Հայ-Արիականության ուղենիշային դրույթներ
Իբրեւ ԱՐԱՐՈՂ ՑԵՂ, մենք բնարմատն ենք Արիական մեծ ցեղի եւ ունենք պատկառելի ավանդ համաշխարհային քաղաքակրթության մեջ:
Արարչից մեզ տրված Բնատարածքը՝ Հայկական Բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրենիքն է՝ Բնօրրանը Արիական Ցեղի:
Հայկական Բարձրավանդակը Արարչի եւ Մարդ-Աստվածների ու մարդկության Հավիտենական Ուխտի ու Փրկության Բնատարածք է, Հայ-Արիացիների արարման վայր:
– Ճանաչի՛ր Հայ-Արիական Բնությունը, Տիեզերակարգը եւ կմերձենաս Արարչին:
– Անշեղորեն կատարի՛ր Աստծո, Ցեղիդ եւ մարդկանց առջեւ ունեցած պարտականություններդ:
– Ապրի՛ր Արիական առաքինությամբ, որը մեր առաքելության կայացման նախապայմանն է:
– Առաջնորդվի՛ր ցեղասիրության եւ բնօրրանապաշտության մտածումով, Ցեղին ու Բնատարածքին նվիրաբերվելու բացարձակ կամքով, որի դեպքում միայն կարմատավորվի ներցեղային բարոյականը, որը մեր ցեղային միասնության գրավականն է:
– Հայ-Արիական գաղափարները քարոզի՛ր անձնական օրինակով, եղի՛ր Համաարիական Դաշնության առաջամարտիկը:
– Ապրի՛ր մաքուր հոգով, բարեպաշտ, ազնիվ ու արդարամիտ:
– Երբե՛ք խոստումդ, երդումդ եւ ուխտդ մի խախտի՛ր:
– Գնահատի՛ր եւ սիրի՛ր կյանքը, սակայն մի հանդուրժի՛ր չարը, անարդարը, անազնիվը:
– Եղի՛ր արիասիրտ, զօրավոր եւ քաջ կռվող:
– Թշնամուդ եւ հակառակորդիտ ների՛ր միայն պատժելուց հետո:
– Տու՛ր ինչպես Արեւը, դրանից Հայ-Արիները կզորանան, չարիները՝ կմոխրանան:
* * *
Հայ Ազգայնականության ուղենիշային դրույթներ
Արարչի կամոք մենք արարվել ենք իբրեւ ՀԱՅԵՐ եւ գոյություն ունենք Արարչագործության սկզբից:
Արարչից մեզ տրված Հայրենիքը՝ Հայկական Բարձրավանդակն է, որ միայն Հայերինս է:
Մենք ունենք Արարչից շնորհված Ցեղային յուրատեսակ հոգե-մարմնական գծեր՝ պայմանավորված մեր Ոգով և Արյամբ:
– Ճանաչի՛ր Ազգիդ պատմությունն ու մշակույթը, նրա հոգեւոր-բարոյական օրենքները, եղի՛ր հպարտ՝ ՀԱՅ լինելուդ համար:
– Հավատա՛ Ազգիդ ուժին, կարողություններին եւ առաքելությանը:
– Գիտցի՛ր՝ քո գերագույն ծնողը Ազգն է, ապա միայն անմիջական ծնողներդ:
– Քո երջանկությունը տե՛ս Ազգիդ հզորացման եւ Հայաստանի բնական սահմանների վերականգնման մեջ, ամեն ինչ զոհաբերի՛ր հանուն դրա:
– Եթե հարկ է՝ մեռի՛ր, որ Ազգդ ապրի. մեռի՛ր այնպես, որ մահդ ծառայի Հայրենիքին:
– Եղի ՛ր ուժեղ՝ հոգով, մտքով եւ մարմնով:
– Կրթվի՛ր եւ մտածի՛ր հայերեն:
– Հայ մարդու հետ խոսի՛ր հայերեն:
– Սերու՛նդ տուր՝ ընտանիք կազմելով ազգակցիդ հետ:
– Մշտապես մտածի՛ր՝ նոր ուխտակիցներ գտնել, գաղափարներդ քարոզի՛ր անձնական օրինակով:
– Ուր էլ լինես, նյութական ինչ վիճակ էլ ունենաս, ինչ քաղաքական ու կրոնական գաղափարներ էլ դավանես, մնա՛ հպատակն ու մարտիկը Ազգիդ:
https://www.facebook.com/photo.php?fbid=210355856613406&set=a.102637077385285&type=3&eid=ARA8KVxOxBan5x1Vgf5ngIvhJLMu3hrD8kot6JNCeI-_4rL_NXBwXP7l4xt5aqgZpwfoYCBM-sl7wbLj – Հայ-Արիականության ուղենիշային դրույթներ / Հայ Ազգայնականության ուղենիշային դրույթներ



