Միհր Աստծո տոնն է եւ ձմեռային արեւադարձ.- Տոնում են հայ արիականներն ու համախմբված հեթանոս-արիադավան ազգայնականները…

Այս տարի եւս ձմեռային արեւադարձին հայ արիները նշեցին Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնը: Դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Հայ Արիական Միաբանության ներկայացուցիչները 4 բոցկլտացող կրակներով դիմավորեցին արեւեծագը եւ միաժամանակ արեւագալը՝ Գառնո տաճարի հարակից ձորակում:

Միհրի Վերածնուևդը երկրային տոների է վերածվում եւ նշվում է դեկտեմբերի 23-26-ն ընկած ժամանակահատվածում: Այսօր տոնական օրերի բացումն էր եւ հայ արիներն առավոտ լուսո այցելեցին Գառնո տաճար, որը Միհր Աստծո տաճարն է, ապա վերադառնալով Գառնո ձոր, հայ արի քրմերի օրհնությամբ կատարեցին ծիսական արարողություն, որում փառաբանվեց Հայ Աստվածը, փառաբանվեց նաեւ ձմեռային արեւադարձից արթնացող ԱրէգԱկը, որը Միհր Աստծո Երկրային Խորհրդանիշներից է (Արեւ-Աստված), որպես Արդարության Լույսի Աղբյուր…

Օրվա երկրորդ կեսին հայ արիներին միացան համախմբված հեթանոս ազգայնականները եւ կատարվեց հերթական ծիսական արարողությունը եւ ծիսական մեծ կրակը վառվեց դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերից այրվող 4 կրակներից, որոնք այդ ընթացքում պատկերում էին խորհրդանշական քառանկյուն, որը որպես փակ համակարգ  ներառում էր հայ արիների ազգային նպատակներն ու դրանց իրականացման հաղթական տեսլականը…  

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ներկայացուցիչները փառաբանեցին նաեւ Հայ Աստվածային Համակարգը եւ Տիեզերքի Արարչին: Այդ ժամանակ Միհրադարձի ծեսի եւ Ձմեռային արեւադարձի փառաբանությանը ընկերակցեց ներկաների խրոխտ պարը՝ Արեւապարը՝ հայացքներն ուղղված դեպի արեւելք, որի ընթացքում հայ արի քրմերը փառաբանման ծիսակարգ կատարեցին նաեւ Երկրում Հայ Ազգի ու Հայաստանի վերազարթոնքի ու հարատեւության, Տիեզեաաշխարհներում Հայ Տեսակի առաքելության վերագտնման ու իրականացման համար…

Միհր Աստծո Վերածննդի տոնական օրերը շարունակվում են:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

23.12.2018թ

Հ.Գ. – Հայերը իրենց Աստվածների տոնը որպես ծնունդ-վերածնունդ են հիշում ու նշում, քանի որ երկրային պատկերացումներուվ նշել են՝ Աստվածներին իրենց հոգում գոնե տարին մեկ անգամ վերզգալու նպատակով:

Ամենապարզ բացատրությամբ՝ արի հայերն ինչպես իրենց հարազատների ծնունդ են նշել ամեն տարի, այդպես էլ ցանկացել են իրենց մեջ վերածնել Հայ Աստվածներից յուրաքանչյուրին՝ դա նշելով իբրեւ հոգեսնող ծնունդ կամ վերածնունդ:  
Պարզ է, որ Հայ Աստվածները նոր չեն ծնվում եւ Աստվածները չեն էլ առհասարակ չեն մահանում, քանզի ՆՐԱՆՔ Արարչածին Տիեզերական Հավերժող Զորություններ են: Եվ ինչպես նշվեց, պարզապես հայ մարդը (այլ մարդիկ) ամեն տարի նշում է իր Աստվածների ծնսւնդ-տոնը՝ դրանով փառավորվելով եւ փառաբանելով ՆՐԱՆՑ ծնունդը:

Իսկ առհասարակ Աստվածներին եւ Տիերզերքի Արարիչին, Ով Աստվածներին Արարողն է նաեւ… պետք է հիշել եւ հիշում ենք ամեն օր, ինչը ոչ միայ հոգու պարտքն է…

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։