Սա է Հայ ազգայնականների համախմբման առաքելությունը Հունվարի 22-ին Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) գրասենյակում կայացավ Հայ Ազգայնականների համախմբման (ՀԱՀ) առաջին մամլո ասուլիսը: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ ստեղծված այս համախմբումը հիմնադրվել էր 2008թ. դեկտեմբերի 22-ին, Հայ արդարադատության աստված Միհրի վերածնման եւ ձմեռային արեւադարձի օրը, պատմական Էրեբունի (Արին Բերդ) ամրոցի տարածքում: ՀԱՀ-ը հայտարարությամբ հայտնել էր, որ Հայաստանի քաղաքական ուժերը վաղուց պիտի ձեւավորված ու համակարգված լինեին եւ պաշտպանեին հայոց ազգային շահերը իրենց գաղափարադրույթներին համապատասխան: Նշվել էր նաեւ, թե սրա բացակայությունն է պատճառը, որ «երեկվա համայնավարն այսօր ազատական հայացքների տեր է դարձել, իսկ վաղն անվարան հանդես կգա իբրեւ ազգայնական: Ավելին՝ երեկվա ապազգայինն այսօր ազգայինի համբավ է ձեռք բերել: Սա հավաստում է, որ ինչպես չի ինքնահաստատվել մեր քաղաքական դաշտը, այնպես էլ հանրությունն է քաղաքականապես հեղհեղուկ մնացել եւ ի վիճակի չէ ձեւավորել հանրային կամ, այսպես կոչված, քաղաքացիական կուռ հասարակարգ: Այս իրավիճակում, երբ ներքին անկայունություն կա, իսկ արտաքին քաղաքականությունում վերստին սրվում են արցախյան հիմնահարցին ու տարածաշրջանային կայունությանն առնչվող խնդիրները, մենք՝ ներքոստորագրյալ հոգեւոր, քաղաքական, հասարակական ուժերն ու անհատները, հայտարարում ենք ազգայնական քաղաքական բեւեռի ձեւավորման մասին, որի նպատակն է նմանատիպ ուժերի համախմբումը եւ հզոր հայկական ազգայնական կառույցի ձեւավորումը»: ՀԱՀ-ը նպատակադրվել է համախմբել ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքի հայոց հավատի հետեւորդ հայ ազգայնականներին՝ «կփորձի սրբագրել նախկին դաշինքների սխալները եւ իրականացնել Հայաստանի եւ Սփյուռքի հայ ազգայնականների փափագը՝ հզոր եւ միասնական հայկական ազգայնական ուժի ձեւավորումը»: Հիշեցնենք նաեւ ՀԱՀ հիմնադիր խորհրդի անդամներին՝ Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ), Գագիկ Հայրապետյան («Արորդիների Ուխտ»-ի քուրմ, Մեհենական Խորհրդի նախագահ), Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր), Շմավոն Վեզիրյան (Երիտասարդական ռազմա-հայրենասիրական միություն նախաձեռնության ղեկավար), Վազգեն Ղազարյան («Հայ-Արիներ» պարբերականի եւ www.hayary.org կայքէջի խմբագրական խորհրդի անդամ), Գեւորգ Յազըճյան (սփյուռքահայ լրագրող, պատմական գիտությունների թեկնածու), Ռաֆֆի Բաբակյան (Հայրենիք-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար), Սերգեյ Մանուկյան (ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ), Աշոտ Բադալյան (Ազգային արժեքների պաշտպանության հանձնախմբի անդամ): ՀԱՀ-ը ունի նաեւ ընդլայնված խորհուրդ, որի կազմում վերոնշյալներից բացի ընդգրկված են նաեւ ներկայացուցիչներ Արցախից, Ջավախքից, ԱՄՆ-ից ՌԴ-ից եւ այլ երկրներից: Դառնալով ասուլիսին՝ տեղեկացնենք. ՀԱՀ-ի հիմնադրման հիմնավորումը եւ խորհրդի անդամներին հենց սկսզբից ներկայացրեց «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանը: Նա մասնավորապես կարեւորեց ՀԱՀ-ի անդամների հոգեւոր-գաղափարական միասնությունը, ինչը համախմբումն ավելի կուռ եւ նպատակային է դարձնում: Նշեց, որ «Լուսանցք»-ն իր առաջին թողարկումից առ այսօր պաշտպանում է հայոց ազգային ու պետական շահերը, մեր ազգային արժեքային համակարգը, այս համապատկերում նաեւ հայ ազգայնականության շահերը, ուստի՝ հիմնականում լինելով ազգայնական ուղղությամբ լրատվամիջոց, կարեւորել է իր մասնակցությունը ՀԱՀ աշխատանքներին: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը խոսեց ՀԱՀ-ի կազմակերպական խնդիրների եւ առաջիկա անելիքների մասին: Ներկայացրեց համախմբման ներքին եւ արտաքին քաղաքական սկզբունքները, հոգեւոր-հավատամքային եւ գաղափարախոսական հիմնադրույթները: Նա կարեւորեց հայոց հավատին՝ Հայ Աստվածների պաշտամունքին վերադառնալու եւ հայոց ծագումին հարաբերվելու, Տիեզերակարգով առաջնորդվելու անհրաժեշտությունը: Միաժամանակ հայտնեց, որ իրենք որեւէ մեկին որեւիցե բան պարտադրելու խնդիր չունեն, ցանկանում են ապրել հայոց հավատի եւ կեցակարգի սահմանումներով: Վստահ են, որ Հայ Աստվածների, Հայր Արայի հետ հարաբերվելով, նրանց հավատալով ավելի կշահի ազգը, քան՝ հրեաների Եհովա աստծո կամ նրա որդու հետ հարաբերվելով կամ հավատալով: Հայը պետք է հավատա Հայ Աստվածներին եւ պայքարի հայ ազգի ու հայոց հայրենիքի միավորման ու զորացման համար: Սերգեյ Մանուկյանը, ով նաեւ
«Հայ-Արիներ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ Վազգեն Ղազարյանը կենտրոնացավ առկա կրթական, գիտական եւ մշակութային խնդիրներին, ինչպես նաեւ այդ ոլորտներում պետական քաղաքականության բացակայությանը: Նշեց, որ այդ ոլորտները, ինչպես եւ մեր ազգն ու երկիրը փորձադաշտ են դարձել օտարների համար եւ այլեւս վտանգված է սերնդակրթությունը, հայեցի դաստիարակության հարցը: Կրթական համակարգը միջազգային (տիեզերաքաղաքացի կերտելու) դասագրքերով է լցված, առավելապես ապազգային սերունդ է աճեցնում՝ ազգայինը տարեց տարի հետ մղելով: Աշոտ Բադալյանը ներկայացրեց հայոց արժեքային համակարգի ա ն կ մ ա ն պատճառները, հոգեւոր-մշակութային առկա ձեւախեղումները: Նա հավելեց, որ այս ամենի շտկման գործում մեծ է նաեւ լրատվամիջոցների դերը եւ այստեղ համակարգված պայքար է պետք ծավալել՝ մեկս մեկու օգնելով: Հայրենիք-Սփյուռք կապերի նախաձեռնության ղեկավար Ռաֆֆի Բաբակյանը նույնպես կարեւորեց ՀԱՀ-ի ոչ միայն քաղաքական ազգայնական ուղղվածությունը, այլեւ՝ հավատքի միասնականությունը: Նա ծավալվեց հիմնականում արտաքին խնդիրների շուրջ, առավելապես Իսրայել-Պաղեստին հակամարտության մասով, որը ցնցեց ամբողջ աշխարհը, սակայն ՀՀ իշխանություններն այդպես էլ անտարբեր մնացին այս հարցին: Իսկ սա ոչ միայն պարզ հակամարտություն էր, այլ տարածաշրջանային վերաձեւումների հերթական փորձերից էր, որից այդպես էլ հեռու են մնում հայրենի ղեկավարները: Նա կարեւորեց սիոնիստական վարչակարգի դեմ միահամուռ պայքարը: Սփյուռքահայ Գեւորգ Յազըճյանը ներկայացրեց Հայաստանում տիրող լեզվաքաղաքական, կրթական, պատմա-գիտական (հատկապես՝ հայագիտական) եւ մշակութային խայտառակ իրավիճակը եւ մեղադրեց ազգայնական հորջորջվող ՀՀԿ-ականներին ու ՀՅԴ-ականներին՝ ոլորտներում առկա ապազգային, նույնիսկ հակաազգային դրսեւորումներում, նաեւ հայ-թուրքական հարաբերություններում զիջողական կեցվածքի մեջ: Վտանգավոր համարեց Արցախի եւ ազատագրված տարածքների չբնակեցումը: Նա Հայ առաքելական եկեղեցուն էլ մեղադրեց, որ քար լռություն է պահպանում ամենուրեք մեսրոպատառ այբուբենի պղծման, համասեռականների եւ աղանդավորականների ՀՀ օրենքներով պաշտպանման դեմ չխոսելու, այսպիսի այլ հարցերում միշտ չեզոք դիրքորոշումներ ունենալու մեջ: Շմավոն Վեզիրյանն անդրադարձավ երիտասարդ սերնդի կրթա-դաստիարակչական խնդիրներին, նոր սերնդին հայրենասիրական ոգով ձեւավորելու անհրաժեշտությանը: Կարեւորեց նաեւ հավատի ու գաղափարի ճիշտ ներկայացման հարցը, որից էլ կսնվի հաջորդ սերունդը: Լրագրողների կողմից տրվեցին հարցեր, որոնց ՀԱՀ խորհրդի անդամները տվեցին հնարավորինս մանրամասն պատասխաններ: Հարցուպատասխաններով ներկայացվեցին ՀԱՀ դիրքորոշումները՝ Մերձավորարեւելյան եւ Կովկասյան տարածաշրջանների, հայ-թուրքական հարաբերությունների եւ Արցախի խնդրի վերաբերյալ, ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության հետ հարաբերությունների, ինչպես նաեւ ՀԱՀ-ի պայքարի ձեւերի մասին: ՀԱՀ հիմնադիրները նշեցին, որ Թուրքիան եւ Ադրբեջանը համարում են թշնամական պետություն եւ տարածաշրջանային հարցերում նախընտրում են հարաբերվել բնիկության իրավունքի հիմքերով: Իսկ Կովկասում միակ եկվորները թյուրքական տարրերն են, որոնց հետ մենք լուրջ պահանջատիրական խնդիրներ ունենք: ՀԱՀ-ը գաղափարական, ավելին՝ հոգեւոր պատկերացումներով տարակարծիք է եւ իշխանությունների եւ ընդդիմության հետ, սակայն, պատրաստ է ազգանպաստ գործունեության դեպքում աջակցել թե մեկին, թե մյուսին: Բայց ՀԱՀ-ը կմնա որպես առանձին քաղաքական բեւեռ՝ ուրույն ազգայնական եւ հավատամքային մոտեցումներով: Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 2 (88), 2009թ.
«Արորդիների Ուխտ»-ի քուրմ է, առավելապես արժեւորեց հեթանոսական-արիական հավատին վերադառնալու եւ բուն-արմատների վրա կանգնած հայոց նպատակներին հասնելու խնդիրը: Նա գնահատեց ՀԱՀ-ի անդամների հոգեւոր-հավատամքային կողմնորոշումը եւ վստահեցրեց, որ սա է նորակառույց համախմբման առաջընթացի գրավականը: Ներկայացրեց նաեւ հեթանոսություն-քրիստոնեություն-հեթանոսություն անցումների պատմական վերլուծությունը եւ կրթական համակարգում տիրող ապազգայնությունը:
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
- Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...
Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
- Գնեցեք «Լուսանցք»-ը՝ ՀՀ մամուլի կրպակներից՝ ամեն ուրբաթ օր, կարող եք նաեւ բաժանորդագրվել:
Օրացույց
Դեկտեմբեր 2019 Ե Ե Չ Հ Ու Շ Կ « Նոյ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Լուրեր | Panorama
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա.Մ.Լայչակ
- ԱԻՆ-ի հորդորում էերեխաներին զերծ պահել ճայթռուկների, պայթուցիկ սարքերի օգտագործումից
- «Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմում
- Տոկիո-2020. Մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները տեղափոխվել են Սապորո
- ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
- Հայաստանն Ամանորի տոների անցկացման լավագույն ուղղություններից է
- Ադրբեջանի արտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները համարել է ծանր
- «Դաշնակցության վարկանիշը կասկածի տակ դնող Փաշինյանն ուրանում է նաև սեփական քայլերն ու մոտեցումները»
- 17-ամյա աղջիկը դասընկերուհուց 746․000 դրամ է շորթել
- Փարիզի մետրոյի կայարանների մեծ մասը փակ են ՝ համընդհանուր գործադուլի պատճառով
A1Plus – Լուրեր Հայաստանից – RSS
- Արցախի ժողովրդի անվտանգությունը ենթակա չէ զիջման․ Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ)
- Վարչապետը ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին (տեսանյութ)
- Ես չունեմ քարտուղարուհի և Սեդրակ Քոչարյանի նման մեծ օֆիս, որ 100 հոգի զանգերին պատասխանի․ Արա Պապյան (տեսանյութ)
- «Գործեր կան, որոնցով Սերժ Սարգսյանը անցնում է, եւ, ցավոք, դեռ մեղադրանք չկա»․ քննարկում (տեսանյութ)
- Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը (տեսանյութ)
- Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել
- 17-ամյա աղջիկը դասընկերուհուց 746․000 դրամ է շորթել (տեսանյութ)
- Կասեցվել է պահածոների արտադրամասի գործունեությունը
- Պետք չէ սրբազան կով դարձնել բոլշևիկյան, ստալինյան վարչական որոշումներն ու վարչական սահմանները․ Արա Պապյան (տեսանյութ)
- Մտածո՞ւմ էիք՝ իշխանության եկած բոլոր մարդիկ սո՞ւրբ են․ ոչ, իրենք էլ են գայթակղվելու․ (տեսանյութ)
Վարկանիշ
Loading ...
Կուս․ վարկանիշ
Loading ...