Էլի Հռոմի Պապից ավելի կաթոլիկ եք սկսում հանդես գա՞լ… Բայց արդեն նաեւ ավելի ժողովրդավար ու բարեգութ քրիստոնյաներ, քան ժողովրդավարության հիմնադիր երկրները… – Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց խոչընդոտների…

Էլի Հռոմի Պապից ավելի կաթոլիկ եք սկսում հանդես գա՞լ…
Մեր թշնամին առանց այլեւայլությունների մեզ իր թշնամին է հայտարարել եւ ըստ այդ կարգավիճակի մեզ փորձում է հալածել ու խոչընդոտել ամենուրԹշնամու դեմ գործելու հայեցակարգ են մշակել եւ մենք ամենուր նրանց շունչը զգում ենք
Եթե ադրբեջանցին դեռ այսքանով է բավարարվել, թուրքը ավելի հեռուն է գնացել եւ վաղուց, սրանք իրենց թշնամիների առաջին եռյակին՝ հույներ, հրեաներ ու հայեր, կոդավորել եննրանց գենետիկ հետքերը փնտրվում են երկրի բնակչության մեջԻսկ հայերին ազգային փոքրամասնություն չեն էլ համարում Թուրքիայում (ազգ ձեւակերպումը հայերի առումով նույնքան դատապարտելի է, որքան Հայոց ցեղասպանության արծարծումը), հայերը պարզապես կրոնական (մի հերթական քրիստոնեական) համայնքն են այդ երկրում
Հիմա մենք ու՞մ ենք սիրաշահում՝ մեր թշնամիներին առանց արգելքների մեր երկիր թողնելով, արդյո՞ք նրանք որեւէ վտանգ չեն կարող ներկայացնել մեր բնակչության համարհեչ ծիծաղելի չէր, երբ թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմավորման ներկայացուցիչը Երեւանում, Հանրապետության հրապարակում այդ խմբի խորհրդանշանը՝ մատներով կազմված, նկարվել եւ Հայաստանի սրտից Թուրքիա էր ուղարկել սկայպովիհարկե ոչ իրական դեմքը բացահայտելով, բայց հանդիպումներ էր ունեցել ՀՀ պետական որոշ ծառայողների հետ (երեւի թուրքական ապրանքներ կրելու մոլուցքը տարել էր դրանց), նաեւ՝ կաթողիկոսի, ում ոչ ոք ոչինչ չէր հայտնել այդ թուրքի իրական դեմքի մասին
Երեւի նաեւ ժողովրդավարության ջատագով երկրներից ենք հիմա էլ փորձում առաջ անցնել, ինչպես Հռոմի Պապիցերբ Սյունիքում պատրաստվում էինք ավելի քան 10.000 իրանական ադրբեջանցիների տեղ տալ անասնապահության համարՍրանք առնվազն 5.000 որսորդական հրացան պիտի ունենային, գայլերից պաշտպանվելու համար՝ այսինքն՝ զինված 5.000 ադրբեջանցի, կապ չունի որ իրանցի (սրանք Իրանի մասնատման ու «Մեծ Ադրբեջան» ստեղծելու կողմնակիցներ են…), Հայաստանու՞մԼավ է, որ շատերիս բարձրացրած աղմուկը կասեցրեց այդ գործարքը
Իսկ մենք ցայսօր թշնամու հայտարարված կերպար չունենք, դե բա ամոթ է չէՈւստի՝ չունենք նաեւ թշնամու դեմ պայքարի հայեցակարգԵվ ահա այսպես թիթիզանում ենք, թե տեսեք թե ինչ քրիստոնյա-ժողովրդավարներ ենք
Էդպես թիթիզացանք, թուրքերի հետ եղբայրացանք, որ 1915-ը եւ դրանից հետոն գլխներիս թափվեց
Հերիք է էլի, զզվեցրիք ձեր տխմարությամբ ու տգւտությամբ, պատմությունից դասեր չառնելու անհեռատեսությամբ, ձեր թերզարգացած քաղաքակրթությամբՁեր նմաններին հայերս մի լավ բնութագիր ենք տալիս՝ այ գեղցիներ (հասկանալի է, որ պատվարժան գյուղացիների մասին չէ խոսքը), երբեք չեք քաղաքակրթվելու իրապեսՈւ միշտ վտանգ եք ներկայացնելու Հայաստանի ու Հայի համար…  

Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց խոչընդոտների.ԱԳՆ – Մարտ 15,2019

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հարցին

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ, Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովի՝ ազգային պատկանելիության հողի վրա Հայաստան այցելելու անհնարինության հետ կապված հայտարարությունը։ 

Պատասխան. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ Ռովշան Ասկերովի հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ պարզապես զարմանք են առաջացնում, քանի որ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստան են այցելում ՌԴ ներքին անձնագրերով, ինչն էապես հեշտացնում է վերջիններիս մուտքը մեր երկիր՝ Հայաստանը դարձնելով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ավանդաբար ամենապահանջված ուղղություններից մեկը:

Ավելին, Հայաստան այցելողների աշխարհագրությունն առանց բացառության ընդգրկում է աշխարհի բացառապես բոլոր երկրները՝ առանց որևէ ազգային խտրականության: Հարկ է նշել, որ էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Արդբեջան արգելքի տակ է։

Հայաստանը մշտապես բաց է բոլոր այցելուների, այդ թվում՝ պարոն Ասկերովի համար։

* * *

…Մենք ցայսօր թշնամու հայտարարված կերպար չունենք, դե բա ամոթ է չէ… Ուստի՝ չունենք նաեւ թշնամու դեմ պայքարի հայեցակարգ… Եվ ահա այսպես թիթիզանում ենք, թե տեսեք թե ինչ քրիստոնյա-ժողովրդավարներ ենք… / …Երեւի նաեւ ժողովրդավարության ջատագով երկրներից ենք հիմա էլ փորձում առաջ անցնել, ինչպես Հռոմի Պապից… երբ Սյունիքում պատրաստվում էինք ավելի քան 10.000 իրանական ադրբեջանցիների տեղ տալ անասնապահության համար… Սրանք առնվազն 5.000 որսորդական հրացան պիտի ունենային, գայլերից պաշտպանվելու համար՝ այսինքն՝ զինված 5.000 ադրբեջանցի…

* * *

ԱԳՆ խոսնակ. Էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է  «Ինտերֆաքս» լրատվական գործակալության այն հարցին, թե ինչպե՞ս են մեկնաբանում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ, Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Ասկերովի՝ ազգային պատկանելիության հողի վրա Հայաստան այցելելու անհնարինության հետ կապված հայտարարությունը։

««Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդաշարի գիտակ Ռովշան Ասկերովի հարցազրույցի՝ Հայաստանին վերաբերող որոշ հատվածներ պարզապես զարմանք են առաջացնում, քանի որ Ռուսաստանի քաղաքացիներն արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստան են այցելում ՌԴ ներքին անձնագրերով, ինչն էապես հեշտացնում է վերջիններիս մուտքը մեր երկիր՝ Հայաստանը դարձնելով ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ավանդաբար ամենապահանջված ուղղություններից մեկը:

Ավելին, Հայաստան այցելողների աշխարհագրությունն առանց բացառության ընդգրկում է աշխարհի բացառապես բոլոր երկրները՝ առանց որևէ ազգային խտրականության: Հարկ է նշել, որ էթնիկ ադրբեջանցիները, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացիները մուտք են գործում Հայաստան առանց որևէ խոչընդոտների, այն ժամանակ, երբ այլ երկրների, այդ թվում Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիների մուտքը Արդբեջան արգելքի տակ է։

Հայաստանը մշտապես բաց է բոլոր այցելուների, այդ թվում՝ պարոն Ասկերովի համար»,-ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

 * * *

13/03/2019 – ՌԴ-ն հայկական արմատներով իր քաղաքացիներին զգուշացնում է Ադրբեջան կատարելիք այցերի վտանգների մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացում է տարածել Ադրբեջան մեկնող իր քաղաքացիների համար, որը վերաբերում է հայկական արմատներ ունեցողներին։

ԱԳն կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության չլուծված լինելու պատճառով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է մերժել այն քաղաքացիների մուտքը երկիր, որոնք ունեն հայ լինելու ուղղակի կամ անուղղակի նշաններ՝ անկախ քաղաքացիությունից։ Սա հիմնավորվում է այս անձանց անձնական անվտանգությունն ապահովելու անկարողությամբ:

«Ադրբեջանական կողմին ռուսական կողմի բազմիցս հղած դիմումներն այն մասին, որ անընդունելի է համարվում Ադրբեջանի Հանրապետություն ժամանող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների նկատմամբ էթնիկ պատկանելության հիմքով խտրական գործողությունները, անտեսվում են:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, մենք խստորեն խորհուրդ ենք տալիս, որ ՌԴ քաղաքացիները Ադրբեջան ուղևորություն նախատեսելիս մանրակրկիտ կշռադատեն հնարավոր ռիսկերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։