Ինչու՞ եք զարմանում – Անբարոյականությունը Անգլիայի ստեղծման հիմքն է եղել… – Անգլիան երբե՛ք հայամետ քաղաքականություն չի վարել – թուրքամետությունն ու ադրբեջանամետությունն էլ այս դավադիր երկրի հիմքում է տեղադրվել… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… / Դավադիր խա՞ղ, թե՞ … դավադիր մեղայական…

…Բաքվի նավթը էլ ավելի ուժգնորեն է նպաստել Մեծ Բրիտանիայի անբարոյականացմանը (BBC-ն էլ իր քայլը պիտի աներ Հայաստանի դեմ, ինչպես «Ազատություն» ռ/կ-ն է արել իր քայլը՝ Միացյալ Նահանգների պատվերով)… Սրանք վաղուց անցյալում թողած «Հայաստանցի-Ղարաբաղցի» պառակտիչ խաղն են փորձում կրկին վեր հանել

Մեր երկրում անբարոյականության ամենաեռանդուն քարոզիչներից մեկը Մեծ Բրիտանիայի դեսպանատունն է (այնքան անբարոյական, որ անգամ սրբապղծության գնաց՝ Հայոց Ցեղասպանության իրողության դեմ է խոսել բրիտանացի դեսպաններից մեկը)…
………………………………………….
Անբարոյականությունը այսօրվա ազգամերժ եւ հակամարդ աշխարհի սնունդն է… 
Անբարոյականությունը այլեւս սնում է համաշխարհային չարի տիրապետության տակ տառապող միջազգային հանրություն կոչվածի եւ՛ սրտի (մարմնական), եւ՛ ուղեղի (մտավոր) եւ՛ հոգու (հոգեւոր) սնուցարանները, միջազգային հանրություն կոչվածին դարձնելով զոմբիացված միջազգային մի հոծ զանգված-խառնամբոխ, որը պատրաստ է հոշոտել ամեն բան եւ ամեն ինչ, որը դուրս է այդ տգետ ու տխմար ամբոխի շրջանակներից…  
Անբարոյականությունը նաեւ որպես զենք է կիրառվում՝ բնածին ազգերի մարմնական ու բարոյա-հոգեբանական այլասերումը եւ ազգային պետությունների կազմաքանդումը ավարտին հասցնելու համար… 
Անբարոյականության դեմ միա՛յն բարոյական սկզբունքներին հենված կարելի է պայքարել եւ ցայսօր հայությանը դա հաջողվել է
Այժմ կրկին համակարգված հարձակում է սկսվել Հայաստանի բնակչության անբարոյականացմանն ուղղված -Եվ նորի՛ց պիտի հաղթական հակահարվածենք աշխարհի գաղտնի տերերի արտաքին ու ներքին խամաճիկներին՝ աշխարհի չարին, մեր եւ բարի ուժերի միջազգային հանրության մարդ մնացած հատվածի հետ միասնաբար
Բարոյականությունը արարչաստեղծ հայի հոգե-մարմնական գծերից մեկն է եւ անփոփո՛խ գծերից մեկը
Մեր առաքելությունը խարսխված է մեր առաքինություններին, ուստի ո՛չ մի նահանջ չի հանդուրժվելու…  

………………………………………….
BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից. գեներալ Սամվել Կարապետյան / 07.08.2019թ.
BBC-ի հրապարակումը, չեմ բացառում, որ հատուկ պատվեր լինի՝ «հատուկ» շրջանակների կողմից:
Այս մասին, Tert.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի BBC-ի ռուսական ծառայության հրապարակումը, որը վերաբերում էր իրեն եւ իր հասցեին «Մարտի 1»-ի գործով մեղադրանքներ կային, ասաց գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին):
«Չեմ բացառում, որ դա լինի հատուկ պատվեր «հատուկ» շրջանակների կողմից: Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործին իմ առնչությանը, ապա ինչպես 1000-ից ավելի վկաներ, այնպես էլ ես ժամանակին պատասխանել եմ քննչական մարմնին հետաքրքրող բոլոր հարցերին եւ պատրաստ եմ այսուհետ եւս՝ հարկ եղած դեպքում տալ անհրաժեշտ պարզաբանումներ: Վերջում կցանկանայի հիշեցնել մի կարեւոր հանգամանքի մասին եւս. ես այն մարդկանցից չեմ, որ կարող է հրաման արձակել կամ անձամբ զենք բարձրացնել իր հայրենակիցների վրա, առավել եւս, որ երեկվա պատերազմի ժամանակ ես դա չէի անում անգամ մեր հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության հանդեպ»,- ասաց Սամվել Կարապետյանը:
Նա նաև նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած «հիմնավորումներ» ծայրից ծայր մտածածին են եւ իրականության հետ որեւէ կապ չունեն:

* * *

Դավադիր խա՞ղ, թե՞ … դավադիր մեղայական…

http://politik.am/bbc-ka-tesaket-vor-2008-i-aryunali-bakhumnery-hrahrel-en-pashinyann-u-ter-petrosyany – BBC. Կա տեսակետ, որ 2008-ի արյունալի բախումները հրահրել են Նիկոլ Փաշինյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը

Օգոստոսի 7, 2019թ. – Բրիտանական BBC հեռուստաընկերության պաշտոնական կայքը այսօր ծավալուն հովածով անդրադարձ է կատարել Մարտի 1-ի գործին: Հոդվածագիրը նկատում է, որ նոր իշխանությունների էմոցիոնալ հայտարարությունները եւ քննության ոչ թափանցիկ լինելը հարցեր են առաջբերում գործի քաղաքակն լինելու եւ իշխանության կողմից դատարանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու մասով:

Ըստ հոդվածագրի այս կասկածները հատկապես փաստարկվում են, քանի որ գործող վարչապետը 2008 թվականին բողոքի ակցիաների կազմակերպիչներից էր եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ: Հոդվածագիրը նաեւ նկատում է, որ գործը քննող կառույցը՝ ՀՔԾ-ն գործում է վարչապետի ենթակայության տակ:

Հոդվածում նշվում է նաեւ, որ ըստ որոշ տեսակետների արյունալի բախումների հրահրողները եղել են թեկնածու Տեր-Պետրոսյանը եւ իր աջակից Նիկոլ Փաշինյանը: Նրանք ագրեսիվացրել են հասարակությանը, որը եւ դեպքերը տարել է դեպի արյունալի ավարտի:

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Պոլ Ստրոնսկին լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ  քննությունը առավելագույնս թափանցիկ պետք է լինի, քանի որ գործող վարչապետը այդ իրադարձությունների մասնակից է եղել.Ես հարցեր ունեմ այս քննության մասով,- ասել է փորձագետը:

* * *

8 օգոստոսիԴատախազության արձագանքը՝ BBC-ի հրապարակման առնչությամբ / ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

BBC-ի ռուսական ծառայության կողմից 2008թ.-ի մարտի 1-ի իրադարձություններին առնչվող հրապարակման եւ հատկապես դրա վերաբերյալ արվող տարատեսակ մեկնաբանությունների, հայտարարությունների կապակցությամբ հարկ եմ համարում կարճ արձագանքել հետեւյալը:

Հրապարակման շուրջ աղմուկը կրում է արհետական բնույթ՝ առանձին դեպքերում անհիմն և ուղղորդված կերպով թիրախավորելով նախաքննական մարմնին եւ դատախազությանը:

Պետք է ակնհայտ լիներ, որ 2008թ. մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կոնկրետ հրապարակման մեջ նշվող հանգամանքների վերաբերյալ ապացույցների բավարար համակցություն ունենալու դեպքում կկայացվեին դրանից բխող համապատասխան դատավարական որոշումներ, կհարուցվեր քրեական հետապնդում, որոնց վերաբերյալ կապահովվեր պատշաճ իրազեկում:
Միաժամանակ հարկ է նշել, որ նախաքննության շրջանակներում ձեռնարկվել եւ ձեռնարկվում են բազմաթիվ քննչական եւ դատավարական այլ գործողություններ ոչ միայն հրապարակման մեջ նշվող, այլ նաեւ մի շարք այլ հանգամանքների, վարկածների ստուգման նպատակով:

Նշված հանգամանքների ստուգման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ որոշակի տվյալներ առկա են նաեւ քրեական գործից անջատված եւ դատարան ուղարկված նյութերում: Իսկ նախաքննության ավարտից եւ գործը դատարան ուղարկվելուց հետո այդ նյութերը հրապարակային են, հասանելի բազմաթիվ այլ շրջանակների:

Հետեւաբար որքան էլ անընդունելի է, այնուհանդերձ, հնարավոր չէր բացառել տարատեսակ տեղեկատվական ռեսուրսներում, պաշտոնապես չճշտված լինելու պայմաններում, դրանք յուրովի մեկնաբանությունների արժանանալու հավանականությունը:
Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ քրեական գործի՝ բացառապես նախաքննության փուլում գտնվող նյութերն առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության հրապարակելու ցանկացած փորձի մասին իրավապահ մարմիններին հասու դառնալու դեպքում անհապաղ միջոցներ կձեռնարկվեն դրանց քրեաիրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բրիտանական BBC-ն գրել էր, որ իրենց հաջողվել է ստանալ Հայաստանում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների քննչական փաստաթղթերը։ Կայքը նշել էր, որ քննության կարծիքով՝ ցուցարարներին կրակելու գործողությունները գլխավորում էր գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)։ Նշվել էր նաեւ, որ քննչական փաստաթղթերում շրջանառվում են երկու նախկին նախագահի եւ երկու գործարար-պատգամավորի անուններ։

BBC-ի նյութը պատվիրել է Վահե Գրիգորյանը՝ Սասուն Խաչատրյանի հրահանգով…

Politik.am-ը գրում է «Politik.am-ի ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ, BBC պարբերականում մարտի 1-ի գործի վերաբերյալ հրապարակումը տեղադրվել է ՍԴ դատավոր, ՀՀ իշխանությունների հովանավորյալ Վահե Գրիգորյանի միջնորդությամբ՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ցուցումով:

Politik.am-ի աղբյուրը ասաց, Գրիգոր Աթանեսյանն անձամբ Վահե Գրիգորյանից է ստացել փաթեթը: Գրիգորյանը լրագրողին հավաստել է, որ նյութերը իրեն է տրամադրել անձամբ Սասուն Խաչատրյանը:

Ըստ մեր մոսկովյան աղբյուրի, Վահե Գրիգորյանն ու BBC-ի լրագրող Գրիգոր Աթանեսյանը վաղեմի մտերմություն ունեն: Բացի այդ, գաղտնիք չէ, որ Գրիգորյանը երկար տարիներ բնակվել ու աշխատել է Մեծ Բրիտանիայում»։

* * *

10/08/2019թ. - Պետք չէ գերագնահատել Փաշինյանի ելույթում հնչած ուղերձները.- մեկնաբան Վադիմ Դուբնով

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծավալուն ելույթի ամենաուշագրավ և հետաքրքրական շեշտադրումներից մեկը, անշուշտ, «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունն էր՝ ամրապնդված 1988-ին հարյուր հազարավոր մարդկանց, ամբողջ հայությանը ոտքի հանած «Միացում» կարգախոսով։

Արդեն երկու օր է՝ մամուլում ակտիվ քննարկումներ են ընթանում այս արտահայտությունների շուրջ։ Բայց առայժմ պարզ չէ՝ Փաշինյանի այս ուղերձը որքանո՞վ կազդի Արցախի հարցում Հայաստանի, պաշտոնական Երևանի քաղաքականության վրա։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը։
Պարոն Դուբնով, ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանի այս հայտարարության նպատակը ո՞րն էր, և քաղաքական ի՞նչ նշանակություն ունի այն։ Այն ենթադրո՞ւմ է Արցախի հարցում հայկական դիվանագիտության փոփոխություն։
– Նախ և առաջ, կարծում եմ, չարժե գերագնահատել այս հայտարարության սենսացիոնությունը։ Ժանրային առումով այն ավելի մոտ է Փաշինյանի մնացած խոսքին, հեռահար ռազմավարական նպատակադրումներին՝ մինչև 2050 թվականը երկրի բնակչությանը թիվը հասցնել առնվազն 5 միլիոնի, 1,5 միլիոն աշխատատեղ ստեղծել, 15-ապատկել ՀՆԱ-ն, հաղթել ֆուտբոլի աշխարհի առաջնությունում և այլն։
Իսկ քաղաքական առումով Փաշինյանն այս հայտարարությամբ շարունակում է, այսպես ասած, միավորներ հավաքել Ղարաբաղի հետ կապված ամբողջ այս ինտրիգում։ Կարծում եմ՝ այս քայլերով նախապատրաստվում է, նախ և առաջ, Ղարաբաղի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումը և Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունների նոր մոդելի ձևավորումը։ BBC-ի այսօրվա հրապարակումը, թե ըստ իրենց ձեռքում հայտնված քննչական փաստաթղթերի՝ 2008 թ․ մարտի 1-ին ցուցարարների վրա կրակել են Ղարաբաղից բերված ջոկատները, ակնհայտորեն կնպաստի այդ ճգնաժամի խորացմանը։ Եվ կարծում եմ, որ այս ամենը փոխկապակցված է մեկ ընդհանուր ինտրիգի հետ։ Սա է գլխավոր հանգամանքը։
Իսկ կողմնակի, երկրորդական հետևանքը, կարծում եմ, այն է, որ Փաշինյանը դադար է վերցնում Բաքվի հետ բանակցություններում, որովհետև ինչ էլ լինի՝ Բաքուն ամեն դեպքում մեղադրելու է Երևանին բանակցությունները տորպեդահարելու համար։ Իսկ Երևանը կպատասխանի, թե ոչ մի վատ բան նկատի չի ունեցել, այսինքն՝ խոսակցությունը կտեղափոխվի գաղափարական հարթություն։ Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ բանակցություններում դադար կլինի, որովհետև երկու կողմն էլ հիմա հասկանում են, որ բանակցությունների ակտիվացումը ոչ մի օգուտ էլ չի տա։ Սա է ամենը, և չեմ կարծում, թե այս ամենը իրական առնչություն ունի «Միացում»-ին։
Այն, որ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարություններ կանի Արցախի ներքաղաքական խմորումների, ճգնաժամի մասին, հանդես կգա միասնության կոչերով, սպասելի էր։ Բայց ի՞նչ իմաստ կար հռչակելու երկարաժամկետ այդ նպատակները։ Երկրորդ՝ իր ելույթում նա առաջարկե՞ց բանաձև, թե ինչպես պիտի հաղթահարվի ներքին ճգնաժամը։
– Չեմ կարծում, թե այսօր հնարավոր է հաղթահարել այդ ճգնաժամը։ Կարծում եմ՝ ինչ-որ առումով այն անխուսափելի էր։ Գուցե մեկ այլ քաղաքական պրագմատիզմ ենթադրում էր ճգնաժամի շարունակումը ներկայիս ձևով։ Փաշինյանը, հավանաբար արցախցի գործընկերների օգնությամբ, գերադասեց խնդիրը տեղափոխել բաց հարթություն և հիմա պարզապես իր քայլն է անում արցախցի գործընկերների հետ բանավեճում, քանի որ պայմանավորվել նրանց հետ, կարծում եմ, չի հաջողվի․ ճգնաժամը երկարատև է լինելու։ Եվ հիմա խոսքը ոչ թե ճգնաժամի հաղթահարման, այլ տվյալ բանավեճը շարունակելու մասին է։ Այս իմաստով սա փաշինյանական քայլ էր, իսկ այն խոսքը, որ Արցախը Հայաստան է, և վերջ, ամբողջ այն հռչակագրի վերջաբանն էր, որով նա եկել էր Լեռնային Ղարաբաղ՝ ներկայացնելու ոչ միայն հրապարակում հավաքված մարդկանց, այլև իր գործընկերներին։
Իսկ ո՞վ կլինի Արցախի հաջորդ նախագահը Ձեր կարծիքով։ Կա՞ արդյոք ընդունելի կամ նախընտրելի թեկնածու Երևանի համար։ Թե՞ կարծում եք՝ նման հարց առայժմ օրակարգում չկա։
– Կարծում եմ՝ նման հարց առայժմ դրված չէ, որոշվել է քիչ թե շատ ընդունելի միջանկյալ ֆիգուրը։ Բայց չեմ կարծում, թե դա վերջնական որոշում է։ Երևանը որքան հնարավոր է՝ խուսափելու է անձնական համակրանք արտահայտելուց այն պարզ պատճառով, որ առայժմ չի որոշվել Երևանի բուն դերն ու նշանակությունը Ստեփանակերտի քաղաքական կյանքում։
Դուք հիշատակեցիք BBC-ի կողմից կազմակերպված ինֆորմացիայի արտահոսքը Մարտի 1-ի գործի հետաքննության վերաբերյալ։ Որոշ հայ փորձագետներ կարծում են, որ այն ուղղակիորեն կապված է Փաշինյանի ելույթի հետ և, ըստ էության, պատասխան էր ազգային միասնության կոչին և «Միացում» կարգախոսին։ Այլ խոսքով՝ Ստեփանակերտում Հայաստանի վարչապետը խոսում է համահայկական հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտության մասին, ասում է, որ 2018թ գարնանը Արցախը կանգնեց Հայաստանի և հեղափոխության թիկունքին՝ ամուր պահելով այդ թիկունքը և մեծ ուժ տալով հեղափոխական գործընթացներին, միասնության կոչեր է անում, ասում է՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ու այս ֆոնին, ընդամենը երկու օր անց, զարմանալի զուգադիպությամբ, հեղինակավոր լրատվամիջոցը հրապարակում է իրեն հասած տեղեկություններ՝ շեշտը ակնհայտորեն դնելով այն հանգամանքի վրա, որ Երևանում ցուցարարների վրա կրակել են հենց Ղարաբաղից բերված ուժերը և ոչ թե այլ ուժեր, օրինակ՝ ոստիկանության ներքին զորքերի ստորաբաժանումները, որոնք ևս դեպքի վայրում էին ու ներքաշված էին բախումների մեջ։ Նման ենթատեքստ այս հրապարակման մեջ տեսնո՞ւմ եք։
– Ես արդեն ասացի, որ պետք չէ գերագնահատել Փաշինյանի ելույթում հնչած ուղերձները։ Այսօր ոչ ոք էլ լրջորեն չի խոսում «Միացում»-ի մասին՝ բացառությամբ առանձին դեմքերի Ղարաբաղում։ Կարծում եմ՝ այս արտահոսքը ինչ-որ կերպ կապված է հրապարակում ասվածի հետ։ Դավադրական շատ տարբեր և միանգամայն ճշմարտանման վարկածներ կարող են լինել, և ես հնարավոր եմ համարում ինչպես վարկածն այն մասին, որ սա Փաշինյանի հակառակորդների ձեռքի գործն է, այնպես էլ վարկածն այն մասին, որ սա Փաշինյանի աջակիցների ձեռքի գործն է։ Միանշանակ է միայն այն, որ այս երկուսն իրար հետ կապ ունեն, և մոտ ապագայում մենք դրանում կհամոզվենք։

Հարակից հրապարակումներ`

Դատապարտել Բրիտանական BBC պետական լրատվական գործակալության սադրիչ գործողությունները. Կոմկուս

Արմեն Աշոտյան. Ո՞ւմ ականջներն են երևում ԲԲՍ-ի նյութի հետևում

Դատախազությունն արձագանքել է BBC-ի հրապարակմանը

BBC-ի վտանգավոր հրապարակումը. Դիվերսիա դրսի՞ց, թե՞ ներսից. Գեղամ Նազարյան

Տո, ով եղավ BBC-ն

Համահայկականության կարևոր դրսևորումներից մեկը պետք է լինի ուժերի մեկտեղումը

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։