Հայաստանի 3-րդ Հանրապետության տոնը հիշեցնում է հայոց միասնության-համախմբման ու հայրենատիրության-վերամիավորման մասին / 1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը… – (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայությանը՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ՝ մաղթելով հայոց հողահավաքի ու ազգահավաքի վերջնական ու լիակատար հաղթանակ

Ազատությունն ու անկախությունը տիեզերածին ու մեզ փոխանցված բնատուր երեույթներ են, եւ հայ տեսակն իր առաքելության իրականացման ճանապարհին պետք է ապրի ազա՛տպետք է ազատ ապրի իր անկա՛խ պետության տիրույթներում, որն էլ պետք է բարգավաճի ու հարատեւի հայի ազատագրվա՛ծ հայրենիք-բնօրրանում

Ազատությունն ու անկախությունն են երաշխիքը՝ առանց շղթաների եւ օտարի թելադրանքի, բնականոն եւ ազգայնորեն ապրելուզարգանալու, հարատեւելու

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=220360335612958&id=100029169784366Հայաստանի 3-րդ Հանրապետության տոնը հիշեցնում է հայոց միասնության-համախմբման ու հայրենատիրության-վերամիավորման մասին / 1991թ. սեպտեմբերի 21-ին հռչակվեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը… - (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)  

…Ասել ենք, որ մայիսը հաղթանակների ամիս է հայության համար, որ մայիսյան եռատոնի շարքում Ավարայրն իր բնույթով ճակատամարտ էր՝ մղված հանուն հոգեւոր եւ քաղաքական անկախության, իսկ Սարդարապատը վճռական կռիվ էր՝ հանուն պետության եւ ազգի ինքնապաշտպանության ու գոյատեւման: Շուշիի ճակատամարտն էլ արդեն սրբազան հաղթանակ էր՝ ազատագրության ու հայրենատիրության, գալիք հաղթական նպատակներին ու ապագային ուղղված

Իսկ Սեպտեմբերին հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության (1991թ. սեպտեմբերի 21-ը՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության օր) ու Արցախի Հանրապետության  (1991թ. սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության անկախության օր) անկախության հոբելյանները: Հայկական 2 հանրապետությունների ծնունդը նվիրական պայքարի, զոհաբերությունների ու հզոր կամքի դրսեւորման, նահատակների իղձերի ու նվիրաբերված արյան արդյունք են

Չնայած Հայ Արիական Միաբանությունը տարիներ առաջ հայտարարեց, որ իր հայաստանյան ու սփյուռքյան կառույցներով ճանաչում է ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը՝ Արցախ-ԼՂՀ-ն համարելով Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզը (կոչով դիմեց հայաստանյան ու սփյուռքյան քաղաքական ու հասարակական ուժերին՝ անել նույնը, որպեսզի այդպիսով դյուրացնի ՀՀ-ԼՂՀ փաստացի վերամիավորման իրավաբանական ամփոփումը միջազգային հարթակներում), սակայն հաշվի առնելով միջազգային իրավիճակը մեր տարածաշրջանում, շարունակում է աջակցել հայկական 2-րդ հանրապետությանը…

20-րդ դարում հայությունը 3 հանրապետություններ կերտեց ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելուց, ցեղասպանվելուց եւ բազում մաքառումներից հետո, իսկ 21-րդ դարը վստահաբար պետք է հանդիսանա հայոց միասնության՝ միացյալ հայկական պետության վերակերտման հարյուրամյակ:

Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները վերամիավորմամբ պետք է սկիզբ դնեն հայոց հողահավաքի՝ Միացյալ Հայաստանի (Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Նախիւեւան, Ջավախք, Արեւմտյան Հայաստան …) վերականգնման:

Այս ընթացքը պետք է նաեւ հայահավաքի սկիզբը դնի, ինչը կավարտվի հողահավաքի ու ազգահավաքի իրականացմամբ

Այս օրերին, հայ նախնյաց հիշատակի օրը եւս կնշվի հայոց պետականության եւ անկախության վերականգնման տոնը, որը հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները վերստին կնշեն «Հայաստան-Արցախ՝ վերամիավորված երկիր» եւ «Հայաստան-Արցախ-Սփյուռք՝ ազգային եռամիասնություն»  կարգախոսոներով՝ սա համարելով ամբողջական Հայք-Հայաստանի վերակերտման նախահիմք:

Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները վստահ են, որ գալու է բաղձալի այդ օրը՝ տարածք առ տարածք հավաքելու ենք մեր հայրենիքը:

Փա՜ռք Հայ Աստվածներին եւ Հայոց Փառահեղ Նախնյաց: Փա՜ռք Միացյալ Հայքը վերակերտողներին:

Տիեզերքի Արարչի, Հայ Աստվածների եւ Սրբազան Հոգիների կամոք՝ հայությունը դեռ կազդարարի Հայկական Լեռնաշխարհի բուն Հայկական Բնօրրան լինելու եւ միայն Հայի Բնաշխարհը դառնալու մասին:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։