Կատակների շրջանը փակվում է – Նիկոլ Փաշինյանը կատակում է, իսկ վտանգները տեսնել եւ պատրաստվել է պետք… Իսկ մի՞թե սա նույնը չէ, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորելով հստակ ազդակներ է ուղարկել, որ պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նոր պայքարը…

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում՝ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է հետզհետե սրվող հայ-ռուսական հարաբերություններին, այդ համապատկերում խոսելով նաեւ այն մասին, թե՛ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ինչու են Կրեմլից շնորհավորանք հղել ծննդյան օրվա կապակցությամբ:

Մի կողմ թողնելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ սեպտեմբերի 3-ին Հայաստանի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, Հայաստանի վարչապետը ավելի է կարեւորել Ռոբերտ Քոչարյանի մասով պարզաբանումները…

Նա համոզմունք է հայտնել, որ Վլադիմիր Պուտինից ստացած շնորհավորանքը զերծ է քաղաքական որեւիցե ենթատեքստից ու կրում է զուտ անձնական բնույթ: Նշել է, որ ճանաչելով ռուս նախագահին՝ կարող է ասել, որ նա գնահատում է մարդկային կապերը:

Իսկ մի՞թե սա նույնը չէ, որ Վլադիմիր Պուտինը հստակ ազդակներ է ուղարկել, որ պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նոր պայքարը… Ի՞նչ կարիք կա բառախաղերի անցնելու:

Իսկ ահա ինչ վերաբերում է մասնավորապես՝ Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, ապա Նիկոլ Փաշինյանը բավական բազմիմաստ կերպով է արձագանքել դրան՝ հայտարարելով. «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»…

Դե կատակը կատակ, իսկ վտանգները տեսնել եւ պատրաստվել է պետք:

Սեպտեմբերի 8-ին ընդառաջ վարչապետի հնչեցրած հայտարարությունները հավաստում են, որ նա խնդիր ունի ցույց տալու, թե կաշկանդված չէ եւ Ռոբերտ Քոչարյանի մրցակցությունից էլ չի անհանգստանում…

Իսկ թե ինչ կխոսեն Վլադիմիր Պուտնի հետ առանձնազրույցում՝ կնետվի շուտով:

«Լուսանցք» թիվ 27 (505), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։