Հայ Արարչածին Տիեզերատեսակը (7 Բնածին Տեսակներից մեկը) բացի Երկիր մոլորակի Հայկական Լեռնաշխարհից, որը Հայ Ազգի – Հայ Մարդու Բնօրրանն է, ունի նաեւ իր Տիեզերաաշխարհները՝ Հայ Աստվածների եւ Հոգե-Ոգեղեն Էակների…
Փա՛ռք Տիեզերքի Արարչին, փա՛ռք Հայ Աստվածնեևրին, փա՛ռք Հային ու Հայքին…
………………………………………
– Քայլի՛ր քո՛ արահետով, եթե մյուսը նույնիսկ թագավորական ճանապարհ է: Քայլի՛ր առանց կասկածելու, շրջվելու եւ վախենալու…
Եվ արդ, մեր սրտում, ուղեղում եւ հոգում ամրագրե՛նք.-
* Հայ Ցեղ-Ծին-Գեն – ո՛չ թե տեսակ չունեցող մի խառնածին-խառնագեն ցեղախումբ…
* Հայ Ազգ – ո՛չ թե ժողովուրդ, առավել եւս ինչ-որ մի ապազգային հանրություն-հասարակություն…
* Հայ Մարդ – ո՛չ թե անդեմ, անսեռ ու անհոգի մի բնակիչ-քաղաքացի, որ նույնն է թե ինքնություն չունեցող հազարադեմ մի մարդ…
* Հայ Ընտանիք՝ Հայոց Հավիտենարժեք Սկզբունքները կրող եւ փոխանցող – ո՛չ թե արյունապղծության, սեռամոլագարության եւ հոգեխեղումների մի տուն-հավաքատեղի…
* Հայի Բնօրրան-Հայրենիք – ո՛չ թե կենցաղսպասարկման մի պետություն, անբնիկ մի հողատարածք, ուտելու, քնելու եւ վատնելու մի բնակավայր…
* Ազգային պետություն՝ ազգային օրենքների գերակայությամբ – ոչ թե՛ միջազգային պետական ինչ-որ կառույց՝ հակազգային օրենքների գերակայությամբ…
* Ազգիշխանություն – ո՛չ թե ժողովրդաիշխանություն, որ իմաստախեղվել ու ժողովրդավարությամբ է փոխարինվել, առավել եւս՝ ազգամերժ ամբոխավարություն…
* Հայոց Ազգային Հավատ (Հայ Արիադավանություն) – ո՛չ թե միջազգային վերազգային մի կրոն կամ մի խուրց աղանդավորական կազմակերպություններ…
* Հայ Աստվածների պաշտամունք – ո՛չ թե այլազգիների այս կամ այն Աստծո հավատ եւ այս կամ այն Աստծո ու ազգի հզորությանը նպաստող աղոթք ու կրոնական քաղաքականություն…



