Հայ կնոջը վաղուց փորձում են հանել ավանդական ընտանիքի դեմ, երեխաներին էլ՝ ծնողների… Հիմա էլ հայ տղամարդուն են հանելու՞ իր ընտանիքի դեմ, կնոջ դեմ. թե՞… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ ընտանիքներում էլ են փորձում խրամատներ փորել, ընտանիքի անդամների միջեւ սահմաններ դնել 

Միեւնույնն է՝ չի՛ ստացվելու… Հայի Արարչակնիք Գենետիկ Ծածկագիրը հնարավոր չէ դրամաշնորհներով բացահայտել…

Հայ կնոջ «ազատագրության» խնդիրը

Հայ կինը ուժեղ է եւ արժանապատիվ: Նա կարիք չունի օտարահաճ ողորմածության: Հայ կնոջ «ազատագրության» հարցը մենք հենց ա՛յս բարդույթների ու դրանց վերապրուկների վերացումն ենք հասկանում միայն եւ ոչ ուրիշ բան

Աստվածամայր Անահիտին, Նանե եւ Աստղիկ Աստվածուհիներին պաշտող հայը չի կարող կնատյաց կամ կնոջը անտեսող լինել, Հայ Աստվածների համաչափ ու հավասարաչափ համակարգը ի սկզբանե իջեցվել է Հայաստան-հայությանը…

Ինչպես հայտնի է, մարդկային տեսակը կազմված է երկու սեռից՝ արու եւ էգ՝ քանակապես գրեթե հավասար միմյանց: Քանակական այս հավասարությունը շատերի, մասնավորապես՝ կանանց շրջանում, մղում է պահանջելու նաեւ որակական եւ մեխանիկական հավասարություն՝ դրսեւորված կենցաղում, օրինական դաշտում, հասարակական ու քաղաքական կյանքում, ընտանիքում, ընդհուպ մինչեւ՝ սեռական հարաբերություններում (համասեռամոլ կանանցից կազմված «ընտանիքներ») եւ այլն:  

20-րդ դարի հասարակական հզոր եւ հետաքրքրական երեւույթներից եղավ կանանց ազատագրության շարժումը: Դարեր ու հազարամյակներ հայրիշխանության բացարձակ իշխանության ներքո ապրած իգական սեռը կամաց-կամաց նվաճեց զանազան իրավունքներ՝ կրթության, հասարակական և պետական կյանքի մասնակցության եւ այլն: Արեւելքում հայությունն առաջինն էր, որ գիտակցեց արդի ժամանակների պահանջներին համապատասխան վերաիմաստավորել կնոջ դերը եւ առաջիններից էր, որ ընթացք տվեց հայ կնոջ հասարակական նոր դերին: Այս գործընթացում, որքան էլ տարօրինակ թվա, առաջատարներից էր ավանդաբար պահպանողական համարվող հայ եկեղեցին, որի օգնությամբ և գործուն մասնակցությամբ հայաշատ բնակավայրերում բացվեցին  բազմաթիվ օրիորդաց վարժարաններ: 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարում, Հայաստանում եւ Սփյուռքում մենք ականատեսն ենք հայ կնոջ դերի անընդհատ արժեվորման. երևան են գալիս հայ կին մշակութային գործիչներ, գիտնականներ, գրողներ, պետական ու քաղաքական, անգամ ռազմական գործիչներ, ազատ արհեստների կիրառողներ. հայ կինը եռանդուն մասնակցում է նաեւ տնտեսական գործարությանը, արդյունաբերական արտադրությանը, որի մի շարք ճյուղերում (օրինակ՝ կարի եւ տեքստիլ արդյունաբերությունները) նրանք նույնիսկ գերակշիռ  են, առեւտրի եւ այլ ոլորտներում:

Հայ կնոջ հասարակական-հանրային դերի ոլորտում այս աշխույժ փոփոխությունները, ընդհանուր առմամբ, սուր հակասության մեջ չեն եղել հայ կնոջ հիմնական, ազգապահպան դերի հետ, որն է՝ ընտանիքի սրբության պահպանողի եւ նոր սերնդի առաջին դաստիարակի նրա նվիրական պարտականությունները: Հակասությունների առաջացման դեպքում էլ, ելնելով ազգի գերխնդիրների պահանջներից, դրանք լուծվել են հայ կնոջ ընտանեկան պարտականությունների առաջնայնության սկզբունքով, ինչն էլ, մեր կարծիքով, ամենաճշմարիտն է եւ բնականը:

Հայ ազգը հազարամյակների գոյության և հոգևոր արժեքների վերարտադրության համար պարտական է առաջին հերթին հայ մորն ու հայ կնոջը: Ցավալի է միևնույն ժամանակ արձանագրել, որ հայ կինը հաճախ համարվել է երկրորդ կարգի մարդկային արարած, ենթարկվել հոգեկան, մարմնական բռնությունների և այլն, որոնք ձեռքբերովի ախտեր են և ուղղակիորեն կամ վերապրուկների ձևով որոշակիորեն շարունակվում են նաև այսօր: Սակայն, հայոց ազգային նկարագրին խորթ է կնոջ և տղամարդու հակադրումը, տարանջատումը իրավունքի եւ գործունեության հիմքով: Հայ կինը իրավազուրկ չի եղել երբեք, նա միշտ գործել է տղամարդու հետ կողք կողքի՝ հավասարի, կյանքի ընկերոջ կարգավիճակով: Իսկ մեր լեզվահամակարգում սեռային տարբերակում չընդունող բառերի մի ստվար խումբ ունենք, որը հավաստում է ազգային հոգեբանության խորքերում անգամ սեռերի խտրականության բացառումը: Մենք չենք ասում «օն», «օնա», կամ «հի», «շի», այլ ասում ենք՝ «նա»: Մեզ համար խորթ են տնօրինուհի, նախարարուհի, վարչապետուհի, նախագահուհի ձեւերը: Թե տղամարդիկ, թե կանայք տնօրեն են, նախարար, վարչապետ ու նախագահ: Անգամ ամուսին, ամուրի և այրի բառերն են ընդհանուր: Իհարկե, կանայք ցանկացած կառույցում անհրաժեշտ են դրական հոգեբանական մթնոլորտ և աշխատանքի արդյունավետություն ապահովելու նպատակով: Սակայն, անգամ այսպիսի հիմնավորմամբ մեխանիկական համալրում կատարելն անընդունելի է, և տվյալ աշխատանքի համար պիտանիության չափանիշները պահպանելը պարտադիր է: Պաշտոնավարողը՝ կին, թե տղամարդ, մտավոր կարողություն, աշխատանքային հմտություն, ղեկավարի հոգեբանություն ունեցող անձ պետք է լինի: Թե չէ տեսել ենք կիսագրագետ, անսկզբունք, ընդամենը երևալու հակում ունեցող կանանց, որոնց պաշտոնավարումը այսօր փորձանք է դարձել ազգի գլխին: Թույլ տալ նրանց գործել միայն այն պատճառով, որ նրանցից ազատվելը կհամարվի կանանց իրավունքի ոտնահարում, նշանակում է տուրք տալ կեղծ արժեքներին:

Հայ կինը ուժեղ է եւ արժանապատիվ: Նա կարիք չունի օտարահաճ ողորմածության: Հայ կնոջ «ազատագրության» հարցը մենք հենց ա՛յս բարդույթների ու դրանց վերապրուկների վերացումն ենք հասկանում միայն եւ ոչ ուրիշ բան

Վերջին տարիներին, Արևմուտքին կապկելու մոլուցքի ծիրում, հայկական միջավայրում (մասնավորաբար՝ ՀՀ-ում) սկսել է արհեստական մի երևույթ՝ հայ կնոջ այսպես կոչված «ազատագրության» քարոզչությունն ու հանուն հայ տղամարդու հետ նրա «համահավասարեցման» արշավը, վերջերս էլ՝ օջախից հեռանալ ցանկացող հայ կանանց համար հատուկ տներ բացելու արևմտյան մոլուցքը: Միջազագյին կազմակերպությունների դրամական, «խորհրդատվական» և այլ կարգի աջակցությամբ ՀՀ-ում հիմնվել ու գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք այս արհեստածին «պայքարի» դրոշակիրներն են դարձել. գումարվում են սեմինարներ, կլոր սեղաններ, հրատարակվում են գրքեր, գրքույկներ, անցկացվում են միջազգային, եվրոպական, անդրկովկասյան երեք հանրապետությունների տարաբնույթ միջոցառումներ, կանանց կազմակերպությունների հանդիպումներ և այլն: Մի անգամ ևս հիշեցնենք, որ նման միջոցառումները ջերմապես ողջունում ևվարձատրում են ՀՀ թափանցած միջազգային կազմակերպություններ (հատկապես «Սորոսի հիմնադրամ»), երբեմն էլ՝ օտար պետությունների դեսպանատներ: Այս միջոցառումների ժամանակ բղավոցներ են հնչում, թե հայ կինը տղամարդու գերին է, թե հայ կնոջ մուտքը հասարակական, քաղաքական, գործարարության և այլ ոլորտներ արգելվում է, թե հայ աղջիկը իրավազուրկ է  կյանքի ընկեր ընտրելու հարցում և այլն: Առայժմ թեև բացահայտորեն չեն հնչել հայ կնոջ սեռական հարաբերությունների պահանջներ (որն արդեն առկա է սփյուռքում), բայց այս ընթացքով եթե շարունակենք, ապա այդ օրն էլ հեռու չէ. հիշեցնենք՝ Եվրախորհուրդը ՀՀ-ի անդամակցության համար պահանջ է դնում հայ կնոջ (իհարկե՝ նաև՝ տղամարդու) սեռական նման սանձարձակություններ և այլանդակություններ թույլատրելը:

Այս ամենը պատահական չէ: Հայաստանի համար ռազմավարական ամենատարբեր ծրագրեր մշակող արևմտյան կենտրոնները շատ հստակ գիտակցում են, որ իրենց մշակած այդ ծրագրերը Հայաստանում և հայկական միջավայրում հաջողության չեն հասնի, եթե հայությունը անվարակ պահպանի իր ազգային հոգևոր-բարոյական արժեքների համակարգը: Հետևաբար, անհրաժեշտ է ազգակործան  ամենատարբեր վիրուսներ ներարկել հայ հասարակությանը՝ բազմազան պիտակներով: Դրանցից մեկն էլ հայ կնոջ «ազատագրության» շինծու «պայքարն» է, որի նպատակն է՝ հայուհու այլասերման միջոցով հարվածել հայ ազգի հասարակական հիմնական եւ դարերի փորձություններին դիմացած ամենակայուն բջջին՝ հայ ընտանիքին: Քանդելով հայ ընտանիքը՝ եւ այստեղ ներմուծելով հայությանն անհարիր «արժեքներ» ու փոխհարաբերություններ, կքանդվի և հայ հասարակությունը, որից հետո առավել հեշտ կլինի ցանկացած համակարգ-սխեմաների պարտադրումը Հայաստանսին եւ հայությանը:

ՀՀ-ում 1990-ական թվականներին ցնցող վայրիվերումները, ինչ խոսք, բացասաբար անդրադարձան հայ ավանդական արժեքներին, սովորությունների պահպանությանը: Հայ տղամարդկանց գերակշիռ մասը հայտնվեց բացահայտ կամ քողարկված գործազուրկի կարգավիճակում, մեծ ծավալ ստացավ հայ տղամարդու արտագնա աշխատանքի երևույթը, առավել բացահայտ երևան եկավ ու ծավալվեց պոռնկության (նաեւ՝ համասեռական) «արհեստը» եւ այլն: Հայ աղջիկն իր պատիվն արատավորեց ու դեռևս արատավորում է՝ մինչեւ իսկ թուրքի հետմեղա՜, մեղա՜ Արարատին

Այսուհանդերձ, հայ կինը պատվով կրեց ու շարունակում է կրել իր խաչը՝ հանուն ընտանիքի սրբության, անարատ մայրության, ազգի ու նրա արժեքների պահպանության: Մենք հարց ենք տալիս հայ կնոջ «ազատագրության» մունետիկներին, իսկ ո՞վ է հայ իգական սեռին արգելում իր արժանավոր դերն ստանձնել ու կարևոր մասնակցություն ունենալ ՀՀ հասարակական, գիտական եւ մշակութային կյանքում: ՀՀ-ում ե՞րբ եւ որտե՞ղ է դիտարկվել սեռական անհավասարություն հիշյալ և այլ ոլորտներում: Հանուն օտարներից դոլարներ պոկելով գոյություն քարշ տալու՝ ինչու՞ եք անամոթաբար հորինում այդ խնդիրները: Շինծու, քստմնելի, նաև  ծախու քայլ

Եթե սեռական հավասարությունը Արևմուտքում հասկացողների նման հասկացողներ կան մեզանում, ապա, այո’, մենք միանշանակ դեմ ենք նրանց: Հայ իգական սեռի ազատագրումը չի՛ նշանակում գռեհկանալ, ամառը գալուն պես փողոցում և հասարակական վայրերում կիսամերկ կամ համարյա մերկ ու սանձարձակ երևալ, գովազդային հոլովակներում անպատկառ տեսքով ու շարժուձևերով նկարահանվել, չափից ավելի շպարվել, սեռական անառակությունն ու պոռնկությունը բնական երեւույթներ, իսկ դրանց դեմ պայքարը «մարդկային իրավունքների ոտնահարում» որակելՀայ ազգային գերխնդիրների լուծման առումով հայ իգական սեռն ունի ամենասուրբ պարտավորություններից մեկը՝ հայ ընտանիքի, օջախի պահպանման ու հարատևման ծանր, բայց եւ ամենապատվաբեր առաքելությունը, որը, խոստովանենք, նրա մենաշնորհն է (հայ տղամարդը, եթե ցանկանա էլ, չի կարող լիարժեք կատարել այս պարտականությունը): Հայ կնոջ հասարակական մյուս դերակատարությունները պետք է ստորադասվեն նրա այս դերին ու բխեն դրանից: Այլապես, այս առաջնային պարտականության հաշվին հայ կնոջ ցանկացած այլ դերակատարություն վնասելու է հայ հասարակությանը, ներառյալ նույնինքն՝ հայ կնոջը:

Հայ իգական սեռը նա՛խ մայր է, կին (ինչպես հայ տղամարդը՝ հայր, ամուսին), ապա նոր միայն՝ գիտնական, բժիշկ, պատգամավոր, բանվոր, մանկավարժ, գյուղատնտեսության աշխատող, գործարար, հասարակական կամ քաղաքական գործիչ եւ այլն: Հայ իգական սեռը նա՛խ բարոյական արժեք է, ապա նոր միայն՝ ֆիզիկական մարմին՝ իր բնախոսական պահանջներով: Հայ իգական սեռը նա՛խ հայ է, ապա՝ նոր միայն՝ կին: Այս ճշմարտությունների չգիտակցումը կհանգեցնի հայ կնոջ, հետևաբար և՝ հայ հասարակության այլասերմանը, եւ, ի վերջո, կործանմանը: Դրանք պետք է կանխել հենց սկզբից՝ պայքարելով հայ կնոջն «ազատագրելու» օտարամուտ ամենատարբեր դրսեւորումների, հայկական միջավայրում սեռական աղանդավորության դեմ:

Քիչ չեն նաեւ կանանց ու երեխաների իրավունքներից բարբաջող պետական «այրերը», աղանդավորականների մի տեսակ էլ սրանք են: Կան ընտանեկան ու ազգային, մարդկային ու տիեզերական օրենքներ ու իրավունքներ, և տգետի պես հեծանիվ հնարել պետք չէ, կնոջը տղամարդու, եւ երեխաներին ծնողների դեմ հանելը հակաբնական է ու շինծու, ընտանիքները, այնուհետև՝ ազգը պառակտելու թշնամական մոլուցք է: Սա էլ քաղաքական պոռնկություն էԵկեք սահման դնենք աշխարհի հետ շփվելու անհրաժեշտությամբ թելադրվածի ու մեր էությունը կորցնելու միջեւ: Նաեւ հասկանանք, որ հայ կնոջն «ազատագրելու» կամ, այսպես կոչված, «գենդերային» ներմուծված հարցը «գլոբալացման» ծրագրի մի մասն է ընդամենը, որի նպատակը զոհի, հալածվածի հոգեբանությամբ թերարժեքավորների, ճնշվածների ու դժգոհների խավ ստեղծելն է: Ուստի, պետք է նախանձախնդրորեն հետեւենք մեր արժեքներին՝ հայ ընտանիքն ու ապա ազգը նոր դաժան փորձություններից հեռու պահելու համար:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=200601300922195&id=100029169784366Հայ ընտանիքներում էլ են փորձում խրամատներ փորել, ընտանիքի անդամների միջեւ սահմաններ դնել… Միեւնույնն է՝ չի՛ ստացվելուՀայի Արարչակնիք Գենետիկ Ծածկագիրը հնարավոր չէ դրամաշնորհներով բացահայտել…- https://www.facebook.com/permalink.php?story_fbid=200601300922195&id=100029169784366&hc_location=ufi

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

 http://www.hayary.org/wph/?p=4976 - Տղամարդը եւ կինը հավասար չեն՝ բնությամբ ու բնույթովԸստ հայ արիների տեսակետների, բնության օրենքներով տղամարդն ու կինը բոլորովին այլ բնույթ ունեն, այլ կենսական գործառույթներով են օժտված
http://www.hayary.org/wph/?p=5058#more-5058 - Սա Հայաստա՛նն է եւ՝ վե՛րջԸնտանիք ձեւակերպման մեջ պիտի հստակ նշվի 1-կին եւ 1-տղամարդ միությունը, քանզի ինչ-որ հակաբնական «ընտանիքներ» եւս կարող են ձեւավորվելԸնդհանրապես ՄԱՐԴ մնալու խնդիր կա այսօր

* * *

Հիմա էլ տղամարդուն են հանելու՞ ընտանիքի դեմ, կնոջ դեմ. թե՞…
Երբ հազարումի կնամոլական գենդերական (նաեւ ընտանիքը կազմաքանդող, երեխաներին ծնողների դեմ հանող, ԼԳԲՏ-ական եւ այլն) խաղերի դեմ պայքարում կես կատակ – կես լուրջ ասում էինք, իսկ ո՞վ պիտի պաշտպանելու տղամարդկանց իրավունքները… իրականում չէինք կարծում, որ դրան էլ կհասնենք:
(Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
- 19 Հունիս, 2019թ. – Գերմանիայում մշակել են տղամարդկանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու նախագիծ / Ըստ իրավապահ մարմինների տվյալների, 2018թ. ընտանեկան բռնության զոհ են դարձել գերմանացի տղամարդկանց 17,9%-ը:
Բավարիայի եւ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի իշխանությունները ծրագիր են մշակել, որի նպատակն է տղամարդկանց պաշտպանել ընտանեկան բռնությունից:
Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն: Բավարիայի ընտանեկան եւ սոցիալական հարցերի նախարար Քերսթին Շրայերը եւ Վեստֆալիայից նրա գործընկերուհի Ինա Շարենբախը նշել են, որ գերմանացի տղամարդիկ եւս ընտանեկան բռնության են ենթարկվում, բայց մինչ օրս որեւէ օգնություն կամ աջակցություն չեն ստացել:
Նրանք մանրամասնել են, որ այս ծրագրի համաձայն, սկզբում կտարամդրվեն առցանց խորհրդատվություններ, այնուհետեւ կստեղծվեն բռնության զոհերի համար ապաստաններ եւ խորհրդատվական կենտրոններ:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։