Պատասխանը՝ զենքո՛վ, զենքո՛վ ու միա՛յն զենքով – Երբ իմացանք, որ անկախության տոնի օրը Հանրապետության հրապարակում «սելֆիի ժամ» է կազմակերպվելու, մտածեցինք՝ կատակ է: Անցավ գնաց: Մեկ էլ տեսնենք չէ՜, լուրջ է: Այ դա արդեն ողբերգություն էր… Լավ, այսքա՞ն անարժեք – Իսկ գուցե մտածվա՞ծ…

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել:

Եթե ոչ նույն պահին, ապա մեր հաջորդ օրվա ու օրերի բանաձեւը պետք է լինի պատասխանը՝ առնվազն կրկնապատիկ պատասխանը: Խաղաղությու՞ն ես ուզում: Թյուրքի հետ խաղաղության կոչի լեզվով չեն խոսում, այդ խաղաղությունն էլ զենքով են պարտադրում:

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել:

Ո՞րը պետք է լինի մեր պատասխանը առավելեւս անկախության տոնի այս օրը: Դարձյա՛լ զենքով պատասխանը: Զենքո՛վ,զենքո՛վ, միանշանակ՝ զենքո՛վ:

Ոչ սելֆիով:  

Անկեղծորեն ասած՝ երբ իմացանք, որ անկախության տոնի օրը Հանրապետության հրապարակում «սելֆիի ժամ» է կազմակերպվելու, մտածեցինք՝ կատակ է: Անցավ գնաց: Մեկ էլ տեսնենք չէ՜, լուրջ է: Այ դա արդեն ողբերգություն էր: «Լուսանցք»-ը, որ գրավոր խոսքում մշտապես պահում է պատշաճության սահմանը, հիմա չի կարող չխախտել այդ սկզբունքը ու չի կարող չճչալ. «Էդ ո՞ր անուղեղի մտահղացումն է»:

Դուք չեք հասկանու՞մ, որ անկախության տոնի օրը յուրահատուկ քննություն է, որ պիտի հստակ պարզի, թե ինչքանով ենք ամրապնդել մեր անկախությունը, ինչ ենք տվել մեզ փոխարինող սերնդին, ինչ աժեքային համակարգ ենք փոխանցել ու վաղը մինչեւ ու՜ր ենք հասնելու: Մենք երկիր ունենք վերադարձնելու, հայրենիք ունենք վերադարձնելու: Մեր ոտատեղը պիտի պնդենք, որ մեր գործն անենք:

Թե՞ մեր ուզածը Հայաստանի Հանրապետությունն է միայն ու վերջ: Լինի ՀՀ, ՀՀ քաղաքացի ու վե՞րջ: Միայն սա՞: Սրա՞ համար անկախացանք: Բա մեր ազգային նպատակները, երազանանքերը: Մեր սերունդը շատ լավն է: Ինչու՞ եք նրանից «սելֆիի սերունդ» կերտում: Դուք չգիտե՞ք սելֆիամոլների վերջը. գահավիժում են անդունդից կամ շնաձկան կեր դառնում…

Լավ, անարժեք, անարժեք, այսքա՞ն անարժեք…

Սա կարող էր անել մեր բակի Վարդուշ տոտան երեխաներին ուրախացնելու համար: Բայց բակի խաղը տեղափոխել պետական աստիճաններին, մեղմ ասած, շատ մեղմ ասած, անթույլատրելի, չմտածված արարք է:

Իսկ գուցե մտածվա՞ծ…

«Լուսանցք» թիվ 29 (507), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։