Անկախությունն ու ազատությունը բնածին են եւ մեզ համար բնատուր… Մեր երկրի անկախությունը 29 տարեկան չէ, պարզապես մենք վերահաստատել ենք այն՝ հարյուրամյակներ-հազարամյակներ անց վերականգնած մեր հայրենի տարածքի մի հատվածում… Ուրեմն՝ 29 տարի առաջ վերականգնվե՛ց հայոց դարերից եկող պետականությունը… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

1990թ. ԽՍՀՄ կազմաքնդումը նպաստեց, որ ձեւավորվի Հայաստանի 2-րդ Հանրապետությունը, որի ընդունած Անկախության Հռչակագիր ավելի քան 600 տարի ընդմիջումից հետո վերահաստատեց հայկական պետականության անկախությունն ու հայության ազատությունը

Այո, անկախությունն ու ազատությունը վերահաստատեցին ո՛չ միայն 6 դար անց, այլ առհասրա՛կ, Հայաստանի անկախությունը հաստատվել-հռչակվել է հազարամյակներ առաջ… եւ ո՛չ թե ինչպես այսօր է նշվում՝ Հայաստանի անկախության 29-ամյակն է…

Հայ ազգայնականները միշտ նշել են այն տեսակետը, որ մենք՝ հայերս, իրավունք չունենք խոսելու մեր անկախության ձեռքբերման մեկ կամ մի քանի տասնյակ տարիների մասին, քանզի առնվազն անհասկանալի է նման ձեւակերպումը՝ հազարամյակների պատմություն ունեցող ազգի համար:

…Հայերն արարվեցին որպես ազգատեսակ եւ բնականորեն ապրեցին ի վերուստ տրված Արարչակնիք եւ Աստվածազարմ երկրում… Պարզ է, որ Հայկական լեռնաշխարհում ստեղծված Հայք-Հայաստանը ի սկզբանե անկախ էր եւ հայերն էլ ապրեցին որպես ազատ ազգ, ազատ մարդիկ…

Իրականում շատ քիչ ազգեր ու երկրներ կային այդ ժամանակ՝ անգամ ձեռքերի մատների վրա կարելի է հաշվել այդ բնածին ազգերին ու նրանց երկրները

…Հիմա մենք պետական ամենաբարձր մակարդակով խոսում են մեր 29-ամյա անկախության ձեռքբերման մասին… Համեմատականներ ենք անցկացնում այս կամ այն գերտերության կամ պետության անկախության տարիների եւ պատմության հետ…  

Դարձյալ նշենք, երբ հազարամյակներ առաջ Հայկ Նահապետն էր վերականգնում անկախությունը Հայքում, նաեւ հայերի ազատությունը Տիտանյան Բելից, որտե՞ղ էին եվրա-ամերիկյան կամ ռուսա-մնացյալ երկրներն ու ազգ-ժողովուրդները: Այս մասին խոսելու հարկ չկա եւ չեղած բաների մասին համեմատականներ անելու հիմքեր էլ չկան…

Ավելին, երբ հազարամյակներ առաջ հայերը ժողովրդական ժողովներ էին անում եւ այդ «հանրաքվեն» հաստատում էր «ձայն բազմաց՝ ձայն աստծո» իրավունքը, հաստատ «ընտրատեղամասերում» չէին նկատվեում այսօրվա եվրա-ամերիկյան կամ ռուսա-մնացյալ վերահսկող-ժողովրդավարները: Նրանք չկային նաեւ հայոց իշխանաց կամ ավագների ժողովներին, երբ պետական ու ազգային կարեւորագույն հայցեր էին լուծումներ ստանում, անգամ քաղաքային (ժամանակի տեղական ինքնակառավարման) իշխանությունների ձեւավորման ժամանակ չկային այդ դիտորդները

……………………………………………

Բայց, երբ այս խնդիրը դիտարկում են օրվա տեսանկյունից, թվում է ամեն բան ճիշտ է ասվում, սակայն այդ տրամաբանությամբ Հայաստանն ու հայությունը եւս պիտի 29 տարվա կյանքից խոսեն, իսկ մնացյալ հազարամյակները համարեն անցյալ եւ այն էլ անվերադարձ:

Բայց չէ՞ որ մենք պայքարում ենք մեր Բնական-Բնօրրան Հայրենիքի վերատիրման համար (Պատմական  Հայրենիք ձեւակերպումը սխալ է, դիտարկվում է իբր անցած անվերադարձ գնացած): Պայքարում ենք մեր հայրենիքի ու ազգի անկախ ու ազատ Բնատուր Վիճակը վերականգնելու համար: Այսինքն՝ մենք պայքարում ենք մեր պետության անկախության վերակերտման համար

Եվ այսպես, մեր անկախությունը 29 տարեկան չէ, պարզապես մենք վերահաստատել ենք այն հարյուրամյակներ-հազարամյակներ անց՝ ազատագրած-վերատիրած մեր հայրենի տարածքի մի հատվածում՝ Հայաստանի Հանրապետությունում:

Ուստի՝ ինչպես հայ արիականներն են ասում, կարիք չկա, այն էլ պետականորեն, «փոքրանալ» այսօրվա ընդամենը մի քանի հարյուրամյակի կամ տասնամյակի պատմություն ունեցող անհայրենիք ազգերի ստեղծած արհեստական երկրների օրինակների առջեւ: Մեր վերջին ՝1-ին, 2-րդ, եւ 3-րդ հանրապետությունները միայն այդքան պատմություն ունեն…

Մեր պետականության, անկախության կամ ազատության համեմատությունները, օրինակները, հատկապես արժեքային համակարգերը չեն բխեցվում բնական, ազգային ու (համա)մարդկային իրական՝ արարչաբնույթ-աստվածային որակներից: Այսօր օրինակելի համարվող արհեստածին պետությունները կամ ոչ բնածին ազգերը ստեղծվում ու կործանվում են հենց մի քանի հարյուրամյակների ընթացքում (երբեմն հազարամյակի են ձգում, բայց գենախեղվում են ու ձուլվում), իսկ մենք պահպանում ենք մեր Արմատը – Գենետիկ տեսակը, ուրեմնեւ՝ մեր անկախության ու ազատության հիմքերը:

Չպե՛տք է մոռանալ, որ անցյալ-ներկա-ապագա շղթան անքակտելի իրողություն է… Հայերիս համար նվիրական հասկացողություն է ժառանգությունը, ինչը նշյալ շղթայի միջոց անցնում է կարմի արյունատար երակի նման…

……………………………………………

Հենց այդ հիմքերի վրա է, որ 29 տարի առաջ վերականգնվեց Հայոց Պետականությունը:

Իհարկե, անկախությունը մենք պատմության նորագույն ժամանակներում վերականգնվել է 1918թ. մայիսի 28-ին, որի խորհուրդը փոխանցվել է անգամ Խորհրդային Հայաստանին՝ 2-րդ Հանրապետությանը, ապա 3-րդ Հանրապետությունը դարձել է 1-ինի եւ 2-րդի անբաժան շարունակությունը

Մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից մինչեւ ամենապարզ քաղաքացին պիտի առաջնորդվեն ոչ միայն ներկայով, այլեւ մեր կողքից աննկատ քայլող անցյալով ու դեպի ապագա գնացող նպատակներով:

Եվ այն ազգը, որն անցյալ չունի, անապագա է, քանզի կորչելու է ներկայի մերթ նպաստավոր, մերթ սպառնացող հորձանուտներում, քանզի զուրկ է հիշողության զորավոր հենքից եւ արմատին կանգնած դեպի ապագա գնացող նպատակից:

Նշենք, որ մեր անցյալը մեր փորձն է ու ներկայի ուղեցույցը, իսկ մեր ապագան կախված է մեր ընտրությունից՝ միայն իրավունքներից ենք խոսելու՞, թե՞մեր պարտականություններն ավելի բարձր ենք դասելու… Ազգայի՞ն, թե՞ ապազգային կյանք ենք ընտրելու…  Լինելու է ազգային պետություն համազգային օրենքներո՞վ, թե՞ ապազգային պետություն միջազգային պարտադրանքներով…

Ընտրությունը մերն է – դրանից կա՛մ կփայլի մեր անկախության եւ ազատության դեմքը, կա՛մ՝ կխամրի…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։