09/08/2019թ. – Դոնալդ Թրամփը վերահաստատել է, որ շահագրգռված է Գրենլանդիան ձեռք բերելու հնարավորությամբ…
ԱՄՆ նախագահը կարծում է, որ Միացյալ Նահանգները կարող է շահագրգռված լինել Գրենլանդիան ձեռք բերելու հնարավորությամբ, որը Դանիայի Թագավորության կազմում է եւ ունի լայն ինքնավարություն: Այս հայտարարությունը Թրամփն արել է Նյու Ջերսիում կայացած մամուլի ասուլիսում։ Այս մասին գրում էTass-ը։
Մեկնաբանելով The Wall Street Journa-ի հրապարակումը, որ նա քննարկել է այս թեման խորհրդականների հետ, Թրամփն ասել է. «Մենք խոսեցինք դրա մասին: Այն, ըստ էության, պատկանում է Դանիային: Միացյալ Նահանգներն ու Դանիան դաշնակից են: Մենք պաշտպանում ենք Դանիային, ինչպես նաեւ աշխարհի զգալի մասին։ Գաղափարը նշվեց, եւ ես ասացի, որ, իհարկե, ռազմավարական տեսանկյունից այն հետաքրքիր կլիներ: Մենք հետաքրքրված կլինեինք»։
ԱՄՆ նախագահը նշել է նաեւ որ Գրինլանդիայի ձեռ բերումը ԱՄՆ իշխանությունների համար «առաջնային հարց չէ»:
«Շատ բան կարելի է անել։ Իրականում սա անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարք է»,- ասել է Դոնալդ Թրամփը: Նա հայտարարել է, որ Դանիան զգալի ֆինանսական վնասներ է կրում այն պատճառով, որ Գրենլանդիան թագավորության մաս է կազմում: Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ Դանիան այդ պատճառով կորցնում է «տարեկան գրեթե 700 միլիոն դոլար»:
Ինչեւէ, Դանիա կատարելիք այցի ընթացքում ԱՄՆ նախագահը մտադիր է քննարկել այս հարցը:
Հիշեցնենք, որ The Wall Street Journal-ի հրաարակումից հետո Դանիան հայտարարեց, որ Գրենլանդիան վաճառքի հանված չէ ու առաջարկեցին գնել ԱՄՆ-ը՝ առանց նրա կառավարության։
………………………………………………
17/08/2019թ. – Ի պատասխան ԱՄՆ նախագահի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը…
ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան գնելու հիպոթետիկ առաջարկը մերժելուց հետո, Դանիայի կառավարությունը հայտարարել է, որ շահագրգռված կլիներ փոխարենը գնել ԱՄՆ-ը: Այս մասին գրում է newyorker-ը։
«Ինչպես մենք ասել ենք, Գրենլանդիաբ վաճառքի հանված չէ։ Դանիան հետաքրքրված է Միացյալ Նահանգներն ամբողջությամբ գնելու՝ բացառությամբ նրա կառավարության»,- ասել է Դանիայի կառավարության խոսնակը:
ԱՄՆ-ը գնելու առաջարկի առանցքային դրույթն էլ, ինչպես ասել է խոսնակը, կլինի այն, որ Դոնալդ Թրամփի տեղափոխվի մեկ այլ երկիր։
https://www.facebook.com/photo.php?fbid=213912582924400&set=pcb.213912649591060&type=3&__tn__=HH-R&eid=ARD23diqKQbZn-SqAyjlcrTWkxMp6kgLDGt4Sdo4QPyc_R3RUvailtKsIIprR8ajA68Jq57dx-bFJG4p – Աշխարհակարգը սահմանվու՞մ է.- Եվ ահա, ռուսական Ղրիմից բազմապատիկ ավելի մեծ՝ ամերիկյան Ղրիմը՝ Գրենլանդիան…
Դեռ շարունակվում է… – 20/08/2019 - Դոնալդ Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելուց հետո այնտեղ Թրամփի աշտարակ չկառուցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշակի լույս է սփռել Դանիայից Գրենլանդիան գնելու ցանկության վրա։
Թրամփը թվիթերում հրապարակել է նկար, որում Թրամփի աշտարակը կանգնած է Գրենլանդիայի մի փոքրիկ գյուղում։ ԱՄՆ նախագահը կատակել է՝ գրելով. «Խոստանում եմ չանել սա Գրենլանդիայում»։
Հիշեցնենք, որ կիրակի օրը նա հաստատել էր մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է գնել Գրենլանդիան։ Նա Գրենլանդիան գնելը համարում է անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարք։
Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Դանիան զգալի ֆինանսական վնասներ է կրում այն պատճառով, որ Գրենլանդիան թագավորության մաս է կազմում: Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ Դանիան այդ պատճառով կորցնում է «տարեկան գրեթե 700 միլիոն դոլար»:
21 օգոստոսի – Դոնալդ Թրամփը չեղարկել է այցը Դանիա, երբ Դանիայի վարչապետը հրաժարվել է քննարկել Գրենլանդիայի վաճառքը – Գրենլանդիան եւս դեմ է ու հայտարարել է, որ վաճառքի իրավունքը պատկանում է ոչ թե Դանիային, այլ հենց Գրենլանդիային…
Դանիայի վարչապետ Մեթթե Ֆրեդերիքսոնը չորեքշաբթի ասել է, որ նա զարմացած է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն չեղարկել է այցը Դանիա այն բանից հետո, երբ վարչապետը հրաժարվել է վաճառել Գրենլանդիան ԱՄՆ-ին:
«Դա հնարավորություն էր տոնելու Դանիայի ու ԱՄՆ սերտ հարաբերությունները: ԱՄՆ Դանիայի մերձավոր դաշնակիցն է: Մենք ծրագրում էինք քննարկել ԱՄՆ հետ բազմաթիվ երկկողմ հետաքրքրության հարցեր»,-նշել է վարչապետը:
Նախագահ Թրամփը չեղարկել է իր սեպտեմբերյան այցը՝ թվիթերյան գրառման մեջ նշելով, որ Դանիան առանձնահատուկ երկիր է, որն ունի հիանալի ժողովուրդ, սակայն նա հետաձգում է իր այցը, քանի որ վարչապետ Ֆրեդերիքսոնը հայտարարել է, որ մտադրված չէ քննարկել Գրենլանդիայի վաճառքի հարցը:
Ֆրեդերիքսոնը իր հերթին ընդգծել է, որ Գրենլանդիայի վաճառքի մերժումը չի փոխի երկու երկրների միջև լավ հարաբերությունների բնույթը:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահը ցանկություն էր հայտնել գնել Գրենլանդիան, սակայն Դանիան եւ Գրենլանդիան միանգամից արձագանքել էին, որ այն վաճառքի ենթակա չէ: Գրենլանդիան հայտարարել է, որ այն պատկանում է ոչ թե Դանիային, այլ հենց Գրենլանդիային: Հուսամ որ սա ընդհամենը կատակ է։
Դանիայի վարչապետն էլ իր հերթին հայտարարել է, որ դիտարկում է ԱՄՆ որպես բարեկամ երկիր, սակայն երկրներ ու բնակչություններ գնելու կամ վաճառելու ժամանակները անցել են պատմություն:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հրավեր էր ստացել պետական այցով այցելել Դանիա, սակայն ավելի ուշ Սպիտակ տունը տեղեկացրել է այցի չեղարկման մասին: