ՍԻՄ-ի խնդիրը պետք է լուծվի ՍԻՄ-ի ներսում

Հայ Արիական Միաբանությունը խստորեն դատապարտում է դատաիրավական համակարգի կողմից ՍԻՄ կուսակցության դեմ իրականացվող իշխանական նպատակային հալածանքը: Մենք հարգալից վերաբերմունք ունենք ՍԻՄ կառույցի բոլոր անդամների նկատմամբ, կլինի նա Հայկ Բաբուխանյանը, Հրանտ Խաչատրյանը կամ Հովհաննես Գալաջյանը… և խորապես ցավում ենք ներկա իրողության համար: ՍԻՄ-ի այսքան հրապարակային «հարցը» պիտի լուծվի միմիայն ներկուսակցական հարթության մեջ և ոչ թե պետա-վարչարարական միջոցներով, որի նպատակներն ակնհայտ բացասական լիցքերով են: 
      
       Մենք կոչ ենք անում և’ ՍԻՄ-ի անդամներին, և’ հասարակական-քաղաքական գործիչներին՝ լրջորեն մոտենալ այս խնդրին, ՀՀ կուսակցական ոլորտը հետագա պետականացումից փրկելու համար: Այս վտանգը կարող է «այցելել» բոլորին:
       Հայ Արիական Միաբանության դեմ էլ են փորձել կիրառել այս մեթոդները, սակայն չի ստացվել պառակտել ՀԱՄ-ը, ու հիմա էլ որոշ «պատկան» կառույցներ փորձերը շարունակում են տզրուկի պես, ուստի մեզ ծանոթ գործելաոճ է սա ու դատապարտելի մեր կողմից:

Հայ Արիական ՄԻաբանության
Գերագույն Խորհուրդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։