Նախնյաց հիշատակի տոնը՝ Նժդեհի մասունքների մոտ – ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերն ու քրմի թեկնածուները Խուստուփ լեռան լանջին, Գարեգին Նժդեհի մասունքների մոտ կկատարեն արիադավան-հեթանոսական ծիսական արարողություն…

ՀԱՄ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները սեպտեմբերի 23-ին հերթական անգամ կնշեն ավանդական Նախնյաց տոնը: ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերն ու քրմի թեկնածուները Խուստուփ լեռան լանջին, Գարեգին Նժդեհի մասունքների մոտ կկատարեն արիադավան-հեթանոսական ծիսական արարողություն՝ փառաբանելով հայոց բոլոր նախնյաց: Ծեսի կատարմանը կմասնակցի նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Այս սրբազան օրը հայ արիները հիշում են մեր նախնիներին՝ դրանով իրենց մեջ նորոգելով Արարչատուր եւ Աստվածազարմ Հայ Գենի հավերժության ընթացքը, Հայ Տեսակի առաքելությունն ու շարունակականությունը, որը Երկրային Հայրենիքից ձգվում է դեպի Տիեզերական հոգե-ոգեղեն Հայկական Տիեզերաաշխարհները…  

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայ նախնյաց հիշատակի օրվա հետ փառաբանել են նաեւ Հայոց պետականության եւ անկախության վերականգնման տոնը (1991թ. սեպտեմբերի 21-ին հաստատված), որը կրկին նշվել է՝ «Հայաստան-Արցախ՝ վերամիավորված երկիր» կարգախոսով:

Հայ արիները վստահ են, որ Հայ Աստվածների եւ Սրբազան Հոգիների կամոք հայությունը կհրապարակի պետականության եւս մեկ հռչակագիր, որը կազդարարի Հայաստան-Արցախ վերամիավորումը, ինչն էլ հիմք կդառնա Հայկական լեռնաշխարհը եւ հարակից տարածքները ներառող Միացյալ Հայաստանի հետագա՝ ամբողջական հռչակագրի համար…

Փա՜ռք Տիեզերքի Արարչին եւ Հայ Աստվածներին, Հայոց Փառահեղ Նախնյաց: Փա՜ռք Միացյալ Հայք-Հայաստանը վերակերտողներին:

«Լուսանցք» թիվ 29 (507), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։