1. Վրաց-ադրբեջանական հակասությունը Դավիթ Գարեջիի հարցում գլխացավանք կդառնա նաեւ Վրաստանի հաջորդ նախագահի համար… 2. Վրացիները բողոքի են դուրս եկել.- Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները… 3. Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է. -Վրաստանի ԱԳՆ… 4. Կանցկացվի «Գարեջի՝ Վրաստան է ու Կովկասը մեր տունն է» ակցիան… Պաշտոնական Թբիլիսին դեռ լավ չի գիտակցում հայկական եւ թուրքական վտանգ ասվածը…

Վրաց-ադրբեջանական ինքնության բախումներ…

ՆախաբանԶարմանալի է, որ պաշտոնական Թբիլիսին դեռ լավ չի գիտակցում, որ թուրքերը շահագրևգռված են Ջավախքում թուրք-մցքեթների բնակեցմամբ՝ ո՛չ միայն հայերի դեմ գործելու եւ հայկական հարցը շրջափակելու համարՎրացիները այդպես էլ չեն ընկալում, որ հայկական Ջավախքի տարածքով Վրաստանի ադրբեջանաբնակ Մարնեուլի շրջանի եւ հարակից տարածքի բնակավայրերի հետ կապն է ամրացնում Թուրքիան՝ իր տնտեսական ներդրումներով ներխուժելով Վրաստան, որպեսզի հարմար մի պահի բռնազավթի այդ տարածքները եւ Ադրբեջանի հետ իրենց երազած անմիջական սահմանը ստեղծեն

Նախիջեւանի ուղղությամբ դա չստացվեց, Արցախի ազատագրումը արգելափակեց այդ թուրքական երազանքը, հիմա, փաստորեն Ջավախքը պիտի փորձի արգելափակել դաԲայց վրացիներն այնքա՜ն դեմ են հայերին (դե, նախ եւ առաջ մեր տարածքները չեն ցանկանում վերադարձնել), որ չեն տեսնում մեծ կորուստը, որ պետք է ավելի շատ վախենալ թուրք-ադրբեջանական վտանգիցԻսկ այդ վտանգը կլափի ամբողջ Վրաստանը (Աջարիան արդեն իրենցն են համարում), ինչը ի տարբերություն թուրք-ադրբեջանականի, հաստատ հայկական երազանք չէ

Բայց դեռ գործում է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա դաշինքը, որը նաեւ հակահայ քաղաքականություն է տանում տարածաշրջանումԻսկ Իրան-Հայաստան-Վրաստան դաշինքը չի ձեւավորվում, քանզի Թբիլիսին դեռ լավ չի գիտակցում այն, ինչի մասին խոսվեց վերեւում…  

………………………………………………

Վրաց-ադրբեջանական ինքնության բախումներ…

(…բողոքի ակցիայի մասին հայտարարել են Դավիթ Գարեջիի վանական համալիրի հոգևորականները: Կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ ակցիան տեղի կունենա Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դրոշներով: Դա նշան կլինի, որ մենք չենք ուզում թշնամական հարաբերություններ ունենալ որեւէ մեկի հետ, առավել ևս մեր տանը, մեր եղբայրների հետ` կովկասցիների հետ)…

………………………………………………

29/05/2012 – 1. Վրաց-ադրբեջանական հակասությունը Դավիթ Գարեջիի հարցում գլխացավանք կդառնա նաև Վրաստանի հաջորդ նախագահի համար

Վրաստանի և Ադրբեջանի միջև Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ առաջացած հակասությունների առնչությամբ Panorama.am-ը զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի հետ:

- Պարոն Էրոյանց, ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերին վրաց-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված լարվածությունը:

-Հակասությունը, որ գոյություն ունի Վրաստանի և Ադրբեջանի միջև Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ, նորություն չէ և երկար տարիների պատմություն ունի. ուղղակի վերջին շրջանում առաջացած լարվածությունն ավելի ակտուալ դարձրեց այդ հարցը: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ վրացական որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին, ըստ որի` այս տարվա մայիսի 6-ին վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքի մի մասն, առանց զգուշացնելու, զբաղեցրել են ադրբեջանցի սահմանապահները, որոնք արգելել են վրացի հոգևորականների և զբոսաշրջիկների մուտքը նշված վայր:

Այո, և Թբիլիսիի վրդովմունքն առաջացել է հենց ադրբեջանական կողմի նման որոշման պատճառով:

- Իսկ ի՞նչ դիրքորոշում ցուցաբերեցին Վրաստանի իշխանությունները:

-Նշեմ, որ մայիսի 14-ին Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ, կարելի է ասել, որևէ գնահատական չէր տվել ադրբեջանական կողմի այդ քայլին, այլ ուղղակի նշել էր, որ իրենք կապի մեջ են ադրբեջանցի գործընկերների հետ և պատրաստվում են տվյալ հարցը բարձրացնել Վրաստանում Ադրբեջանի դեսպանի առջև: Բացի այդ, Կալանդաձեն հայտարարել էր, որ 1921 թ.-ից Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքի 2%-ն Ադրբեջանի տարածքում է, իսկ ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ընթանում են սահմանազատման հարցերով հանձնաժողովի շրջանակում: Նույն միտքն էր արտահայտել նաև Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուան:

- Հետաքրքիր է` ինչպե՞ս արձագանքեց այս իրադարձություններին վրաց հասարակությունն ընդհանրապես:

-Իհարկե, վերոնշյալ վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակը մեծ զայրույթ է առաջացրել վրաց հասարակության շրջանում: Կատարվածի կապակցությամբ Դավիթ Գարեջիի մենաստանի հոգևորականներն օգնության խնդրանքով դիմել էին Վրաստանի ԱԳՆ և պատրիարքարանին: Դրան զուգահեռ, ի բողոք ադրբեջանական կողմի վերոնշյալ գործողություններին, նույն օրերին Վրաստանում որոշ ՀԿ-ների և հասարակական գործիչների նախաձեռնությամբ ստեղծվել է «Պաշտպանիր Դավիթ Գարեջին» խումբը: Վերջինիս նախաձեռնությամբ` մայիսի 20 –ին Թբիլիսիում երթ է կազմակերպել, որին մասնակցել են մի քանի հարյուր մարդ: Ակցիայի մասնակիցները բողոքել են ոչ միայն ադրբեջանական սահմանապահների կողմից վանական համալիրի տարածքը զբաղեցնելու դեմ, այլ նաև վրացի պաշտոնյաներ Ն.Կալանդաձեի և Ն.Ռուրուայի` վերը նշված հայտարարությունների դեմ` համարելով դրանք անհիմն և վիրավորական: Արդեն հաջորդ օրը Դավիթ Գարեջի մենաստանային համալիրից երթ է կազմակերպվել, որին մասնակցել են շուրջ 100 հոգևորականներ և 5000 ուխտավորներ:

Մինչ այդ` մայիսի 17-ին, վանական համալիրի պաշտպանները հայտարարությամբ էին հանդես եկել` պահանջելով իշխանություններից մինչև մայիսի 31-ը` Գարեջիի սուրբ Դավիթի հիշատակի օրը, հրապարակել տվյալ տարածքի սահմանազատման և սահմանագծման հարցերին առնչվող բոլոր նյութերը:

- Ո՞րն է պատճառը, որ Վրաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել Դավիթ Գարեջիի հարցի շուրջ:

-Բանն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը պնդում է, որ նշված տարածքը և վանական համալիրն իր պատմական հողն ու իր պատմամշակութային ժառանգությունն է: Նշեմ, որ Դավիթ Գարեջի վանական համալիրի հետ կապված հակասությունն անհրաժեշտ է դիտարկել Վրաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում: Երկու երկրները դեռևս չեն կարողանում պայմանավորվել ընդհանուր սահմանի գրեթե 35 տոկոսի շուրջ, որի մի մասն է կազմում նաև այն տարածքը, որտեղ տեղակայված է Դավիթ Գարեջի վանական համալիրը:

Վրացական կողմը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը` վանական համալիրի դիմաց Ադրբեջանին զիջելու մեկ այլ տարածք, սակայն Ադրբեջանի իշխանությունները չեն համաձայնվել: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դեռ 5 տարի առաջ առաջարկում էր նշված մենաստանն ամբողջությամբ ընդգրկել Վրաստանի տարածքում, իսկ փոխարենը Ադրբեջանին կարող էր պատկանել ռազմավարական մեկ այլ բարձունք: Այս առաջարկը ևս մերժվեց ադրբեջանցիների կողմից:

- Բայց, ինչպես Դուք նշեցիք, այդ հարցերով արդեն զբաղվում է համապատասխան հանձնաժողովը:

-Ճիշտ է, ամեն տարի տեղի է ունենում սահմանազատման և սահմանագծման հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը, բայց որոշակի ժամանակացույց սահմանված չէ, իսկ Դավիթ Գարեջիի հետ կապված որևէ առաջընթաց առ այսօր չկա, ավելին` այս տարի նման նիստ կամ հանդիպում դեռ չի կայացել:

- Իսկ ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել այդ հարցի հետ կապված, կկարողանա՞ն արդյոք երկու երկրները մեղմել առաջացած լարվածությունը:

-Արդեն իսկ քայլեր արվում են այդ ուղղությամբ, մասնավորապես մայիսի 20-ին ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողվին մասնակցելու նպատակով այնտեղ ժամանած Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ Միխայիլ Սաակաշվիլին և Իլհամ Ալիևը որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել Դավիթ Գարեջիի հարցի շուրջ: Նույն օրը վրաց-ադրբեջանական սահմանին կայացել է երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարներ Զազա Գոգավայի ու Էլչին Գուլիևի հանդիպումը: Վերջիններս պայմանավորվել են սահմանապահների կոնկրետ վարքագծի շուրջ. մասնավորապես` ադրբեջանական սահմանապահները կվերադառնան մինչև մայիսի 6-ը զբաղեցրած եզրագիծ և թույլ կտան ուխտավորներին այցելել Ադրբեջանի տարածքում գտնվող վանական համալիր, իսկ վրացական կողմը երաշխավորել է, որ զբոսաշրջիկները չեն խորանա Ադրբեջանի տարածք:

- Կարելի է այդ պայմանավորվածությունը համարել որպես դրական միտում Դավիթ Գարեջիի հարցի վերջնական լուծման համար:

-Իհարկե ոչ, քանի որ այդ պայմանավորվածությամբ կողմերն, ըստ էության, վերադարձան այն նույն կետին, որ կար մինչ մայիսի 6-ը: Իսկ ինչ վերաբերում է հարցի վերջնական լուծմանը, ապա, կարծում եմ` այդ գործընթացը դեռ երկար կշարունակվի, և Դավիթ Գարեջիի հարցի շուրջ վրաց-ադրբեջանական հակասությունը գլխացավանք կհանդիսանա նաև Վրաստանի հաջորդ նախագահի համար:

2. Վրացիները բողոքի են դուրս եկել. Ադրբեջանը օկուպացրել է մեր տարածքները

Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում, որտեղ ընթանում է «Գարեջին Վրաստանն է, Կովկասը՝ մեր տունը» կոչերով բողոքի ակցիան, քիչ առաջ իրավիճակի մասին քննարկման ժամանակ մասնակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։

Aliq.ge-ն գրում է, որ լարվածությունը նվազեցնելու համար տեղում գտնվող հոգևորականներից մեկը առաջարկել է բոլորին աղոթք անել:

ղբյուրն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Դավիթ Գարեջիի վանական համալիրում այս պահին բողոքի ակցիա անցկացնողները պատրաստվում են կենդանի շղթա կազմել՝ այդպիսով հավաստելով, որ դա Վրաստանի տարածքն է:

Ակցիայի մասնակիցներից Լեյբորիստական կուսակցության անդամ Դաթո Չխիրտիշվիլիննշել է, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն, ադրբեջանական կողմը այսօր որոշել է Դավիթ Գարեջիի վանական համալիրում նշել Ադրբեջանի անկախության օրը, ինչը նրանք թույլ չեն տա, քանի որ տարածքը վրացական է:

Ակցիայի մասնակիցները ասել են, որ օրեր առաջ բերդի վրա իրենց կողմից կանգնեցրած Վրաստանի դրոշը հեռացվել է, ուստի այդ հարցով իրենց բողոքն ուղղված է նաև Վրաստանի կառավարությանը:

Հասարակական ակտիվիստ Իրակլի Կակաբաձեն նշել է՝ թույլ չեն տալու, որ Ադրբեջանն օկուպացնի Գարեջիի համալիրը «Գարեջին Վրաստանն է, Չիչխիտուրին Վրաստանն է։ Ո՛չ Սոկարի դոլարներին, ո՛չ Գարեջիի օկուպացիային»։

Աղբյուրը հիշեցնում է, որ վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող համալիրի շուրջ իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Գարեջիի անապատի վանքը։

3. Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է.- Վրաստանի ԱԳՆ

Ադրբեջանի անկախության տարեդարձի կապակցությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ադրբեջանական դրոշի գույներով: Aliq.ge-ն գրում է, որ երեկոյան ժամերին հեռուստաաշտարակը լուսավորվել է երկնագույն, կարմիր և կանաչ գույներով։

Ըստ աղբյուրի, այսօր Վրաստանի առաջին դեմքերը ևս շնորհավորական ուղերձներ են հղել Ադրբեջանի հանրապետության օրվա առթիվ։ Երկրի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին «Թվիթերի» պաշտոնական միկրոբլոգում ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշել է «Ինձ համար մեծ պատիվ է Վրաստանի ադրբեջանական համայնքի հետ տոնել հարևան երկրի ազգային տոնը»։

4. Կանցկացվի «Գարեջի՝ Վրաստան է ու Կովկասը մեր տունն է» ակցիան

Մայիսի 28-ին նախատեսվում է «Գարեջի՝ Վրաստանն ու Կովկասը մեր տունն է» կարգախոսով հոգևորականների և հասարակական խմբերի բողոքի ակցիան:

Jnews-ի հաղորդմամբ, բողոքի ակցիայի մասին հայտարարել են Դավիթ Գարեջիի վանական համալիրի հոգևորականները: Կազմակերպիչների հայտարարության համաձայն՝ ակցիան տեղի կունենա Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դրոշներով:

«Դա նշան կլինի, որ մենք չենք ուզում թշնամական հարաբերություններ ունենալ որևէ մեկի հետ, առավել ևս մեր տանը, մեր եղբայրների հետ` կովկասցիների հետ: Այս ակցիայով մենք զգուշացնում ենք բոլոր շահագրգիռ ուժերին, որ ոչ ոք չի տրվի սադրանքների հնարավորություն, սա մեր մեծ տունն է, և դա կործանարար հարված է տարածաշրջանում: Մենք հավատում ենք, որ այդ օրը Գարեջիում մեզ հետ միասին կլինեն և ադրբեջանցիները, և Վրաստանի քաղաքացիները և վրացիների համար սուրբ և անգին հողից, իրենց պատմական հայրենիքին ու ամբողջ աշխարհին կասեն, որ եղբայրությունը և բարեկամությունը սահմաններ ու շփոթություններ չունեն, շահագրգռված ուժերի քաղաքականությունը չպետք է խավարեցնի դա», – ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

Դավիթ Գարեջայի վանքային համալիրը 6-րդ դարի քարանձավային վրացական վանքերի համալիր է, որը գտնվում է Թբիլիսիից 60 կմ դեպի հարավ-արևելք հեռավորության վրա, վրաց-ադրբեջանական սահմանին։ Վրաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը բաժանում է վանական համալիրը երկու մասի։ Այն բանի պատճառով, որը վանքային համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում, այն դարձել է 1991 թվականից Վրաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վիճաբանության առարկա։

Իրավիճակը սրվել էր նաև նախորդ ամիս։ Մենք ապագայում ակտիվ կաշխատենք, որպեսզի խնդիրը, որը կապված է Վրաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման հետ, ընթանա առավել զգայուն: Հիշեցնենք, որ գործընթացը խափանված էր հանձնաժողովներում առկա փոփոխությունների պատճառով: Ադրբեջանի կողմից հանձնաժողովում իրականացվել են համապատասխան փոփոխություններ: Մենք այդ առնչությամբ առաջիկա օրերին կունենանք քննարկում: Հուսով ենք, որ այս հարցը երկու կողմերի միջև կլուծվի բանակցության ճանապարհով»,- 1tv.ge-ի հաղորդմամբ՝ հայտարարել էր Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին::

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։