Իսկական ցնդաբանություն՝ Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիեւ հանդիպումից առաջ… Կամ՝ այն բանակի դեմքը, որն ուզում են տեսնել այս իշխանության մեջ օտարների կողմից ներդրված եւ դեռեւս պատսպարված ազգադավները… / «Իսլամական պետություն»-ը հետաքրքրություններ ունի նաեւ Հայաստանի նկատմամբ… / Արցախում անցկացվել է «Օդային տագնապ» ազդանշանով ՔՊ մարզում եւամփոփվել են զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները… Ադրբեջանցի մայրերը պատասխանեցին Աննային… Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ մենք՝ ապառիկով հեռուստացույց եւ լվացքի մեքենա գնելու… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Իսկ գուցե սա ամենեւին էլ ցնդաբանություն չէ, այլ նպատակ՝ ազգ-բանակի դեմն առնելու համար գողական-բանակ են փորձում ձեւավորելԲայց մոռանում են, որ անգամ միջազգային ահաբեկիչներով (որոշ արաբական, աֆղանական եւ այլն) ու թուրքական շնագայլերով եւ այլոց հետ մեր ազգային բանակի դեմ ելած ադրբեջանական խառնաբանակը խայտառակ ջախջախվեց

Հիմա եթե հույսները գողական օրենքների վրա են դրել, որ այդպիսով կզրկեն Հայաստանին իր միակ ու հիմնական նվիրյալ ուժիցսխալվում են, գողական օրենքներն ավել շուտ են պայթելու ազգային օրենքների առջեւՊարզապես սրանք էլ, երբ ոհմակով են լինում, իրենց թվում է անպարտելի ենբայց սս կասեցնելու ձեւերը շատ են, չնայած մեկն էլ բավարար էԱզգային օրենքները մրցակցությունից դուրս են հայի համար, այսպես եղել է, կա ու լինելու է միշտ

- Կարծում եմ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի խիստ պետք է վարվեր այս դեպքում, բանակը, այն էլ պատերազմական վիճակում գտնվող երկրի, փորձադաշտ չէՑանկացած ապակայունացնող փորձ պիտի փորձանք դառնա գողական, բոզական, օտարի ծառա ու նման այլ դեմքերով դավադրաբար գործող բոլոր կամակատարների համար

…………………………………………………

…«Բանակի ստեղծման օրվանից սա առաջին դեպքն է: Ի՞նչ է նշանակում, հայ զինվորը դառնա դասալիք: Նմանատիպ դեպքերը սկսվել են 2000-ական թվականներից, երբ մեր երկրի իշխանությունները գողական աշխարհին տեղ տվեցին»…  

- «Ի՞նչ է նշանակում հայ զինվորը դառնա դասալիք»,- https://www.a1plus.am/1667932.html (կարդալ ամբողջը):

* * *

Հիշեցնեմ, որ «Իսլամական պետություն»-ը իր առաջին տարիների հաջողությւամբ պարտք է նաեւ Անկարային եւ Բաքվին… Ստամբուլը դաչձել էր ամբողջ աշխարհից դեպի «Իսլամական պետություն» եկող ահաբեկիչների հավաքատեղի, որտեղից նրանք բախշվում էին «Իսլամական պետության»՝ Իրաքի եւ Սիրիայի զավթած տարածքներ…

Հիշեցնեմ նաեւ, որ հարյուրավոր թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչներ էին կռվում «Իսլամական պետության» բանակում, հուսալով, որ մի օր այս սրիկաները իրենց կօգնեն…

Իսկ հիմա ջախջախված ծայրահեղականները նոր տարածքներ են փնտրում ինքնադրսեւորվելու…

* * *

Հիմա ահաբեկիչների դեմ էլ մի բանակ ունենք (իհարկե չմոռանանք պատրաստակամ կամավոր ու վրիժառու մեր տղաներին եւս)… Թե՞ նորհայաստանյան սուտի բանակային գողականները պիտի փակեն սրանց ճանապարհը՝ հայոց բանակում թուրքերենով իրենց «յախշի» կնքելով

…………………………………………………

29/03/2019թ. – «Իսլամական պետություն»-ը հետաքրքրություններ ունի նաեւ Հայաստանի նկատմամբ: Ըստ «Ռիա Նովոստի» գործակալության, Սիրիայում եւ Իրաքում կրած պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը նոր հետաքրքրություններ է ցուցոբերել: Դեռ պարզ չէ ինչ մտադրություններ ունի «Իսլամական պետություն»-ը, բայց դրանք նախատեսում էՂազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ու Հայաստանի տարածքներում։
ՌԴ
Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլինիխը այսօր ելույթ է ունեցել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում միջազգային հանրության համագործակցության առաջնահերթությունների վերաբերյալ գիտաժողովում եւ խոսել է այս մասին…

* * *

Արցախում անցկացվել է «Օդային տագնապ» ազդանշանով ՔՊ մարզում եւամփոփվել են զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները…- Մարտ 29,2019թ.

- Ստեփանակերտում, Շուշիի և Հադրութի շրջաններում անցկացվել է քաղաքացիական պաշտպանության մարզում՝ «ԱՀ քաղաքացիական պաշտպանության կառավարման կետերի և բնակչության գործողությունները  «Օդային տագնապ» եւ ազդանշանների տրման դեպքում»  թեմայով:

- Ամփոփվել են զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները

Մարտի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի արդյունքները:

Մատնանշելով հավաքի առավել ակտիվ մասնակիցներին` ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նշել է, որ, ընդհանուր առմամբ, արդյունքները գոհացուցիչ են, եւ հնգօրյա օպերատիվ հավաքի օրակարգով նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են ամբողջությամբ ու հավուր պատշաճի՝ ծառայելով իրենց նպատակին:

* * *

Ադրբեջանցի մայրերը պատասխանեցին Աննային

25/մարտի/2019թ.- http://newspress.am/?p=93728&l=am%2Fadrbejanci%20mayrery%20patasxanecin%20anayin%20&fbclid=IwAR3_NbrghQLRTV55H0UU4bpM3igkstXI48rPBGl48J4G9nbM7JrbT29h9dk

Շատ կարճ ժամանակ է անցել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի և սևազգեստ մայրերի հետ հանդիպումից:

«Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում Աննայի ուղեկցությամբ Արցախում էին Ռուսաստանի հասարակական, քաղաքական, գրական, մեդիա ոլորտների գործիչներ։ Նրանք մեկնել են առաջնագիծ, որտեղ խաղաղության իրենց ուղերձն էին հղել հակամարտության կողմերին։

Աննա Հակոբյանը շատ ծավալուն ելույթ էր ունեցել և կոչով դիմել ոչ միայն հայ սևազգեստ մայրերին, այլ նաև ադրբեջանցի:

«Մենք կոչ ենք անում ադրբեջանցի կանանց և մայրերին՝ միանալ այս արշավին և նույն ուղերձը հղել քաղաքական որոշումներ կայացնողներին։ Ադրբեջանում, սակայն, առայժմ չեն շտապում նման քայլի գնալ, ինչն իսկապես տարակուսելի է։ Նշանակո՞ւմ է դա, արդյոք, որ այնտեղ մայրերն անտարբեր են իրենց որդիների կյանքի հանդեպ։ Իհարկե՝ ոչ, չի կարող նման բան լինել։ Ադրբեջանից ստացվող արձագանքները վկայում են, որ նրանք պարզապես անվստահությամբ են մոտենում այս նախաձեռնությանը, դրա տակ փնտրում են քաղաքական տարբեր ենթատեքստեր, և ոչ միայն իրենք չեն միանում այս արշավին, այլև փորձում են մյուսներին հետ պահել այդ քայլից։ Բայց որպեսզի ամեն ինչ հստակ լինի, ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ մենք չենք խոսում հակամարտության ծագման, դրա լուծման տարբերակների մասին, մենք այդ ծանր աշխատանքը հաճույքով զիջում ենք տղամարդկանց, բայց մենք վստահաբար հորդորում ենք նրանց՝ այդ ընթացքում խնայել հայաստանցի և ադրբեջանցի երիտասարդների կյանքերը, չմեծացնել սևազգեստ մայրերի բանակները երկու կողմից էլ»։

Այս բովանդակությամբ տպավորիչ ելույթ էր ունեցել տիկին Աննան ու մինչ հայկական կողմը խոսում է խաղաղության նախապատրաստման մասին, Ադրբեջանը տալիս է դրա պատասխանը:

Հրապարակվում է ադրբեջանցի մայրերի լուսանկարը՝ զենքերը ձեռքերին բռնած:
Այս լուսանկարը գալիս է փաստելու, որ ադրբեջանցիները ոչ թե խաղաղության են նախապատրաստվում, այլ պատերազմի: Զենքը ձեռքին նկարված ադրբեջանցի զոհված զինվորի մայրը կռիվ տալու քաղաքականության մասին է վկայում. Ակհնայտ է, որ այդ լուսանկարը ունի քաղաքական ենթատեքստ կամ որ նույնն է՝ Ադրբեջաննա այս լուսանկարով հասկացնում է, որ խաաղության նախապատրաստվելու կոչերին չի հետևում:

* * *

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ մենք՝ ապառիկով հեռուստացույց և լվացքի մեքենա գնելու

Անդրանիկ Թեւանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. - http://armlife.am/news/66355.html 

Արցախի հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից առաջ ադրբեջանական մամուլի գլխավոր թեման բանակցային գործընթացն է։ Ալիեւի դիրքորոշումը հստակ է և հնչեցված է հրապարակայնորեն։ Նա ուզում է ամբողջը եւ միանգամից։

Ադրբեջանում ներկայացվում են բազմաթիվ վերլուծություններ, քաղաքական գործիչները խոսում են հիմնականում այդ թեմայով՝ հակահայկական շեշտադրմամբ, բնականաբար։ Մի խոսքով, մեդիայի թոփ թեման այնտեղ Արցախն է։ Ուրիշ բան չէր էլ կարող լինել։

Հայկական մամուլն այդ հանդիպումից առաջ հեղեղված էապառիկով լվացքի մեքենա գնելու և վարկով հեռուստացույց գնել չկարողանալու հույժ կարևոր ու ռազմավարական թեմաներովվերևից» ամեն կերպ խրախուսվում է այսպիսի մթնոլորտի ձևավորումը

Մեր հանրությունը հանցավոր ու ինքնակործան անդարդության և բառադիության մեջ է։ Դա երևի ազգային խառնվածք է հազար ու մի մարտահրավերի առաջ անդարդ ու բառադի պահվածք ունենալը։ Նման անդարդություն և բառադիություն ունեցել ենք նաև 1915 թվից առաջ։ Հայ առևտրականներն այդ օրերին շարունակում էին Ստամբուլում գործ անել և կարծել, որ ցնցումներն իրենց կշրջանցեն, իսկ հայ գյուղացին մտածում էր, որ 1–ին աշխարհամարտն իրեն չի վերաբերում, քանզի ինքն իր համար հողի վրա գործ է անում

Անդարդ ու բառադի է նաև այսօրվա միջին վիճակագրական հպարտ քաղաքացին։ Նրան դուր է գալիս տեղի ունեցողը։ Շուլուխը, էժանագին շոուն և գավառական թատրոնը հնարավորություն են տալիս բազմաչարչար հեռուստադիտողից կամ լայվամանից աղի արցունք քամել ու բավարարել նրա իռացիոնալ պահանջմունքները։

Մեր իշխանություններին տեսարաններ են պետք՝ սեփական մերկությունը թաքցնելու համար։ Այդ մերկությունը մասնավորապես վերաբերում է Արցախի հարցին։ Դրա համար էլ յալանչիություն են անում ԱԺ ամբիոնի կամ սելֆիի ձողիկի վրա։

Երբ հայտարարվում է, որ գնանք տեսնենք, թե ինչպես են Արցախի հարցով բանակցային սկզբունքները մեկնաբանում միջազգային դայակներն ու Ալիևը և զուգահեռաբար չի հայտարարվում, որ մեր տեսակետը հստակ է և սա է, ապա դա քաղաքական մանկամտության կամ այլ՝ ավելի վտանգավոր բանի դրսևորում է։

Պաշտոնական Երևանի միակ դիրքորոշումն Արցախի հարցով այն է, որչկա դիրքորոշում, քանի որ Երևանը չի ներկայացնում արցախցիներին։

Արցախի հարցում իշխանությունների մոտ դիրքորոշում չկա, բայց փոխարենը նրանք ունեն հստակ դիրքորոշում Արցախյան հաղթանակն ապահոված ռազմաքաղաքական գործիչների նկատմամբ։ Հայաստանի իմունային համակարգը թուլացնելու հարցում կառավարությունում հետևողական են և սկզբունքային։

Ահա այսպիսի ասիմետրիկ պատկեր կա մեր ու Ադրբեջանի միջև։

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։