Բազում են Արա Արարչի բնական որակները մարմնավորող զորությունները: Նրանց մեջ գլխավորները՝ աստվածները՝ արարչական գերագույն խորհուրդը կրող զորություններն են, որոնցից յուրաքանչյուրը կրում է Անահիտ Աստվածամորով նորոգված արարչական որեւէ գերագույն խորհուրդ՝ զորության, սիրո, իմաստության, պտղաբերումի, եւ աստվածներն էլ, իրենց Արարիչ Հոր պես, բացարձակ են, հավերժ, համատիեզերական: Ցնդածները, քթի տակից վեր չնայողներն են միայն ասում, որ աստվածները «մարդիկ են եղել», կամ էլ՝ «մարդն է նրանց ստեղծել», հետեւաբար, որ նրանք մարդու կողմից մի օր ճանաչվում են որպես աստված, մի օր էլ՝ չաստված, մի օր կան, մի օր էլ, երբ մարդը որպես թե ինքնագիտակցության է գալիս, չկա՜ն (այսպիսի «դասեր» էր, օրինակ, մեզ մի օր տալիս Գրիգորիս «լուսավորիչ» հորջորջյալը, աստվածամերժը մեզ՝ հայերիս, աստվածապաշտներիս, աստվածների՝ որպես այդպիսիների պարզորոշ ընկալողներիս): Բացարձակ է Արարիչը մեր, եւ բացարձակ է նաեւ նրա որակները մարմնավորող ամեն աստված: Եվ բացարձակը Արտով է, այլ տիեզերական զորությունների հետ միասին, կերտվում: «Արարչից բխող տիեզերական օրենք-օրինաչափություն է դա, որ պահպանում է բացարձակությունը բնության, ոգու, ծագումի ու արարումի: Արարչի կամքով Միհրը բյուրաչյա՝ ինքն Արտի Աստված, ինքը՝ Արտավազդ, ինքն է հաստատում օրենքը Արտի բարձր երկնքում ու երկրի վրա, բնության մեջ ու մարդաշխարհում: Եվ գիշեր-ցերեկ հսկում է անվերջ Արտի կիրառումը տիեզերական անհունության մեջ» (Ուխտագիրք): Արդարը՝ աստվածային Արտի՝ տիեզերական բնական օրենք-օրինաչափության ընկալումն ու ապրումն է մեզանում: Եվ հենց ըստ Արտի, բացարձակն է լոկ արդար: Մնացածները՝ կիսատ-պռատները, խառնածինները, թույլերը, «ոչինչները»…, չեն կարող բնավ արդար լինել: Ահա եւ հենց այդպիսիք էին, որ Արտավազդ Միհրի կամքին հակառակ, աշխարհի մութ ծակուծուկերի մեջ, չարի աստծո շնչով արբեցած, օրերից մի օր անօրինությունը նյութեցին, անօրինությունը՝ օրենքի զգեստով: Եվ բազո՜ւմ այդպիսի «օրենքներ» հորինեցին՝ «օրենք» ոճիրի, «օրենք» բռնության, «օրենք» պատժելու…, ու հորինում են (վկան՝ այսօրվա դեմոկրատիան ու լիբերալիզմը): Աշխարհի այդ՝ գետնին կառչած «անապատական ցիռերն» (Նարեկացի) էին, որ օգտվելով տիեզերական ձմռանը արիների՝ Միհրական օրենք-օրինաչափությունը երկրի վրա պահողների տկարանալուց, չարի աստծո հովանավորությամբ Միհր աստծուն, նրա Արտի օրենքը մերժեցին, մարդուց «աստված» ծնեցրին, ու նրա՝ զուտ մարդկային հազար ու մի թուլությունից ծնված «օրենքները» գցեցին մարդկության ու երկրի ջանը, որից հայ ազգն ու նրա բնօրրանն առավել չափով տուժեցին: Բայց գալու է, ինչպես ասում է հինավուրց առասպելը, Տիեզերական Գարուն, Հուր-Աստվածը՝ Վահագնը, իր հրեղեն զորությամբ վիշապաքաղ է անելու, Վիշապի կողմից Մասիսի խոռոչում շղթայված Միհր աստծուն ազատելու է, Արտի աստվածը դուրս է գալու վիհից եւ իր երկրային եղբոր՝ Արիի հետ երկրի վրա վերհաստատելու է իր՝ Արարչից բխող աստվածադիր օրենքը: Եվ էլ չի լինելու դատող ու դատվող, ամենքը ապրելու են Արտի օրենքով: Ահա եւ, հնուց ի վեր, ձմեռային արեւադարձի օրը՝ դեկտեմբերի 21-22-ին, երբ գիշերները սկսում են կարճանալ, իսկ ցերեկները՝ երկարել, եւ երկրի վրա վերստին արտի օրենքի պահապան լույսն է սկսում շատանալ, արի ցեղը տոնում է Արտի աստծո ծննդյան տոնը՝ իրենում դրանով նորոգելով աստծո սահմանած տիեզերական օրենք-օրինաչափության խորհուրդը: Այս տարի, արիական հավատքի մերօրյա պահապան Արորդիների Ուխտը, Հայ Արիական Միաբանությունը տոնը նշեցին Էրեբունիում՝ հինավուրց արիաց մայրաքաղաքի տեղում: Մասնակցեցին նաեւ ՀՀ եզդի համայնքի ներկայացուցիչներ (hիշեցնենք, որ եզդիները եղել եւ մնացել են արեւապաշտներ): Քրմական ծեսից հետո, գինեձոներով փառաբանվեցին Հայ Աստվածները, Տիեզերքի Արարիչը եւ Հայոց Նախնիները: Փա՜ռք Միհրին, փա՜ռք Արտին, փա՜ռք Լույսին: (Ի դեպ, օրեր անց էլ քրիստոնեական աշխարհը, Հայաստանյաց եկեղեցին հունվարի 6-ին, մնացածներն էլ՝ դեկտեմբերի 26-ին են տոնելու իրենց «աստծո»՝ Հիսուսի ծննդյան, այն համարելով «սուրբ ծնունդ», տոնը: Տոնակատարություն, որը տակավին գալիս է հռոմեական կայսրությունից, որտեղ ձեւավորվող քրիստոնեական քարոզիչներն ի դեմս Միհր աստծո պաշտամունքի՝ միհրականության, ունենալո Սերգեյ Մանուկյան
«Լուսանցք» թիվ 47 (86)
վ լուրջ մրցակից դավանանք, նենգամտորեն արիների միջից հանեցին նրանց աստծո պաշտամունքը: Միհր Աստծո ծննդյան օրը գողացան: Այդ օրը, ավելի ստույգ՝ դրանից մի քանի օր հետո եկող օրը դարձրեցին իրենց «մարդու որդու» ծննդյան օրը, որը, ինչպես վկայում են նորկտակարանային հիսուսապատումները, բնավ էլ այդ օրը չի եղել. Հիսուսը ծնվել է աշնանային տաք եղանակներին, երբ «հոտաղներն ու անասունները բաց երկնքի տակ էին մնում»: Ահա թե քրիստոնյաներն իրենց իսկ «աստծո» ծննդյան օրվա հետ կապված ի՜նչ զեղծարարություն են արել…):
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- ԵՀ-ն հրաժարվել է մեկնաբանել միջուկային փորձարկումները վերսկսելու ԱՄՆ-ի մտադրությունը
- Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու. Արսեն Թորոսյան
- ՀԱՄԱՍ-ը մտադիր է հոկտեմբերի 30-ին Իսրայելին փոխանցել երկու պատանդների մարմինները․ Al Hadath
- Իմ վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, բայց ես մի պատվիրակ եմ. Արսեն Թորոսյան
- Հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- Զեղծարարները լավ նախապատրաստված են, մի՛ տրվեք սադրանքների. ԲՏԱ նախարար
- Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ․ նախարար
- Թրամփը փորձում է դրախտում տեղ վաստակել Գազայում և Ուկրաինայում իր խաղաղարարությամբ․ NYT
- Հովհաննավանքում կատարվողը պղծություն է, եկեղեցին ենթակա է վերասրբագործման. Մայր Աթոռ
- ՔՊ–ի պատվիրակներն են որոշելու, թե առաջին 30 հոգին ինչպես են դասավորված լինելու կուսակցության ցուցակում. Թորոսյան
Unknown Feed



Armenian