Այլասերնե՞ր, թե՞ Այլազգիներ…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ավելի քան 20 տարի առաջ, երբ նորանկախ Հայաստանի քաղաքական դաշտում խոսում էի աշխարհի գաղտնի կառավարության, համաշխարհային գաղտնի կազմակերպությունների ցանցի կործանարար դավադրությունների մասին, որոնք առանց ծախսատար պատերազմների, ներքին ապազգային, հոգեխեղ եւ սեռամոլագար հասարակություններ ձեւավորելով աշխարհի տարբեր երկրներում, հասնում էին ազգամերժ եւ հայրենակործան հանրությունների ձեւավորմանը՝ տիրելով այդ երկրներին առանց մեկ կրակոցի անգամ… ինձ համարում էին ամեն ինչ մերժող ծայրահեղական եւ դավադրությունների տեսություններ հորինող…

Երբ ասում էի, որ համասեռականները ու մյուս սեռամոլագարները աղանդավորականների նման սկսելու են մարդկանց տան դռները թակել, անգամ դպրոց ու մանկապարտեզ մտնել եւ սեռական փոքրամասնությունները՝ պետական գրանցում ստացած համայնքներով փոխարինել … ինձ արդեն մեղադրում էին ուրիշների տեղաշորի մեջ մտնելու համար… Չմտածելով անգամ, որ սեփական տեղաշորն են շուտով պաշտպանելու այդ վտանգներից: Նմանատիպ կարծիքներ ու զարգացումներ եղան նաեւ մարդկանց (անձնական տվյալների, անգամ մատնահետքերի ու աչքի ծիածանափայլ թաղանթի մեկտեղ կուտակման) համարակալման, սոցիալական, ապա նույնականացման քարտերի, չիպավորված անձնագրերի գործընթացից մինչեւ մարդկանց չիպավորման վտանգների ներկայացման աղմուկի ժամանակ…

Շուրջ 2 տասնյակ տարվա իմ պայքարը, որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ, տվել է իր արդյունքները (այդ վտանգները ոչնչացվել են հենց պետական համակարգում, ինչը հիմքից է ջարդել ներդրված վտանգները…), ինչի համար աչքիս չեն գալիս այն դժվարություններն ու զրկանքները, սին մեղադրանքները, որ կրել եմ տարիներ շարունակ ոստիկանության, դատախազության, ազգային անվտանգության, ապա նաեւ դատական մարմինների կողմից եւ կալանավայրում:  

Այսօր արդեն բացահայտ բոլորն են խոսում գաղտնի կազմակերպությունների դավադրությունների մասին, ավելի նորանոր տվյալներ ներկայացնելով, ԼԳԲՏ եւ ամենատարբեր աղանդավորական համայնքների վտանգների մասին, ինչպես նաեւ մշակութային, պատմագիտական եւ օտարների պատվերով այլ ոլորտներ ներխուժած կեղծարարությունների եւ ապազգային դրսեւորումների մասին…

Ժամանակին խոսել եմ նաեւ այլասերվածների, խառնարյունների եւ հայի անվան տակ ծպտյալ ոչ հայերի մասին… Այստեղ եւս անուններ են տրվել եւ այս վտանգն էլ է բարձրաձայբվել մինչեւ պետական ամենաբարձր օղակներ: Սակայն ինիպես այս, այնպես էլ վերոնշյալ բոլոր վտանգներն էլ միշտ են առկա, քանի դեռ Երկիր մոլորակը չարի իշխանության տակ է, ուստի պետք է պայքարի կրակը միշտ վառ պահել, որպեսզի այլեւս խրոնիկ խորացումների եզրին չկանգնենք…

* * *

Չարիների նենգ դավադրությունները Արիների ցեղի նկատմամբ, ինչպես Վիշապազուների ցեղի գործակալների դարավոր քայքայիչ գործունեությունները Հայաստանում նորություններ չեն

* Այլասերնե՞ր, թե՞ Այլազգիներ… (Արմեն Ավետիսյան, 24 Հուլիսի 2010թ. – «Լուսանցք» շաբաթաթերթ (նախապես տպագրվել է Հայ Արիական Միաբանության պաշտոնաթերթ «Հայ-Արիներ»-ում՝ 2000-ականների սկզբին))

Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, բնակվում են ավելի քան 98% հայեր: Եվ մենք բնականորեն հպարտանում ենք մեր խիստ օրինակելի եւ եզակի միատարրությամբ: Այո, ասպիսի միատարր պետություն այլեւս չկա աշխարհում: Այստեղ հաստատ 1-ին տեղում ենք:

Եվ ամեն ինչ արտաքուստ հրաշալի է թվում, որովհետեւ մեզ մեր հայրենիքում ղեկավարում են մեր ազգակիցները, եւ մեր հոգսերն ու նպատակներն այդպիսով ընդհանուր են: Սա է թելադրում տրամաբանությունը: Գոնե պարզ բանականությունն է պահանջում այդպես մտածելԱնգամ՝ օտարի բանականությունը։ Սակայն, իրականությունն այլ է, ու շատ դաժան մեզ՝ մեր հայրենիքում ապրող (բացարձակ մեծամասնական) հայերիս համար: Առնվազն, վերջին մի քանի հարյուրամյակներում, Հայաստանում ավելի հաճախ մեզ այլազգիներն են ղեկավարում (նաեւ` խառնածիններ), քան՝ զտարյուն հայերը:

Եվ սա ոչ թե հզոր գերտերությունների հատուկ գերջանքերի հետեւանքով է սկսվել (այլ բան է, որ հետո սկսել են օգտագործել), այլ՝ մեզանում վաղուց իրենց ազգանվան մեջ «յան» վերջածանցը որդեգրած այլազգիների՝ մեր ներսից դավադրությունների կազմակերպման ու մեր անիմաստ հանդուրժողականության պատճառով, իհարկե, դրսի համապատասխան ուժերի նպատակային օժանդակությամբ:

Արդեն վաղուց ակնհայտ փաստերը հիմնավորում են, որ սա ցնորամտություն չէ, այլ՝ սա հերքողներն են փորձում մեզ ցնորամիտ ներկայացնել` «շովինիստ, ռասիստ, ֆաշիստ-նացիստ» եւ այլ անվանումներով պիտակավորելով, որպեսզի պարբերաբար վախեցնեն ու բթացնեն հանրությանը՝ զրկելով վերազարթոնքի հնարավորությունից եւ իրականությանը բաց աչքերով նայելու հրամայականիցՀին ու փորձված ձեւ է, ու անտեղյակ զանգվածի վրա մեծ ազդեցություն է գործում

Մենք հայ ազգայնականներ (նացիոնալիստներ) ենք (միշտ ասել ենք՝ ոչ ազգայնամոլներ (շովինիստներ)) ու մեզ համար Արարիչ-Տիեզերքից հետո Հայությունն ու Հայաստանն են որ կան, եւ մեզ ոչ մի պիտակ կամ դիմակավորված ոսոխ չի կարող կանգնեցնել, ստիպել ինչ-որ հակամարդկայի սին արժեքների համար լռել: Սա` ի գիտություն եւ՛ մերոնց, եւ՛ թշնամյաց:

Ներկայումս (հոդվածի տարիներին 1900-ականների կեսեր եւ 2000-ականների սկսիզբ) Հայաստանի բարձր ղեկավար շրջանակներում իրենց ազգերի ու երկրների շահերն են պաշտպանում «յան»-ի տակ թաքնված հրեաներ, քրդեր-եզդիներ, ասորիներ, ռուսներ, արաբներ, պարսիկներ, հույներ, թուրք-ադրբեջանցիներ, վրացիներ եւ այլքԽոսքը մեր պատմության ընթացքում կատարված հարկադիր այլասերումների, գենախեղումների մասին չէ (ինչը եւս դեր է ունեցել), այլ՝ կազմակերպված նպատակային ազգափոխությանՀայտնի են նաեւ «կոլեկտիվ» հայափոխության դեպքեր, եւ ոչ միայն Հայաստանի տարածքումՍա դաժան հեքիաթ չէ, այլ՝ դառը եւ վտանգավոր իրականություն, ու բացի քաղաքական խնդիր լինելուց, հայության տվյալ խառնածին զանգվածին գենետիկ շեղման՝ երկվության է ենթարկում՝ առնվազն 1200-1300 տարի: Սույն խնդրին, այստեղ իհարկե չենք անդրադառնա (չնայած գենետիկ ինքնամաքրման խնդիրը արծարծել ենք ինչպես «Հայ-Արիներ»-ում, այնպես էլ «Լուսանցք»-ում)…

Իսկ ահա, ուշադիր նայեք, թե ո՛վ է հատկապես հաճույքով քանդում Հայաստանի տնտեսությունը եւ Հայությանը մասնատում, թշնամիների գովքն անում, Հայ Գենը, Լեզուն, Մշակույթը, Բարոյականությունն ու Էությունը խեղում, Ինքնությունն ապականում, հայ ազգայնականությանը (այդպիսով՝ ազգի ու պետության ինքնապաշտպանությանն ու անվտանգությանը) դիմագրավում, եւ շատ շուտ կհասկանաք, թե ով՝ ով էԿմնա ճշտել նրա ոչ հեռու անցյալը, նախնիներին, եւ ամեն ինչ ավելի քան պարզ կդառնա…  Սա ազգային անվտանգության լրջագույն խնդիր է:

Մենք արդեն վաղուց, ամբողջապես բացել ենք քաղաքական փակագծերը եւ ուղղակիորեն հայտարարել, որ հայության ներկայիս երեւացող թշնամու (թուրք-ադրբեջանցիների) կողքին մենք ունեցել եւ ունենք չերեւացող, առավել խորամանկ ու դաժան թշնամուն՝ ջհուդա-մասոնութ-յանը, որն էլ իր «սիոնիզմ»-ով (նաեւ՝ գաղտնի կառույցներով) հովանավորում ու նպատակամղում է «պանթուրքիզմ»-ը եւ այլ «…իզմեր» ու կրոններ: Իսկ որ «թուրքիզմ-պանթուրքիզմ»-ը առավելապես գործում է հատկապես հայության դեմ, պարզից էլ պարզ է, չնայած՝ ջհուդա-մասոնությունն էլ իր խնդիրներն ունի Հայաստանի ու Հայության հետ

* * *

Ներկայացնենք որոշ դրվագներ, ոչ հեռու անցյալում արծարծված, որը կրկին ու կրկին ստիպում է ահազանգել. – Սթափվի՛ր, հայություն, դա՛ս առ վերջապես քո հարուստ պատմությունից

Այս ներքոգրյալ կոչը բաց նամակի ձեւով հրատարակվել է ֆրանսիական «Le Mond» օրաթերթում, որը թարգմանել է գրող եւ խմբագիր Անդրանիկ Արարատը, եւ այն տպագրվել է նաեւ Դամասկոսի «Զարթոնք» օրաթերթում (1987թ., սեպտեմբերի 18-ի թողարկում): (Իսկ Արցախյան շարժումը սկսվեց 1988-ի թետրվարի 18-ին)

Բաց նամակ հայերուն

«Մեր ապագան անել չէ: Մեր բոլոր ձգտումները, այսինքն մեր խորունկ ցանկութիւնը տեսնելու վերականգնուած արդարութիւն մը իր խարիսխներուն վրայ՝ անցեալի ճանաչումով եւ անկէ ուղղակի բխելիք հետեւանքներով՝ առասպել չենԱյս ուղղութեամբ ձեռնարկուած տարբեր գործունէութիւններ յաճախ վերջացած են ձախողութեամբ: Մնայուն, հաստատուն լուծումի մը մարմնաւորումին ակնկալութեան յոյսերը, առաւել կամ նուազ չափով վրիպած ենՀրեայ ժողովուրդին ճակատագիրը չափով մը բաղդատելի է մերինին: Մօտ 2000 տարիէ ի վեր սփռուած, ան իր հողը վերագտաւ 1948թ.-ին, եւ հետեւաբար իր ինքնութիւնը կրնայ արտայայտել ազատօրեն:

Հայե՛ր, այսօր մեր դիմաց կը ներկայանայ ընտրանք մը. այն է՝ միանալ Իսրայելի՛ն. եւ կամ զայն մերժե՛լ:
Երկու լուծումներ կարելի են.

Կա՛մ ճանչնալ հրեայ ժողովուրդին՝ իր վերահաստատուած եւ վերամիաւորուած ըլլալու իրաւունքը. ու հետեւաբար՝ ընթանալ անոր ետեւէն. այդպիսով մեր ժողովուրդին համար ընտրած կ՛ըլլանք վերականգնումի եւ միասնութեան ուղին:

Կա՛մ կռնակ դարձնել Իսրայելին եւ ամէն կարգի այլ միջոցներով լուծումներ գտնել, ինչ որ պիտի նշանակէր առաւել կամ նուազ պայմանաժամով մահ մը ապահովել:

Եթե մենք հաւատքի ենք եկած, մենք, այն ազգը, որ առաջինը ընդունեցավ Աւետարանը, ատիկա հրեայ ժողովուրդին շնորհիւ է որ վերականգնումն ու միասնութիւնը հնարաւոր կրնան դառնալ, այն չափով որ մենք կ՛ընդունինք հեղինակութեան այն առաջնակարգ դիրքը, զոր այդ ժողովուրդը վաստկած է մեր օրերուն:

Որպես առաջին քրիսնոնեայ ազգ, ի՞նչ ըրած ենք մենք մեզի վիճակուած պատասխանատւութենէնՀատուցեցի՞նք այն պարտաւորութիւնն ու պատասխանատուութիւնները, – զորս Աստուած մեզի պատուիրած էրՈ՛չԸնդհակառակը, մեր հայրերը մխրճուեցան սրբապղծութեան մեջ, լքելով Աւետարանի առաջին ճշմարտութիւնը եւ չգործադրելով ինչ-որ Աստուած իրենցմէ կը պահանջէրՓոխանակ հրեայ ժողովուրդին տալու այն ինչ որ իրեն իրաւունքն է այս օրերուս, մենք կը նախանձինք անոր:

Հրաժարինք մեր սրբապղծութենէն: Հրաժարինք մեր նախանձէն: Հրաժարինք մեր խարդախութենէն եւ մեր նիւթապաշտութենէն. որովհետեւ անոնք պատճառ կ՛ըլլան որ մեր ժողովուրդը Աստուծոյ դատաստանին ենթարկուի: Չոտնակոխենք հրեայ ժողովուրդին արդար իրաւունքները: Ընդունինք անոր դիրքը: Մխիթարենք զայն եւ մենք պիտի մխիթարւինք: Ընթանա՛նք անոր ետեւէն եւ մենք պիտի գտնենք կեանքի ուղին:

ՀՈւՐ ընկերակցութեան անունով՝ Լոյիք Օհանեան»

Ահա այսպես, ո՛չ ավել, ո՛չ պակասԵրբ մերոնք կամ մերոնց քարոզում են ջհուդի կեղծ ընտրյալության մասին, դա շա՜տ ճշմարիտ եւ մարդասիրական է դիտվում, նաեւ՝ շռայլորեն վարձատրվում է, իսկ, երբ՝ Արարչական Հայ Ազգի ու Մարդկության Փրկության Օրրան՝ Հայկական Լեռնաշխարհի Ընտրյալության հարցն է հայտնվում համաշխարհային օրակարգում, դա ազգայնամոլություն, կեղծարարություն է դիտվում

Ինչեւէ, վերոշարադրյալ եւ նմանատիպ այլ կոչերի մասին հայությանը մշտապես զգուշացրել են (դրանք ամեն տարի տարբեր ձեւերով են տպագրվում, հատկապես հայի ազգանուններով), եւ սա էլ նորություն չէր, պարզապես հիմա այս մեկն ենք արձանագրում, նշելով, որ կարող էին բերվել ուրիշ օրինակներ եւս:

Հետաքրքրական է նաեւ գաղտնի պահվող հետեւյալ դեպքը, որը մամուլում ձեւակերպված է այսպես. «Բարձրաստիճան զինուորական հայու մը կողմէ գրուած զգայացու՛նց նախատեսութիւն մը Սովետական Հայաստանի մասին», որի հիշատակումը կա դեռեւս 1962թ., ու այդ ժամանակ (իհարկե դրանից առաջ էլ) նույնպես խոսվել է նման կոչերի լույս աշխարհ գալու եւ հակահայկական, դավադիր քայլերի մասին:

Ի՞նչ է ասում «միջազգային դեմք դարձած՝ հեղինակավոր այդ հայը», որն անդամ է եղել «միջազգային գաղտնի կազմակերպութեան», «ավելի քան 50 տարի եղած է մասոնական, նաեւ՝ սիոնական, եւ տարիներով գործակցած է այդ կազմակերպութեան հետ (հետագային՝ դարձած է հակասիոնիստ)», «40 տարիներ գործօն մեկ անդամը եղած է՝ Անգլիական Գաղտնի Սպասարկութեան, ու նաեւ Ֆրանսիական 2-րդ Գրասենյակէն ներս: Կարեւոր տեղ եւ դեր ստանձնած է երկուքին մեջ ալ՝ իբրեւ բժշկապետ եւ որպես քաղաքական գործիչ: Իսկ համաշխարհային Ա. պատերազմի տարիներուն (1914-1918 թթ.) արդէն գնդապետ էր, որպիսին էլ ճանչցուած էր օտար շրջանակներու մեջ»:  Մինչեւ մահկանացուն կնքելը (1972թ. աշնանը՝ 93 տարեկանում մահացավ անհայտ թունավորումից, երբ սկսեց զբաղվել ազգային հարցերով), այդ խորհրդավոր հայը հաճախ էր նամակներ ստանում Փարիզից, Լոնդոնից եւ Վաշինգտոնից՝ «գնդապետ Քեշիշյան Բեյ» մակդիրով: Ահա, թե ինչ է ասում տասնյակ տարիների հարուստ փորձառությամբ այդ Հայը, որը փափագում էր, որ «մեր կարճատես ղեկավարներն ու կուսակցական գործիչները օտար գործակալութեանց հավատարիմ գործակատարները չդառնան», որոնք հաճախ Հայ Դատի եւ ազգային այլ խնդիրների լուծման ճանապարհին խճճվում են տարաբնույթ որոգայթների մեջ, որից այլեւս չեն կարողանում դուրս գալ, եւդառնում են մասոնական օթյակների գերին՝ ծառայելով օտարի շահերին

- «Մեր կուսակցական ղեկավարները քաղաքական հեռատեսութիւն չե՛ն ունեցած անցեալին, եւ չունին այսօ՛ր իսկՉեն կրցած ճանչնալ Հայութեան թշնամին: Տարուած են անձնական շահերէն: Իրենց աթո՛ռը պահելու, իրենց դի՛րքը ամրացնելու մասին կը մտածեն: Դիվանագիտութեան եւ քաղաքական հեռատեսութեան պակասը թե՛ արտասահմանի մեջ, եւ թե՛ Հայաստանի մեջ: Հո՛ն  ալ, Հայաստանի մեջ ալ նո՛յնն է պատկերը: Անտարբեր են, կը քնանա՛ն: Այսօր հազարաւոր հրեայ մանուկներ Հայաստանի դպրոցներու մեջ հայերէն կը սորվին: Ասո՛նքասո՞նքապագայ Հայութեան լրտեսնե՛րը պիտի ըլլանՀայաստանի ներքին թշնամիներըխռովարարնե՛ր պիտի ըլլան ներսէնՀայաստանի կառավարութեան պատասխանատու մարդիկը գիտե՞ն ասիկա: Չե՛մ կարծերՔունի մեջ են: Կը քնանա՛ն. մինչդեռ մեր թշնամին արթու՛ն է միշտ, եւ գործի՛ վրայ է»:

- «Կա՛յ հրէական ծրագիր մը, որ պիտի իրականանա՛յ: Եւ կամ, աւելի ճիշդը՝ պիտի հետապնդուի անոր իրագործումը, ամէ՛ն գնով: Թէեւ կրնայ հանդիպիլ արգելքներու եւ դժուարութիւներու: Ես մոտե՛ն տեղեակ եմ անոր: Կ՛ուզէի ըզգուշացնել Դաշնակցական կարգ մը ղեկավարները, որոնց քայլերուն եւ գործունէութեան հետեւող մը եղած եմ, սա անցնող 30-40 տարիներուն: Կ՛ուզէի զգուշացնել զանոնք կրակի հետ խաղալէ: Չէի կրնար վստահիլ սակայն, ո՛եւէ մէկուն անկեղծութեան: Կրնայի մատնուիլ: Ուստի մնացած եմ լու՜ռ, եւ զու՛սպ»:

- «Օր մը, կրնամ ես մահանալ յանկարծ: Եւ կրնան իմ յուշերս ալ անհետանալ: Բայց կ՛ուզեմ որ կարեւոր այդ Գաղտնիքը փոխանցուի՝ կուսակցական պատասխանատու քանի մը ղեկավարներուն: Թերեւս անոնցմէ մէ՛կը, կամ միւ՛սը սթափի-զգաստանա՛յ, եւ սթափեցնէ իր ընկերները: Ըսի թէ՝ կա՛յ հրէական ծրագիր մը, որ յղացուած է 1930-ական թուականներուն: Ատեն մը անտեսուեցաւ այս ծրագիրը: 1947թ.-ին կրկին արծարծուեցաւ եւ այս անգամ հետապնդուեցաւ անոր գործադրութիւնը: Այս ծրագրին համաձայն, համաթրքական ո՛յժ մը պիտի ստեղծուի Մերձաւոր Արեւելքի սահմաններուն մեջ՝ Թուրքիոյ եւ Ատրպէյճանի միացումով, եւ Իրանի (Պարսկաստանի) գործակցութեամբ. հակադրուելու համար արաբական հսկայ աշխարհին, սանձելու համար արաբական շարժումը դէպի Իսրայել: Փանթուրանիզմի ծրագի՛րն է, որ պիտի իրագործուիԿը սպասուի դէպքերու զարգացումին: Եւ հեռու չէ այն օրը, որ պիտի գործադրուի այս ծրագիրը: Բայց անոր իրագործման ճամբուն վրայ մեծ արգելք մըն է Հայաստանի գոյութիւնը: Խա՛ղ մը պիտի խաղցուի իր գլխունՀայութեա՛ն գլխուն, որպես զի մէջտեղէն վերցնեն զինքըՄօտ ապագա-յին Ռուսիոյ մէջ պիտի պատահին քաղաքական վերիվայրումներ, պիտի կատարուին հիմնական փոփոխութիւններ: Պետական սիսթեմը պիտի փոխուի եւ նո՛ր մարդիկ պիտի գան մէջտեղՀայաստանի մէջ ալ պիտի կատարուին այդ փոփոխութիւնները, եւ նոր դէմքերմանաւանդ երիտասարդութի՛ւնըանկախութիւն պիտի պահանջեն: Եւ պիտի առաջարկեն անջատուի՛լ Ռուսիայէն, ազա՜տ եւ անկա՛խ պետութիւն դառնալու համար: Ընդդիմացողներ պիտի ըլլան անշուշտ, աւելի տարեց մարդիկ եւ պետական պատասխանատու անձեր, որոնք թոյլ պիտի չտա՛ն, որ Հայերը Ռուսիաէն անջատուին: Անկախութիւն պահանջողներուն ձայնը երթալով պիտի զօրանա՛յ: Եւ դուրսէնարտասահմանէն կարգ մը պետութիւններ պիտի օգնեն՝ գաղտնաբարՀայերը իրար պիտի իյնան, եւ բաւական արիւ՜ն պիտի հոսիԲայց վերջապէս, անկախութեան կողմնակիցները պիտի յաջողին երկրին ղեկը ձեռքն առնել եւ անջատուիլ Ռուսիայէն: Պիտի դառնան ազա՜տ եւ անկա՛խ պետութիւն: Բայց այս Անկախութիւնը, իրենց վե՛րջը պիտի բերէ: Անկախ Հայաստան հողային հարց պիտի ունենայ Ատրպեյճանի եւ Թուրքիոյ հետ: Ատրպեյճան եւ Թուրքիա միասնաբար պիտի խեղդեն ՀայաստանըԱհա՛, այսպէ՛ս պիտի վերջանայ Հայաստանի եւ Հայութեան հարցը, եւ պատմութեան պիտի անցնի այլեւս, վերջնականապես»:

- «Սակայն, որ՛քան էլ մեզի պարտադրուա՛ծ ըլլայ ենթարկուիլ մութ անկիւններէն եկած հրահանգներուն, որոնք կործանարար են մեր Ազգին եւ Հայրենիքին համար. բայց մեր Հավաքակա՛ն Ընդդիմութիւնը կրնա՛յ ունենալ իր բարերար դերը, եւ տալ արդիւ՛նքըԴուրսէն պիտի գրգռեն մեզ, որ ռուսերուն դե՛մ ելլենք: Պետք չէ խաբուինք, եւ իյնանք թակարդը: Մեր պետական, նաեւ կուսակցական ղեկավարները պէտք է շատ խոհեմ եւ զգուշաւոր ըլլան, չտարուելու համար դուրսէն եկած ամէն հրահանգներուն, որոնք կրնան աղետաբեր ըլլալ մեր ազգին համարԱյս դաւը նիւթուած է յատկապէս՝ Մեծ Եղեռնէն վերապրո՛ղ Հայերուն դեմ, զանոնք ալ բնաջնջելու նպատակով. որպէս զի դադրին պոռալէ եւ հրապարակը աղմկելէ՝ Հայկական Դատին անունով: Եւ որպէս զի Թուրքիոյ ազդեցութեան գօտին աւելի ծաւալի եւ զօրանայ՝ Մերձաւոր Արեւելքի երկիրներու մէջ»:

Ահա այսպես, սերնդե սերունդ, փոխադարձ անվստահությամբ պարուրված, չենք ասում Բացարձակ Ճշմարտությունը միմյանց, որը վերածվում է կործանարար «ջայլամի քաղաքականության», եւ ստացվում է` բոլորը մեր մասին ամեն ինչ գիտեն, նաեւ՝ մեր առավելություններն ու թերությունները, բացի՝ մեզանիցՀամայն Հայությունն այս մասին պարտադիր պետք է իմանա եւ համակարգված ընդդիմանա, որովհետեւ այսպես են կանխվում զանգվածային օրհասները, Ազգի գլխին կախված մահացու վտանգները

Հիշեցնենք նաեւ, որ 2000թ. մարտի 30-ին, Անգլիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը Հայ ժողովրդին ուղղած «Բաց նամակ»-ում նույնպես զգուշացրեց ծրագրավորված 2-րդ ցեղասպանության, Հայոց պետականության հնարավոր կործանման, Արցախի անկախության վտանգման մասին:  Եվ ահա այն ընթացքի մեջ է: Իսկ գիտակցու՞մ ենք արդյոք մենք սա: Մեր անկախ պետականության առաջին իսկ օրից դրսի եւ ներսի թշնամիները մեզ պարտադրում են թուրքասիրական եւ անպատճառ հակառուսական արտաքին քաղաքականություն, որը հրեաց փեսա (եւ նման այլ փեսաների, ասենք՝ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյան) «ՀՀ վարչապետ Սիմոն Վրացյանի՝ 1920-էն ի վեր հետապնդած երազն էԹուրքերուն հետ եղբայրացած՝ հակա-ռուս Հայաստանը…»:  Ահա նաեւ վերջին ժամանակներս Ռուսաստանում (նաեւ՝ այլ երկրներում) հակահայկական տրամադրությունների եւ դրսեւորումների պատճառահետեւանքային կապը, որը զտարյուն ռուսներն էլ դեռ չեն գիտակցում, կամ էլ նրանց նույնպես չեն թողնում, որ գիտակցենեւ ոչ միայն ռուսները չեն գիտակցում դեռեւս:

Իհարկե, ամեն ինչ դեռ կորած չէ, թեեւ սակավաթիվ, բայց ունենք արդար, զգոն եւ իմաստուն ղեկավարներ, ազգային գործիչներ, սակայն, նրանց ձայները հնարավորինս խլացվում են, նրանց գործելու մեծ ասպարեզ չի տրվում, նրանց ոչնչացնում ենՈւստի գերագույն ճիգերի գնով, ազգովի պիտի կարողանանք զանազանել ճշմարիտը կեղծից՝ ապազգային ու հակահայ պատնեշը փլուզելու համար:

Ուրեմն` յուրաքանչյուր Զտարյուն Հայ, պետական այր, քաղաքական ու ազգային գործիչ պարտավոր է բացահայտ խոսել ազգի հետ, կանգնել ազգի կողքին՝ թշնամուն դեմ հանդիման` Հայ-Արիական Ասպետի կեցվածքով, թիկունքից հարվածողներին եւ օտարների կողմից ամեն կերպ իշխանական վերնախավում պահվող, պոռոտախոս կեղծ ազգասերներին, աղանդավորականներին, համասեռականներին ու այլ սանձարձակ ծախու-մոլագարներին զանազանելու, վնասազերծելու համար:

Դե ինչ, հուդազուններին ու նրանց մանկլավիկներին, գաղտնի մասոնական ու եվրահամասեռաաղանդամոլագարներին մի լավ հոխորտալու նոր թեմա տվեցինք:
Բայց թող բոլորն իմանան. մենք հաղթե՛լ ենք ամենազոր ժամանակին եւ անմահ ազգ ենք, իսկ հայի առաքելությունը տիեզերքում անկասելի՛ է…  Սկսվել է տիեզերական գարունը, իր դերի մեջ է մտել նաեւ երկրային գարունը, եւ Հայ Արիացին գենետիկ վերազարթոնքի մեջ է

Եվ վերջաբանի փոխարեն ասենք, որ հայ ազգայնականը երբեք չի գործում որպես հակա որեւէ մեկի կամ ինչ-որ բանիՆա ապրում է հանուն Հայի ու Հայաստանի եւ հայ է՝ առանց մակդիրի (կլինի՝ համայնավար, դաշնակցական, քրիստոնյա, ռուսամետ կամ արեւմտամետ, հակաթուրք, հրեա չսիրող եւ այլն):

Հականերով գործում են նրանք, ովքեր դեմ են Հայության ու Հայաստանի շահերին, ովքեր ապրում են դավադրություններով ու նենգություններով, ազգին թալանելով, այլերի սեփականության եւ ունեցվածքի հաշվին տզրուկի նման սնվելովՄենք պարզապես բնականորեն ապրում ենք մեր Ազգի ու Պետության հոգսերով, առաքելությամբ, ավանդական ազգային ու առաքինի համամարդկային արժեքներով, Տիեզերական Արարչադիր Օրենքներին համապատասխան էությամբ ու կացութաձեւովՈվ մեզ դեմ է՝ դեմ է ԱՐԱՐՉԱԿԱՆԻՆ:

Մենք՝ տեր մեր առաքելությանը՝ արարում ենք, եւ ոչ՝ ավերում: Արթնացի՛ր, հա՛յ մարդ, արթնացի՛ր ու ճանաչի՛ր ներքին եւ արտաքին թշնամիներիդ, որոնք նույնատիպ են՝ մեկը մեկից դաժան

Քայլի՛ր քո՛ արահետով, ո՜վ հայորդի, եթե մյուսը նույնիսկ թագավորական ճանապարհ է:

Քայլի՛ր առանց կասկածելու, շրջվելու եւ վախենալու:

Հաղթանակը մե՛րն է, եւ այն կնքվելու է բոլոր Հայկական Աշխարհներում՝ վերից-վար՝ տիեզերական եւ երկրային: Այսպես լինելու է նաեւ Հայ Աստվածների Կամքով
Հետեւենք միա՛յն Հայ Գենին

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=134022854246707&id=100029169784366 - Այլասերնե՞ր, թե՞ Այլազգիներ

- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internalԱրմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn

- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։