Փա՛ռք այն արդարադատությանը, որ վաղն է գալու… / Էս նոր հորջորջվող Հայաստանում նոր բաներ հնարելու, հայտարարելու խիստ կարիք են զգում – Արա բայց էսքա՜ա՜ա՜ն… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Արա բայց էսքա՜ա՜ա՜ն…

Էս նոր հորջորջվող Հայաստանում նոր բաներ հնարելու, հայտարարելու խիստ կարիք են զգում, եթե չասեմ՝ մոլուցք: Երեւի իսկապես հավատում են, որ եթե այդպես անեն, ապա մի բան արած կլինեն գոնե

Բայց այսպե՞ս, մոլագարա-հիվանդագի՞ն… Ինչքան տխմար պիտի լինել, որ  տգետի պես միակ ճշմարիտի հայացքով  արվի կամ ասվի մի բան, որը ապահովելու է ասողի խայտառակ կերպով մեր պատմության աղբանոցում հայտնվելը

«Արցախի մարդիկ», երեւի հետո էլ «Արցախի ազգ» կդառնան արցախահայերը, եթե այս խեղկատակությունը շարունակվի… Ստացվում է, շուտով մենք՝ հայերս, պիտի մտածենք՝ արդյո՞ք արժե ինչ-որ այլազգիների համար կռվել ադրբեջանցիների դեմ… ??? / Այսպիսի մի իրավիճակ կար դեռ ԽՍՀՄ-ում, երբ 1988-ին սկսվեց Արցախյան շարժումը: Ռուսները եւ շատ այլ սովետական ազգերի ներկայացուցիչներ հարցնում էին, թե «ովքե՞ր են ի վերջո այդ ղարաբաղցիները, որ ընկել են հայերի ու ադրբեջանցիների արանքը եւ խառնում են եղբայրական սովետական երկու ազգերին»… Ոմանք էլ զարմանում էին, թե ինչու այդ փոքր ինքնավաչ տարածքի ղարաբաղցիների դեմ հայերն ու ադրբեջանցիները միասին չեն ելնում ու հարցը միանգամից փակում…

Ահա սրան են տանում երեւի նորից նոր հայաստանցիները… գուցե նո՞ր ԽՍՀՄ են ուզում կառուցել կամ մի նման մի այլ բան նոր եղբայրական, ասենք՝ ՍՍՄ՝ Սորոսի ստրուկների միություն…

Պարզապես ապշել կարելի է, եթե ազգային դեմք չունեն, գոնե ազգային պատմությունն էլ չգիտե՞ն… թե՞ միայն ֆլետչերական կամ նման մի այլ դպրոցի գիտելիքներն են հավաստի համարում…  

Հետո մի բան էլ, սրանք, որ կաշառակերների որսորդ են հռչակել իրենց, բայց կաշառատուներին հովանավորելով, գոնե հասկանու՞մ են, որ դրամաշնորհակերությունը ավելի զազրելի բան է՝ եւ՛միջազգային կաշառակերություն է, եւ՛ ազգային, քանզի մեր իսկ երկրում ազգի դեմ ամբողջ թափով գործում է հակահայ թշնամական ճակատը (արտաքին եւ ներքին թուրքերի եղբայրական դաշինքով, ինչպես նաեւ արտաքին ու ներքին այլասերված ու ապազգայնացած միավորումներով)…

…Այս նորելուկ իշխանաչտեսատենչները վերից-վար գոնե մեկ-մեկ հայելու առաջ կանգնում եւ իրենց աչքերին նայելով հարց տալի՞ս են իրենց, թե այսօր ինչ արեցին որպես պետական պաշտոնյաներ, ինչքան մխտռեցին հայոց պատմությունը, հայոց պետականությունը, հայությանն ու հայկականությունն առհասարակ

Ասենք ի՜նչ եմ ասում՝ սորոսական ու ֆլետչերական կամ նման այլ դաստիարակությունը, այլասերվածության եւ սանձարձակության հակումները, կենցաղային ու տժժա-կայֆային մոլագարությունների ջատագովները ինչ պիտի խոսեն հայելու առաջ

Սրանք կարող են խոսել, այսինքն՝ լեզուները կբացվի միայն ազգային դատաստանի առաջ… Ափսոս, որ ազգային պետության կայացումը ձգձգվում է, բայց պատիժը միշտ է լինելու… Եթե ոմանց համար հետմահու ծաղրուծանակով ու հայհոյանքներով կիրականացվի, ապա այդ ոմանց ժառանգների համար ամոթանքի տեկատարափով եւ ուբեցվածքի ազգայնացմամբ…

Փա՛ռք այն արդարադատությանը, որ վաղն է գալու…

……………………………………….

Սովորական խայտառակություն… Անհասկանալի խայտառակություն… Թե՞ մտածված տարվող խայտառակ քաղաքականություն…

http://www.shame.am/news/view/67172.html - Նազարյան Լենան իրեն ցույց տվեց նաեւ ԱրցախումԱրցախի մարդիկ պետք է ավելի հաճախ շփվեն Հայաստանի մարդկանց հետ…

http://www.shame.am/news/view/67182.html - «Իմ քայլը»-ի խայտառակությունները Ղարաբաղում արդեն կադրային հարցեր են լուծում…

http://www.shame.am/news/view/67180.htmlԵԿՄ-ն բաժին է հասնում Միքայելյան Սասունին կամ՝ ունի՞ ՔՊ-ն այդքան ազատամարտիկներ, եթե ոչ, ապա կկայանան միակուսակցական պարտադրվող ընտրություններ

Հերթական թավշյա հեղափոխական, ներողություն՝ համայնավարական ընտրությունը… – Այն, իհարկե ԱԺ ընտրության կամ կառավարության ձեւավորման հետ չես համեմատի ծավալային առումով, բայց ըստ էության նույնն են… / Ուղղակի այս միակուսակցական ընտրությունից հետո ԵԿՄ-ն պիտի կողմնորոշվի՝ գնալ ԱԺ ճանապարհով, երբ ՔՊ մեծամասնությունն է որոշողը, թե կառավարության, երբ վարչապետն է միակ որոշողը… / Կարծում եմ վարչապետական կայֆերը կձգեն այս տեղ ավելի, քան խորհրդարանական, առավել եւս, որ ՔՊ-ական ազատամարտիկների պեղելով՝ գիշերով անգամ չես կարող ԵԿՄ-ում մեծամասնություն դարձնել…- https://www.a1plus.am/1668399.html – «Բնական է, որ ԵԿՄ-ն որոշակիորեն պետք է հեղինակազրվեր»…

https://haydzayn.com/am/page/hayastani-mayraqaxaq-jamanac-adrbejanci-patgamavore-graroume-katarel–te-exel-e-adrbejani-patmakan-hoxoum?utm_source=dlvr.it&utm_medium=facebook&fbclid=IwAR23EeFPa-X5lf8WhMur-lJdCORyGnBPCtiLh7AlRiC5VplX7UOIusNByjQՀայաստանի մայրաքաղաք ժամանած ադրբեջանցի պատգամավորը գրառում է կատարել, թե եղել է Ադրբեջանի  պատմական հողում…

http://www.shame.am/news/view/67178.htmlՂարիբյան Նազենին «օրենքով է աշխատում» ու մեղք չունի…

Անհասկանալի խայտառակություն

http://www.shame.am/news/view/67179.html - Գրանտակերները գրգռվել են այսօր…

https://www.a1plus.am/1668481.html?fbclid=IwAR2C1gsCkH8we6hDrKSP_q3RX0I50umL4cC-iSu9aetQY-xZnvURj_IilsY«Մտածել, որ Սորոսի որեւէ ասածը ԲՀՀ-ին է, այդպես չէ»….

* * *

Համաշխարհային գաղտնի կառավարությունը մեծացնում է ազգերին ու պետություններին ապազգայնացնելու ծավալները, սեփական ուժերին չհավատալու եւ օտարներին ապավինելու, օտարածին արժեհամակարգով առաջնորդվելու սինաբանությունըմեծացնելով նաեւ միջազգային կաշառատվության ու կաշառակերության ծավալները, որը շարունակում են կոչել միջազգային դրամաշնորհներ
Աշխարհի վերաբաժանումներից առաջ ամեն բան փորձում են հարմարեցնել քաոսի մեջ ընկղմնվելունԵՄ-ԵԱՏՄ պայքարը տանելու է դրան, ինչպես ժամանակին աշխարհը վերաբաժանեցին համաշխարհային գաղտնի ուժերի սարքած ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը
*
Հատկապես ազգային-ազգայնական գաղափարաբանությունը կփորձեն վերստին մոտեցնել հիտլերյան նացիզմին, մուսոլինյան ֆաշիզմին, անգամ իսպանական ֆրանկոիզմինայս ամենը գործածելով էթնիկ զգացմունքները բորբոքելու համար, հետո ազգայնականությունը (նացիոնալիզմ) ազգայնամոլության (շովինիզմ) վերածելով՝ կավարտեն աշխարհի վերաբաժանումը մի նոր ամբոխահաճ ժողովրդաիշխանական հասարակարգի հայտարարմամբիսկ իրականում, ինչպես այսօր է՝ նույն համաշխարհային բռնախետության պահպանմամբ
Այս ամենի դեմը կարելի է առնել հայության համազգային համախմբմամբ եւ կամքի ցուցադրմամբ, ինչպեսեւ հայկական հավիտենարժեք իրողությունների վերագնահատմամբ ու առաջնորդությամբԵրբ կաշխատեն ազգային ու մարդկային բոլոր զգայարանները
(
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

* * *

Նորից սկսվե՜ց.- Այս խաղաղության քարոզը ոչ մի բանով չի տարբերվում սեփական ազգի կամքն ու ոգին կոտրելու քայլերիցՀայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը արդեն ոչ միայն ծիծաղելի, այլեւ ողբալի ինքնասիրահարվածությամբ է գործում (կամ էլ օտարի պատվերն է անչափ շահավետ), անգամ նշելով, թե «Թավշյա հեղափոխության» ալիքն այնքան հզոր էր, որ անցավ Հայաստանի սահմաններն ու հասավ նույնիսկ Ադրբեջան, որտեղ վերջերս Իլհամ Ալիեւը ազատ արձակեց մի շարք քաղբանտարկյալների»…- Հետաքրքիր է, որեւէ մեկը կարո՞ղ է հենց Արեւմուտքի երկրների օրինակով մի փաստ բերել, երբ կանանց կոչերով պատերազմ է դադարել

Այս կոչերը այն երկրների համար են, որոնք պիտի «ջարդոն» դառնան աշխարհի գերուժերի համար՝ իրենց պետության, կամ ավելի վեր կանգնած ուժերի շահերը պաշտպանելու ճանապարհինՀիմա հարց է՝ ո՞վ եւ ինչո՞ւ է մեզ «ջարդոն»-ի կարգավիճակում ներկայացնում.. / Եվ մի բան էլ՝ չլիներ Արցախի ազատագրական պայքարը, նույն Նախիջեւանի եւ այլ հայկական տարածքների հայաթափումը սպասվում էր Արցախին.- Իսկ այժմ Արցախի վերաբռնակցումը Ադրբեջանին՝ նոր ցեղասպանության մղում է նշանակումԱռանց հայության իրավունքների միջազգային գիտակցման արված խաղաղության կոչերը վտանգավոր են հայության համարԱյս կոչի հեղինակները թող այս մասին խոսեն նախ եւ առաջ, ապա նոր միայն խաղաղության…- https://www.a1plus.am/1668651.html – «եթե կանայք միավորվեն եւ ասեն՝ մի սպանեք մեր երեխաներին, անկախ նրանց ազգությունից.. նրանց ձայնը լսելի կլինի»…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։