Թուրքիան փորձում է կյանքի կոչել իր ծավալապաշտական նկրտումները / Նորօսմանականությունը գործի մե՞ջ՝ մինչեւ մեծթուրանկանությու՞ն… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Թուրքիան Եվրամիությունից պահանջում է Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծել / Անկարան վաղուց աչք ունի Սիրիայի եւ Իրաքի նավթի ու գազի պաշարների վրա… / Անկարան կունենա՞ միջուկային զենք… / Հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ լավ լուր չկա…

Թուրքիան փորձում է կյանքի կոչել իր ծավալապաշտական նկրտումները…

Համաթուրքական դաշինք (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան («1 ազգ՝ 6 պետություն» կարգախոսով)) ձեւավորած Անկարան «Մեծ Թուրան»-ից առաջ մտածում է նոր օսմանական տերություն ստեղծելու մասին…

«Մեծ Թուրան» – (ԹուրքիաՀայաստանՀարավային ու Հյուսիսային ԿովկասՄիջին ԱսիաԱլթայՍախա-ՅակուտիաՀեռավոր Արեւելքարեւելյան ուղղությամբ (ինչպեսեւ՝ Ալթայից՝ ՄոնղոլիաՈւյղուրստան/ՉինաստանՀնդկաստան …) / ԹուրքիաԱջարիաԱբխազիաՂրիմԹաթարստանԲաշկորտոստանԿարելիահյուիսային ուղղությամբ / Իրանի մեծ մասը, ԿիպրոսՄերձավոր Արեւելքի արաբական երկրներ՝ մինչեւ Պաղեստին-ԻսրայելԵգիպտոսհարավային ուղղությամբ / Բալկաններ՝ ՀոոնաստանՍերբիա-Խորվաթիա-բալկանյան սլավոնական մյուս երկրներ, Բոսնիա ՀերցեգովինաԱլբանիաԿոսովոարեւմտյան ուղղությամբ)…

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=217506615898330&id=100029169784366Թուրքիան փորձում է կյանքի կոչել իր ծավալապաշտական նկրտումները / Նորօսմանականությունը գործի մե՞ջ՝ մինչեւ մեծթուրանկանությու՞ն… / Անկարան կունենա՞ միջուկային զենք…

* * *

 06/09/2019թ. - Էրդողանը պայման է դրել Եվրամիության առաջ եւ սպառնացել…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Եվրամիությանն ուղղված սպառնալիքով։ Նա մասնավորապես հայտարարել է, որ եթե Սիրիայի հյուսիսում նախատեսված անվտանգության գոտին չստեղծվի, ապա Թուրքիան կփոխի փախստականների հարցով իր քաղաքականությունը։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։

«Այս պահին Թուրքիայում 3մլն. 650.000 սիրիացի կա։ Անվտանգության գոտու հետ կապված մեր առաջարկը շատ լավն է։  Եթե աջակցելու եք մեզ՝ աջակցեք, եթե ոչ՝  դե կներեք, մենք էլ տիպված կլինենք բացել դարպասները։ Այս բեռը  միայն մենք չենք կրելու։ Ոչ Եվրամիությունը, ոչ ողջ աշխարհը մեզ որևէ կերպ չի աջակցում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։  

Թուրքական կողմի առաջարկի համաձայն՝ Սիրիայի հյուսիսային սահմանի երկայնքով պետք է կառուցվեն բնակարաններ՝ Թուրքիայում գործող փախստականների ճամբարների ժամանակավոր կացարանների նմանությամբ, որտեղ կարող է ապաստանել առնվազն 1 մլն. գաղթական։

Էրդողանի  խոսքով՝  դրա շնորհիվ Թուրքիայի բեռը բավականին կթեթևանա, քանի որ երկիրն արդեն բազմաթիվ սիրիացի ու աֆղանստանցի գաղթականներ է ընդունել։ Իսկ այս օրերին դարձյալ գաղթականների մեծ հոսք է սպասվում՝ պայմանավորված Իդլիբում ընթացող զարգացումներով։

Ուստի Թուրքիայի նախագահը շեշտել էեթե անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը աջակցություն չգտնի, ապա Թուրքիան հարկադրված փոխել իր քաղաքականությունը փախստականների հարցով:

- Անկարան վաղուց աչք ունի Սիրիայի եւ Իրաքի նավթի ու գազի պաշարների վրա

09/09/2019թ. – Էրդողան. Եթե մինչեւ սեպտեմբերի վերջ անվտանգության գոտին չձեւավորվի, մենք մեր ճանապարհով կգնանք…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսում՝ Եփրատից արեւելք անվտանգության գոտու ձեւավորման հարցում ԱՄՆ-ի համար վերջնաժամկետ է սահմանել մինչեւ սեպտեմբերի վերջը: Նշենք, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ն անվտանգության գոտու ստեղծման աշխատանքները համակարգող համատեղ կենտրոն են ստեղծել: Այս մասին գրել է ermenihaber-ը։

Ըստ Էրդողանի, եթե մինչեւ սեպտեմբերի վերջ Եփրատի արեւելքում թուրք զինվորների մասնակցությամբ գործնականում անվտանգության գոտի չձեւավորվի, ապա Թուրքիային այլ տարբերակ չի մնա, քան սեփական ճանապարհով գնալը: Էրդողանն ընդգծել է, որ անվտանգության գոտու ձևավորման հարցը 3-5 անգամ ուղղաթիռների թռիչքներով, կամ 5-10 զրահամեքենայով պարեկություն իրականացնելը չէ, այլ տարածքում գտնվող բոլոր բնակավայրերը, ամբողջ տարածքը պետք է անվտանգ դարձնել:

Էրդողանը տեղեկացրել է, որ Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքներն անվտանգության գոտու ստեղծման շուրջ շարունակվում են: Թուրք-ամերիկյան բանակցությունների ընթացքում ամեն անգամ համոզվում են, որ անվտանգության գոտու մասին Թուրքիայի և ԱՄՆ-ի պատկերացումները տարբեր են:

«Մինչ մենք նպատակ ենք հետապնդում տարածաշրջանում տեղավորված ահաբեկչական կազմակերպությունն ամբողջապես ոչնչացնելու, նրանք (ԱՄՆ) հաշվարկում են, թե ինչպես ահաբեկչական կազմակերպության միջոցով մեզ կառավարեն: Ստացվում է, որ մեր դաշնակիցը նպատակ ունի ոչ թե մեզ համար, այլ ահաբեկչական կազմակերպության համար է անվտանգության գոտի ստեղծել»,- նշել է Էրդողանը:

Անդրադառնալով անվտանգության գոտու թուրքական ընկալմանը՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ տարածքը պետք է մաքրվի «PKK-ի զինյալներից եւ նրա թեւը համարվող ուժերից» (Էրդողանը նկատի ունի Սիրիայի քրդական ուժերին) եւ այդ տարածքում պետք է վերաբնակեցվեն Եվրոպա եւ այլ վայրեր գաղթած սիրիացի փախստականները:

Էրդողանը փախստականների խնդրի մասին խոսելիս անուղղակիորեն սպառնացել է նաեւ Եվրոպային. «Եթե այս պայքարում մեզ անհրաժեշտ աջակցությունը չցուցաբերվի, ապա Թուրքիայում գտնվող 3 մլն. 650 հազ սիրիացիների, ինչպես նաեւ Իդլիբից 2 մլն. մարդու հնարավոր ներհոսքը չենք կարողանալու կասեցնել»:

* * *

 06/09/2019թ. Էրդողանը հայտարարել է միջուկային զենք ունենալու ցանկության մասին…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիվասում (Սեբաստիա) ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ չի ընդունում միջուկային զենք ստեղծելու առիթով իր երկրի վրա դրված արգելքը: Նա անտրամաբանական է համարել այն, որ աշխարհի մի շարք երկրներ ունեն միջուկային մարտագլխիկով հրթիռներ, սակայն իր երկիրը չի կարող ունենալ:

Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է. «Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան: Ընդ որում՝ դրանք մեկ հատ չեն, երկու հատ չեն: Սակայն իմ ձեռքում չպետք է միջուկային մարտագլխկով հրթիռներ լինեն. ես դա չեմ ընդունում:

Այս պահին աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրները միջուկային մարտագլխիկով հրթիռներ ունեն: Բոլորը ունեն: Նույնիսկ մի նախագահ կար, որի անունը հիմա չեմ նշի, այցելությանս ժամանակ ինձ ասում էր, թե 750 հատ միջուկային մարտագլխիկով հրթիռ ունի, բայց էլի է արտադրելու, քանի որ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության ձեռքում 12-15 հազար հրթիռ կա: Տեսեք, թե նրանք ինչ մրցակցության մեջ են, բայց մեզ ասում են՝ հանկարծ դու չունենաս (հրթիռ):

Դրանից բացի մեր կողքին կա Իսրայել, որը բոլորին վախեցնում է միջուկային զենքով: Մենք այս պահին աշխատանքներ ենք իրականացնում»…

* * *

Սեպտեմբերի 6, 2019թ. – Էրդողանն անընդունելի է համարում, որ Թուրքիան չի կարող միջուկային զենք ունենալ…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի է համարում, որ Թուրքիան չի կարող միջուկային զենք մշակել, այն դեպքում, երբ այլ երկրներ միջուկային զենք ունեն:
Թուրքիան միացել է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրին 1980թ.:
«Որոշ երկրներ միջուկային մարտագլխիկներ ունեն, որոշները՝ 1-2-ը, սակայն մեզ արգելվում է: Ես դա չեմ ընդունում: Այժմ չկա մի զարգացած երկիր, որը միջուկային զենք չունենա: Իսկ մենք չունենք… Իսկ մեզ ասում են՝ «տես, հանկարծ չանես…»: Օրինակ, Իսրայելը: Միջուկային զենք ունի՞: Իհարկե: Եվ դրանով սպառնում է»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Թուրքիայի արեւելյան Սիվաս քաղաքում:
Նրա խոսքով՝ Թուրքիան այժմ աշխատանքներ է տանում իր պաշտպանունակությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես, Ռուսաստանից գնելով Ս-400 զենիթահրթիռային համակարգերը՝ հակառակ ԱՄՆ ճնշումներին:

http://slim.am/%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0/56101968451/?fbclid=IwAR0z3bk2SPBgM9qRi9GdFoGnn-DZ0MUsyPWoZ5KbOR-1lE22CabHyvBIBdUԹուրք ազգայնամոլ երիտասարդները Մարալիկում տեղադրված Սողոմոն Թեհլիրյանի արձանը հեռացնելու պահանջով ցույց են կազմակերպել

06/09/2019թ. – Հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ լավ լուր չկա…

«Հայ-թուրքական հարաբերությունների  ուղղությամբ ունենք  ոչ ողջունելի  իրողություններ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նա նշեց, որ Թուրքիան մերժում է Ցյուրիխի գործընթացը, շրջափակումը, ԼՂ հակամարտության հարցում ունի խիստ ընդծված կողմնակալ վերաբերմունք, շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը։
«
Կրկնում եմ, որ մենք պատրաստ ենք առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը Թուրքիայի հետ։ Սակայն գործընթացը ենթադրում է երկու կողմ։   Չեմ կարող ասել, որ մենք որևէ լավ լուր ունենք ասելու այսօր»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը։
Հարցին, թե մի կողմից թուրք-ռուսական համագործակցությունը Սիրիայի հյուսիսային հատվածում, մյուս կողմից հոկտմբերին Իրանի նախագահի սպասող այցը Հայաստան, ի՞նչ ակնկալիք ունք Թեհրանի բարձրաստիճան այցից Երեւան, նախարարը պատասխանեց. «Սիրիայի հարցը մեզ համար առավել զգայուն է, և մենք դա արտահայտում ենք մեր մարդասիրական առաքելության գործառույթն իրականացնելու միջոցով»։
Նա նշեց, որ Սիրիայի ճգնաժամի  կարգավորման գործընթացը չափազանց դինամիկ, բարդբազմաշերտ է։
«
Այստեղ մենք առաջին հերթին առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ ունենք մեր արտահայտած զգայնությունը, գերակայությունը, որը վերաբերում է մեր հայրենակիցների անվտանգությանը։ Մեր մարդասիրական առաքելությունը հենց այդ նպատակն է հետապնդում», – ասաց ԱԳ նախարարը։
Զոհրաբ Մնացականյանի խոսքովՀայաստանը Ռուսաստանի հետ ունի հստակ ձևավորված, ավանդական ռազմավարական համագործակցություն. «Մենք բազմաթիվ գործընկերների հետ ունենք մեր համագործակցության օրակարգը, եւ այդ բոլոր ուղղություններում ունենք մեր գերակայությունը, գործընկերները՝ հաշվի առնելովբնականաբար, միջազգային ներկայիս հարաբերությունների օրակարգի դինամիկան։ Յուրաքանչյուր գործընկերոջ հետ մեր հարաբերությունները կառուցում ենք՝ երբևէ բացառելով նման համագործակցությունը մեր մյուս գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին»։
Նախարարը նշեց, որ Իրանի հետ ունեն բավական ընդգրկուն, ավանդական օրակարգ, ցանկանում են խորացնել համագործակցություն այնպես, որպեսզի կարողանան արդունքների հասնել։

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։