Ոստիկանությունը պարզաբանում է համակարգը լքող ոստիկանների մասին տեղեկատվությունը – Սակայն, այլ կարծիք էլ կա, որ հենց ոստիկանության համակարգի ներսից է: Հին ոստիկանները չեն ցանկանում աշխատել մի կառույցում, որը գրեթե իրավազուրկ կարգավիճակում է, այնքան իրավազուրկ, որ ԼԳԲՏ անդամներն անգամ կարող են մտնել ու հարվածել ոստիկաններին…

Վերջերս տեղեկատվություն էր տարածվել, թե այս ընթացքում կտրուկ աճել է համակարգը լքել ցանկացող ոստիկանների թիվը, որ ոստիկանության պետը անձամբ է շրջում կառույցներում ու հորդորում չգնալ այդ քայլին… Տարածում են նաեւ, թե դրա պատճառը առանց կողքից եկամուտի աշխատանքն է… Սակայն, այլ կարծիք էլ կա, որ հենց ոստիկանության համակարգի ներսից է: Հին ոստիկանները չեն ցանկանում աշխատել մի կառույցում, որը գրեթե իրավազուրկ կարգավիճակում է, այնքան իրավազուրկ, որ ԼԳԲՏ անդամներն անգամ կարող են մտնել ու հարվածել ոստիկաններին… Ինչին ի պատասխան ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել էր, թե ոստիկաններն այլեւս ցուցաբերում են համբերություն եւ ներողամտություն…

Ոստիկանությունից հայտնում են, որ «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը: Ոստիկանությունում ծառայության անցնողների եւ այլ աշխատանքի տեղափոխվողների կամ կենսաթոշակի անցնողների քանակը լիովին համադրելի է նախորդ եւ մյուս տարիների ցուցանիշներին:  

Ոստիկանության պետը ստորաբաժանումներում հանդիպումներ, այդ թվում՝ մարզային կառույցներ այցեր է ունեցել, նպատակը առաջին կիսամյակի արդյունքների ամփոփումն ու ծառայության ընթացքին տեղում ծանոթանալն է եղել: Ինչ վերաբերում է «լեւի եկամուտին», ապա խորհուրդ կտայինք չիմացությամբ, թե կանխակալությամբ չվիրավորել մի ամբողջ համակարգի. ոստիկանության աշխատավարձերը «չնչին» չեն, ոստիկանությունը համատարած կաշառակեր չէ եւ իր ոչ բազմաթիվ իրավախախտներին հենց ինքն էլ բացահայտում ու ներկայացնում է պատասխանատվության, ոստիկանությունն աշխատում է ամբողջ պատասխանատվությամբ ու արդյունավետությամբ, ինչի վկայությունն են հանցագործությունների բացահայտման շարժընթացը եւ վերջին ամիսների ցուցանիշները, որոնք հրապարակվում են ու որոնցից, որպես իրականում հավաստի աղբյուրից, կարող եք օգտվել՝ «անհավես աշխատանք»-ի կարգի անհասկանալի ու անչափելի կատերգորիաներ օգտագործելու փոխարեն:

Ինչեւէ, սակայն ոչ հեռու անցյալում բոլորովին այլ ստիկանական համակարգ էինք տեսնում մեր երկրում…

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝          51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 29 (507), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։