1. Ստորագրում եմ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ), որովհետեւ ինձ Արարչի Արարած Հայ Մարդու Ժառանգ եմ զգում … Հայ Աստվածների հետեւորդն եմ … եւ Հայոց Ազգային Հավիտենարժեք Սկզբունքների, Ավանդույթների ու Սովորույթների կրողն ու շարունակողն եմ… / 2. Հայ Արիական Միաբանությունը պահանջում է, որ մեր երկրում մեր ազգային արժեքներն ու օրենքները գերակա լինե՛ն, ո՛չ թե միջազգային հորջորջվող արժեքներն ու օրենքները, որոնք հիմնականում ազգամերժ են ու հակամարդ-անմարդկային, ավելին՝ հակաստվածային…

http://nostambul.am/?referer=4164#contribute – Ստորագրում եմ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
………………………………………………….
Հարգելի հայրենակիցներ, ստորեւ նշված կայքի միջոցով կրկին նախաձեռնել ենք ստորագրահավաք ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը մերժելու մասին: Եթե դեմ եք ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, ապա խնդրում եմ սեղմել հղման վրա, լրացնել անհրաժեշտ տվյալները եւ սեղմել ստորագրման կոճակը:
Հիշեցնենք, որ change.org-ի կողմից նախորդ ստորագրահավաքի հայտարարությունն անհիմն եւ զարմանալի կերպով ջնջվել էր ատելության խոսքի եւ սեռական կողմնորոշման խտրականության պատճառաբանությամբ:
#Ոչ_ստամբուլյան_կոնվենցիային  

………………………………………………….
ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ
11.05.2011թ․ Ստամբուլ քաղաքում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանանց դեմ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի կոնվենցիան պարունակում է հետեւյալ վտանգները՝
(1) Ստամբուլյան կոնվենցիայում (օրինակ՝ 4-րդ հոդված 3-րդ մաս)
օգտագործվող որոշ հասկացություններ (գենդերային պատկանելություն, սեռական
կողմնորոշում, գենդերային ինքնություն) հիմք են տալիս պնդելու, որ արական եւ
իգական սեռերից բացի կարող է լինել նաեւ այլ՝ սոցիալական սեռ․
(2) Ստամբուլյան կոնվենցիան (12-րդ հոդվածի 1-ին մաս) պարտադրում է
պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները եւ մյուս բոլոր այն երեւույթները, որոնք հիմնված են օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա․
(3) Ստամբուլյան կոնվենցիան (հոդված 14) պարտավորեցնում է այն
վավերացրած պետություններին կրթական բոլոր մակարդակներում իրականացնել «պրոպագանդա»՝ պաշտոնական ուսումնական ծրագրերում ընդգրկելով «կարծրատիպերից զերծ գենդերային դեր» թեմայով ուսումնական նյութեր:
Այս վտանգները հաստատվում են նաեւ՝
– Ստամբուլյան կոնվենցիայի բացատրական զեկույցով, որի 53-րդ կետը սահմանում է՝ «…Նույն ձեւով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները եւ բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ եւ այլ անձը, որը չի համապատասխանում հասարակության կողմից «կին» եւ «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»:
– Բուլղարիայի սահմանադրական դատարանի 27.07.2018թ. (3/2018) որոշմամբ, որի համաձայն ստամբուլյան կոնվենցիան ըստ էության տղամարդ եւ կին կենսաբանական սեռերից տարբերվող սոցիալական նոր սեռ է սահմանում:
*****************************************
Դեմ լինելով որևէ տեսակի բռնությանը և մտահոգված լինելով, որ ստամբուլյան կոնվենցիան իր մեջ պարունակող վիճելի հասկացություններով իրականում չի ծառայելու բռնությունների կանխարգելման նպատակին, այլ վտանգելու է մեր
ազգային ինքնությունը,
ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ՝ ՄԵՐԺԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ:

* * *

Հայ Արիական Միաբանությունը ՀՀ իշխանություններից – կառավարությունից ու խորհրդարանից պահանջում է մեր երկրի տարածքը զերծ պահել բարոյա-հոգեբանական խեղաթյուրումներից, հայությանը հեռու պահել սեռախեղ եւ հոգեխեղ այլասերումներից, առհասարակ հայոց ազգային արժեհամակարգը չստորադասել միջազգային անարժեք, ապազգային, անդեմ ու արհեստածին տարաբնույթ համակարգերի առաջ…
Հայ Արիական Միաբանությունը պահանջում է, որ մեր երկրում մեր ազգային արժեքներն ու օրենքները գերակա լինե՛ն, ո՛չ թե միջազգային հորջորջվող արժեքներն ու օրենքները, որոնք հիմնականում ազգամերժ են ու հակամարդ-անմարդկային, ավելին՝ հակաստվածային…- www.hayary.org  

«Ազատագրում» շարժում 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Պահանջում եմ ընդունել ՀՀ կառավարության որոշում Ստամբուլյան կոնվենցիայի («Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա) չեղարկման մասին՝ Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի հիման վրա:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Կառավարության 16.05.2019 թ. թիվ 650-Լ որոշման 1-ին հավելվածի 11-րդ կետով որպես Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ուղղված քայլերի իրացման վերջնաժամկետ՝ նախատեսված է 2019 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը:

Պահանջը առցանց կարող եք ստորագրել այցելելով https://liberation.am/ կայք։

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։