորդություն է՝ մարմին, միտք, հոգի եւ առանց այդ երրորդության ըմբռնման մարդը չի էլ հասկանում, թե ինչպես բարձունքներից ցած ընկավ կամ չարիքը թափվեց՝ իր վայելքների կյանքը փշրելով…

Այսօր ավելին կասեմ, Տիեզերական Գարունը Արարատյան Աշխարհի օրինականությունն է վերահաստատելու, իսկ այդ աշխարհը, որը հենց Հայկական Լեռնաշխարհն է՝ Բնօրրանը Արարչածին հայերի, պետք է նախ ինքնամաքրվի, ապա հետո մաքրվի օտար զանգվածներից, որոնց մեծ մասը թյուրքական տարրն է: Այս մասին շատ եմ խոսել եւ գրել, բայց սա այլ թեմա է: Արարատյան Աշխարհից է նոր լույսը տարածվելու…

Իսկ ինքնամաքրման պատիժը վաղուց է ընթանում մեզանում, այսօր հասել է մի նկատելի հանգրվանի, երբ շուրջ 30 տարի Հայաստանի Հանրապետության իշխանական եւ ընդդիմադիր ոլորտները զավթած, ազգաթալանի ամբողջ ընթացքով անցած այդ «վերնախավը» պիտի հեռանա ասպարեզից: Այդ շուրջ 30-ամյա անպարտելի թվացող իշխանություն-ընդդիմություն միակցված խավը, ըստ վերին պատժի, պիտի նվաստացուցիչ եւ անսպասելի հարված ստանար եւ ստացավ… Նիկոլ Փաշինյանը եղել է ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների հերթական խաղացողներից մեկը, նրան իր ծառայողական գործի մեջ իհարկե վճարել են, սակայն նվաստացրել, խաբել, բռնել են տվել ու պատժել են: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը բոլոր նախագահների ժամանակ ոչինչ չի նշանակել նրանց համար, եղել է զուտ գործիք: Եվ ահա, նրան տրվում է հնարավորություն պատժել մոտ 30-ամյա վարչախմբին…

Իհարկե, կարելի է ասել, ինչպես «Լուսանցք»-ում գրվեց, թե գրեթե «Անգլուխ ձիավորի» պատմությունն է սա, առավել եւ հանրահայտ մեր «Քաջ Նազարի» համեմատությունը կարող ենք անել, տեղին կլինեն իհարկե, բայց այստեղ բախտի բերման հարցը չէ միայն… Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլ»-ն անում էր, որպեսզի ապացուցեր, որ դուրս է նախագահ Սերժ Սարգսյանի ընդդիմադիր նախագծերի շրջանակից: Ամենամեծ ձգտումը կարող էր լինել ընդդիմադիր ուժերի առաջատարը դառնալը: Ծայրահեղ դեպքում՝ ԱԺ նախագահի աթոռին հավակնելը: Բայց Նիկոլ Փաշինյանը չգիտեր, որ հենց իրեն է հնարավորություն տրվելու պատժել տասնամյակներ իշխող ուժին, որպեսզի պատիժն ավելի ստորացուցիչ լինի: Կոպիտ համեմատություն անելով ասենք այսպես՝ ծառան նստելու է տիրոջ գահին՝ պատժելով նրան հիմնովին…

Բայց Նիկոլ Փաշինյանին էլ տրված չէ երկար իշխանական կյանք, նա վայր է ընկնելու այնքան անսպասելի, որքան անսպասելի եկավ իշխանության: Պարզապես կկատարի իր գործը եւ կհեռանա, քանի որ ինքը եւս անմեղ չէ, ՀՀ 1-3 նախագահների օրոք իր գործունեության մեջ… Պարզապես նա կարող է մնալ պատմության մեջ՝ որպես քաղաքական չարիքը Հայաստանում խեղդած ղեկավար եւ մի պաշտոնյա, ով չփորձեց օգտվել պետության-ժողովրդի գրպանից: Կարող է, բայց եթե դիմանա ոչ միայն իր, այլեւ իր շրջապատի գայթակղություններին.. Այսօր դեռ վստահ եմ, որ ժողովրդի ցանկությունները չբավարարելու եւ ընդվզումների առաջացման դեպքում Նիկոլ Փաշինյանը կհեռանա պաշտոնից կամովին, նա դեռ այդ զգացմունքների մեջ է: Իսկ թե ինչ կլինի արտահերթ ընտրություններից հետո, ինչպես կընթանան դրանք, չեմ կարող գուշակել…

Եվ եթե ամեն բան անխաթար ընթանա, պատժվեն բոլորը, ապա մեր ներքին կյանքում կամրագրվի, որ ազգաթալան քաղաքականությունն ապագա չունի, աշխարհն էլ կիմանա, որ հայն իր երկրում արյուն չի թափի, եթե խոսքը արդարությանն ու ազգային առաջընթացին է վերաբերում (հայկական հեղափոխոությունն արդեն միջազգային կարգավիճակ ստացավ, որպես անարյուն եւ խաղաղ հեղափոխություն, արդեն շատ երկրներում են բողոքի դուրս գալիս՝ «Ուզում ենք՝ ինչպես Հայաստանում» ասելով):

Այս իշխանությունները պետք է խուսափեն նաեւ մարդու ազատությունների շահարկումներից, հատկապես միջազգային միջամտություններով տարվող: Իսկ մարդկային սանձարձակություններն անչափելի բնույթ են ստացել, դարձել են չարորակ ուռուցք, ինչը պիտի վիրահատել անհապաղ: Այսօր մարդն ընթանում է մարդատյացության ճանապարհով, էլ չասենք՝ ազգուրացության եւ հավատադավության մասին…

Ազգայնական քաղաքականությունը՝ վերաընկալումների փուլում

Իզուր չէ, որ Հայ Արիական Միաբանությունն իր ստեղծման օրվանից ընդդիմադիր է ոչ միայն միմյանց փոխարինող իշխանություններին, այլեւ նույն ընթացակարգով փոփոխվող ընդդիմություններին:

Մենք բացարձակ այլ աշխարհայացքներ ունենք «հին ու նոր» իշխանությունների, «հին ու նոր» ընդդիմությունների հետ եւ՛ գաղափարախոսական (հայ ցեղապաշտական), եւ՛ քաղաքական (հայենակենտրոն ազգայնական) եւ հավատամքային (արիադավան-հայարիական) եւ բոլոր մյուս ոլորտներում:

Այսինքն՝ Հայ Արիական Միաբանությունն իրականում ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը եւ՛ ընդդիմությանը, ինչպես նաեւ առաքելական եկեղեցուն (ավելի ճիշտ՝ հուդա-քրիստոնեական կրոնական ուսմունքին): Հայ Արիական Միաբանությունը այս առումով միակ գաղափարա-քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-մշակութային այլընտրանքն է քաղաքական ոլորտում: Իսկ մեր կառույցը հոգեւոր-քաղաքական միավորում է առավելապես եւ ըստ էության ազգային արժեհամակարգային արմատական միաբանություն է, ոչ թե քաղաքական կուսակցություն:

Մեր գաղափարախոսական, քաղաքական կամ հավատամքային հարցերի հիմքում հայն է, հայ տեսակը բոլոր տիեզերաաշխարհներում: Հայը մեր միաբանության տիեզերակոդն է՝ գաղտնաբառը յուրաքանչյուր հայ արիականի ճակատագրի… Եվ կան հարցեր, որ ճակատագրեր են շոշափում, երկրի ու ազգի խնդիրներ են արծարծում եւ այսօր հայի մի ձեռքում զենք պիտի լինի, մյուսում՝ գրիչ…

Պատերազմական իրավիճակում գտնվող երկրում պատերազմող ազգը չի՛ կարող կույր լինել: Իրավու՛նք չունի: Պատերազմն անխնա է… Իսկ մենք մոռացել ենք. որ մեր գաղտնաբառը մեր վերերկրային վահանն է, որ անխոցելի կպաշտպանի մեզ երկրում… Չգիտակցելը երբեմն ջլատում է հայությանը: Մի կողմում ազգայինն է հայտնվում՝ ազգը, մյուսում՝ ապազգայինը՝ չազգը: Վերջինս կարող է նաեւ զանգված կոչել իրեն, ինչը Գարեգին Նժդեհի բնորոշմամբ՝ ազգի տականքն է:

–Հայ Արիական Միաբանությունը ոչ միայն հայ ազգայնական, համահայկական, համաարիական խնդիրներով է զբաղվում, այլ նաեւ մենք փորձում ենք եզրեր գտնել համաշխարհային մակարդակով աշխատելու բոլոր երկրների (միջ)ազգայնական ուժերի հետ։ Հանրահայտ է՝ կա գաղտնի համաշխարհային կառավարություն, որը ունի իր վաղուց հաստատված կարգերը, իր ժողովրդավարական -ամբոխավարական դրած արժեհամակարգը, եւ նրանք չեն ցանկանում, որ փոփոխվի այն ու գնա դեպի ազգային ուղղությամբ, չնայած պետք է ասեմ, որ Եվրամիությունը կազմաքանդման եզրին է, Մերձավոր Արեւելքում էլ ընթանում է աշխարհի վերաբաժանման հերթական գործընթացը, եւ ակնհայտ է, որ նույն այդ ուժերը կազմաքանդման որպես առաջամարտիկ ճանաչել են Ֆրանսիայի «Ազգային ճակատ»-ի ղեկավար Մարին Լը Պենին (նորացվող ԵՄ-ն վերահսկողության տակ պահելու համար)։ Մենք փորձում ենք մեր ունեցած հնարավորություններով նպաստել, որպեսզի այս անգամ Հայաստանը միջազգային ասպարեզում հանդես գա ոչ թե որպես գործիք, ինչպես նախկինում՝ հեռու շահերի քննարկումներից, այլ դերակատարում ունեցող պետություն։

Միջազգային քաղաքական ասպարեզում ավելի մեծ ընդգրկում ունենալու համար պետք է որոշակի դերակատարում ստանձնել երկրի ներքին կյանքում: Եվ հայ արիները փորձել են տեղ զբաղեցնել երկրի խորհրդարանում, սակայն դրանք վաղուց արված փորձեր էին, որի ժամանակ էլ համոզվեցինք, որ ամենուր դռներ կան տեղադրված, որտեղից անցնելու համար էլ պայմաններ կան առաջադրված:

Առաջին եւ առայժմ վերջին ազգայնական համատեղ մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին եղել է 2003թ.-ին։ Այն ժամանակ Հայ Արիական Միաբանությունը «Հայոց ազգային բանակ» (ՀԱԲ) նախկին ռազմական կազմավորման հրամանատար Ռազմիկ Վասիլյանի եւ նրա հավատարիմ մարտիկների հետ հիմնեցինք Հայ Արիական Բռունցք (այս անգամ որպես գաղափարախոսական-քաղաքական ՀԱԲ) դաշինքը, որին միացան 4-5 ազգայնական կազմակերպություններ, բազմաթիվ խմբեր ու անհատներ եւ մենք մասնակցեցինք։ Դա եզակի մի փորձ էր հասկանալու, թե ինչ տեղ կարող են տալ ազգայնական ուժերին։ Ցավոք, մեր ընտրական համակարգն այնպիսին է, որ ես չէ, որ պետք է ասեմ, թե ինչ քայլերի դիմեցին մեր դեմ հանդես գալով… հայտնի է նաեւ, թե  ինչ ներքին գործողությունների միջոցով են հաճախ խորհրդարանում հայտնվում ուժեր, որ գուցե ընդամենը 100 ձայն կարող էին հավաքել իրենց բարեկամների հետ միասին։

Բայց այդ փորձից հետո մենք հասկացանք, որ ազգայնականությանը, այն էլ արիադավան, դժվարին ճանապարհ է տրված։ Մենք հասկացանք, որ ներկայումս մեր դրամատնտեսական կարողությունները, մեր քանակական առումով հաստատուն ընտրաձայնը, այլ հնարավորությունները ցավոք չեն բավարարում, որ կարողանանք իշխանության լծակը ստանձնել։ Այն ձայներն էլ, որ մենք հավաքեցինք նշածս ընտրական ժամանակահատվածում, մեծամասնությամբ անհետացան։

Դրա համար Հայ Ազգայնականների Համախմբման հետ որոշեցինք, որ մեր ժամանակը չի եկել եւ նախորդ ընտրություններին չնայած պատրաստվել էինք, սակայն չմասնակցեցինք:

Այստեղ կրկնվեմ, մենք եւս կողմ ենք, եթե երկրում իրավիճակը փոխվի շրջադարձային: Յուրաքանչյուր ինքնաբավ երկրում ազգայնական ուժերը ունեն որոշակի դիրք եւ հնարավորություններ՝ ազգին ու հայրենիքին ծառայելու համար:

Մենք ժամանակին առաջարկել ենք եւ պատրաստ ենք այսօր էլ բանակցել մեր ազգային քաղաքական ուժերի հետ, նաեւ առաքելական  եկեղեցու հետ, որպեսզի միասնական դիմակայենք արտաքին քաղաքական ու հոգեւոր ներխուժումներին:

Պետք է միասնաբար պատրաստ լինենք աշխարհի ռազմա-քաղաքական փոփոխություններին եւ պատրաստ լինենք նաեւ այն իրավիճակին, երբ կրոնները գնում են լուրջ բախումների…

Կա որոշակի երկրների տրամադրվածություն Հայաստանի նկատմամբ։ Հիմա մենք համաարիական քաղաքականությունը տանելով՝ այդ դաշինքի կենտրոնը փորձում ենք Երեւանում ամրագրել։ Մենք աշխատում ենք բոլոր սլավոնական ազգերի հետ՝ լեհերից սկսած, չեխեր, սլովակներ, բուլղարներ, սլովեններ, սերբեր, ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ եւ այլն։ Մենք աշխատում ենք հիմնավորել Հայաստանին աջակցելու, Հայաստանի հետ համատեղ ճանապարհ գնալու տարաբնույթ առավելությունները։ Այդ առավելությունները գուցե այժմ էլ տարօրինակ հնչի, ինչպես երկրային են, այնպես էլ՝ երկնային… Երկիր մոլորակը Տիեզերքի մի մասնիկն է, եւ կան Համատիեզերական իրողություններ, որ ազդում են Երկրիագնդի վրա, նաեւ մարդկանց վրա։

Մենք հիմա աշխատում ենք, որ արմատական մտածողությամբ փոխենք վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, ցույց տանք, որ Հայաստանը հենց այնպես չի կոչվում Աշխարհի եւ մարդու արարման ու փրկության կենտրոն… Աստվածների բնակատեղի եւ այլն… Եվրոպական, ռուսական, ամերիկյան կամ մյուս այլ ազգայնական ուժերի հետ հանդիպելով, մենք հասկանում ենք, որ նրանցից շատերն արդեն ընդունում են, հասկանում են, որ աշխարհը այս հակամարդկային ու հակազգային աշխարհակարգով գնում է կործանման։ Նորմալ մարդատեսակները, ազգատեսակները, անկախ այն բանից՝ որտեղ են ապրում, հասկանում են, որ ընդհանուր փրկության ծրագիր է պետք, իսկ արարման ու փրկության կենտրոնը եղել ու մնում է Հայաստանը։

Մի խոսքով, պետք է արվեն քայլեր, որ մեր պետության իրավիճակն իսկապես շտկվի, այլապես՝ համաշխարհային վերաբաժանման, համակագային փոփոխությունների գնացող այս ծավալումները, որ սկսեց արագանալ, էլ հասցնելու ժամանակ չի լինելու։ Այնքան բան ունենք դրսի հետ աշխատելու, անելու, որ գզվռտվելու ժամանակ մեզ չի մնալու։

Հայկական ազգայնականությունը՝ հոգեւոր-քաղաքական կառույց

Հայ քաղաքական եւ հանրային-հասարակական ասպարեզներում ազգայնականության (նացիոնալիզմ) եւ ազգայնամոլության (շովինիզմ) շփոթը ինչպես չիմացության, այնպես էլ նպատակայնորեն վարկաբեկման տանելու հետեւանք է: Առաջինն ուղղելի է, ինչը մեր գործունեության զանգվածայնացման ու ժամանակի հետ է առնչվում, երկրորդը՝ դիմակայելու եւ դիմազրկելու հարվածներ պիտի ստանա ամենուր:

Ազգայնականությունը ազգի ինքնագիտակցության եւ արժանապատվության քաղաքական մարմնավորումն է, ինչպեսեւ՝ արտաքին ինքնապաշտպանության պատվար թաղանթը: Ազգերը բնորոշվում են ինքնատիպությամբ եւ մշտապես ձգտում են տեր լինել իրենց ճակատագրին՝ ի վերուստ տրված ազգային առանձնահատկություններն ու հայրենի հող-բնօրրանը չկորցնելու համար: Յուրաքանչյուր տեսակ բնականորեն հզոր է իր հայրենիքում, եւ ավանդականությունն ու պահպանողականությունը ազգի որակի, աստվածահաս բնապաշտական հավատի ու արժեհամակարգային այլ առումներով, ինչպեսեւ բնատուր տարածքի նկատմամբ՝ ազգայնականի գերխնդիրն է: Սա միշտ առօրյա է դարձնում հողահավաքի ու ազգահավաքի վերջնական ծրագիրը:

Հայ ազգայնականի մտքում եւ հոգում Հայաստանն է հայի հայրենիքը եւ այն միայն հայերի հայրենիքն է: Այլ հայաստանաբնակ ազգերի ու հանրույթների համար Հայաստանը կարող է լինել միայն բնակատեղի, պետություն, որը կպաշտպանի նաեւ նրանց իրավունքները: Նրանք էլ կստանձնեն պարտավորություններ հայկական պետության նկատմամբ: Իսկ հայկական պետականությունը բնույթով ու էությամբ պիտի հայկական լինի՝ ծառայելով համայն հայության շահերին աշխարհի բոլոր հատվածներում:

Հայաստանն ազգայնական հայի համար Հայկական լեռնաշխարհն է իր շրջակա հայապատկան տարածքներով: Այստեղ հայոց պետություն պետք է ստեղծել բացառապես հայկական կեցակարգով, օրենքներով ու նպատակներով պայմանավորված: Սա հնարավոր է իրականացնել ազգային բոլոր

բնորոշիչների անաղարտությունը, մարդկային եւ ազգային ինքնությունը պահպանելով եւ դրանցով առաջնորդվելով: Ազգայնականությունն այն քաղաքական պատվարն է, որին բախվելով ջարդուփշուր են լինում օտար հայակուլ գաղափարները՝ ինչպես արտաքին ուղղությունից ներթափանցող, այնպես էլ ներքին ասպարեզում դավադրված (օտարասիրական, մարդատյաց ու ազգատյաց):

Եվ օտարն ու օտարամոլ հայ քաղաքական ու հանրային ոլորտներում լծվել են ազգայնականության նորովի վարկաբեկմանը: Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն, ըստ գործող Սահմանադրության, ազգային պետություն է հռչակված, սակայն իրականում, ըստ իր անվան եւ օրենքների էությամբ պայմանավորված՝ բացառապես հանրային պետություն է, որտեղ ազգայինը ստորադասված է ամենուր: Այլ կերպ հնարավոր էլ չէ նման պետա-իրավական կարգերում, քանզի միջազգային օրենքն ու կեցակարգը, մարդկային ու ազգային (իրականում՝ հակամարդկային ու հակազգային) պատկերացումները ճնշիչ լծակներ ունեն ազգային արժեքների ու ընդհանուր համակարգի նկատմամբ: Մինչդեռ պիտի հակառակը լիներ:

Եվ ազգայնականության նույնացումը ազգայնամոլության հետ՝ օրվա ժողովրդավարների գերխնդիրն է: Անգամ ազգային-ժողովրդավարական քաղաքական հիբրիդը մտցրեցին այս ոլորտ: Բառախաղը այնուամենայնիվ դեռ ազդեցություն գործում է: Մինչդեռ պետք է իմանալ, որ երկու տարբեր համակարգերի պատվաստումը փչացնում եւ անպտուղ է դարձնում երկուսն էլ:

Ազգայնականությունը հենվելով ազգային արժեհամակարգի վրա՝ երբեք չի առաջնորդվում այլամերժությամբ եւ այլատյացությամբ: Ազգայնականը սիրում է իր ազգն ու հայրենիքը, ինչպես յուրաքանչյուր բնական մարդ՝ իր ընտանիքի անդամներին եւ տուն-օջախը: Ազգայնականը հարգում է այն ազգերին ու երկրներին, որոնք նման վերաբերմունք են տածում իր ազգի ու հայրենիքի նկատմամբ: Եվ հակառակը՝ թշնամի է նրանց, ովքեր թշնամաբար են տրամադրված իր սրբությունների հանդեպ:

Սա բնազդական, բանական ու բնախոսական առումներով միանշանակ ընկալելի ու հասկանալի է: Եվ սրա դեմ հանդես եկողները միայն ծավալապաշտական ու կործանարար մտադրություններ ունեն:

Ազգայնամոլությունը սերը սեփական տեսակի նկատմամբ հասցնում է սնապարծության, ինչը նման արժեհամակարգում ազգայնամոլին մղում է այլատյացության եւ այլամերժության, ինչն էլ հետզհետե դառնում է ինքնակործանման որոգայթ:

Չնայած այս երկու ուժերի քաղաքական քայլերը, հատկապես արտաքին ու ներքին թշնամիների նկատմամբ կիրառվող, որոշակի նմանություններ ունեն, բայց քաղաքական հայացքներից հնարավոր չէ չտարբերել: Իսկ հետեւելով ազգայնականների ու ազգայնամոլների գործունեությանը, նպատակների հրապարակմանը, դրանց կարելի է զանազանել միանշանակ: Հայ ազգայնականն իր բոլոր քայլերում (առօրյա-հետագա) հանդես է գալիս նույն կարգախոսներով ու միշտ սեփական դեմքով: Ազգայնամոլը մի քանի դեմք ունի եւ հանդես է գալիս ոչ միայն հայաբնույթ կարգախոսներով: Նա մեկ սափրագլուխ է, մեկ էլ դիմակավոր կամ բառացիորեն անդեմ:

Չնայած ոչ նախկին թափով, բայց հայկական ազգայնականության նույնացումը իտալական ֆաշիզմի կամ գերմանական նացիզմի հետ շարունակվում է: Բայց այստեղ անգամ կան տարբերակումներ: Իտալական ֆաշիզմի առանցքում այն ձեւակերպումն է, որ «ամեն ինչ պիտի ծառայի պետությանը, այդ թվում՝ ազգը», քանզի իտալացի ձեւակերպումը այդպես էլ մի քանի ազգությունների խառնուրդ լինելը չմոռացրեց, ինչը խանգարիչ էր ազգ հասկացողության շուրջ համախմբման համար, եւ Մուսոլինին միասնության առանցքը հզոր պետության (Իտալիա) մեջ տեսավ: Գերմանական նացիզմը բոլորովին այլ ձեւակերպում ունի, որ «ամեն ինչ պիտի ծառայի ազգին, այդ թվում՝ պետությունը», քանզի Հիտլերի համար գերմանական ազգի արիական առաջնայնության խնդիրը կար (չնայած բավարացիները ցայսօր դեռ զատում են իրենց գերմանական ձեւակերպումից):

Եվ նժդեհյան ցեղակրոնության նույնացման փորձերը ֆաշիզմի ու նացիզմի հետ չէին կարող հաջողություն ունենալ, ինչը միայն սկզբնական շրջանում որոշակի սասանեց Նժդեհի համակարգած հայ ազգային ուսմունքը, որի առանցքում հավասարապես արժեւորվում են ազգն ու հայրենիքը: Ազգը հոգին է, հայրենիքը՝ մարմինը, եւ այս ամբողջության մեջ է հայ ցեղակրոնի պաշտամունքը: Հայ արիական գաղափարախոսությունը եւս տարբերվում է արիադավան այլ գաղափարախոսություններից, քանզի հայ արիականության հիմքում հենց ցեղակրոնության դրոշմն է: Եթե ռուսական կամ սլավոնական արիականության ձգտումները հախուռն են (անգամ այլամերժական) ու ծավալապաշտության որոշակի դրսեւորումներ ունեն, ինչպեսեւ եվրոպական կամ ամերիկյան արիական տեսությունները, ապա հայկական, ինչ-որ չափով նաեւ հնդկական ու պարսկական արիական շարժումները հնարավորինս հենված են իրենց ազգային արմատների ու բնախոսական հավատների վրա: Այս ամենից զուրկ լինելով՝ ռուս-սլավոնական, եվրոպական ու ամերիկյան արիականները դարձել են այլամերժ՝ չունենալով սեփականը:

Առաջացել է մի բարդույթ, երբ ներկայիս հզոր պետություններ ունեցողները նախնական ոչինչ չունեն եւ գերազանցության մեխը այլամերժությունն է: Սա է պատճառը, որ բոլոր բնածին ազգերը հալածվում են, ազգային արժեքները եւ հավատները՝ ոչնչացվում:

Հայ, հնդիկ, պարսիկ կամ հույն արիականներն ավելի հավասարակշռված են, որովհետեւ ունեն փառահեղ անցյալ, ներկան տնօրինում են, իսկ ապագան գիտակցում են՝ սնվելով իրենց պատմական ու հավատքային աղբյուրներից: Ամենակարեւորը Երկրային Հայրենիքից զատ ունեն նաեւ Երկնային Հայրենիք՝ Ոգե-հոգեղեն Տիեզերաաշխարհներ եւ Աստվածային Համակարգեր, ինչից զուրկ են ոչ բնածին՝ արհեստածին ազգերը, որոնց արհեստական աստվածածնությունն անգամ (անուններով ու գործառույթներով նմանեցնելով Արարչածին Աստվածներին) չի կարող ապագայի տեսլականում նրանց հույս տալ, թե՝ կապավինեն ու կստանան Տիեզերական Զորությունների աջակցությունը:

Այն՝ ինչին խաբելով հնարավոր է հասնել Երկրում, Տիեզերքում բացառվում է: Դա շուտով նաեւ Երկրում կբացառվի, քանզի Տիեզերական Զորությունների պաշտամունքը վերհառնում է բնածին ազգերի մեջ:

Եվ հայ արիականը նույն հայ ազգայնականն է, ում դավանած գաղափարախոսության առանցքում ձեւակերպված է, որ «ազգը հոգի է, իսկ հայրենիքը՝ մարմին, որի սրտում ստեղծված պետությունը այդ մարմնի միտքն է՝ հոգու առաքելության իրականացման համար»: Այսինքն՝ պահպանվում է տիեզերական եռամիասնական համակարգը՝ մարմին-միտք-հոգի հերթականությամբ, ինչը ազգին եւ հայրենիքին տալիս է միտք եւ շունչ՝ իր Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին հասնելու եւ հասկանալու համար:

Սա է հավերժելու խորհուրդը: Եվ հայ ազգայնականը չի կարող բաղդատել մարմին-միտք-հոգի միասնությունը, քանզի պիտի ապահովի իր գաղափարախոսության բնազդական-բանական-բնախոսական տեսությունը՝ այն զերծ պահելով բնաշեղումներից՝ բնաչհասությունից կամ բնազանցությունից:

Իսկ ազգային որակների, ազգ երեւույթի մասին պետք է մտածել պետականորեն, գործել ազգովի, քանզի միայն այդպես կվերականգնվի նաեւ յուրաքանչյուր անհատի ինքնությունը, որ ազգին էլ նա պատկանի:

Արարչադիր Օրենքներով ապրող մարդիկ, կենդանական կամ բուսական աշխարհները տեսակավորված են ու բազմազան եւ դրանից հրաժարումը առաջին լուրջ եւ ծանր հարվածն է ԻՆՔՆՈւԹՅԱՆ-ը, որի պահապանն էլ ազգայնականությունն է, որ դեռ պիտի զանգվածայնանա քաղաքական ու հանրային ոլորտներում:

Ինչպես նշվեց, հայ ազգայնականության անբաղդատելի մարմին-միտք-հոգի միասնությունը հնարավոր է պահպանել միայն ԱԶԳ-ի սահմանման անհրաժեշտ բնորոշիչների ճանաչմամբ: Հայ արիական տեսությամբ դրանք 9-ն են.

  1. Ծագում (Ծին-Գեն), 2. Բնօրրան (Հայրենիք), 3. Լեզու, 4. Առաքինություն, 5. Հավատ, 6. Մշակույթ, 7. Ինքնություն, 8. Էություն, 9. Առաքելություն: Բոլորն էլ առանձին անդրադարձի կարիք ունեն, իսկ ամենակարեւորներն առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ Սկիզբն է, Առաքելությունը՝ Վերջը եւ Նոր Սկիզբը… Հավերժությունը: Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը հասկանալու համար:

Այս ամենի ընկալման առումով հրատապ է Հայոց հավատադարձը: Հայ արիադավանություն-հեթանոսությունը կարող է հայ ազգայնականությանը տանել ու հենել իր Բնարմատին, որը հավերժ սնվում է Տիեզերական Ակունքից: Որը ճանաչում է Սկիզբնն ու Վերջը, Ծնունդն ու Մահը՝ իր պարբերականության-պտույտի մեջ: Բայց հայ ազգայնականի հավատն այնքան զորավոր պիտի լինի, որ նրա միտքը հասնի մինչեւ Արմատ-Ակունքը: Այսօր շատերի համար բարդ է ընկալելը այն տեսակետը, որ հայ հեթանոսությունից բացի կա նաեւ նախահեթանոսկան ժամանակահատված, որն էլ հենված է ՀԻՄՔ-ին: Ինչպես ընկալելի դարձավ նախաքրիստոնեական ժամանակահատված ձեւակերպումը, շուտով այդպես կընկալվի նաեւ նախահեթանոսական ձեւակերպումը, որը նախապես հենվում է 9 բնորոշիչների 1-ին, 2-րդ եւ 3-րդ հասկացողությունների վրա:

Հայ ազգի բնածին եւ բնօրրանի արարչատուր լինելու գիտակցումն ու ընկալումը ազգայնական հային պարգեւում է անաղարտ լեզվամտածողություն (հայոց լեզուն ու այբուբենը տիեզերագրեր են եւ տիեզերահաղորդ), որով համադրվում են ուղեղի ու սրտի եզրահանգումները՝ պատմական անցյալի եւ իրականության հետ:

Այս գիտակցումը ազգայնական եւ հավատավոր դարձող հային ուղղակի պարտադրում է 9 բնորոշիչների 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հասկացողությունները դարձնել կեցակարգի անբաժանելի մասեր: Իր ծագումին հենված բնօրրանապաշտ հայը նոր լեզվամտածողությամբ այլեւս գենախոս է: Գենը-Ծինը հենց Ազգն է, Լեզուն էլ Գենի արտահայտչամիջոցն է՝ Գենի Ձայնը, որ ազգայնական հայի մեջ խոսում է որպես նրա Ներքին Ձայնը: Բայց այն պետք է կարողանալ տարբերակել, խոսում է ինչպես սիրտը, այնպես էլ միտքը (ուղեղը) ու նաեւ հոգին: Եվ անաղարտ լեզվամտածողությունն է զգացականի, գիտակցականի եւ հոգե- ձայների համադրողը, որից հետո է միայն գալիս առաքինության վերադարձի ժամանակը: Իսկ հայի առաքինությունը հենված է ուժի եւ արդարության սկզբունքներին եւ այն փոխանցվում է հայոց հավատի՝ բարի եւ չարի ճանաչումների ոլորտ: Այսպես ազգայնական հավատավոր հայը մոտենում է իր Աստվածներին: Այս եզրահանգումներից էլ ծնվում է ազգային մշակույթը, որ կառուցվում է արդեն ձեւավորված երկրային ու երկնային արժեհամակարգերի վրա՝ դառնալով հավիտենարժեք:

Արդեն առաքինի, հավատավոր ու մշակութաստեղծ հային հասու են դառնում 9 բնորոշիչների 7-րդ, 8-րդ եւ 9-րդ հասկացությունները: Եթե հասնելով 7-րդ հասկացողությանը՝ ինքնության գիտակցմանը, հայ ազգայնականը կարող է Երկրում դա բավարար համարել, ապա Տիեզերական Զորությունների ընկալման համար դա բավարար չէ: Եվ միայն ՀԱՅ-ի էությունն ու առաքելությունը գիտակցելով կարելի է հասնել Աստվածներին (ոչ միայն Հայ) ու Ամենաստեղծ Բարձրյալին՝ Տիեզերքի Արարչին:

Եվ հայ ազգայնականի համար հավատը այն միջանկյալ ու արմատական հանգրվանն է, որը անցյալն ու ապագան ներկայով կապում է իրար հետ: Նախահեթանոսական ժամանակները դեռ կլուսաբանվեն ու կնշվի, որ հետզհետե հեռանալով արիական սրբազան ու ոգեղեն պաշտամունքներից, արիադավան ազգերը մխրճվեցին երկրային կռապաշտության մեջ եւ դա հանգեցրեց ազգային հավատների կործանմանը եւ ապազգային կրոնների առաջացմանը: Ինչպես ծննդի եւ մահվան միջեւ է գոյատեւում կյանքը, այնպես էլ՝ հայ-արիական հավատի եւ հուդա-քրիստոնեական կրոնի միջեւ գոյատեւել է հեթանոսությունը: Վերջինս ազգային հավատ է, որ ձեւավորվեց միասնական համաարիական հավատի մասնատումից՝ տարբեր ազգային հավատների առաջացման հետեւանքով: Ասել ենք՝ ասորերեն հեթանոսը հունարեն էթնոսն է, հայերեն՝ ազգը:

Այժմ արդեն կրոնական խեղումներն են աղաղակում առկա կրոնների մահացման գործընթացի մասին: Սա պետք է նկատել եւ կուրությամբ չշղարշել այլեւս: Խոսքը ինչպես քրիստոնեության, այնպես էլ իսլամի, բուդդայականության եւ այլ համաշխարհային կրոնների մասին է:

Մեր դեպքում՝ քրիստոնյաների մեծ մասը (ոչ միայն առաքելական) նախկինում էլ փորձել են կրոնը գենին հակադրել եւ անգամ հայության (ազգերի) ծագումը քրիստոնեության բռնի ներխուժման հետ կապել: Թերեւս մի քիչ մեղմացնողներ եղան, թե հայերը կային, բայց քարանձավի բնակիչներ էին ու որպես կազմավորված ազգ հուդա-քրիստոնեությանն են պարտական: Սա սին եւ ազգասպան տեսություն է եղել ու մնում է այդպիսին:

301-ից հետո հայությունն այլեւս չի կարողացել ուշքի գալ, կորցրել է իր արժեհամակարգն ու հսկայական տարածքները, եւ որոշ հոգեւորականների ու սին պատմաբանների հակընդդեմ ճամարտակություններն այդ դեպքերի անուղղակի շարունակությունն են: Անգամ փորձ եղավ հեթանոսությունը, հետո՝ հայ արիականությունը նույնպես աղանդ համարել, ինչպես քրիստոնեական տեսությունից շեղվածներին, սակայն դա միայն անմիտ դրսեւորում մնաց: Քրիստոնեությունն է հենված ազգային՝ հին հավատների վրա, հատկապես՝ հուդայականության: Հայաստանյայց (Հայաստան այցելած) առաքելական եկեղեցին էլ որդեգրեց հայ հեթանոսական ժամանակների հիմնական տոների մեծ մասը, անգամ ծիսակարգերն ու հոգեւոր ավանդույթները:

Իսկ եկեղեցիները կառուցվեցին արիադավան-հեթանոսական տաճարների փլատակների վրա, քանզի հայ քրմերն այդ տաճարները կառուցել էին տիեզերահաս եւ ազդակընկալուն վայրերում: Եվ եթե աղանդ ասող պիտի լինի, ապա հենց հեթանոսները քրիստոնյաներին կարող են իրենց աղանդը համարել, այն էլ՝ կործանարար:

…Եվ հայ ազգայնականը չի կարող լինել հուդա-քրիստոնեության հետեւորդ: Քանզի, եթե անգամ նա հասել է վերոնշյալ 9 բնորոշիչներից 1-4-ի գիտակցմանն ու ընկալմանը, ապա կրոնաշեղման պատճառով այլեւս կզրկվի առաջընթաց բնականոն ուղուց եւ կգնա դեպի այլոց հավատը, մշակույթը, ինքնությունը, Էությունն ու Աստվածները: Եվ այդպես էլ հաճախ լինում է այսօր: Քրիստոնյա հայ ազգայնականը պարտավոր է հետեւել «Բիբլիա»-ի (որ չգիտես ինչու հայերեն «Աստվածաշունչ» է վերնագրվել) տեսությանը: Եվ եթե նա իրապես հասկանում է, որ ծագմամբ հայ է, ունի աստվածային բնօրրան, լեզու եւ առաքինություններ, ապա զարմանալի է, որ ազգային հավատը չի զարթնում նրա մեջ: Կամ էլ՝ տոհմածառը գենախեղություն ունի նախկինից շարունակվող եւ ինքնամաքրման կարիք ունի:

Ինչպե՞ս կարող է ազգայնական հայի համար սրբազան տարածք կամ երկիր համարվել Իսրայելը, սրբազան լեռ՝ Սիոնը, սրբազան վայր՝ Երուսաղեմը եւ ի վերջո աստվածընտրյալ ազգ՝ հրեաները:

Իսկ հուդա-քրիստոնյա հայը չի՛ կարող այդպես չհամարել, դա այդ կրոնի պարտադրանքն է, հավատամքային հիմքը: Իսկ եթե այդպես չի համարում, ապա այն տվյալ անձի կրոնը չէ: Ուրեմն ի՞նչ գործ ունի նա այնտեղ՝ որպես հետեորդ:

Իսկ եթե կա նման ազգայնական հայ, որ հուդա-քրիստոնեությունը համարում է իր կրոնը, ապա նա ի՞նչ գործ ունի Հայաստանում, երբ նրա նախնիները հրեաներն են, աստվածը հրեական Եհովան է եւ այդ աստծո որդին էլ հրեա Հիսուսը: Երբ նրա հավատի 12 առաքյալները եւ բոլոր մարգարեները հրեաներ են եւ Սիոնի պաշտամունքը նրա սրտին ավելի մոտ է: Երբ անգամ մեռնելուց նրա հոգին հոգեւորականներն ուղարկում են Վերին Երուսաղեմ… Այս հայը, անկախ այն բանից, ազգայնական է, թե ժողովրդավար, այլեւս պարտավոր է ապրել Ներքին Երուսաղեմում ու վայելել իր բիբլիական տեսությունը:

Իրականում հայ ազգայնականի համար սրբազան տարածքը Հայկական լեռնաշխարհն է, որ նաեւ Աստվածների բնակատեղի է, սրբազան երկիրը՝ Արարատյան աշխարհն է կամ Հայաստանը (Հայքը), որ մարդկության փրկության ու վերածննդի օրրանն է նաեւ, սրբազան լեռը՝ Մասիսներն են: Հայ ազգայնականի Նահապետը Հայկն է, նախնիները բացառապես հայերն են, եւ հավատում է Հայ Աստվածներին՝ Աստվածահայր Արայի գլխավորությամբ: Այսպիսով՝ այդ ազգայնականի տեղը Հայկական Լեռնաշխարհն է, որտեղ էլ կհանգրվանի նրա հոգին հետմահու:

Այսպիսի քաղաքական եւ հոգեւոր ազգայնականության զորացմանն է սպասում ԱԶԳ-ը, որ վերոնշյալ 9 բնորոշիչների հետքերով կվերականգնի հայոց հայրենիքը եւ կապահովի հայահավաքը: Ի վերջո հայկականությունն է լինելու այն միասնական ազգային ՀԱՄԱԿԱՐԳ-ը, որը հետագայում որդեգրելու են բոլոր հայ ազգայնականները, եւ ոչ միայն նրանք…

Այս համակարգը պահպանելու համար էլ Հայ Արիական Միաբանությունն առաջարկել էր ստեղծել Հայապահպանության նախարարություն, որ պիտի իր առաքելությունը կատարեր համասփյուռ հայության մեջ…

 

* * *

Այսօրվա ազգայնական քաղաքականության խնդիրն է համակողմանի վերլուծել ռազմա-քաղաքական ու սոցիալ-տնտեսական, գաղափարախոսական ու իրավական, հոգեւոր-բարոյական, լեզվա-մշակութային եւ կեցակարգային ներկա վիճակը, միջազգային ու ներազգային մոտեցումները, այդ ամենն ամրագրել պատմա-արժեքային ու ազգային ակունքների վրա, որ հնարավոր լինի կառուցել իրական, մնայուն ու փրկարար ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող ազգային պետական համակարգ:

Հայ ազգայնականն իրավունք չունի հանգստանալու, քանի դեռ Հայկական Լեռնաշխարհը հայինը չէ, եւ հայն էլ մեր մոլորակում ու համայն տիեզերքում դեռ չի գիտակցել ու վերադարձել իր արարչական առաքելությանը…

 

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 26 (504), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։