Կրկին Ռուսաստան-Բելառուս միություն խա՞ղը… – Եվրամիությու՞ն, թե Եվրասիամիությու՞ն… Թե՞ մեկ այլ բան…

Թվում էր ԱՊՀ-ի նոր ԽՍՀՄ-ականացման ծրագիրը մեռավ ԵԱՏՄ-ի ստեղծմամբ, որտեղ ավելի շատ երկրներ է ակնկալվում ներգրավել Եվրասիական տարածքից, սակայն դաշնային հիմքերով: Բայց… Ռուսաստան-Բելառուս միության նոր երգը երեւի թե կնորոգի ԱՊՀ-ն կամ կվերափոխի ԵԱՏՄ-ն կամ…

Ըստ ամենայնի, ամեն բան կախված կլինի Եվրամիության նորովի ձեւավորման հետ, երբ Մեծ Բրիտանիան (որի հետ է ԱՄՆ-ն), Ֆրանսիան, Գերմանիան ու այլ եվրաերկրները կորոշեն ԵՄ ապագան՝ կմնա այն նույն կարգավիճակով, թե Եվրոպան նոր դեմք կունենա…
Ռուսաստանի եւ Բելառուսի միավորման մասին խոսք չկա, այս օրերին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս հարցը եւս արծարծվել է ու Բելառուսի նախագահը պատասխանել է, որ «քաղաքական օրակարգում Ռուսաստանի հետ ինտեգրման մասին հարց չկա»: Այս մասին տեղեկատվություն էտրվել նաեւԲելառուսի նախագահի պաշտոնական կայքում: Նշված է, որ այդ կարծիքին է նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:  

Հիշեցնենք, որ տարիներ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է ռուսական կողմին այս խնդրին պատշաճ ուշադրություն չդարձնելու համար եւ Ռուսաստան-Բելառուս միության քննարկումները դադարեցվել էին: Սակայն, ըստ մի շարք լուրերի, Բելառուսը հավասար պայմաններ էր փորձում ստանալ այդ միությունում, ինչն էլ Ռուսաստանին հեռու է պահել պայմանագրի կնքումից եւ հարցը պարզապես ձգձգվել է…
Հիշեցնենք նաեւ, որ այս միության մասին խոսք գնաց այն ժամանակ, երբ կարծիք կար, որ ԱՊՀ-ն պետք է փորձի վերականգնել նախկին ԽՍՀՄ-ի մեկ այլ տարբերակը, որին զուգահեռ արծարծվում էր Ռուսաստան-Բելառուս՝ մեկ պետություն դառնալու հեռանկարը, ինչը կարծես պիտի օրինակ ծառայեր ԱՊՀ երկրների համարնախկին ԽՍՀՄ-ի տարածքը Ռուսաստանին կից պահելու համար…
Եվ ահա այսօր, երբ որոշակիորեն սասանվում են ԵԱՏՄ հիմքերը, պայմանավորված Հայաստանի հետ բացահայտ հակադրված քաղաքականությամբ (մեր երկիրը Կովկասում միակն է որպես ՀԱՊԿ անդամ եւ ՌԴ ռազմական դաշնակից), Բելառուսի ղեկավարը նշում է, որ Ռուսաստան-Բելառուս միավորման մասին խոսակցությունն այսօր չափազանց շատ է նաեւ ռուսաստանցիների շրջանում: Բացի այդ, ըստ նրա, «Ուկրաինայի եկեղեցու հետ կապված իրավիճակի համապատկերին հարցեր են ծագել նաև Բելառուսի եկեղեցու ավտոկեֆալիայի վերաբերյալ»: Նա համարում է, որ դրանք հասարակության մեջ շրջանառվող հիմար հարցեր են:- www.hayary.org 

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքիwww.hayary.org գլխավոր խմբագիր
– 
https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։