Երեւան – Էրեբունի՞, թե՞ Երեւան – Թել Ավիվ… – Երեւանը միա՛յն Հայաստանի մայրաքաղաքն է… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Փաստորեն, Երեւան-Էրեբունի – 2800-ամյակի տոնի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի կողմից ծրագիր է մշակվել Հայաստանի մայրաքաղաքը հռչակել նաեւ Իսրայելի մայրաքաղաք… / Դե, եթե վերջերս Թել-Ավիվից Երուսաղեմ են տեղափոխել Իսրայելի մայրաքաղաքը, նշանակում է կարելի է մեկ այլ առաջարկ էլ անել, Հայաստանի մայրաքաղաքը կոչել Երեւան – Թել Ավիվ, իսկ Իսրայելինը՝ Թել Ավիվ – Երեւան՝ այսպես պահպանելով Թել Ավիվի բարի անունը՝ Երուսաղեմին էլ իր հանգստի մեջ թողնելով…

Փաստորեն, Երեւան-Էրեբունի – 2800-ամյակի տոնի ընթացքում մայրաքաղաքի ճանապարհներով երթեւեկել են տրոլեյբուսներ՝ Իսրայելի պետական 6-աթեւ աստղը (ինչպես իրենք են ասում՝ Դավիթի աստղը) իրենց վրա պատկերված… Սա երեւի թե առաջին քայլն է, որպեսզի երեւանցիներրն ու իսրայելցի հյուրերը Երեւանում իրենց միաժամանակ Թել Ավիվում զգան…

………………………………………….

Մի խումբ կազմակերպություններով դիմեցինք Երեւանի քաղաքապետին, որպեսզի Երեւան-Էրեբունի – 2800-ամյակի տոնի «ամենակարեւոր» խորհրդանշանները վերջապես հանվեն երեւանյան տրոլեյբուսնեևրի վրայից… Սակայն, օրերս զանգահարում են քաղաքապետարանի ճանապարհատրանսպորտային վարչությունից: Այնքան անկարեւոր ու միապաղաղ զրույց եղավ, որ չկարեւորեցի ու չեմ էլ հիշում անգամ զանգահարող պաշտոնյայի անուն-ազգանունը,,,

Նա նշեց, որ այդ խորհրդանշանները, որի 2 նկարները հրապարակված են ստորեւ (ասում են 3-ն է եղել, սակայն դեկտեմբերից մեկը էլ չի նկատվել), իրենք չեն որոշել եւ դա մրցույթով է որոշվել (չնայած մի քանի վարորդներ հավաստում էին, որ քաղաքապետի որոշմամբ է դա եղել…): Բայց այդ հարցը անկարեւոր համարելով, զանգահարող պաշտոնյան սկսեց ինձ պատմա-քաղաքական դասեր տալ, թե այդ 6-աթեւ աստղը 13-րդ դարում մեր զարդաքանդակների վրա էլ կա, իսկ Իսրայելը միայն 1948 թվականին է ընդունել այն որպես պետական խորհրդանշան (նկատի ուներ, որ ՄԱԿ-ը այդ թվականին է ճամաչել Իսրայել պետությանը արաբական աշխարհի մեջ)…

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=216800362635622&id=100029169784366ԵրեւանԷրեբունի՞, թե՞ ԵրեւանԹել Ավիվ…  

Դուք տեղյա՞կ եք, հարցրեց ինձ: Իմացավ, որ լավ էլ տեղյակ եմ, ասեց՝ դե ահա տեսնում եք, դա ավելի շուտ է մերը եղել…

Իմ այն պնդումները, որ Իսրայելը կամ հրեաները 1948 թվականին չէ, որ ի հայտ են եկել, Դավիթի աստղ կոչվածն էլ նույնպես կապ չունի 1948-ի հետ, ոչ մի օգուտ չտվեցին: Անգամ այն փաստարկներս, որ պատմությանը գոնե հայտնի է հայության 10-12 հազար տարվա պատմության մանրամասները, խորհրդանշանները եւս, ի վերջո կարելի էր մեզ շատ հարազատ 8-աթեւ աստղը նկարել տրոլեյբուսների վրա, անգամ՝ Տիգրան Մեծի ութաթեւ թագը… բայց զանգահարողը շատ էր կառչել 13-րդ դարից, նաեւ գրքից հղումներ էր կարդում, երեւի թե իր կարդացած պատմական միակ գրքից…

Երբ ասեցի, որ 8-աթեւ աստղը, հավերժության նշանը կամ կեռխաչը եւ այլ խարհրդանշաններ եւս կան ու շատ ավելի վաղ ժամանակներից, քան 13-րդ դարում եղածը… պատսխանը պայթեցնող էր, բայց չէ՞ որ մեր սուրբ առաքելական եկեղեցու զարդաքանդակների վրա եւս կա այդ 6-աթեւ աստղը: Պատասխանեցի, թե իհարկե պիտի լիներ, բա հուդա-քրիստոնեական եկեղեցու վրա ինչպե՞ս կարող էր չլինել այդ նշանը: Եհովա աստծո հետեւորդները, ինչպես ձեր նշած սուրն գրքում է գրված, հրեաներին են ընտրյալ ժողովուրդ համարում եւ պարզ չէ՞, որ նրանց խորհրդանշանն էլ պիտի նախ եւ առաջ լիներ…

Մի պահ լռություն եղավ, որից փորձեցի օգտվել: Ասեցի՝ բոլոր խորհրդանշաններն էլ տիեզերական խորհուրդներ ունեն, եռանկյունին, քառակուսին, հնգաթեւ, վեցաթեւ, ութաթեւ կամ այլ աստղերն ու այլ խորհրդանշանները խորիմաստ խորհուրդներ են կրում եւ չունեն ազգային պատկանելություն, սակայն այսօր դրանք «սեփականացվել» են եւ քաղաքականացվել-պետականացվել, ուստի չի կարելի Երեւանում Իսրայելի պետության խորհրդանշանները քարոզել…

Քաղաքապետին ուղղված նամակում նաեւ գրել էինք, որ այս դեպում կարելի է թուրքական պետական խորհրդանշանն էլ այս 6-աթեւի կողքին կպցնել, չէ՞ որ Թուրքիան ու Ադրբեջանն էլ Իսրայելի ռազմա-քաղաքական գործընկերներն են, հետո Լուսինն էլ հո թուրքերինը չէ՞… Մեր պատմության ընթացքում նաեւ լուսնապաշտներ ենք ունեցել… բայց այդ գիրքը քաղաքապետարանից զանգահարող պատասխանատուն չուներ երեւի…

Այս հարցին այսքանբ տեղ չէի հատկացնի, բայց անբարոյականության եւ ապազգայնության օրենքների պարտադրանքները օտարների կողմից ստիպում է ուշադրություն դարձնել անգամ մանրուքների վրա…

Երեւանը միա՛յն Հայաստանի մայրաքաղաքն է…

* * *

Քաղաքապետին ուղղված նամակում նաեւ գրել էինք, որ այս դեպում կարելի է թուրքական պետական խորհրդանշանն էլ այս իսրայելական 6-աթեւի կողքին կպցնել, չէ՞ որ Թուրքիան ու Ադրբեջանն էլ իսրայելի ռազմա-քաղաքական գործընկերներն են, հետո Լուսինն էլ հո թուրքերինը չէ՞Մեր պատմության ընթացքում նաեւ լուսնապաշտներ ենք ունեցելբայց այդ գիրքը քաղաքապետարանից զանգահարող պատասխանատուն չուներ երեւի… / Երեւի թե հաշվի առնելով, որ մուրճ ու մանգաղն էլ սովետները չեն ստեղծել, կարելի է սա էլ Երեւանի ավտոբուսների վրա նկարել…- www.hayary.org

* * *

14 սեպտեմբերի, 2019թ.Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա նշեց, որ Հենրիկ Նավասարդյանն աշխատանքից ազատվել է թոշակի անցնելու կապակցությամբ:

Տարօրինակ է, որ նախապես քաղաքապետին բավարարել է նրա տարիքը, այժմ դրա պատճառաբանությամբ նա հեռանում է… Կարծում ենք՝ խնդիրն այլ տեղում է, սակայն հասկանալի պատճառներով չեն հրապարակվում…

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված է, որ Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Էդգար Գալստյանն է:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։