Գարուն է – Հայ արիները նշեցին Հայր Արայի Հրաշագործության տոնը…

Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամներն այս անգամ գարնան առաջին օրը նշվող Աստվածահայր Արայի տոնը նշեցին մարտի 7-ին:

Ինչպես հայտնել ենք՝ Հայ Տեսակի Գերագույն Աստծո տոնը նաեւ Հայր Արայի Հրաշագործության օր է նշվում, ինչը նախանշում է գարնան գալուստը եւ բնությունն արթնանում է ձմեռային նիրհից՝ հայ արիներին պարգեւելով Բնության Վերազարթոնք՝ Նոր Կյանք…

Հայ արիների եւ համախմբված արիադավան-հեթանոս ազգայնականների Խորհուրդների անդամները հայ արի քրմերի հետ կատարել են ավանդական ծիսական խորհրդապաշտական արարողություն՝ փառաբանելով Աստվածահայր Արային եւ Հայ Տեսակին, որ սփռված է Աստվածային, Հոգե-Ոգեղեն ու Մարդկային Տիեզերաաշխարհներում…  

Ըստ ավանդության Արարատյան դաշտի սահմանամերձ հատվածներից մեկում, Սրբազան Մասիսների հայացքի ներքո հայ արիներն ու հեթանոս ազգայնականները փառաբանել են Տիեզերքի Տիրոջը՝ Արարչին՝ ՀԱՅ տեսակի արարման եւ Արայի նման Զորավոր Աստվածահայր պարգեւելու համար:

Փառաբանվել են նաեւ Հայ Աստվածները:

Այս օրը հայ արիներն ասում են՝ Հայորդի՛, փառաբանի՛ր քո՛ Աստծուն՝ Հայի՛ Աստծուն ու Հա՛յ Աստծուն.., որ զորացնես քո՛ Աստվածներին եւ զորություն ստանաս քո՛ Աստվածներիծ: Քանզի անիրական են այլի Աստվածներից զորություն եւ աջակցություն ստանալու սպասումները…

«Հայր մե՛ր Արա»

Հա՛յր մեր Արա՝ հայի Աստված,

Սերու՛մ ունես արարչական,

Սրբազա՛ն է անունը Քո,

Փա՛ռք Քեզ եւ մեր Աստվածներին,

որ զավակն եք Տիեզերքի:

Հա՛յր մեր Արա,

Քո սերմից ծնված հային

նոր կյանք տու՛ր,

եւ տու՛ր զորություն եւ կամք ու գալիք:

Օգնի՛ր դուրս գալ այս վիճակից,

չարի կարգից ու տիրույթից,

հաջողությու՛ն Դու բեր հային,

հայի երկրին ու նաեւ ինձ:

Փա՛ռք քեզ Աստված, Հա՛յր մեր Արա.

Հավիտյանս հավիտենից:

Հայ Արիական Միաբանության / Լրատվկան կենտրոն / 03.07.2019թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։