Եռատոն.- Մայիսյան հաղթական տոներ – Տոնական խորհուրդներ, որ գնում են դեպի Հայ Դատի ակունքներ… – Հիշելով, ավելի խրոխտ են գնում դեպի մեր նպատակների իրականացումը, Հայոց Գերնպատակը…

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբմբումը ինչպես նախորդ տարի, այսօր եւս Եռատոնի (2-րդ աշխարհամարտի հայ հերոսների, Շուշիի  ազաքտագրման եւ Երկրապահի) օրերին հայտարարում են, որ հավերժից եկած ու հավերժելու ելած հայության համար մայիսը հաղթանակների, հաղթության, ամիս է՝ անցյալի, ներկայի ու գալիքի հաղթանակների

Եվ մեր պայքարի հաղթական ավարտը պետք է ազդարարվի Հողահավաքի ու Հայահավաքի իրականացումից հետո…

Սա վերստին նշում ենք, քանի որ այս ընթացքում շարունակվում են աշխարհի վերաբաժանման եւ նոր աշխարհակարգի ձեւավորման հերթական քայլերը

Եվ մենք հիշելով ու նշելով վերջին դարերում մեր հաղթանակները, որոնք բազմաբնույթ են եղել՝ ազատագրական, ինքնապաշտպանական կամ բարոյա-հոգեբանական, շարունակում ենք ոչ միայն նախնյաց գործը, այլ մեր սրբազան հոգիներին մասնակից ենք դարձնում իրենց իսկ սկսած եւ մեր նախաձեռնած այլ գործերին՝ հետեւելով հայ արիական հավատի Երկիր-Երկինք հոգե-ոգեղեն կապի ամրապնդմանն ու իրացմանը…

Լինելով ցեղակրոն հայեր, հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները հայոց ոգիների հետ ավելի խրոխտ են գնում դեպի մեր նպատակների իրականացումը, Հայոց Գերնպատակը

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=189567115358947&id=100029169784366  – / Եռատոն.- Մայիսյան հաղթական տոներ – Տոնական խորհուրդներ, որ գնում են դեպի Հայ Դատի ակունքներ… 08.05.2019թ./ Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում /  

………………………………………………………………………

Մենք հիշում ենք, որ Համաշխարհային 2-րդ պատերազմում հայերը մարտնչելով Խորհրդային Միության (նաեւ այլ երկրների) ռազմական ուժերում՝ ընդդիմացան ո՛չ միայն կեղծ արիական տեսության տարածմանը, այլեւ իրապես համամարդկային վտանգ դարձած նացիստա-ֆաշիստական տեսությունների ներդրմանը:

Շուրջ 1,5 միլիոնանոց Խորհրդայաին Հայաստանից պատերազմին մասնակցեցին շուրջ 600 հազար հայորդիներ, ովքեր մյուս ազգերի հետ միասնաբար ջախջախեցին գերմանա-իտալական զավթարար աշխարհակուլ բանակին: Մեզ համար կարեւոր էր, որ այսպիսով կասեցվեց հայկական սահմանների մոտ մինչեւ ատամները զինված կանգնած նացիստական գերմանիայի դաշնակից Թուրքիայի զինուժի առաջխաղացումը՝ դեպի Հայաստան եւ Կովկաս… Դեպի համաթուրքական «Մեծ Թուրան»-ի ծրագրերի իրականացում…

Հայաստանում մնացած, հազիվհազ թիկունքի աշխատանքները կատարող ծերերը, հիվանդներն ու ամչափահասները չէին կարող դիմիակայելու փորձ անգամ անել, ինչը թուրքական յաթաղանին նոր հնարավորություն կտար իր կիսատ մնացած ցեղասպան գործը շարունակելուորին այս անգամ ավելի հեշտ կմիանային նաեւ մեր «եղբայր հանրապետության»՝ Ադրբեջանի հայակերները… Գուցե ոչ միայն Ադրբեջանի…

Եվ այստեղ հիշարժան է այն փաստը, որ Գասրեգին Նժդեհը, Դրոն եւ այլ փառապանծ հայորդիներ հիմնվելով արիական տեսության գաղափարաբանության հայկական արմատներին (այստեղ մեծ է նաեւ իմաստասեր, Տարոնական շարժման հիմնադիր Հայկ Ասատրյանի դերը), փորձեցին հայերին ազատել սեմիտական-հրեական ծագման սինաբանությունից, ինչը թույլ կտար թուրքերին ավելի շուտ մտնել Հայաստան…

Նաեւ նպատակ կար ռազմագերի հայ զինվորականներից ստեղծած «լեգեոնները» հասցնել Հայաստան, քանզի նշյալ նվիրյալ հայերը վստահ էին, որ Ստալինգրադի անկումից անմիջապես հետո թուրքերը ներխուժելու են Խորհրդային Հայաստան, իրենց բացահայտ աջակցությունը հանտնելով նացիղտական Գերմանիային (մինր այդ, Թուրքիան իր երկակի խաղերով, հետաձգում էր հանուն դաշնակից Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու որոշումը)

Հայության հաղթանակների շարունակականության համար բեկումնային էր նաեւ Շուշիի ազատագրումը, այն բեկումնային էր նաեւ ռազմա-քաղաքական առումով՝ քանզի Արցախյան պատերազմում ամրագրեց մեր սերնդի հաղթական ուժը եւ ազատագրության կամքի անկոտրում զգացումը: Ի վերջո բոցկլտաց այդքան սպասված Հայոց Պահանջատիրության կանչը, որից հետո միայն շատերի համար (այդ թվում՝ օտարների) միաս ու արյուն ստացավ Միացյալ Հայաստանի տեսլականը

Շուշիի ազատագրումը Արցախի անկախությանը, դրանով էլ՝ մեր Բնատուր Հայրենիքի վերատիրմանը նոր լիցք հաղորդեցԻսկ ամենակարեւորը՝ այս հաղթանակը ապահովեց Հայաստանի ու հայության անկախ եւ ինքնուրույն գործելու բնախոսական իրավունքը ներկայիս աշխարհի երկրների ու ազգերի կողքին, ինչը կասկածի տակ էր առնվել թուրք-ռուսական համագործակցությունից, Հայաստանի հերթական պառակտումից եւ խորհրդայնացումից հետո…

Այս տարի, ինչպես ամեն տարի կրկնում ենք գրեթե նույն խոսքերը, սակայն դրանք կարեւոր եւ էական են իրենց նշանակությամբ եւ ազդեցությամբ, որը կրում ու կրելու ենք սերնդե սերունդ՝ մեր մեջ ամուր պահելով հայրենասիրության ոգին ու հայրենատիրության կանչը… հայրենապաշտությունը…

Եվ ուրեմն նորից պետք է խոսել մայիսյան կարեւոր հաղթանակներից, որոնք բազմաբնույթ են, սակայն բոլորն էլ պետականակերտ եւ գալիքի հաղթանակներին միտված.-

- Ավարայրը բնույթով որոշակիորեն կրոնական ճակատամարտ էր, բայց իրականում հանուն քաղաքական անկախության, պետականության պահպանման մղված վճռական մարտ էր, անչափ կարեւոր՝ տվյալ ժամանակի համար

- Սարդարապատը վճռական մի մարտ էր՝ հանուն պետության ու ազգի ինքնապաշտպանության եւ գոյատեւման: Հերոսամարտ էր, որ Լոռվա տարածաշրջանից Բաշ Ապարանով հասնում էր Սարդարապատ, որտեղ էլ հաղթանակներ արձանագրվեց՝ շունչ տալով Երեւասնին, հաստատելով հայի ուժը հայոց պետականության վերակերտման ճանապարհին

- Շուշիի ճակատամարտը վաղուց սպասված մի հաղթանակ էր, որն ազատագրության ու հայրենատիրության ոգին բացեց հայի մեջ եւ վստահություն բերեց՝ գալիք ազատագրական ժամանակաշրջանին ուղղված, վերջնական հաղթական ապագային միտված

………………………………………………………………………

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ 2016-ին, մինչմայիսյան հաղթանակների նշումը, հայոց զինուժը մի նոր սխրանք գրանցեց, որը քառօրյա պատերազմ կոչվեց

Այստեղ հերոսաբար գործեցին արդեն հայկական կայացած բանակի 18-20-ամյա զինվորները եւ նրանց՝ տարիքով փոքր ինչ ավագ հրամանատարները: Այստեղ նույնպես եղան սխրանքներ, որոնք եւս ոսկե տառերով գրվեցին ինչպես մեր, այնպես էլ՝ համաշխարհային ռազմագիտական պատմության մեջ

Այսպես վկայվեց, որ հայոց հաղթանակած զինուժը իրավմամբ է համարվում տարածաշրջանի ամանապատրաստված ու մարտունակ բանակը: Եվ սա ասել ու ասում են ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները:

………………………………………………………………………

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները չեն կարող չնշել նաեւ մեր կամավորականներին, որ որսորդական հրացաններով սկսեցին պաշտպանել հայրենիքը ու այսօր գերժամանակակից զենքերով են՝ պատրաստական նոր առաջխաղացման… Պետք է անպայման շնորհավորել ու բոլորին միասին՝ Եռատոնի ոգով.

- Մեր երկիրը պահողի՝ երկրապահ կամավորական ազատամարտիկի տոնը, որը տոնն է բոլոր կամավորականների, անկախ այն հանգամանքից, թե ով ինչպես է ներկայանում հանրությանը՝ ֆիդայի, ազատամարտիկ, երկրապահ, ուղղակի կամավորական, թե մեկ այլ կերպ

- Մեր հայրերին ու պապերին, որ մարդկության մի մեծ հատվածի հետ պայքարեցին մայիսի 9-ի՝ 2-րդ աշխարհամարտում տարած հաղթանակի համար: Նրանք աշխարհակուլ եւ իրականում հակաարիական ուժերի դեմ կռվեցին իրապես արիաբար՝ տալով հարյուրավոր հերոսներ, տասնյակ բարձրաստիճան սպաներ ու մարտական գեներալներ, նաեւ՝ 4 մարշալներ

Հայությունը փրկվեց նաեւ նոր թուրքական կոտորածներից, կարող ենքնաեւ ասել՝ ո՛չ միայն հայությունը

- Փա՛ռք բոլոր հայ նահատակներին՝ Ավարայրից մինչ Սարդարապատ, Բեռլին հասած եւ Շուշին ազատագրած հերոսներին, նաեւ Արցախյան պատերազմի բոլոր քաջարի հայորդիներին, ինչպես կամավորական, այնպես էլ հայկական բանակի զինվորներին

- Փա՛ռք Հայքին ու Հային, փա՛ռք Հայ Աստվածներին, որ Վահագնյա ուժը ներդնեն հայոց ռազմուժի երակներում, որ հայն աստվածային զորությամբ ու լիարժեք արժանանա այն համաշխարհային վաստակին, որին հասել է մաքառելովՓառահեղ Նժդեհն այսօր էլ կասեր՝ հայը մարդկությանը տվել է ավելին, քան ստացել է երբեւէ

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումն ամեն տարի ասել եւ ասում են՝ հայ մարդը պետք է ապրի հզոր, հայաշունչ, հայաշեն եւ հայասեր երկրում՝ Ամբողջական Հայաստանի վերակերտմանը հասնելու համար

Ի վերջո պիտի դրվի պետականության այն քարը, որը պիտի սկիզբ դնի արտագաղթի կանխմանը եւ ներգաղթի վերսկսմանըԵվ փա՛ռք այդօրվան տանող իշխանությանն ու սերնդին

08.05.2019թ.

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։