Յուրաքանչյուր ազգ կամ պետություն հարատևում ու զարգանում է, երբ անխոցելի եւ հակազդող է նրա անվտանգության համակարգը: Երբ այն առնվազն մեկ քայլ առաջ է բոլորից…
Այս համակարգը ամենառազմավարականն է բոլոր ազգային ու պետական համակարգերի մեջ, ուստի մեր փառահեղ նախնիները մշտապես կատարելագործել ու հզորացրել են այն, հասցնելով կատարելության, որն էլ հազարամյակներ շարունակ նպաստել է հզորագույն Հայկական արքայությունների, պետությունների գոյատեւմանը:
Այս համակարգում կիրառվել (այժմ էլ որոշակիորեն կիրառվում) են գաղափարա-քաղաքական, հոգեւոր-հավատքային, ռազմա-պաշտպանական, լեզվա-կրթական, բնապահպանական–առողջապահական, բարոյա-հոգեբանական, գիտա–մշակութային, արտաքին ու ներքին տարաբնույթ քայլերի եւ այլ հայեցակարգեր, սակայն, Ամենազորավորը Ոգեղեն–Տիեզերական Զորություններն են եղել, որոնք այսօր թաքնագիտական (գաղտնագիտական) շղարշով են պարուրված ու կիրառվում են սովորական աչքի համար անտեսանելի ձեւերով:
Ցավոք, մեզանում սա թերի մնացած հասկացողություն է…
Այս իմացությամբ եւ իմաստությամբ կարելի է տկարացնել (տխմարացնել) ժողովուրդների ու քանդել պետություններ (ինչը կիրառվում է աշխարհի գաղտնի տերերի կողմից…), շատ հարցեր լուծելով առանց զինված կամ այլ ձեւրի բացահայտ ընդհարման:
Ցավոք, այս ունակությունից մենք դեռեւս նպատակային կերպով չենք օգտվում (այլապես հայն ու Հայաստանը այլ կարգավիճակում կլինեին), որի հնարավորություններն ունենք Գենետիկորեն ու Արարչական է մեր այդ Զորությունը՝ Ի Սկզբանե…
Հայ Տեսակի Գենն Արարչակնիք է եւ հիշողությամբ կրում է Տիեզերածնությունից ցայսօր բոլոր իրադարձությունները… պարզապես կարողանալ է պետք կարդալ կամ լսել Գենի Ձայնը…
Հայկականության, հայաճանաչության, հայակրոնության (Հայիզմի) առաջընթացն է Հայի Գենետիկ-Ծինաբանական Վերազարթոնքի աԱռհավատչյան…
Իսկ հիմքում՝ հայկական լեզվամտածոսությունն է – Լեզուն՝ Գենի արտահայտչամիջոցն է եւ ոչ հայեցի լեզվամտածողությունը չի կարող լսել, ապաեւ արտահայտել Գենի Ձայնը՝ Խոսքը… Այսպիսով՝ չի կարող լսելի լինել նաեւ Հայ Աստվածների Ձայնը…
Թաքնագիտությունը ոչ միայն Երկնային ու Երկրային հարցեր է լուծում, այլեւ՝ գերխնդիրներ, թույլ է տալիս առնչվել Տիեզերաաշխարհների հետ եւ ինքնին Բացառիկ երեւույթ է Բացարձակին հասնելու համար…
Հայաստանի Հանրապետության (ներառյալ Արցախի) ներկայիս անվտանգության համակարգը շատ հեռու է նախահեթանոսական նախնյաց միջակության սանդղակից, անգամ նախաքրիստոնեական ունակությունների սանդղակից… ուստի կատարյալ լինելուց մասին չարժե անգամ խոսել:
Ուստի մեր պետության եւ համայն հայության գերխնդիրն է կառուցել ու շարունակաբար արդիականացնել Հայոց Անվտանգության Համակարգը, ինքնատիպորեն զարգացնելով նշված ոլորտներից յուրաքանչյուրը եւ, իհարկե թաքնագիտությունը, Տիեզերքի Երկրային Դարպասներին մոտենալու եւ Երկնքի ու Երկրի Զորությունները համադրելու համար՝ վասն Հայի ու Հայաստանի…- www.hay.org
https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
– https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի–www.hayary.org գլխավոր խմբագիր
– https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ



