Աշխարհի գաղտնի տերերի արտաքին ու ներքին խամաճիկները հայության անբարոյականացմամբ, հատկապես թուլացնելով ար-ական սեռի արի-ական ոգին, փորձում են ապառազմականացնել եւ ոչնչացնել մեզ հիմնովին… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Խեղելով ար-ական սեռի արի-ական մարմին-միտք-հոգին, փորձում են անբարոյականացնելով ապառազմականացնել ազգը

Հայ Արիական Միաբանությունը ՀՀ իշխանություններիցկառավարությունից ու խորհրդարանից պահանջում է մեր երկրի տարածքը զերծ պահել բարոյա-հոգեբանական խեղաթյուրումներից, հայությանը հեռու պահել սեռախեղ եւ հոգեխեղ այլասերումներից, առհասարակ հայոց ազգային արժեհամակարգը չստորադասել միջազգային անարժեք, ապազգային, անդեմ ու արհեստածին տարաբնույթ համակարգերի առաջ

Հայ Արիական Միաբանությունը պահանջում է, որ մեր երկրում մեր ազգային արժեքներն ու օրենքները գերակա լինե՛ն, ո՛չ թե միջազգային հորջորջվող արժեքներն ու օրենքները, որոնք հիմնականում ազգամերժ են ու հակամարդ-անմարդկային, ավելին՝ հակաստվածային…- www.hayary.org 

 * * *

Ինչու՞ եք զարմանում – Անբարոյականությունը Անգլիայի ստեղծման հիմքն է եղել…

Անգլիան երբե՛ք հայամետ քաղաքականություն չի վարել – թուրքամետությունն ու ադրբեջանամետությունն էլ այս դավադիր երկրի հիմքում է տեղադրվել…  

Բաքվի նավթը էլ ավելի ուժգնորեն է նպաստել Մեծ Բրիտանիայի անբարոյականացմանը (BBC-ն էլ իր քայլը պիտի աներ Հայաստանի դեմ, ինչպես «Ազատություն» ռ/կ-ն է արել իր քայլը՝ Միացյալ Նահանգների պատվերով)… Սրանք վաղուց անցյալում թողած «Հայաստանցի-Ղարաբաղցի» պառակտիչ խաղն են փորձում կրկին վեր հանել…

Մեր երկրում անբարոյականության ամենաեռանդուն քարոզիչներից մեկը Մեծ Բրիտանիայի դեսպանատունն է (այնքան անբարոյական, որ անգամ սրբապղծության գնաց՝ Հայոց Ցեղասպանության իրողության դեմ է խոսել բրիտանացի դեսպաններից մեկը)…

………………………………………….

Անբարոյականությունը այսօրվա ազգամերժ եւ հակամարդ աշխարհի սնունդն է…

Անբարոյականությունը այլեւս սնում է համաշխարհային չարի տիրապետության տակ տառապող միջազգային հանրություն կոչվածի եւ՛ սրտի (մարմնական), եւ՛ ուղեղի (մտավոր) եւ՛ հոգու (հոգեւոր) սնուցարանները, միջազգային հանրություն կոչվածին դարձնելով զոմբիացված միջազգային մի հոծ զանգված-խառնամբոխ, որը պատրաստ է հոշոտել ամեն բան եւ ամեն ինչ, որը դուրս է այդ տգետ ու տպմար ամբոխի շրջանակներից…

Անբարոյականությունը նաեւ որպես զենք է կիրառվում՝ բնածին ազգերի մարմնական ու բարոյա-հոգեբանական այլասերումը եւ ազգային պետությունների կազմաքանդումը ավարտին հասցնելու համար…

Անբարոյականության դեմ միա՛յն բարոյական սկզբունքներին հենված կարելի է պայքարել եւ ցայսօր հայությանը դա հաջողվել է…

Այժմ կրկին համակարգված հարձակում է սկսվել Հայաստանի բնակչության անբարոյականացմանն ուղղված – Եվ նորի՛ց պիտի հաղթական հակահարվածենք աշխարհի գաղտնի տերերի արտաքին ու ներքին խամաճիկներին՝ աշխարհի չարին, մեր եւ բարի ուժերի միջազգային հանրության մարդ մնացած հատվածի հետ միասնաբար…

Բարոյականությունը արարչաստեղծ հայի հոգե-մարմնական գծերից մեկն է եւ անփոփո՛խ գծերից մեկը…

Մեր առաքելությունը խարսխված է մեր առաքինություններին, ուստի ո՛չ մի նահանջ չի հանդուրժվելու…

………………………………………….

BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից. գեներալ Սամվել Կարապետյան / 07.08.2019թ.

BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից:
Այս մասին, Tert.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի BBC-ի ռուսական ծառայության հրապարակումը, որը վերաբերում էր իրեն եւ իր հասցեին «Մարտի 1»-ի գործով մեղադրանքներ կային, ասաց գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին):

«Չեմ բացառում, որ դա լինի հատուկ պատվեր «հատուկ» շրջանակների կողմից: Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործին իմ առնչությանը, ապա ինչպես 1000-ից ավելի վկաներ, այնպես էլ ես ժամանակին պատասխանել եմ քննչական մարմնին հետաքրքրող բոլոր հարցերին եւ պատրաստ եմ այսուհետ եւս՝ հարկ եղած դեպքում տալ անհրաժեշտ պարզաբանումներ: Վերջում կցանկանայի հիշեցնել մի կարեւոր հանգամանքի մասին եւս. ես այն մարդկանցից չեմ, որ կարող է հրաման արձակել կամ անձամբ զենք բարձրացնել իր հայրենակիցների վրա, առավել եւս, որ երեկվա պատերազմի ժամանակ ես դա չէի անում անգամ մեր հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության հանդեպ»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Նա նաեւ նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած «հիմնավորումներ» ծայրից ծայր մտացածին են եւ իրականության հետ որեւէ կապ չունեն:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։