…վհուկներ, կախարդներ, գուշակներ, պայծառատեսներ, սեւ ու սպիտակ գերբնական ուժերի ազդեցությունը կրողներ, անցյալը, ներկան ու ապագան տարաբնույթ ձեւերով տեսնողներ … ի վերջո զորեղ թաքնագետներ…
Այս բոլորը որոշակի չափաբաժիններով կապված են եւ առնչվում են տիեզերական ազդեցություններին, սակայն ոմանք սնվում են երկնային բարիների ու չարիների ազդակներից, ոմանք էլ առնչվում են երկրային բարի ու չար ազդակները կրողներից…
…անգամ զորավոր թաքնագիտական իմաստությունը պայման չէ, որ հնարավոր կլինի առնչվել Աստվածների հետ, էլ չեմ ասում՝ Արարչի՝ Տիեզերքն Արարողի…
Գիտությունը դեռ այն հիմքը չէ, որ կարող է բարձրացնել դեպի Աստվածների Աշխարհը: Անգամ իմաստությամբ ու ողջախոհությամբ պարուրված գիտությունը կարող է բավարար չլինել Աստվածատեսության համար…
Հավատն է Ճշմարիտ Ուղին, առանց որի գիտական ցանկացած հայտնագործություն մնում է անհոգի: Իսկ անհոգի ամեն բան մնում է երկրային ձգողականության սահմաններում…
https://www.facebook.com/anenerbe.rex/videos/1413506288803570/?t=6 – Տիեզերքի ձայնը ձայնագրվել է ռադիոաստղադիտարանի միջոցով…
…մարմնի եւ մտքի (հեռատես սարքավորումներով) աչքերով տեսողական սահմանափակությունը կարող է վերանալ միայն հոգու աչքերը բացելով…
Եվ միայն Ճշմարիտ Հավատն է Տիեզերահաս: Այն հավատը, որը հիմնված է ՄեկԱրարչական ԲազմԱստվածային Համակարգի վրա: Այն հավատը, որի հետեւորդները ԱստվածաՄարդու կարողություններ են ձեռք բերում … որն ի սկզբանե տրվել է Եռահամակարգ (Մարմին-Միտք-Հոգի համակարգով գործող) Մարդուն…
Արարիչն ի սկզբանե այդ Մարդ Տեսակին (որից վաղուց հրաժարվել է «ժամանակակից մարդը») օժտել է տիեզերահաս հնարավորություններով եւ իմացականությամբ… Եռահամակարգ Մարդը բազմատեսակ է, բազմաբնույթ, ունի Ազային Պատկանելիություն (Արարչածին 7 Ազգատեասակ կա՝ 7 Աստվածային համակարգերից Սերված, մնացյալն արհեստածին են – խառնարյուն՝ Տիեզերքում չգոյ անվանումներով ու աստվածներով)…
* * *
ԱրԱրիչն ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում…
Եվ ԱրԱրչակնիք է այն, որ ըստ Տիեզերակարգի՝ Հայն ի բնե Ազատ է, Հայք-Հայաստանը՝ Հայի Անկախ Բնօրրան եւ Հայ Աստվածների Բնակատեղի…
Վերադառնա՛նք Տիեզերական Արմատ-Ակունքներին…
Կանգնե՛նք Տիեզերական Արահետին՝ ԱրԱրչի Հետքին…
Վերականգնե՛նք Երկրի ու Երկնքի Հարատեւ Կապը՝ միավորելով Հայի Մարդկային, Հոգե-Ոգեղեն ու Աստվածային Տիեզերաաշխարհները…