Ուշադրությու՛ն. – Մի պատմություն, որ չպե՛տք է կրկնվի… Մեր բանակի դեմ վաղուց են դավադիր քայլեր նախաձեռնվել…

Վտանգը անչափ մեծ է, երբ միջազգայինը գերակա է ազգայինի նկատմամբ, երբ քաղաքացիական հասարակարգը ապազգայնանալով ստորադասում է ազգային արժեհամակարգը, երբ ՀՀ քաղաքացին փորձում է ոչնչացնել ՀՀ բնիկ-բնակիչ հայ մարդուն, երբ անդիմագիծ եւ անասելիք քաղաքական եւ հանրային ուժերը ամեն գնով կասեցման են տանում պետական քաղաքականության ազգային բնույթը, երբ անգաղափար պետությունը վեր է դասվում հայի գաղափարախոսական առանցք՝ հայրենիք հասկացողությունից…

Այս իրավիճակում վտանգն իրապես մեծ է, լռելն էլ՝ վտանգավոր.…

Եվ այդ վտանգը սողոսկել է ամենատարբեր ասպարեզներ:

Ահա այն ոլորտը, բանակը, որտեղ եւս շուտով կփորձեն իրենց քթները խոթել հայ հարջորջվող դրամաշնորհակերները, որ սեփական կյանքն են բարելավում այս կամ այն մութ ու ավերիչ ուժերին ծառայող փողատու ուժերից սնվելով…

Իսկ մեր ներքին կյանքի պաշտպան ոստիկանությունն այլ խնդիրներով է զբաղված… Իր առկա գործելաոճի շարունակականության դեպքում այն կապապետականացվի հիմնովին, որը ոստիկանական համակարգը կվերածի վերնախավային դասակարգի թիկնազորի կարգավիճակն սպասարկողի, ինչն էլ կհանգեցնի երկրի ներքին կայունության խարխլմանը եւ պետականության արագընթաց թուլացմանը…

Իհարկե հայկական զինուժի դեմ նույնպես դավադիր գործողություններ են փարձարկվում, սակայն մեր բանակը դեռ ամուր է եւ առայժմ կարողանում է պատասխան տալ բանակաքանդությամբ տառապող ազգադավներին… Բայց չի բացառվում, որ դրամաշնորհակերները շոտով այլ քայլի կդիմեն՝ կանցնեն մեր երկիրը բանակ չունեցող երկրների շարքերն անցնկացնելու քարոզմանը… 

Իսկ բանակի դեմ վաղուց են քայլեր նախաձեռնվել, ընդհուպ մինչեւ համասեռականների ու աղանդավորականների այլընտրանքային ծառայությունը, բանակային զորակոչի վերացումը եւ այլն:

Չի բացառվում, որ Արցախի հարցում եւս դավադրություններ սկսեն դրամաշնորհակերները, ասենք՝ միջազգային ուժերի ներկայությունը կարեւորեն հայ-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում, այսինքն՝ արցախահայությանը զրկեն իր անվտանգության միակ երաշխավորից՝ հայկական բանակից… Ապա անցնեն նաեւ հայկական բանակի ընդհանուր ապապետականացմանը ինչը կատարվում է ոստիկանության պարագայում… Երեւի կխոստանան նաեւ, թե որ երկրները կլինեն մեր անվտանգության երաշխավորնեըը…

Մեր անվտանգության համակարգը դեռ կարողանում է որոշակի պահպանել իր պետականամետությունը, ինչն արդեն դժվար է ասել դատախազական եւ դատական ոլորտների մասին, իսկ ոստիկանության մասին ասեցինք արդեն…

Դառնալով բանակին, նշեմ , որ ՀՀՇ-ի տարիների մի խեղկատակության հասնող պաշտոնական թեզ էր պտտեցվում ժողովրդի մեջ, թե «մեր պաշտպանվածությունը՝ մեր անպաշտպանվածության մեջ է», ինչը բացատրվում էր այսպես, եթե մենք զինուժ չունենանք ու Ադրբեջանը հարձակվի մեր երկրի վրա (անգամ եթե Թուրքիան հարձակվի), ապա քանի որ մենք բանակ չունենք, միջազգային հանրությունն իր միջազգային ուժերի միջոցով, նաեւ պատիժներ սահմանելով հարձակվողների դեմ, կկանգնեվի ադրբեջանական կամ թուրքական բանակների առաջխաղացումը դեպի Հայաստան…

Սա ասվում էր այն ժամանակ, 1990-ականներին, երբ Հայաստանի անկախական ուժերը ազգային բանակի գաղափարն էին առաջ քաշել…

Բայց Հայոց Ազգային Բանակը (ՀԱԲ) եւ այլ կամավորական կառույցներ ապացուցեցին, որ մեր պաշտպանվածույունը մեր բազկի, մեր ազգի հավաքական ուժի մեջ է… որ առանց զինուժի կազմավորման մեր թշնամիները մեզ պարզապես կուտեն միջազգային հանրության աչքի առաջ, ինչպես արել են նախկինում, ինչպես արել են Հայոց Ցեղասպանութունն իրականացնելիս…

Հիմա կարծես 1990-ականների շունչն են ցանկանում վերակենդանացնել… Մենք դա տեսել ենք եւ գիտենք թե ինչ վտանգներով է լի… Ուստի՝ ահազանգու՛մ ենք, այդ պատմությունը չպե՛տք է կրկնվի…

Ասել եւ ասում ենք՝ օտարների դրամաշնորհները միջազգայնորեն «օրինականացված» կաշառքներն են, եւ ըստ այդմ, այս կաշառատուները ժողովրդավարության անվան տակ թաքնված համաշխարհային ամբոխավարություն, ներազգային խառնակչություն եւ ապազգային ու անբարոյական կենսակերպ սերմանող գործակալներ են, որոնք անպատիժ օգտվում են կաշառքի այդ ձեւից՝ խաղացնելով հայ հարջորջվող դրամաշնորհակերներին, սրանց դեպքում էլ միջազգայնորեն «օրինականացված» կաշառակերներին…

(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

https://www.panorama.am/am/news/2019/06/18/%D4%B5%D6%80%D5%AF%D6%80%D5%B6%D5%A5%D6%80-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B6%D6%84-%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D5%B6-%D5%A6%D5%AB%D5%B6%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%B8%D6%82%D5%AA%D5%A5%D6%80/212957318/06/2019 - Երկրներ, որոնք չունեն զինված ուժեր

Դոմինիկա

Կարիբյան ազգը վերացրեց իր բանակը 1981թ-ին և այժմ նրա պաշտպանությունն իրականացնում են Դոմինիկայի ոստիկանությունը, որը ներառում է նաև ափային հսկողությունը։

Մոնակո

Այս փոքրիկ պետությունը 17-րդ դարից ի վեր բանակ չունի։ Չնայած Ֆրանսիան իրականացնում է Մոնակոյի պաշտպանությունը, երկիրն ունի 2 փոքր զորամաս՝ մեկը, որ պաշտպանում է արքայական ընտանիքին, իսկ մյուսը՝ իր քաղաքացիներին։

Լիխտենշտեյն

Այս փոքր եվրոպական պետությունը 1868-ին վերացրեց իր բանակը՝ պահպանման մեծ ծախսերի պատճառով: Այնուամենայնիվ, պատերազմի իրավիճակում այն բանակ ձեւավորելու կարողություն ունի, սցենար, որը երբեք չի առաջացել: Լիխտենշտեյնի ազգային ոստիկանությունը ներքին անվտանգությունն է ապահովում, մինչդեռ երկիրը պաշտպանում է հարևան պետությունների հետ սերտ կապեր ունի պաշտպանության ոլորտում:

Անդորրա

Անդորրան չունի իր բանակը, սակայն այն Իսպանիայի ու Ֆրանսիայի հետ պաշտպանական պայմանագրեր ունի: Երկրի փոքրիկ կամավորական բանակը զուտ արարողակարգային գործունեություն է իրականացնում։

Բանակ չունեն նաեւ՝

Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները, Գրենադան, Իսլանդիան, Կիրիբատին, Մարշալյան կղզիները, Մավրիկիոսը, Նաուրուն, Պալաուն, Սենթ Լյուսիա կղզային պետությունը, Սենթ Վինսենթ եւ Գրենադինները՝ Կարիբյան ծովում, Սամոան՝ Խաղաղ օվկիանոսում, Սողոմոնյան Կղզիները, Տուվալուն, Վանուատուն:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=199736287675363&id=100029169784366 –  Ուշադրությու՛ն. – Մի պատմություն, որ չպե՛տք է կրկնվի…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։