Հայ արիները նշեցին Նախնյաց հիշատակի տոնը՝ Գարեգին Նժդեհի մասունքների մոտ…

Ամեն տարի այս օրը՝ սեպտեմբերի 23-ին, Հայ Արիական Միաբանությունը նշում է Նախնյաց տոնը: Սա սրբազան օր է հայ արիների համար:

Նրանք հիշում են հայոց նախնիներին՝ դրանով իրենց մեջ նորոգելով Արարչատուր Հայ Գենի հավերժության ընթացքը, Հայ Տեսակի առաքելությունն ու շարունակականությունը, որը Երկրային Հայրենիքից ձգվում է դեպի Տիեզերական հոգե-ոգեղեն Հայկական Տիեզերաաշխարհները…
Դեռ երեկ հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները ուղեւորվել էին Խուստուփ: Այսօր վաղ առավոտյան Խուստուփ լեռան լանջին, Գարեգին Նժդեհի մասունքների մոտ քրմական ծես արվեց: Այն սկսեց ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչ քուրմ Արմոգը, իսկ ծեսն ավարտելու պատիվը տրված էր Հայ Արիակա Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին:
Նախնյաց հիշատակի օրը ծեսի մասնակիցները փառաբանեցին նաեւ հայոց պետականության եւ անկախության վերականգնման տոնի համար պայքարած-զոհվածներին: «Հայաստան-Արցախ՝ վերամիավորված երկիր» կարգախոսից հետո հնչեցին մյուս կարգախոսները՝ տարածք առ տարածք հավաքելով մեր հայրենիքը: Հայ արիները վստահ են՝ գալու է բաղձալի այդ օրը:
Փա՜ռք Հայ Աստվածներին եւ Հայոց Փառահեղ Նախնյաց: Փա՜ռք Միացյալ Հայքը վերակերտողներին:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն
23.09.2018թ. – Խուստուփ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։