Աշխուժացնում են նաեւ վրացական հակահայկականությունը / Փորձում են ձախողել Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային եռյակի ամրագրումը, ինչը կչեզոքացնի Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գործող եռյակը… – Այդ հակահայկականությունն իհարկե եղել է Վրաստանում, սակայն հայտնի է, թե թուրք-ադրբեջանական կողմն ինչպես է դա գործածում իր շահերի համար… Հիշեցնենք, որ ինչպես Թուրքիան եւ Ադրբեջանը, այնպես էլ Վրաստանը դեռ ծավալապաշտական նկրտումներ ունեն Հայաստանի տարածքների հաշվին, ինչը եւս շահարկվում է հակահայկական դրսեւորումներում…

17/08/2019թ.  – Վրացական կայքն ահազանգում է հակահայական քարոզչություն անող լրատվական հարթակի մասին

Վրացական «MediaChecker» հարթակը ուսումնասիրել է վրացերեն, ռուսերեն եւ անգլերեն հրապարակումներով հանդես եկող «Կավկազ Պլյուս» (ge.kavkazplus.com) լրատվական կայքը (որը ի դեպ ներկայանում է որպես համակովկասյան հասարակական-քաղաքական առցանց թերթ) եւ վերլուծական քննության ենթարկել այնտեղ հրապարակվող նյութերը: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Վրացական հարթակի վերլուծական հոդվածի հեղինակը եզրակացրել է, որ «Կավկազ Պլյուս»-ը պարբերաբար հրապարակել է էթնիկ հայերի նկատմամբ այլատյացություն և խտրականություն պարունակող հոդվածներ։ Նշվել է, որ կայքը նմանատիպ հրապարակումներով նպատակ է հետապնդել հայ ժողովրդի վերաբերյալ կարծրատիպեր ստեղծել, խտրականություն տարածել եւ հայ ու վրացի ժողովուրդների միջեւ թշնամություն սերմանել: Ըստ MediaChecker-ի՝ այդ կայքում հրապարակված հակահայկական նյութերի ճնշող մեծամասնությունը անհիմն են եւ մանիպուլյատիվ, եւ 2016թ. առ այսօր «Կավկազ Պլյուս»-ի կողմից հրապարակվել են հայատյաց բովանդակությամբ հարյուրավոր նյութեր։  

Նշյալ կայքում հրապարակված նյութերի հավաստիության վերաբերյալ MediaChecker-ի լրագրողը մասնավորապես շեշտել է. «Առանց փաստերի եւ հիմնավորումների նյութեր պատրաստելը եւ հրապարակելը այս կայքի աշխատելաոճն է»:

Նյութի հեղինակը բերել է «Կավկազ Պլյուս»-ում հրապարակված հակահայկական հոդվածներից հատվածներ՝ այդ օրինակների վրա ցույց տալով, թե ինչպես է կայքը Վրաստանում տեղի ունեցող տարբեր իրադարձություններում փորձում գտնել հայկական հետք: Ըստ վրացի լրագրողի՝ «Կավկազ Պլյուսը» այդ հրապարակումներով հայերին ներկայացրել է որպես Վրաստանի թշնամիներ՝ նպատակ հետապնդելով արհեստականորեն թշնամանք սերմանել 2 ժողովուրդների եւ երկրների միջեւ:

Կայքի գործունեությունը վերլուծող լրագրողը հետեւյալ եզրակացությունն է արել. ««Կավկազ Պլյուս»-ում հրապարակված նյութերը սխալ են մեկնաբանում իրադարձությունները, աղավաղում են փաստերը եւ անհիմն զուգահեռներ անցկացնում։ Այդպիսով տպավորություն է ստեղծվում, որ կայքի նպատակը էթնիկ հայերի նկատմամբ խտրականություն եւ այլատյացություն հրահրելն է»:

Նաեւ այստեղ- https://www.facebook.com/permalink.php?story_fbid=213530406295951&id=100029169784366 

Այս օրերին…

 «Ղարաբաղը Ադրբեջան է։ Այդպես կարծում է աշխարհը։ Եվ այդ կարծիքը չի փոխվել եւ չի փոխվելու»,-հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ Media.Az-ի հետ զրույցում: Այսպես է նա մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է…

«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ ամբողջ աշխարհն է աջակցում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Սա առաջին։ Եվ հույս ունեմ, որ Կովկասում նոր պատերազմ չի լինի»,- ասել է Միխեիլ Սահակաշվիլին։

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։