2019 թվական.- Շնորհավորանքներ համայն հայությանը՝ հայ արիադավան-հեթանոսներին եւ հայ քրիստոնյաներին՝ իրենց տոնական օրերի կապակցությամբ…

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) իրենց շնորհավորանքներն են հղում՝

- Հունվարի 1-ին սրբազնացած հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան 133-րդ, իսկ հունվարի 14-ին՝ Նդեհյան Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 87-րդ տարեդարձի առթիվ: Ցեղակրոն  հայորդինշանակում է ցեղն իր մեջ կրող՝ հայի գենը շարունակող արորդի, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած աննահանջ հայ:

Փա՛ռք Հավերժական Կյանք մտած Գարեգին Նժդեհին, ով վերականգնեց Հայ Աստվածամարդու (Աստվածների հետ խոսող) վերածնունդը եւ փա՛ռք փառահեղ Հայ Նախնյաց:

- Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների Նոր տարին - Քրիստոսից հետո 2019 թվականը՝ մաղթելով բարօրություն, երջանկություն եւ հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ի նպաստ ազգի զորացման, զարգացման ու առաջընթացի:

- Շնորհավորում ենք Սփյուռքի հայությանը՝ մաղթում, որ համայն հայությունն ի վերջո բռնի տունդարձի ճանապարհը, ինչը կարող է իրականություն դառնալ միայն Հայոց Հայրենիքի ու Հավատի վերագնահատման եւ հիրավի ազգային պետության (ո՛չ հանրային՝ Հանրապետության) ուղին բռնելու դեպքում… 

Թող վերագտնի՛ աշխարհասփյուռ հայն իր արմատը-ակունքը, ծինաբանական որակները, ինքնությունն ու էությունըԹող համայն հայությունն ապրի հայաշու՛նչ եւ հայաբնու՛յթ, հայակե՛րտ ու հայակա՛մք Հայրենիքում:  

Այսպե՛ս կարող կլինենք իրականացնել Ազգահավաքի ու Հողահավաքի սրբազան ծրագիրը, որը Հայի Առաքելության՝ Երկնքում եւ Երկրում վերահաստատման երաշխիքն է: Ուստի՝ հայությանը մաղթում ենք հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի (Հայկական ամբողջ բարձրավանդակում՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման հիմքով արդեն կայացած) եւ Միասնական Ազգի վերակերտման ճանապարհին

Հայի գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 35-40 մլն. (շուրջ 200 երկրներում բնակվող բացահայտ եւ ծպտյալ հայերով) մեր ազգակիցներին է ուղղված նաեւ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համածմբման համազգային շնորհավորանքը:

Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ ու ազգափոխված ավելի քան երկու տասնյակ միլիոն) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ ժամանակի հրամայականով պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջինչը թույլ կտա աշխարհի մոտ 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը՝ վասն հոգեւոր հայադարձի, եւ դեպի ազատագրված եւ ազատագրվելիք հայրենիք՝ հայի վերադարձի…

Շնորհավորում ենք նաեւ՝
- 
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 25-ամյակը (հիմնադրվել է 1993թ. դեկտեմբերի 15-ին):
- 
Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 10-ամյակը (2008թ., Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնի օրը՝ դեկտեմբերի 22-ին):

 Հայ Արիական Միաբանության ձեւավորած Քրմական Խորհրդի (Հոգեւոր Հանձնախմբին կից)՝ 8-ամյակը (2010թ. դեկտեմբերի 22-ին)

- Այս տարի լրացավ նաեւ «Լուսանցք» շաբաթաթերթ 10-ամյակը (հիմնադրվել է 2008թ. մարտի 15-ին), որը վերջին ամիսներին ժամանակավորապես դադարեցրել է հրապարակումը համապատասխան հայտարարությամբ:

Բարի վերադարձ:

Փա՛ռք Տիեզերքի Արարչին, որ Հայ Տեսակ է Արարել: Փա՛ռք Հայ Աստվածներին: Փա՜ռք Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Հայոց Նախնյաց: Փա՜ռք Հայ Ազգին ու Հայք-Հայաստանին

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդ

2018թ. դեկտեմբերի 30 - քաղաքամայր Երեւան

Հ.Գ. – Հին տոմար. հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին

Աշխարհի մի շարք երկրներում, ըստ ավանդույթի, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը նշվում է Հուլյան` հին տոմարով Նոր տարին: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Երկու տոմարներով նոր տարվա միջեւ տարբերությունը 20 եւ 21-րդ դարի առաջին կեսին 13 օր է: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին:

Ըստ Qahana.am կայքի, Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատել է, որ Հուլյան (հին) տոմարը մինչեւ 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի եղավ գարնանային գիշերահավասարից` մարտի 21-ից, որովհետեւ գարնանային գիշերահավասարը փոխանակ 325թ., Նիկիայի ժողովի որոշման համաձայն մարտի 21-ին հանդիպելու, հանդիպել էր մարտի 11-ին` այսինքն 10 օր առաջ: Այդ պատճառով Գրիգոր 13-րդ պապը հմուտ աստղաբաշխների մասնակցությամբ ժամանակի հայտնի աստղագետների եւ մաթեմատիկոսների հաստատել են նոր տոմարը:

Գրիգոր 13-րդը կարգադրել է 1582թ. հոկտեմբերի 4-ին (հինգշաբթի) հաջորդող համարել ուրբաթ` հոկտմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582 թթ. ընթացքում: Այսպիսով 1583թ-ից սկսած գիշերահավասարի սխալն ուղղվում է:

16-20-րդ դարերի ընթացքում հուլյան (հին) եւ գրիգորյան (նոր) տոմարների միջեւ տարբերությունը կազմել է 13 օր: 21-րդ դարի կեսերին հուլյան (հին) եւ գիրգորյան (նոր) տոմարների միջեւ տարբերությունն արդեն կկազմի 14 օր:

https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյանը 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։