Հիշողության պատառիկ ոչ հեռու անցյալից… Նաեւ Հովիկ Վասիլյանի կտրուկ, բայց արդար գրչի գործերից մեկը
Հովիկ Վասիլյանը ժամանակին դժվար ընկալելի է եղել շատերի համար, քանզի ազգային անզիջում գործիչ էր, անգամ այնքան կտրուկ էր երբեմն, որ չէր ներում անգամ մտերիմների թեթեւ բացթողումները ազգային հարցերի մասին խոսելիս… Բայց որ նվիրյալ հայորդի էր ու վստահելի ընկեր, այլ խոսք լինել չի կարող:
Եթե ՀԱՀԳԲ-ԱՍԱԼԱ-ի մահապարտ տղաներն ինձ համար վրիժառության, արդար վրեժի ուսանելի օրինակ են, ապա Հովիկ Վասիլյանն ինձ համար քաղբանտարկյալի ամենավառ օրինակներից մեկն է…
Խորհրդային տարիներին Հայաստանում գործում էին քաղաքական ընդդիմադիր ուժեր եւ դրանցում ընդգրկված հայորդիներն իրենց կայուն եւ կամային կեցվածքով հարգանք էին վաստակել նաեւ խորհրդային այլ ազգերի մոտ: Աքսորավայրերում հայ քակալանավորների մեծ մասը իսկապես հարգանքի էր արժանանում մյուս ազգերի քաղբանտարկյալների կողմից:
Ազգային Միացյալ Կուսակցությունից բացի, մեծ համբավ ուներ նաեւ Հայ Դատ կազմակերպությունը: Ես իհարկե շատերին անձամբ չեմ ճանաչել, սակայն միշտ հոգուս մեջ երախտապարտ եմ եղել, որ դաժան խորհդային տարիներին հայությունը այն քիչ ազգերից մեկն էր, որ տվեց զավակներ, ովքեր խորհրդային միակուսակցականության մսաղացին արժանի ընդդիմախոսներ եղան՝ անգամ իրենց կյանքի գնով…
ԱՄԿ-ից հետո, Պարույր Հայրիկյանը հիմնեզ Ազգային Ինքնորոշում Միավորումը՝ ԱԻՄ, որի հետ ինչպես անձամբ այնպես էլ Հայ Արիական Միաբանությամբ կարողացանք որոշակի հարցերում համագործակցել… Սակայն, ցավոք, Պարույր Հայրիկյանի հետ ավելի մտերմիկ հարաբերություններ չստեղծվեցին, չնայած միշտ էլ ջերմորեն ենք ողջունել միմյանց տարբեր միջոցառումներում հանդիպելիս, միմյանց նկատմաբ հարգանքով ենք խոսել, երբ հարցրել են… Բայց, երեւի գաղափարախոսական եւ հավատի ու կրոնի հետ առնչվող որոշ հիմնադրույթներ թույլ չտվեցին ավելի սերտորեն համագործակցել:
Պարույր Հայրիկյանը քրիստոնյա-ժողովրդավար է, ես՝ արիադավան (հեթանոս)-ազգայնական:
Այլ բան էր իմ եւ Հովիկ Վասիլյանի պարագայում, երկուսս էլ արիադավան (հեթանոս)-ազգայնական էինք, հենված նժդեհյան ցեղակրոն ուսմունքին…
Հայ Դատ կազմակերպությունն ի տարբերություն ԱՄԿ-ի, ապա նաեւ՝ ԱԻՄ-ի (ապա՝ ԻՄ-ի), պայքարել է ոչ թե Հայաստանի բուն անկախության համար, այլ՝ հայկական տարածքների՝ Հայաստանի (ՀԽՍՀ) հետ վերամիավորելու: Հովիկ Վասիլյանը մինչեւ իր Երկնային կյանքին անցնելը, համոզված էր, որ նման պայքարի դեպքում հնարավոր էր հաջողել ոչ միայն Արցախի, այլեւ Նախիջեւանի, Ջավախքի եւ մեր այլ տարածքների վերամիավորման հարցը: Այդպես չէր խախտվում «խորհրդային միասնության ու եղբայրության գաղափարաբանությունը», մեծ հաշվով տարբերություն չկար, այդ տարածքները «եղբայրական Ադրբեջանին», թե «եղբայրական Հայաստանին» կպատկաներ, դրանք մնում էին ԽՍՀՄ սահմաններում…
Միայն սրանից հետո էր Հայ Դատն ակնկալում անկախական պայքարի անցնելը: Հովիկ Վասիլյանն ասում էր, եթե այս ամնն առանց արյուն թափելու, կոմկուսի որոշումներով (ինչպես եւ օտարվել են Հայաստանից) հնարավոր է անել, ինչու չփորձել, կլիներ՝ շատ լավ, չէր լինի՝ անկախության համար ավելի բուռն պայքար կնթանար…
Ինչեւէ, հիշելու շատ բան կա, գուցե դեռ առիթ կլինի անդրադառնալու…
Հավե՛րժ փառք Հովիկ Վասիլյանին, բոլոր նվիրյալ հայորդիներին…
* * *
Ներկայացվում է Հովիկ Վասիլյանի կտրուկ, բայց արդար գրչի գործերից մեկը, որ հրատարակվել «Լուսանցք» ազգային շաբաթաթերթում («Լուսանցք» թիվ 29 (250), 2012թ.):
* * *
Եվս մեկ քաղաքական ռահվիրա հեռացավ – Փա՜ռք ազգային գործչին եւ նվիրյալ արորդուն
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը խորին ափսոսանքով են հայտնում 1960-ականների ազգային ընդհատակյա շարժման առաջամարտիկ, «Հայ Դատ» կազմակերպության եւ «Ազգային Վերածնունդ» կուսակցության հիմնադիր, խորհրդային վարչախմբի գերարգելված պայմաններում հրատարակված «Հանուն Հայրենիքի» ամսագրի խմբագիր, ԽՍՀՄ նախկին քաղբանտարկյալ Հովիկ Վասիլյանի՝ երկրային կյանքից հեռանալու մասին:
Հայրենիքի համար երկար տարիներ մաքառած հայորդին կյանքից հեռացավ 76 տարեկանում, եւ որպես պայքարող հոգի գնաց միանալու վասն հայրենյաց նահատակված մեր նախնյաց փաղանգին: Հովիկ Վասիլյանը նաեւ արիադավան հեթանոս արորդի էր, մասնակիցն էր հայ հեթանոսական ծեսերի ու տոների, եւ թող Հայ Աստվածները լուսավորեն նրա երկնային կյանքը:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ցավակցում են Հովիկ Վասիլյանի հարազատներին ու ընկերներին ու փառաբանում նրա անցած ու ապրած ազգային ուղին:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ
Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդ
19.09.2012թ.
* * *
Եթե ընդունենք, որ «սիրիր թշնամուդ» քարոզը բխում է քարոզչի, այսպես կոչված «մարդասիրական» նկատառումներից, ապա ստիպված կլինենք ընդունել նաեւ, որ քարոզիչը, մեղմ ասած, տկարամիտ է կամ ստրկամիտ, հետեւաբար՝ նույնն են նրա տասներկու աշակերտ-առաքյալները: Միգուցե սխալվու՞մ ենք:
Ըստ իս, անկասկած սխալվում ենք: Դիմենք տասներկուսից մեկին՝ Պողոս առաքյալին, որը Եհովայի ձեռնարկումներին անհամեմատ ավելի է տեղյակ, քան մենք: Ընթերցենք «Պողոսի առաջին թուղթը առ Կորնթացիս»:
«Աստված ընտրեց աշխարհի հիմարներին, տկարներին ընտրեց աստված, եւ աշխարհի աննշաններին ու անարգներին եւ ոչնչություններին ընտրեց աստված, որպեսզի վերացնի նշանակալին, որպեսզի ոչ մի մարմին չպարծենա…»:
Այժմ Մաթեւոսի ավետարանի «ԴԵ գլխի 18-րդ տունը. «Մինչ Քրիստոսը Գալիլեայի ծովեզերքով քայլում էր, տեսավ երկու եղբայրների՝ Սիմոնին, որ Պետրոս էր կոչվում եւ նրա եղբայր Անդրեասին, որոնք ծովի մեջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին: Եվ նրանց ասաց՝ «Իմ հետեւից եկեք եւ ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ»:
Նույն տեղում (գլուխ Ե, տուն 3) «ընկեր» Մաթեւոսը հռչակում է. «Երանի հոգով աղքատներին, որովհետեւ նրանցն է երկնի արքայությունը…»:
Հասարակ մահկանացուներիս համար մի քիչ վիրավորական է իմանալ, որ բավական չէ Եհովան այստեղ՝ երկրի վրա, ոչնչություններին ու հիմարներին է ընտրյալ դարձնում, երկնի արքայությունն էլ տալիս է… «հոգով աղքատներին»: Դա այնքան վանիչ հեռանկար էր, որ Պողոսի, Պետրոսի ու Մաթեւոսի գործի նոր ժամանակների (18, 19 եւ 20-րդ դար) շարունակողները սկսեցին քարոզել ներկան ու ապագան լոկ «աղքատներին» տալու միտումը՝ դեն նետելով «հոգին»: «Հոգով» թե առանց «հոգու», երկու դեպքում էլ գործ ունենք Եհովայի ձեռնարկման տարատեսակների հետ: Երկու դեպքում էլ առաջնությունը տրվում է «աղքատներին, հիմարներին, տկարներին…», կամ այլ կերպ ասած՝ մարդկության պակասավոր մասին:
Ինչու՞… Գթասրտությունից դրդվա՞ծ…
Ինչպես գիտեն նույնիսկ պատմաբանները, գթասրտության, եղբայրության, արդարության ու հավասարության վարդապետությունը վաղուց նվաճել է աշխարհը…
Ավելին, միջին դարերում, աշխարհիկ իշխանությունն ու անցողիկ փառքը ժխտող, սեր քարոզող եկեղեցին արարեց Հռոմեական սրբազան Կայսրությունը, որտեղ «սիրիր թշնամուդ» ավետարանական պատվիրանն իրագործվեց մինչ այդ ոչ մի սատանայի կողմից չկիրառված, մարդկանց ողջ-ողջ խարույկի վրա այրելու պատժաձեւում: Շա՜տ սիրելուց երեւի…
Նույն «ընկեր» Մաթեւոսի վկայությամբ (Ավետարան ըստ Մաթեւոսի, գլուխ «ԵԵ» տուն 43) «Հներն ասել են՝ «Պիտի սիրես ընկերոջդ եւ պիտի ատես քո թշնամուն», իսկ ես ձեզ ասում եմ՝ «Սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարություն արեք ձեզ ատողներին եւ աղոթեք նրանց համար, որ չարչարում են ձեզ եւ հալածում»:
(Գլուխ Ժ, տուն 23) «Երբ ձեզ հալածեն այս քաղաքում՝ կփախչեք դեպի մեկ ուրիշը, եւ երբ ձեզ այդտեղից էլ հալածեն՝ կփախչեք դեպի այն մյուսը»:
(Գլուխ Ժ, տուն 34) «Մի կարծեք, որ եկա խաղաղություն բերելու երկրի վրա,- ասում է «ընկեր» Քրիստոսը, – այլ՝ սուր, քանի որ եկա, որ որդուն բաժանեմ հորից, դստրին՝ իր մորից եւ հարսին՝ իր սկեսրոջից: Եվ մարդու թշնամիները իր տնեցիները կլինեն»:
(Գլուխ Ժ, տուն 21) «Եղբայրն իր եղբորը մահվան պիտի մատնի եւ հայրը՝ որդուն: Եվ որդիները հայրերի դեմ պիտի ելնեն եւ նրանց պիտի սպանեն»:
Եթե բարեհաճեցիք նկատել, «փրկիչը» հորդորում է աղոթել հալածողների ու չարչարողների համար, սիրել թշնամիներին, իսկ հարազատներին ու բարեկամներին սպանել…
Վերհիշենք Րաֆֆու «Սամվել»-ը, որի օրինակով տասնյակ սերունդներ են դաստիարակվել… Ո՞վ էր այստեղ ուրացողը, ո՞վ էր դավաճանը… Հա՞յրը, որ հավատարիմ էր մնացել իր պապենական պաշտամունքին ու ըմբոստացել հրեից Եհովայի խաչակիր սքեմավորների դեմ, թե՞ խաբված, մոլորեցված Սամվելը, որին հայադիմակ սքեմավորները հասցրին հայրասպանության: Ո՞վ էր ուրացողը, նախնիների ատրուշանը վառ պահող մայրը, թե՞ մոր արյամբ կենաց կրակը մարող, մաթեւոսների ու բարդուղիմեոսների կողմից խելահեղության հասցված Սամվելը…
«Քրիստոնեությունը կործանարար սնոտիապաշտություն է, իսկ նրա հետնորդները՝ հանցապարտ մարդիկ, որոնք իրենց զազրելիության եւ մարդկային ցեղի նկատմամբ ատելության համար արժանի են ծայրահեղ պատիժների» (Տացիտ, երկեր, հրատ 1887թ., էջ 490):
Կամ՝ ո՞րն էր Վարդան Մամիկոնյանի նախաձեռնած Ավարայրի ճակատամարտի բուն իրական պատճառը……
Մենք պարտավոր ենք վերանայել մեր պատմությունն ու մեր հերոսներին: Դա՝ նախ եւ առաջ մեր, ու հետո գալիք սերունդների անսխալական ապագայի համար:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=180635539585438&id=100029169784366 – Հիշողության պատառիկ ոչ հեռու անցյալից… Նաեւ Հովիկ Վասիլյանի կտրուկ, բայց արդար գրչի գործերից մեկը…
- https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
- https://www.facebook.com/armenuhi.melqonyan?ref=tn_tnmn – Արմենուհի Մելքոնյան, ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ, ՀԱՄ պաշտոնական կայքի –www.hayary.org գլխավոր խմբագիր
- https://www.facebook.com/profile.php?id=100029169784366 – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
* * *
Հայ Դատի մասին խոսելով, չեմ կարող չհիշել Շիրակ Գյունաշյանին, ով հզոր կամքի տեր ազգային գործիչ էր, ում մասին բոլորն էին ակնածանքով խոսում… Սեպտեմբերի 20-ը ԽՍՀՄ տարիների հայ քաղբանտարկյալ Շիրակ Գյունաշյանի հիշատակի օրն է, ով 1997թ. հանկարծամահ եղավ 58 տարեկանում:
…Նա նախ ծանոթացել է Հովիկ Վասիլյանի ու Գեւորգ Հեքիմյանի (ում հետ եւս հասցրեցի մտերմանալ) հետ, ապա՝ Ասատուր Բաբայանի, Սարգիս Թորոսյանի, Աղասի Անտոնյանի եւ Հայկ Իսկանդարյանի: Եվ նրանք ընդհատակյա պայմաններում հիմնադրում են «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունը, որի նպատակները հայրենասիրական էին՝ ներառելով Արցախի ու Նախիջեւանի վերամիավորման, Արեւմտյան Հայաստանի վերադարձման, ազգային աշխարհընկալման ու լեզվի անաղարտության հարցեր:
Խիստ գաղտնի պայմաններում խումբը ձեռնարկում է ամսագրի հրատարակում, բայց մատնությամբ նրանք բացահայտվում են. 1968թ. հուլիսի 2-ին ՊԱԿ-ը բռնագրավում է ամսագրի ամբողջ տպաքանակը (մոտ 400 օրինակ) եւ ձերբակալում հրատարակիչներին: Առեղծվածային պայմաններում ՊԱԿ-ի նկուղներում մահանում է Հայկ Իսկանդարյանը, իսկ մնացածները դատապարտվում են տարբեր պատժաչափերով ու դատավարությունից հետո հայտնվում Մորդովիայի քաղաքական ճամբարներում: Շիրակ Գյունաշյանը դատապարտվել է 4 տարով:
…Շիրակի հետ եւս շուտ մտերմացանք: Մի ազգայնական հավաքի ժամանակ (որքան հիշում եմ, Սամվել Շահինյանի գլխավորած «Ազգային Պետություն» կուսակցության գրասենյակում էինք), առաջին անգամ էինք գործնականում հանդիպում Շիրակ Գյունաշյանին եւ Հովիկ Վասիլյանին: Սկզբունքային մի հարց էր քննարկվում եւ Հովիկ Վասիլյանը ինչպես հաճախ՝ կտրուկ տաքացավ խնդրի ձեւակերպման հարցով պայմանավորված, ապա ես տաքացա…. Հովիկ Վասիլյանը խիստ նայեց ինձ, սակայն ավելի խորացնել չցանկացավ, դուրս եկավ… Շիրակը՝ նրա հետեւից: Ապա քիչ անց ներս եկավ, թե իմ տաքարյուն արիացի եղբայր արի մի քանի րոպեով դուրս գանք… Դուրս եկանք, Հովիկ Վասիլյանը գլուխը թափ տվեց, լիաթոք ծիծաղեց ու մեծավարի գրկեց ինձ, թե՝ այ տղա դու հենց հիմա իմ ջահել ժամանակն ես… Շիրակը երկուսիս էլ գրկեց ու էդպես երեքով ներս մտանք – հավաքը շարունակվեց…
Շիրակ Գյունաշյանը իսկապես ավագ եղբոր սիրով վերաբերվեց մեզ նաեւ հետո, միշտ պատվում էր իր կյանք տեսած խորհուրդներով: Երբ Երեւանի այս կամ այն վայրում դեմ դիմաց էինք հայտնվում, նա ժպտում էր եւ ձեռքերը լայն բացում, իսկ այդ բացվածքը տպավորիչ էր, նա երեւի 2 մ-ին մոտ, թե անգամ ավելի բոյ ուներ… «Ես ձեր կյանքին մեռնեմ, արիացի իմ ախպերներ, եկեք բոլորիդ գրկեմ, մեծ գիրկ ունեմ, բոլոր արիացիներիդ էլ կտեղավորեմ…» ու այնքան բարձր ու հաճելի քահ-քահ ծիծաղում էր, որ անցորդները կանգ էին առնում ու հետաքրքրվում, թե այս ում հետ է այսպես խոսում ժպտերես հսկան…
Հավե՛րժ փառք Շիրակ Գյունաշյանին եւ բոլոր նվիրյալ հայորդիներին…
* * *
Մարդի՛կ, խմենք Մա՛րդ մնացած Մարդկանց կենացը…
Ցայսօր, որպես ավագ ընկերոջից մնացած քաղցր հուշի հերթական մի պատառիկ եմ հիշում նվիրյալ հայորդի, անկոտրում խորհրդային քաղկալանավոր, հատկապես խորհրդային տարիներին ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ կայսրության սահմաններից դուրս հայտնի Հայ Դատ կազմակերպության ղեկավար Հովիկ Վասիլյանի խրատական կենացները, որոնք մինչեւ ուղնուծուծը թաթախված էին ինչպես ազգայինի, այնպես էլ մարդկայինի համ ու հոտի մեջ…
Նրա ներկայությունն արդեն իսկ չէր կարող հանդուրժել ուղղակի մի քիչ ազգային, էլ չասեմ՝ ոչ ազգային սեղանի ու սեղանակիցների հնարավորությունը… Սա նախ եւ առաջ հարգանք էր նրա նկատմամբ, հետո, եթե կուզեք՝ անխոս պարտադրանք նրա կողմից:
Ահավասիկ, մի կենացի մասին: Ովքեր առաջին անգամն էին սեղանի շուրջ նստում Հովիկ Վասիլյանի հետ, նախապես չէին ընկալում ասվածի խորքը, երբ նա ոտքի կանգնելով դիմում էր սեղանակիցներին՝ «Մարդի՛կ, եկեք բաժակ բարձրացնենք ու խմենք Մա՛րդ մնացած Մարդկանց կենացը» (մեծատառերն անգամ նրա խոսքերից էր զգացվում)…