Շնորհավորում ենք Հայությանը.- Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Ցեղակրոն ուսմունքը բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է…

Հունվարի 14-ին սկսված՝ Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա առիթով Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը նախատեսել են տոնական եւ թեմատիկ միջոցառումներ …

Այս տարի եւս ուխտագնացություն կլինի դեպի Գարեգին նժդեհի մասունքների վերաթաղման 3 սրբավայրերը: Ուխտագնացները կայցելեն Վայոց Ձորի Սպիտակավոր Վանք, որի բակում վերաթաղված է Մեծ Սպարապետի մասունքների հիմնական մասը, հետո կայցելեն Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիր եւ կգիշերեն Խուստուփ լեռան լանջին:

Հունվարի 15-ի  առավոտյան ուխտագնացները ծիսական արարողություն կկատարեն նաեւ Խուստուփի լանջին վերաթաղված մեծ հայորդու շիրիմի առջեւ եւ ինչպես մյուս սրբավայրերում, այստեղ եւս կփառաբանեն հայ աազգային եւ պետական գործիչ, գաղափարախոս եւ իմաստասեր, զորավար Գարեգին Նժդեհին՝ ազգին զենքով ու գրչով անմնացորդ ծառայելու, ազգային գաղափարախոսության հիմքը Ցեղակրոն ուսմունքով շաղախելու համար: Ցեղակրոն ուսմունքը հենց իրենով ցայսօր ամենահամահավաք ազգային գաղափարաբանությունն է, որ նաեւ արդիական է ու արմատական:

Հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների համար սա հատկապես ոգու տոն է, քանի որ ցեղն իր մեջ կրող, ցեղի համար ապրող հայն է լինելու Միացյալ Հայաստանի կերտողն ու տերը:

Եվ երեկոյան Երեւանում կհավաքվեն ուխտագնացության մասնակիցները՝ տոնելու եւ փառաբանելու Գարեգին Նժդեհի ծննդյան 133-ամյակը եւ Մեծ հայի հիմնած Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 87-րդ տարեդարձը:  

Ասել եւ ասում ենք, ամեն հայ ցեղակրոն էՑեղի Գենը կրում է իր մեջինչը պարզապես գիտակցել է պետք… Ցեղակրոն ուսմունքը բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է:

Ցեղակրոն  հայորդի – նշանակում է հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ:

Եվ  Հայի Գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 3-4 տասնյակ միլիոն (նաեւ ծպտյալ, ազգափոխված կամ այլակրոն դարձած) հայերին է ուղղված մեր համազգային շնորհավորանքը: Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի շուրջ 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը:

Ասել եւ ասում ենք, Ցեղակրոն հայը ամբողջական Հայաստանի տերն է լինելու եւ հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 1-ը եւ 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային տոները:

Փա՜ռք ցեղակրոն հային, փա՜ռք Գարեգին Նժդեհին:

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

14.01.2019թ. – Երեւան

* * *

- Ցեղակրոններին -

Դու գիտես դասական պատմությունը, որը խոսելով Լիկուրգոսի մասին, ասում է –
Բարեկարգելով Սպարտան (ուր քաղաքացիները, մոռացած իրենց անձը, ապրում էին միայն հայրենիքի համար, ուր նորահաս սերունդը մարզվում էր հաղթանակելու արվեստի մեջ, ուր ամեն մարդ և բոլորը երգում էին` փառաբանելով հերոսներին ու պարսավելով երկչոտներին)`
Լիկուրգոսը ի մի հրավիրեց ժողովուրդին եւ ուզեց, որ նա երդվի, թե իր բացակայության ժամանակ չպիտի խախտի իր ստեղծած օրենքները:
Ժողովուրդը կատարեց մեծ օրենսդրի եւ հայրենասերի ցանկությունը – երդվեց, որից հետո Լիկուրգոսը թողեց իր հայրենիքն ու հեռացավ:
Եվ որպեսզի սպարտացիներին չազատի իրենց երդումից, նա վճռեց կամավոր մեռնել` Սպարտայից հեռու:

* * *
Ուխտակիցնե՛ր,
Ես ցեղի խոսքը, պաշտամունքը, օրենքը քարոզեցի ձեզ: Ու երբ դուք երդվեցիք` մնալ հավատարիմ ցեղակրոն անվանը եւ դավանանքին` ես հեռացա:
Այժմ աշխարհագրորեն շա՜տ հեռու եմ ձեզնից, բայց սպարտացի օրենսդրի վերջին քայլին դիմելու պատճառ չունեմ, որովհետեւ խորապես հավատում եմ ձեր ուխտի սրբությանն ու անխախտությանը: Չէ՞ որ դուք ուխտեցիք… հավատարիմ մնալ ձեր ցեղին: Իսկ ցեղակրոնի համար հավատարիմ մնալ` նշանակում է ամեն օր, ժա՛մ, վայրկեա՛ն հպարտանքով լսել այն սրբազան ձայնը, որ զրնգում է իր արյունի մէջ եւ ասում`
«Ես հա՛յ եմ եւ յոթնիցս հպարտ եմ, որ հա՛յ եմ: Ես ի՛մ ցեղի զավակն եմ, եւ ահա՛ օտարության մեջ իսկ, Ցեղակրոնության շնորհիվ, ի՛ր կաթը կծծեմ»:

* * *
Ցեղակրոննե՛ր,
Ասել` «ես մարդ եմ», առանց ասելու՝ «ես հայ եմ», նշանակում է մեղանչել եւ՛ հայության, եւ՛ մարդկության դեմ:
Սո՛ւտ է, չկա՛ եւ պիտի չլինի վերացական, ցեղորեն անկերպարանք մարդը:
Կա՛ և կմնա ցեղադեմ մարդը – ֆրանսացին, անգլիացին, ռուսը, լեհը, արաբը, հայը – կա՛ ցեղորոշ մարդը:
Չկա՛ անկերպարանք մարդկություն – կան մարդկային ցեղեր: Չկա՛ մարդկություն – կա նրա գաղափարը, անո՛ւնը միայն:
Եթե գոյություն ունենար մարդկությունը` լույսի եւ աշխատանքի մեր արդար ցեղի կեսը սպանող թուրքը՝ չէ՛ր մնա անպատիժ:
Եթե գոյություն ունենար մարդկայնությունը` տմարդ աշխարհը Լոզանում չէ՛ր սեղմի թուրք փաշաների հայ արյունո՛վ ներկված ձեռքերը, և եղբայրություն կեղծող Մոսկվան շնաբար չէ՛ր համբուրվի քեմալական Անկարայի հետ:
Մարդկությո՛ւն, մարդկայնությո՛ւն – դեռ սնամեջ բառեր են, հեգնանքը գայլ-ազգերի:
Եթե այդպէս չլիներ` հայության անհայրենիք մասը Հիսուսի նման չէր շարունակի նախանձել բույն ունեցող երկնքի թռչուններին:
Այդ այդպես լինելով հանդերձ, պե՛տք է ծառայել մարդկությանը, այո՛, պետք է ծառայել, սակայն, մե՛ր ցեղի միջոցով, մե՛ր ցեղին ծառայելով -ապրելով ու ստեղծագործելով որպէս հա՛յ մարդ:
Մարդ դառնալու համար, պետք է ցեղորեն մարդ մնալ, որովհետև`
Ամեն այլասերված դիմազրկվում, այլանդակվում է հոգեպես, դառնում անստեղծագործ, քանդիչ ուժ, թշնամի՛ մարդկությանը:
Ամե՛ն այլասերված դժբախտանում է` կորցնելով կյանքն ու աշխարհը թարմ և անմիջական կերպով զգալու եւ ընդունելու իր կարողությունը:
Ամե՛ն այլասերված բնազդաբար եւ արդարորեն արհամարհվում է, անկախ իր ընկերային դիրքից:
Այսպէս է պատժում ցեղի արյունը:

* * *
Ուխտակիցնե՛ր,
Եվ ո՛չ մի զիջում մեր ցեղային անհատականությունից եւ արժանապատվությունից:
Դա է պահանջում՝ դեռ չգոյ մարդկության եւ հայության շահը:
Բարձրի՛ց, բարձրի՛ց դիտեք – հեռուն` մեր ցեղի անցյալն ու ապագան տեսնելու համար, հայոց անցյալի խորհուրդը եւ ապագայի հրայրքը ապրելու համար:
Ապրե՛ք ցեղորեն, ցեղի՛ համար, ցեղակրոնաբա՛ր: Որպեսզի ձեր միջոցով հայ սփյուռքի նորահաս սերունդը խորապես գիտակցի թե – աններելի վատություն է` սեփական արժեքների ուրացուման գնով օտար ազգերի մեջ կեղծ իրավահավասարություն փնտրելը:
Հասկանա՛նք – ճշմարիտ իրավահավասարությունը հնարավոր է միայն եւ միմիայն սեփական արժեքների միջոցով:
Իսկ արժե՛քներ ստեղծում է նա՛, ով ստեղծագործ է:
Իսկ ստեղծագործ է նա՛, ով չի մեղանչում իր ցեղային նախաէության` իր ցեղի արյունի դեմ:
«Հայրենիք» օրաթերթ, Բոստոն,
1935
թ., 14 հունիսի

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։