Ցայսօր հնարավորինս համբերատար եմ արտահայտվել ՀՀ ղեկավարների անձերի նկատմամբ…- (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ցայսօր հնարավորինս համբերատար եմ արտահայտվել… – Կան բաներ, որ  վերանձնական են եւ անձեռնմխելի… – Ինչպես Նժդեհն է ասել, մեր ազգի տականքը ավելի վտանգավոր է, քան մյուսներինը… -Եթե մի նժարի վրա  դնեմորը չեմ արել դեռ ու առայժմ ձեռնպահ եմ մնում, ապա… /Պատրաստ եմ անձամբ առաջ տանել այդ դուխովներին մարտադաշտում…/

Այսքան ժամանակ փորձել եմ չանդրադառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի վեևրաբերմունքին՝ Հայաստանի Հանրապետության 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերը Քոչարյանի, Հայաստանի Հանրապետության 3-րդ  նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ…

Հնարավորինս համբերատար եմ արտահայտվել նաեւ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահների՝ միմյանց հանդեպ վերաբերմունքին, նաեւ իմ կածրիքն եմ համբերատարությամբ ձեւակերպել…

Այո, նախկինում էլ, այսօր էլ փորձել եմ համբերատար լինել, պաշտոնատար այս անձերի խնդիրը չարծարծել, այլ նրանց քաղաքականությանը, պետական գործունեությանն անդրադառնալ…

Եվ մինչ այսօր դեռ միայն հետեւում էի…

Բայց, երբ խոսքը Արցախի խնդրին է առնչվում՝ կամա, թե ակամա բուն խնդիրն էլ է այլ հարթություն տեղափոխվում… Այսպես եղել է միշտ:  

Եվ ահա, Արցախի Հանրապետության գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել՝ Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության համարԱնհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել է դատարան, սակայն դատավորը պահանջել է, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է անձամբ ներկայանան դատարան… Լրագրողների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանն ասել է, որ նրանք գալու են

……………………………………………….

Իսկ մի ՞թե դրա անհրաժեշտությունը կար:-

  1. Մի բան ի սկզբանե հստակ էր, որ Ռոբերտ Քոչարյանը հաստատ մասնակցելու է մարտիմեկյան դատավարությանը, իր խոսքը հայության ու աշխարհի առջեւ ասելու այս նպաստավոր հնարավորությունը բաց չի թողնելու, անգամ փորձելու է դատը տեղափոխել այլ հարթություն՝ մեղադրող կողմին մեղադրանք ներկայացնելով…
  2. Հստակ էր նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը չէր փախչելու Հայաստանից, այլ երկրում չէր պատսպարվելու, քանզի դա նրա՝ մինչայսօրվա կյանքը միանշանակ փոշիացնելու էր պետական հանցագործի անվան ծանրության տակ, իսկ հետագա կյանքը դարձնելու էր անասելիք, անանելիք եւ անհայրենիք…

Չգիտես ինչու, կամ ում խորհրդով Նիկոլ Փաշինյանը այլ բան է մտածել, թե այս դատավարության նախաձեռնումով Հայաստանից եւ առհասարակ հայկական միջավայրից կկտրի Ռոբերտ Քոչարյանին, կհասցնի Վանո Սիրադեղյանի հայտնի կլարգավիճակին, այդպիսով դաս կտա նաեւ Սերժ Սարգսյանին, ում եւս, ըստ անհրաժեշտության կարող է հեռացնել Հայաստանից՝ այս կամ մեկ այլ դատավարության հետ առնչություններ ձեւակերպելով…

Ինչ մնում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա Նիկոլ Փաշինյանը, եթե ոչ այլ, ապա նույն մարտիմեկյան դատավարությամբ կարող է սաստել նաեւ Հայաստանի Հանրապետության 1-ին նախագահին… Այսպիսով, ավելի ազատ գործածելով իր առաջին թիմի նախկին պաշտոնյաներին ու մասնագետներին…

……………………………………………….

Այսպես՝ Նիկոլ Փաշինյանը որոշ ժամանակ անց կազատվեր Հայաստանի Հանրապետության 1-3 նախագահների ազդեցությունից եւ եթե բախտի բերմամբ, թե պատահմամբ, թե ուղղակի մի ներդրմամբ … հասել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին, ապա այդ տրամաբանությամբ գուցե կհասներ նաեւ Մուղդուսու, ապաեւ՝ Բերիայի հնարավորությունների խաչմերուկ, որից մինչեւ ստալինյան աթոռը մի քայլ է… Հատկապես այսօր «Իմ քայլի» համար…

Հիշե՛ք՝ Իոսիֆ Ստալինը ոչ թե կումկուսի, այլ ժողովրդի առաջնորդ էր հռչակված… Այդպես էին ներկայացնում: Իսկ թե ինչ է հռչակվել Նիկոլ Փաշինյանը, մեծ գաղտնիք չէ:

Բայց նա ստալինյան աթոռին տիելու համար պետք է անցնի մուղդուսի-բերիական ոլորանները, կկարողանա՞… Այդ ճանապարհը միմյանց հոշոտման տանող եւ արյամբ ստեղծվող ճանապարհ է…

Դառնալով Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի երաշխավորությանը եւ իմքայլական պետական, կուսակցական, հանրային ու աշակերտական (դպրոցական երեխաներ՝ ցուցապաստառներով) արձագանքին՝ հազիվ թե մուղդուսի-բերիական ոլորաններին նհասնելու ժամանակ մնա

……………………………………………….

Արցախի խնդիրը հայության համար այնպիսի մի հաղթաթուղթ է, որի վերազարթոնքին չդիմացավ եւ որի ճաքերից էլ, դրսի հավելյալ արվածներից կազմաքանդվեց ԽՍՀՄ-ը, Ացախի զորությունից շանսատակ եղան տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ ու թուրք-գորշգայլականեր, տարաբնույթ իսլամականներ ու մոջահեդներ, տարբերազգի վարձկաններ…

  1. Արցախի Հանրապետության գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը ասկածի տակ անելը, հատկապես ինչպես վերը նշեցի, Ռոբերտ Քոչարյանը Հայաստանից փախչելու պատճառներ չուներ, ինչը միանշանակ ի վնաս իրեն կլիներ… կտրուկ փոխեց իրավիճակը այսպես կոչված նոր Հայաստանում…

Եթե այսօրվա իշխանությունը համոզված լիներ, որ Ռոբերտ Քոչարյանն այսքանից հետո գոնե կլքեր Հայաստանը, թերեւս բաց թողներ, բայց հասկացան, որ այդպես չէ, իսկ բաց թողնելուց էլ արդեն վախենում են՝ հասկանալով, որ պատմության անիվը այլեւս այլ ուղղությամբ է պտտվում…

Բայց պիտի հասկանալ, որ սա համաշխարհային հանրության առաջ լուրջ հարված էր Արցախին, ոչ միայն Արցախի ղեկավարությանը, նաեւ ժողովրդին:

  1. Եթե այսքանից հետո, Արցախի Հանրապետության գործող եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ներկայանան դատարան եւ մերժվեն, բոլորովի այլ իրավիճակ կստեղծվի, ինչը հաստատ նոր Հայաստան կերտողների համար շատ ճակատագրական կլինի…

……………………………………………….

Հուսանք այս անգամ էլ կխուսափենք քաղաքացիական պատերազմից, եւ ամեն ինչ իր տեղը կնկնի: Եվ իրական կյանքից դուրս ու համացանցում ապրողները անցավ  կվերադառնան երկիրային իրականություն… Դա լավ կլիներ, քանի որ, կարծում եմ, երկնային իրականության հետ ծանոթությունը ոչ մեկիս պետք չէ այս օրերին…

* * *

Կան բաներ, որ վերանձնական են եւ անձեռնմխելի

Հայրենիքն Արարչատուր է եւ Աստվածային, տրված է ի վերուստ եւ իր բնական սահմաններով ու բնաշխարհով

Այն չի կարող սահմանվել այս կամ այն պետության, կազմակերպության կամ պաշտոնյայի որոշմամբ, այս կամ այն ժողովրդական կամ հանրային քննարկմամբ, հանրահավաքի ամբոխահաճ հայտարարությամբ անգամ պետական հանրաքվեով

Յուրաքանչյուր հայ կարո՛ղ է ասելՀայաստանն իմ Հայրենիքն է եւ վերջ Եվ այն՝ Հայկական Լեռնաշխարհն է: Եվ բոլոր վերոնշյալ որոշումներն ու հանրաքվեները դառնում են անիմաստ, քանզի անհավասար են որեւէ հայի հայրենատիրական իրավունքի առաջ

Եթե աշխարհում կա մեկ հայ, որի Հայրենիքը Հայք-Հայաստանն է, ապա Հայաստանի սահմաններն անձեռնմխելի են:

Արարչատուր Երկրի սահմաններն են անձեռնմխելի եւ ոչ թե՝ արհեստական մի երկրի…

Արարչածին Ազգի ինքնորոշման իրավունքն է ընդունելի եւ ոչ թե խառնագեն ու արհեստածին ազգ-ժողովուրդների

* * *

Ինչպես Նժդեհն է ասել, մեր ազգի տականքը ավելի վտանգավոր է, քան մյուսներինը… Այստեղ մեր տականքը մրցակցությունից դուրս է՝ առաջինն է…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայտնի են մեծ հայորդի, հմուտ զորավար, ազգային եւ պետական գործիչ, գաղափարախոս եւ իմաստացեր Գարեգին Նժդեհի ազգայինի եւ ապազգայինի բնորոշումները:

Նա Ազգը, որպես Բնածին երեւույթ հստակ զատում է դարերի ընթացքում ժողովրդի եւ ազգի տականքի վերածված երեւույթներից՝ Ազգ-ժողովուրդ-տականք…
Ժողովուրդ եզրը կարող է հայրենասեր լինել, բայց ոչ երբեք հայրենապաշտ: Կարող է պայարել հանուն պետության գոյության, որը նաեւ իր ապրուստի միջոցն է, սակայն ոչ երբեք հանուն հայրենիքի ու հայության գերնպատակների, իրականացման, առավել եւս չի նահատակվի հանուն դրանց: Կարող է ազգայինի ընկալում ունենալ, բայց ոչ երբեք անզիջում ազգայնականի, եթե դրա կարիքը զգացվի…

Իսկ ազգի տականքը ոչ միայն ապազգային է, այլ՝ ընդգծված հայամերժ ու հայրենիքամերժ: Օտարի նկատմամբ բարեհաճությունը հասցրել է օտարապաշտության, քիչ համարելով օտարասիրությունը: Դեմ է հայկական արժեհամակարգին, ավանդույթներին ու սովուրույթներին, մարդկային, ազգային եւ բնական օրենքներին…

* * *

Եթե մի նժարի վրա դնեմ, որը չեմ արել դեռ ու առայժմ ձեռնպահ եմ մնում, ապա Նիկոլի թայֆայականությունը արդեն անցել է բոլորիցԵթե մի նժարի վրա դնեմ, ապա Նիկոլի թույլտված մեծ աղմուկ հանած պետական պարգեւատրումների զգալի մի գումար իրենց կուսակցության հաշվեհամարին փոխանցվեց՝ ինչու՞

Հանկարծ ու բոլորի անձնական կյանքը փոխվեց ու բոլոր իմքայլական ղեկավարները պնդում են, որ տան թանկարժեք իրերը, սեփական զարդումարդերը, ավտոմեքենաները, գրպանների փողը եւ այլն, նվերներ ենէդ ո՞նց, էդ նվերները կաշառք չե՞ն

Իսկ Աննայի անձնական հիմնադրամների հաշվին միլիոնավոր դոլարների արագ ու պարտադրված փոխանցումները, պարզապես ստվերում է թողել նախկինների նման «սրբազան» գործերը

Երբ այս իշխանությունների պատասխան տալու ժամանակն էլ գա, որը հեռու չէ, այն ժամանակ էլ ինձ չէ, այլ ինքներդ ձեզ արդեն կհարցնեք, թե ո՞նց եղավԷնպես որ մի նժարի վրա դեռ ոչինչ չեմ դրել

Ինչ մնում է Արցախի ղեկավարությանը, ապա ինչպես Նիկոլը, այդպես էլ դու շա՜տ հետու եք Արցախի խնդրից եւ չեք հասկանում, թե «արցախյան հեղափոխական-հակահեզափոխական շահարկումները» ինչի կարող է հանգեցնել… Թե՞ էլի մտածում եք կռիվը երբ էլ լինի՝ ձերը չէ: Վազգեն Սարգսյանի նման պիտի վարվել նոր կռվի դեպքում, այս անգամ էլ ֆեյսբուքյան հերոսներին՝ համացանցից ուղիղ առաջին դիրքեր պիտի հասցնել, նրանց հերոսականության կամ  «դուխով հեղափոխխականության» աստիճանը ճշտելու համար…

Պատրաստ եմ անձամբ առաջ տանել այդ դուխովներին մարտադաշտում…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։