Հրաշալի գրվածք է այս օրերին (…Մի տղա հարցրեց իր հորը. «Ինչպես եք ապրել նախկինում»…), որ ներկայացված է ստորեւ, բազում հուշեր է արթնացնում, նաեւ ստիպում կիսվել սեփական մտքերով…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Իմ խոսքը

Այո՛, գրվածքը կյանք ապրած է, քանզի այդ կյանքն ապրել է դրա հեղինակը, կարծում եմ այդպես է

Եվ գրվածքի մտորումներ մեջ հասկանում ես, որ դեռ ասելիք կա

Մենք էլ մի քանիսը կասենք, որ նաեւ այն սերոքւնդն ենք, որ բարձր մակարդակի վրա հասցրեց ընտանիքի միասնության գաղափարը, բարեկամ-հարազատի հետ անմիջական եւ պարբերական կապերը, հարեւանության հետ համերաշխ ու համատեղ ապրելու կարեւորությունըՄեծի ու փոքրի հարաբերությունների իրական արժեւորումը, տղայական խոսքի ու կեցվածքի անհրաժեշտությունը

Մենք այն սերունդն ենք, որ կարողացանք հարյուրամյակների թմբիրից վերհանել-վերականգնել 1918-ի վերընձյուցված հայոց անկախ պետականությունը՝ 1988-ի բուռն ազգային զարթոնքից եւ արցախյան ազատամարտից հետո

Կարողացանք պատերազմել ու հաղթել, քանզի կարողացանք տոկուն թիկունք ստեղծել՝ 1988-ի ավերիչ երկաշարժի, 1990-ականների սովի, մթի ու ցրտի տարիներինադրբեջանական կոտորածներից մի կերպ փրկված փախստականների եւ հայաբնակ գյուղերի մեծածավալ գաղթի պայմաններումխորհրդային ու թուրքական հակահայ քարոզչության եւ քաղաքականության անընդհատ հարվածների ներքո

Մենք այն սերունդն ենք, որ կարողացանք անհավատալի դժվարին ու դաժան պայմաններում դարեր անց հայրենի հողեր ազատագրել, Հայաստան աշխարհի զավթված հողերի մի փոքր մասն Արցախի հետԵվ գիտակցում ենք, որ սա առաջին քայլն է Միացյալ Հայաստանի վերակերտման ճանապարհին…  

Մենք այն սերունդն ենք, որ մարդկայինի ու համամարդկայինի, ազգայինի ու միջազգայինի համադրությունը գտնելով՝ նաեւ աննպաստ տարբերակումներն ենք զանազանելԱյդ սարդոստայնում ինչպես շատ այլ, այնպես էլ բարոյա-հոգեբանական արժեհամակարգն ենք կարգի հրավիրել

Մենք այն սերունդն ենք, որ կարողացավ վերաարժեւորել Հայաստանի ու հայության դերը միջազգային թատերաբեմումԱմրագրեց Հողահավաքի ու Ազգահավաքի տեսլականը մեզանում

Մենք այն սերունդն ենք

* * *

Թաթուլ Մանասերյան / Հունվարի 8, 2019, ժամը 10:30-ին

Ահա և ավարտվեցին տոները: Այսօր մեռելոց է: Շատերը ջանասիրաբար գնալու են իրենց հարգանքի տուրքը մատուցելու նրանց, ովքեր գոնե ֆիզիկապես բացակա են: Իսկ գուցե նման օրերը նաև առիթ են՝ մտորելու, որ առավել կարևոր է նկատել, հիշել և գնահատել միմյանց քանի դեռ ողջ ենք ու կարող ենք ավելի լիարժեք վայելել մեզ բաժին հասած կյանքը: Չգիտեմ, թե ով է այս տողերի հեղինակը /թարգմանելիս մի փոքր խմբագրել եմ/, բայց շատ դիպուկ է ասված ամեն ինչ ու մտորելու լուրջ տեղիք է տալիս

Մի տղա հարցրեց իր հորը. «Ինչպես եք ապրել նախկինում»:

առանց տեխնոլոգիաների, առանց ինտերնետի,
առանց համակարգիչների
առանց հեռուստատեսության, …
առանց օդորակիչների,
առանց բջջային հեռախոսների »:

Հայրը պատասխանեց. «Ինչպես ձեր սերունդից շատերն են այսօր ապրում»

առանց աղոթքների
առանց կարեկցանքի
առանց պատվի
առանց հարգանքի,
առանց ամոթի
առանց համեստության
առանց կարդալու:
Մենք, 1960 թվականին, դրանից մի քանի տարի առաջ կամ հետո ծնված մարդիկ, օրհնված ենք: Մեր կյանքը կենդանի ապացույց է:

Երբ խաղում էինք և հեծանիվ էինք քշում կամ պարզապես անիվ գլորում, մենք երբեք չենք կրել սաղավարտներ:
Դպրոցից հետո հոլ, պահմտոցի և այլ խաղեր էինք խաղում մինչեւ մայրամուտ:
Մենք շատ քիչ ենք դիտել հեռուստացույց:
Մենք խաղում էինք իրական ընկերների հետ, ոչ թե ինտերնետի ընկերների
Եթե ​​մենք երբեւէ ծարավում էինք, ապա խմում էինք ծորակից, ցայտաղբյուրից, այլ ոչ՝ շշալցված ջուր:
Մենք ավելի քիչ էինք հիվանդանում, թեեւ նախկինում մենք կիսել ենք ջրի կամ հյութի բաժակը բազմաթիվ ընկերների հետ: Մեր ծնողները մեզ բուժել են ավելի պարզ մեթոդներով՝ թեյով ու մուրաբայով կամ շատ մատչելի դեղերով :
Մենք երբեք չենք իմացել, թե ինչ է ավելորդ քաշն ու խոլեստերինը, թեեւ ամեն օր շատ հաց ու կարտոֆիլ կամ յուղոտ կերակուր ենք օգտագործել::
Մենք հաճախ մեր ձեռքերով ենք ստեղծել մեր խաղալիքները,՝ պարսատիկներ, հոլ, շվի և փոխանցել մեր ընկերներին ու հարազատներին, եւ նրանց հետ երկար խաղոացել դրանցով: Մենք իրար հետ կիսել ենք խաղալիքներ ու հետաքրքիր գրքեր:
Մեր ծնողները հարուստ չէին: Նրանք մեզ սիրել են ու չնայած թվացյալ աթեիզմի դարաշրջան էր, սովորեցրել են գնահատել հոգեւորը, ոչ թե նյութականը, մեզ ներարկել են իրական մարդկային արժեքներ` ազնվություն, հավատարմություն, հարգանք, ջանասիրություն:
Մենք երբեք չենք ունեցել բջջային հեռախոսներ, DVD- ներ, play station-ներ, XBox, վիդեո խաղեր, անհատական ​​համակարգիչներ, ինտերնետային զրույցներ, բայց մենք իրական ընկերներ ենք ունեցել:

Մենք այցելել ենք մեր ընկերներին առանց հրավերի և մեզ միշտ հյուրասիրել են ոչ թե պատվիրված կամ արագ պատրաստված անհայտ սնունդ, այլ պարզ ու համեղ տնական կերակուր:

Մեր հիշողությունները սեւ ու սպիտակ լուսանկարներում էին, բայց դրանք պայծառ ու գունագեղ էին, մենք ընտանեկան ալբոմներով ենք տեսել մեր նախնիներին և մինչև հիմա խնամքով պահել ենք նրանց նկարները:

Մենք աղբարկղեր չենք նետել գրքերը, մենք նրանց հետ ենք մեծացել ու հասակ առել:

Մենք չէինք կարող քննարկման դնել սեփական կյանքը կամ անվերջ քննարկել ուրիշների կյանքը. քանի որ դա համարում էինք բամբասանք, մինչդեռ նոր սերունդը հսկայական ժամանակ է վատնում դրա համար Ֆեյսբուք-ում և Instagramme-ում՝ աջ ու ձախ քննարկման նյութ դարձնելով այնքան նվիրական ընտանեկան գաղտնիքները:

Մենք բացառիկ եւ առավել հասկացող սերունդ ենք, որովհետեւ մենք ենք վերջին սերունդը, որը լսել և հնազանդվել է իր ծնողներին:

և առաջինն ենք, որ պետք է խոնարհաբար լսենք մեր երեխաներին *.

Սակայն արժե հիշել նաև, որ մենք ենք այն սերունդը, ովքեր, արարել են այսօրվա բարձր տեխնոլոգիաները և օգնել ու սովորեցրել են ձեզ, թե ինչպես օգտագործել այն, ինչը նախկինում երբեք գոյություն չուներ, հատկապես այն ժամանակ, երբ մենք ձեր տարիքում էինք:
Մենք սահմանափակ քանակությամբ մարդկային էակներ ենք:
Վայելեք մեզ:
Սովորեք մեզանից:
Գնահատեք մեզնախքան մեր անհետանալը:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։